Ինչու է Թաթոյանի վերընտրությունը ՄԻՊ պաշտոնում բխում հանրության եւ իշխանության շահերից Երևանի մի շարք մանկապարտեզներում կորոնավիրուսային վարակի դեպքեր են արձանագրվել. քանի խումբ է փակվել Ցավոտ զիջումներ հայկական կողմի համար դեռևս լինելու են. քաղաքագետ «Զարթոնք»-ը պատրաստ է համագործակցել «Բալասանյան» դաշինքի հետ. Գյումրիում ներթիմային քննարկումներ են ArmDaily.am-ը խորապես ցավակցում է Հովհաննես Մանուկյանին հոր մահվան կապակցությամբ Նախկին պատգամավոր է կալանավորվել. ԲՀԿ-ում նոր են տեղեկացել դեպքի մասին Ինչ ընթացակարգով է ներկայումս իրականացվում երեխաների պետպատվերով բուժումը. ահազանգի հետքերով Ինչու է ԱԱՏՄ ղեկավարի նախկին տեղակալը ազատվել աշխատանքից Այստեղ դպրոցի խնդիր չի՝ սա քաղաքական խնդիր է. Ազգագրագետը՝ ռուսական դպրոցներ բացելու մասին Այս շաբաթ 5 դպրոց ամբողջությամբ անցել է հեռավար ուսուցման. Սուսաննա Ազատյան Որտե՞ղ են հուղարկավորելու Վանո Սիրադեղյանին. նրա աճյունը դեռ Հայաստանում չէ Ռուսաստանում այսօր ավելի շատ հայ է ապրում, քան ՀՀ-ում. ոչ ոք չի մտածում, որ այնտեղ պետք է հայկական դպրոցներ բացել. Գագիկ Գինոսյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ես առաջարկում եմ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իր անունով ինչ-որ մի պարգև ստեղծի և անձնապես նվիրվածության համար որոշ մարդկանց պարգևատրի. Լարիսա Ալավերդյան

Հասարակություն
Անկախության տոնի կապակցությամբ նախագահական նստավայրում այսօր կոչումներ, պարգևներ ու շքանշաններ են շնորհվել մի խումբ ուժային կառույցների ներկայացուցիչների, զինվորականների, մարզիկների, արվեստի գործիչների, գործարարների։
Անդրադառնալով պարգևատրման արարողություններին Հայաստանի առաջին մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ պարգևատրումներից իր տպավորությունն այնպիսի են, ինչպիսին եղել են պարգևատրումները 2020 թ-ի հուլիսին՝ ամբողջովին արհեստական, ցուցադրական միջոցառում, որից հետո եղավ հայտնի արհավիրքը։ «Դրա համար էլ թեև կասկածի տակ չեմ ուզում դնել անձանց արժանիքները, որակներն ու ձգտումները, բայց ես գտնում եմ, որ այսպիսի գործողություններն ունեն ամբողջովին քաղաքական աստառ։ Ավելին, ես կարծում եմ, որ նրանց՝ ում պարգևատրել են, նրանց կյանքում այս օրը կմնա խիստ կասկածելի ապրումների մեջ, քանի որ շատ կարևոր է, թե երբ ես ինչ անում։ Սա չի նշանակում, թե կասկածում եմ այդ մարդկանց որակներին, ես նրանցից շատերին չեմ ճանաչում և կարող եմ մտածել, որ նրանց մեջ շատ արժանի մարդիկ կան, բայց դա արվում է Անկախության 30-ամյակին, որը փաստորեն նշանավորվեց 1988 թ-ից սկսված պայքարի տապալմամբ։ Դրա համար ես կարծում եմ, որ շատ մեծ ուրախություն չէ նաև այն մարդկանց համար, ում այս իշխանությունները պարգևատրել են»։

Հատկանշական է, որ Երախտագիտության մեդալով պարգևատրվել է «Անտարես» ՍՊԸ-ի տնօրեն` Արմեն Մարտիրոսյանը, իսկ գիտության, կրթության և մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով են պարգևատրվել արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանը։ Նրանք երկուսն էլ աչքի են ընկել նրանով, որ երբեք, անգամ պատերազմից հետո, որևէ քննադատական կամ սուր խոսքով հանդես չեն եկել Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության հասցեին, փոխարենը հասցրել են լիուլի օգտվել պետական տենդերներից քծնել ու փառաբանել են Փաշինյանին։

Այս առնչությամբ Ալավերդյանն ասաց, որ առաջարկություն ունի։ «Ես առաջարկում եմ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իր անունով ինչ-որ մի պարգև ստեղծի և անձնապես նվիրվածության համար որոշ մարդկանց պարգրատրի, ոչ թե Հայաստանի Հանրապետության անունից պարգևներ շնորհի»:
 
