Սա նախընտրական խոստումների տակ պետք է գրանցել, որոնք չի կատարել գործող իշխանությունը. տնտեսագետը՝ Փաշինյանի՝ ջրի սակագնի չթանկանալու հայտարարության մասին Ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում Զովունի-Եղվարդ ճանապարհին. ի՞նչ է կատարվում Մեր վարչապետը ստախոս է. քաղաքացին՝ Սոչիում կայացած եռակողմ հանդիպման մասին Եվ ուրեմն՝ կեցցե այն արդարադատությունը, որն այդպես էլ թղթի վրա մնաց կամ «բուռը հավաքելու» օպերացիայի փառավոր հաղթանակը «Սա մեր գործունեության ամբողջ ընթացքում բացառիկ դեպք է». Անահիտ Գևորգյանը՝ «Բուրգըրի»-ում սալմոնելա հայտնաբերելու, ԱՆ-ին դիմելու և ընկերության վարկանիշը ընկնելու մասին Ինչպես է ծնվել Աշտարակի ՔՊ-ական թեկնածուին նվիրված հայտնի երգը. մեկնաբանում են կատարողն ու Շահվերդյանը Աշտարակի ՔՊ թեկնածուին նվիրված ռեփից ներշնչված Համայնքի հետ կապված 10 խնդիր մտցրել եմ օրակարգ. Գեւորգ Փարսյանը՝ Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստին մասնակցելու մասին Նախկին պատգամավորի որդի, կաֆել-մետլախի գողության համար մեղադրվող, գործարար, համայնքապետեր. ՏԻՄ ընտրությունները Վայոց ձորում Քանի ծառայողական մեքենա ունի ԱԺ-ն և քանիսն են սպասարկում խորհրդարանի ղեկավարությանը Իշխանությունը փորձում է լռեցնել այն մարդկանց, ովքեր մտահոգ են երկրի ապագայով. Արթուր Խաչատրյանը՝ Աշոտ Մինասյանի կալանավորման մասին Աշոտ Մինասյանին կալանավորելու որոշում է կայացվել
Լավագույն տեսանյութերը. Youtube


Կորոնավիրուսի դեմ պատվաստումներին զուգահեռ արդեն կսկսենք սեզոնային գրիպի դեմ պատվաստումները. Գայանե Սահակյան

Հասարակություն

Այս տարի մեր համառ աշխատանքի շնորհիվ գրիպի դեմ պատվաստանյութը արդեն սեպտեմբեր ամսին ունենք։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։

Նախորդ տարիներին գրիպի դեմ պատվաստանյութերը միշտ եղել են հոկտեմբերի կեսերից ոչ շուտ, տարի է եղել, որ նոյեմբերին ենք ունեցել։ Գայանե Սահակյանն այս փաստը պայմանավորում է նրանով, որ Հայաստանը փոքր երկիր է, իսկ արտադրողները գերադասում են մեծ բնակչություն ունեցող երկրներին առաջինը մատակարարեն։

«Քանի որ մենք ընդհանուր գործընթացը այս տարի շատ վաղ սկսեցինք, հնարավոր եղավ արդեն սեպտեմբերի կեսերին պատվաստանյութն ունենալ։ Բոլոր պոլիկլինիկաներին արդեն բաշխումը ավարտել ենք, պոլիկլինիկաներն արդեն ունեն, հրահանգը ստացել են, առաջիկայում արդեն զուգահեռ կորոնավիրուսի դեմ պատվաստումներին, նաև կսկսենք սեզոնային գրիպի դեմ պատվաստումները»,- ասաց Սահակյանը։

Նա նշում է, որ գրիպի դեմ պատվաստվում են գրեթե նույն ռիսկի խմբերն, ինչ կորոնավիրուսի դեմ։

«Այսինքն 65 տարեկանից բարձր անձինք, մեծահասկաները, խրոնիկ հիվանդություն ունեցող անձինք, բուժաշխատողները, հղիները, թեպետ մենք կորոնավիրուսային պատվաստումների առումով մի փոքր ձեռնպահ ենք հղիների հարցում՝ տեղեկատվության ոչ բավարար լինելու պատճառով։ Բոլոր դեպքերում սեզոնային գրիպի առաջնահերթ կարևոր ռիսկի խմբերից են հենց հղիները»,- ասաց Սահակյանը։

