Երևանի մի շարք մանկապարտեզներում կորոնավիրուսային վարակի դեպքեր են արձանագրվել. քանի խումբ է փակվել Ցավոտ զիջումներ հայկական կողմի համար դեռևս լինելու են. քաղաքագետ «Զարթոնք»-ը պատրաստ է համագործակցել «Բալասանյան» դաշինքի հետ. Գյումրիում ներթիմային քննարկումներ են ArmDaily.am-ը խորապես ցավակցում է Հովհաննես Մանուկյանին հոր մահվան կապակցությամբ Նախկին պատգամավոր է կալանավորվել. ԲՀԿ-ում նոր են տեղեկացել դեպքի մասին Ինչ ընթացակարգով է ներկայումս իրականացվում երեխաների պետպատվերով բուժումը. ահազանգի հետքերով Ինչու է ԱԱՏՄ ղեկավարի նախկին տեղակալը ազատվել աշխատանքից Այստեղ դպրոցի խնդիր չի՝ սա քաղաքական խնդիր է. Ազգագրագետը՝ ռուսական դպրոցներ բացելու մասին Այս շաբաթ 5 դպրոց ամբողջությամբ անցել է հեռավար ուսուցման. Սուսաննա Ազատյան Որտե՞ղ են հուղարկավորելու Վանո Սիրադեղյանին. նրա աճյունը դեռ Հայաստանում չէ Ռուսաստանում այսօր ավելի շատ հայ է ապրում, քան ՀՀ-ում. ոչ ոք չի մտածում, որ այնտեղ պետք է հայկական դպրոցներ բացել. Գագիկ Գինոսյան Ծնողներս ընդունել են չինական պատվաստանյութ, դա իրենց ընտրության իրավունքն է. Մարինա Խաչատրյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ռուսաստանն այլևս Արևմուտքում, այսինքն Միացյալ Նահանգներում և Եվրամիության երկրներում մեծ տերություն չի համարվում. թուրքագետ

Քաղաքական

Թուրքիայի նախագահ Էրդողանը սեպտեմբերի 29-ին մեկօրյա այցով մեկնելու է Ռուսաստան՝ Պուտինին հանդիպելու։ ArmDaily.am-ի հետ զրույցում թուրքագետ Հակոբ Չաքրյանն ասաց, որ չնայած այդ մասին չի հայտարարվել, բայց Արցախի և Հայաստանի հարցը քննարկվելու է երկու պետությունների ղեկավարների կողմից։ «Բայդենի գործոնը Պուտինին էլ, Էրդողանին էլ հուշտ է անում՝ խուսափում են արդեն բացահայտորեն խոսել։

Ուշադրություն դարձրեք՝ առաջ Պուտինը ռուսական զորքերի միջոցով էր ուզում իր աշխարհաքաղաքական ծրագրերը իրականացնել։ Վերջին շրջանում սկսել էր Իլհամ Ալիևի, Էրդողանի հետ միասին, նրանց միջոցով, միջնորդավորված ձևով իրականացնել։ Դե քանի որ Միացյալ Նահանգները Հայաստան չի, չի կարող հոխորտել կամ խնդրել օգնականին, որ զանգի Բայդենին, նրա միջազգային հեղինակությունը մինուս է։

Ռուսաստանն այլևս Արևմուտքում, այսինքն Միացյալ Նահանգներում և Եվրամիության երկրներում մեծ տերություն չի համարվում։ 2014 թվականին զարգացած 20 երկրների ցանկից հեռացվել է»,-ասաց Չաքրյանը։

Թուրքագետը նշում է, որ այլևս Զանգեզուրի միջանցքի մասին չեն խոսում, որովհետև ԱՄՆ-ն դեմ է այդ միջանցքին։ Նա հիշեցրեց, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանը ռազմական գծով իր խորհրդականի հետ օրեր շարունակ Սյունիքում էր գտնվում։ «Եթե Բայդենը Պուտինին մարդասպան չանվաներ՝ զսպաշապիկ հագցրեց Պուտինին՝ մեր գլխին բավականին մեծ փորձանքներ պիտի բերեր Պուտինը, որովհետև Մինսկի խմբի փաստաթղթում Զանգեզուրի միջանցքի մասին ոչ մի խոսք չկա։ Բայց Պուտինն էլ, Լավրովն էլ, հաղորդակցության ուղիների բացման պատրվակով նախատեսում էին Զանգեզուրում երկու միջանցք՝ հինգ կիլոմետր լայնությամբ։ Ըստ երևույթին մեկն անմիջապես հայ-իրանական սահմանի երկայնքով, մյուսի տեղը չէին ասում։ Չէր բացառվում, որ Մեղրիի հյուսիսով անցկացնեին, այդ հատվածը կկտրվեր Հայաստանից։