Նա նշում է, որ ռիսկի խմբի մեջ են մտնում նաև մինչև 5 տարեկան երեխաները։

«Հիվանդանոցներն ավելի շատ լցվում են հենց 5-6 տարեկան երեխաներով։ Ընդհանրպես պատվաստանյութը մեկ դեղաչափ է, բայց երեխաներին մինչև 3 տարեկան 2 դեղաչափ է առաջարկվում, բայց եթե նախորդ տարիներին երեխան իր պատվաստումը ստացել է արդեն այս սեզոնին մեկ դեղաչափը լրիվ բավարար է»,- նշում է ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալը։

Նրա խոսքով՝ այս պահին դեռ հրահանգավորման փուլն է, և սպասում են արդեն առաջիկայում բնակչության հետ կապվելուն, ու իրազեկման լայնածավալ աշխատանքներ կիրականացնեն։

Հարցին՝ միմյանց չեն խանգարում կորոնավիրուսի և գրիպի դեմ պատվաստումները զուգահեռ իրականացնելը, ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալը պատասխանեց. «Մենք ունենք արդեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումը, որ երկու պատվաստումներն իրար հետ կարող են ազդել միաժամանակ։ Օրինակ՝ մի ձեռքին արվի կորոնավիրուսի դեմ պատվաստումը, մյուս ձեռքին սեզոնային գրիպը։ Կարող է և մարդը սպասել, եթե չի ուզում։ Բայց բոլոր դեպքերում խորհուրդ չի տրվում, որովհետև մենք դեռ չենք մտել սեզոնի մեջ։ Ճիշտ կլինի, որ միանգամից մինչև սեզոնային գրիպի ակտիվացումը, աշխուժացումը մարդը արդեն իմունիտետը ձևավորված լինի»,- ասաց Սահակյանը։

Նա հիշեցնում է, որ իմունիտետը ձևավորվում է պատվաստումից առնվազն երկու շաբաթ հետո, իսկ լիարժեք պաշտպանություն ապահովվում է մեկ ամիս հետո։ Այս առումով մասնագետը խորհուրդ է տալիս մարդու օրգանիզմն արդեն պատրաստել՝ մինչ ակտիվ սեզոնի մեջ մտնելը, որը մեկնարկում է հոկտեմբերի կեսերից, սակայն այն ավելի աշխուժանում է նոյեմբեր ամսին։

Ինչ վերաբերում է պատվաստանյութերին՝ ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալը տեղեկացրեց, որ եղել են տարիներ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջոցով է ձեռք բերվել պատվաստանյութը՝ հարավկորեական արտադրության։

«Այս տարի մրցույթը ժամանակին կայացավ և այն շահել է ֆրանսիական «Սանոֆի» ընկերությունը, որի պատվաստանյութն է»,- ասաց Սահակյանը։