Պուտինն այդքան խելք ունի՝ նա չէր հայտարարի, որ այդ հատվածն այլևս Հայաստանի մաս չի կազմում, կմնար Հայաստանի կազմում, բայց կարծեմ 20 հազար զորք էր բերելու, չգիտեմ բերել է, թե ոչ, բայց դա կդառնար ռուսական զորքերի զորանոց, ինչպես մասնատված Արցախի Հանրապետությունը, որ այլևս գոյություն չունի՝ դարձավ ռուսական զորանոց։ Նա Շուշին և Հադրութը տվեց Ադրբեջանին, որ կարողանա մնացած հատվածը դարձնել ռուսական խաղաղապահ զորքերի զորանոց»,-նշեց Չաքրյանը։

Վերջինս շեշտեց, որ Էրդողանը Հայաստանի ու Արցախի հետ կապված բոլոր խնդիրները լուծում է Պուտինի հետ։ Թուրքերի համար նախընտրելի է հարցերը լուծել Պուտինի հետ, ոչ թե ԱՄՆ-ի հետ, քանի որ իրենց մեջ փոխհամաձայնեցում կա։ «Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի հարցերում Պուտինի շահերը միանգամայնորեն համապատասխանում են Պուտինի շահերին»,-նկատեց Հակոբ Չաքրյանը։

Թուրքագետը կարծում է, որ եթե բանակցությունների գնա Փաշինյանը՝ նա գնալու է զիջումների.«Եթե բանակցությունների սեղանին նստեն, պետք է զիջումների գնան։ Հիշո՞ւմ եք, որ դրական ազդակներից խոսեց ամսի 27-ին՝ կառավարության նիստին, Էրդողանը այդ ազդակները հաղորդել էր ամսի 25-ին։

Այնտեղ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման մասին էր խոսում, ես տեքստը նայեցի՝ խոսում էր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ճանաչման մասին, նաեւ Կարսի պայմանագրի մասին»։ Նա նշում է, որ Ռուսաստանը միշտ սակարկության առարկա հայկական հողերն է օգտագործել։ «Կարծում եմ՝ նոր նախապայմաններ, որ առաջադրելու լինեն, նախ այդ մասին նախապես չի հայտարարվելու։ Կփորձի Հայոց Ցեղասպանության հարցն ու ձեռքբերումները Հայաստանի իշխանությունների միջոցով չեզոքացնել»,- շեշտեց վերջինս։

Հայկա Ալոյան

Երևանի մի շարք մանկապարտեզներում կորոնավիրուսային վարակի դեպքեր են արձանագրվել. քանի խումբ է փակվել
Հայ խորհրդարանականները հանդիպել են Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցչի հետ
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Հայկ Նահապետյանը. Դիտեք այսօր՝ 21։30-ին
Բացահայտվել է 44-օրյա պատերազմի մասնակիցների անվան տակ հափշտակություններ կատարած հանցավոր խումբ
Արցախի ԱԺ նախագահն ընդունել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին
«Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղանը. Ուղիղ
Երևանի 2022թ. բյուջեի ու զարգացման ծրագրի նախագծերը դրվել են հանրային քննարկման
ԱԻՆ. Արմավիրում ու Արարատում հողի մակերևույթին այս գիշեր սպասվում -5․.․-6 աստիճան ցուրտ
Վերդիի «Աիդա» օպերան՝ կրկին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բեմում
ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների աշխատանքի սահմանափակումների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով ՄԻՊ-ը դիմել է ՍԴ
Սյունիքի քաղաքային որոնողափրկարարական թիմը 32-ժամյա վարժանք է իրականացրել
Ցավոտ զիջումներ հայկական կողմի համար դեռևս լինելու են. քաղաքագետ
Սաակաշվիլու հայրը հոսպիտալացվել է
ՊԵԿ նախագահը Կունիո Միկուրիային վերահաստատել է կոմիտեի պատրաստակամությունը՝ ՏՏ հաջորդ համաժողովն անցկացնել Հայաստանում
Ղրղըզստանը բայրաքթարներ կգնի
ԿԸՀ նիստ՝ ՏԻՄ նոր հերթական ընտրությունների մասին
«Զարթոնք»-ը պատրաստ է համագործակցել «Բալասանյան» դաշինքի հետ. Գյումրիում ներթիմային քննարկումներ են
Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ–ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին, քննարկվել են նաև 2020-ին Արցախում ադրբեջանաթուրքական ագրեսիայի հումանիտար հետևաքները
Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Քիմ Քարդաշյանին
Կյանքից հեռացել է արվեստաբան Շահեն Խաչատրյանը
Ֆիզուլիում ութ ամսվա ընթացքում ականապատ տարածքում կառուցվել է օդանավակայան
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 155 նոր դեպք
Ընտրական համակարգը պետք է բովանդակային ու սկզբունքների լուրջ փոփոխության ենթարկվի. Արսեն Բաբայան
ArmDaily.am-ը խորապես ցավակցում է Հովհաննես Մանուկյանին հոր մահվան կապակցությամբ
Արտակարգ դեպք՝ Երևանում. «Էսթեռ ֆուդ» ընկերության տարածքում տրակտորն աշխատանքներ կատարելիս կողաշրջվել ու փլուզել է հսկայական քարե պարիսպը
Վանո Սիրադեղյանի այրին հայտարարություն է արել
Մահացել է Հովհաննես Մանուկյանի հայրը
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 67 նոր դեպք է գրանցվել
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավոր է մահացել
Ես չեմ լինելու պատմուճանով դատախազ, ես գտնվելու եմ իմ բարձունքում. Սերգեյ Մարաբյանի գործով որոշումը՝ հոկտեմբերի 25-ին
Նախկին պատգամավոր է կալանավորվել. ԲՀԿ-ում նոր են տեղեկացել դեպքի մասին
Պատվաստանյութերը կանխում են մահացությունը նաև կորոնավիրուսի «դելտա» շտամից. Արսեն Թորոսյան
Արտակ Բեգլարյանը գործուղվել է Մոսկվա
Ինչ ընթացակարգով է ներկայումս իրականացվում երեխաների պետպատվերով բուժումը. ահազանգի հետքերով
Հոկտեմբերի 21-22-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 93 դեպք
Պահանջարկ ունեցող մասնագետները հնարավորություն կունենան առցանց դիմել և պարզեցված ընթացակարգով ՀՀ-ում ապրելու իրավունք ստանալ. Արշակյան
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, որոնց 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Նոյեմբերի 8-14-ը Հայաստանում կանցկացվի մեդիագրագիտության շաբաթ
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2146 նոր դեպք, ունենք 1134 առողջացած, 42 մահվան դեպք
Վրաստանում ՀՀ դեսպանն ու երկրի ԱԳ փոխնախարարը քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր
Նավթի գները նվազել են
Ford-ը Ազատության պողոտայում բախվել է շինության պատին. խաղալիքների խանութն ու դեղատունը նյութական խոշոր չափի վնաս են կրել
Կարմիր Կատար լեռը ներառվել է բնության հուշարձանների ցանկում
Պատվաստվելու հնարավորություն՝ նաև առաջիկա կիրակի
Պուտինը հնարավոր է համարել «Թալիբանը» ահաբեկչական կազմակերպությունների ցանկից բացառելը
Բյուրեղավան համայնքում ավարտվել են ներհամայնքային ճանապարհների կապիտալ ասֆալտապատման աշխատանքները
Ամասիայի ոստիկանները ապօրինի պահվող մարտական նռնակ ու զրահաբաճկոն են հայտնաբերել
Названы страны с самым медленным восстановлением экономики (WP)
Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանից 4 մարզիկ կպայքարի ոսկե մեդալի համար
Ադրբեջանական զինուժի՝ ՀՀ տարածքում ամրանալու ապացույցներ ենք հրապարակում. ՄԻՊ-ը հակադարձում է ՊՆ-ի հերքմանը
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™