Թումո կենտրոնը կտեղակայվի Կապանի կայարանի պատմական շենքում
Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել
Աշոտ Երկաթը կալանավորվել է. ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպում կլինի. Դեկտեմբերի 1-ն՝ ամփոփ
Սա նախընտրական խոստումների տակ պետք է գրանցել, որոնք չի կատարել գործող իշխանությունը. տնտեսագետը՝ Փաշինյանի՝ ջրի սակագնի չթանկանալու հայտարարության մասին
Կտրուկ ավելացել են COVID-19-ի հետևանքով մահվան դեպքերի վերաբերյալ հաղորդումները հղիության ընթացքում. ԱՆ
Ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում Զովունի-Եղվարդ ճանապարհին. ի՞նչ է կատարվում
Մեր վարչապետը ստախոս է. քաղաքացին՝ Սոչիում կայացած եռակողմ հանդիպման մասին
Վահրամ Դումանյանն այցելել է կինեմատոգրաֆիայի լեգենդ Արտավազդ Փելեշյանին
Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
Կասեցվել են Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Աղավնաձոր գյուղի վարչական ղեկավարի լիազորությունները. վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքը
Արտակարգ իրավիճակ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին
Եվ ուրեմն՝ կեցցե այն արդարադատությունը, որն այդպես էլ թղթի վրա մնաց կամ «բուռը հավաքելու» օպերացիայի փառավոր հաղթանակը
«Արարատցեմենտում» դժբախտ պատահարի հետևանքով աշխատակիցը մահացել է
Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել քաղաքացու դի
Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից. ԱՀ ՄԻՊ
«Սա մեր գործունեության ամբողջ ընթացքում բացառիկ դեպք է». Անահիտ Գևորգյանը՝ «Բուրգըրի»-ում սալմոնելա հայտնաբերելու, ԱՆ-ին դիմելու և ընկերության վարկանիշը ընկնելու մասին
«Շիրակ»-ԲԿՄԱ 2 հանդիպումը հետաձգվել է
Վարչապետը հանձնարարել է աուդիտի համար հասանելի դարձնել «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի սկզբնական բոլոր փաստաթղթերը․ «Հայաստան» հիմնադրամ
Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից գործելու է ՓՄՁ ոլորտի հարցերով աշխատանքային խումբ
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ռումինիայի նախագահին ազգային տոնի առթիվ և հրավիրել Հայաստան
Մհեր Գրիգորյանն այսօր կհանդիպի Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հետ
Հարուցվել է քրգործ՝ ապօրինի հատված ծառեր տեղափոխելու և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ
Ինչպես է ծնվել Աշտարակի ՔՊ-ական թեկնածուին նվիրված հայտնի երգը. մեկնաբանում են կատարողն ու Շահվերդյանը
Ես իմ դիմումի մերժումը համարում եմ ոչ իրավաչափ
«Տաթև» կրթահամալիրում հավի մսով և գազարով խճողակում ստաֆիլակոկ է հայտնաբերվել. ՍԱՏՄ
Դի Կապրիոն վաճառել է իր առանձնատունը
ՊԵԿ-ը վճռականորեն պայքարում է իր աշխատակիցների արատավոր վարքագծի դեմ
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Յուրաքանչյուր 7 օրը մեկ անհրաժեշտ է գործատուին ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ
Աշոցքում ձյան առատ տեղումները ուղեկցվում են որոտով և կայծակով
Գեղարքունիքի մարզում հրդեհի արդյունքում անկել է 500 գլխից ավելի կենդանի
Աշտարակի ՔՊ թեկնածուին նվիրված ռեփից ներշնչված
Հումքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել. ՍԱՏՄ-ն՝ հանրային սննդի օբյեկտում նմուշառումների արդյունքների մասին
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է առաջարկում Հարկային օրենսգրքում
Պայթյուն Իտալիայի նավթավերամշակման գործարանում
Դավիթ Ամիրյանը հետմահու պարգևատրվել է
Համայնքի հետ կապված 10 խնդիր մտցրել եմ օրակարգ. Գեւորգ Փարսյանը՝ Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստին մասնակցելու մասին
Տավուշի մարզում անտառների պահպանության համար պատասխանատու 17 պաշտոնատար անձինք՝ մեղադրյալի կարգավիճակում
Որոտան տանող այլընտրանքային միակ ճանապարհն ադրբեջանական զիծառայողների անմիջական դիտարկման ներքո է․ բնակիչների անվտանգության և իրավունքների վերականգնման համար միակ ելքը նրանց հեռացումն է. ՄԻՊ
Ռուս խաղաղապահները մեկ շաբաթում ապահովել են շուրջ 150 ուխտավորի անվտանգ այցելությունն Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆ
Արմեն Սարգսյանն ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավարին
Լենա Նանուշյանը մասնակցում է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի երկրորդ նստաշրջանին
Քաբուլում դեղորայքի դեֆիցիտ է
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 459 նոր դեպք
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Քանաքեռ-Զեյթունում դիտարկվել է սննդի և առևտրի 25 կազմակերպություն, հայտնաբերվել՝ 2 խախտում
Վեցամյա երեխային վրաերթի ենթարկելու գործի նախաքննությունն ավարտվել է
ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա»-ից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ կատարելու գործով 3 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
Շուշիի շրջանում վերականգնվել են շուրջ 20 կմ էլեկտրահաղորդման գծեր
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™