Այսօր պարգևներ են շնորհվել նաև դատական համակարգի ներկայացուցիչների, մասնավորապես պարգևատրվել են ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը, որի որոշմամբ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորման դեմ պաշտպանների բողոքը մերժվեց եւ Մանվել Գրիգորյանը մնաց կալանքի տակ:
Հովակիմյանի պարգևատրմանն անդրադառնալով Ալավերդյայնն ընդգծեց, որ սա շատ ավելի վատ բան է, քանի որ խրախուսվում է դաժան վերաբերմունքը։ «Դրանով խրախուսվում են այն դատավորները և ոչ միայն դատավորները, ովքեր դաժան վերաբերմունք են ցուցաբերել։ Խոսքն այն մասին է, որ սա օրինակ է դաժան վերաբերմունքի, որը հակասում է, թե միջազգային իրավունքին , թե ՀՀ օրենսդրությանը։ Դրա համար փոխարենը, ինչպես ասվում է ՄԱԿ-ի միջազգային պայմանագրերում, իշխանությունները խրախուսեն մարդու իրավունքների պաշտպանությունը, արժանապատվությունը, հարգանքը, տեղի է ունենում ճիշտ հակառակը, ինչը վերին աստիճանի բնորոշ է մեր այս իշխանություններին և թե դրա ղեկավարներին»։
Ինչ վերաբերում է ուժային կառույցների ներկայացուցիչների պարգևատրումներին՝ իրավապաշտպանն ընդգծեց, որ եթե մենք խոսում ենք ոստիկանների մասին, ապա ինքն առավել քան համոզված է, որ դրանք այն ոստիկաններն են, ովքեր ցուցաբերել են դաժան վերաբերմունք և ոչ համաչափ ուժի կիրառում են ցուցաբերել։
Անդրադառնալով նախկինների կողմից նմանատիպ առիթներով կատարվով պարգևատրման արարողություններին, երբ պարգևատրվում էին օրինակ, էստրադային այնպիսի երգիչներ, ինչպիսք էին Արմենչիկը, կամ Արման Հովհաննիսյանը՝ նա ընդգծեց, որ այդպիսի քայլերը, քաղաքականությունը ուղղակի ամբողջովին խաթարել է մեր մշակութային անվտանգությունը։ «Ես պատկանում եմ այն մարդկանց, որոնք համարում են, որ առաջին հարվածը մեր հասարակությունը և ազգը ստացել է այդպիսի ոչ միայն չմտածված այլ ամբողջովին դատապարտելի քայլերով։ Այստեղ ես երբեք երկու կարծիք չեմ ունեցել, ոչ այն ժամանակ, երբ նրանք իշխանության էին, որ ոչ էլ այսօր, երբ իրենք իրենց ընդդիմություն են կոչում, որովհետև ամենամեծ հարվածը սկզբից հասցվել է կրթական համակարգին, ապա նաև մշակույթին։ Դրանք այն կարևորագույն գործոններն են, որոնք ապահովում են ազգի անվտանգությունը, ազգի ինքնության շարունակելիությունն ու անվտանգությունը։ Այնպես որ՝ այս իշխանությունները գրեթե բոլոր ոլորտներում, եթե չասեմ նոր ոլորտներ ավելացնելով՝ շարունակում են ամենամեծ սխալները, որոնք տեղի են ունեցել նախկին իշխանությունների ժամանակ»։
Հայտնաբերվել և կանխվել են պետությանը 816 մլն դրամից վնաս պատճառած ընդերքօգտագործման ոլորտի չարաշահումների տարաբնույթ դրսևորումներ․ ԱԱԾ
«Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 26-ն է
Ինչու է Թաթոյանի վերընտրությունը ՄԻՊ պաշտոնում բխում հանրության եւ իշխանության շահերից
Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել Դավթաշենի կամրջի տակից
Թուրքիայի և Հարավային Կորեայի միջև երկու նոր պայմանագիր է կնքվել
ՊՆ-ն ՄԻՊ գրասենյակին կոչ է անում ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելու մոտեցումից
Վազաշեն գյուղում այրվել է մոտ 2 տոննա պահեստավորած անասնակեր
Ադրբեջանում ցնծության մեջ են․ Հայաստանում իրենց պետական շահերի պաշտպանությունը հուսալի ձեռքերում է. Լիլիթ Գալստյան
Ապաշրջափակումը կարևոր է տարածաշրջանում անվտանգային միջավայր ձևավորելու համար․ԱԽ քարտուղարն ասել է Նորվեգիայի դեսպանին
Արցախի նախագահը շրջայց է կատարել Ստեփանակերտում, Ասկերանում, ծանոթացել է կատարվող աշխատանքներին
Ամերիաբանկ. 62.5%-ով ավելի հարկ` նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ
Նազելի Բաղդասարյանը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստին
«Մոդեռնա» ընկերության 620 400 դեղաչափ պատվաստանյութ՝ նվեր Հայաստանին
Բազմաթիվ չլուծված խնդիրների պատճառով մենք բարդ ժամանակների միջով ենք անցնում. Ալեն Սիմոնյանը՝ ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների համաժողովում
Երևանի մի շարք մանկապարտեզներում կորոնավիրուսային վարակի դեպքեր են արձանագրվել. քանի խումբ է փակվել
Հայ խորհրդարանականները հանդիպել են Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցչի հետ
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Հայկ Նահապետյանը. Դիտեք այսօր՝ 21։30-ին
Բացահայտվել է 44-օրյա պատերազմի մասնակիցների անվան տակ հափշտակություններ կատարած հանցավոր խումբ
Արցախի ԱԺ նախագահն ընդունել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին
«Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղանը. Ուղիղ
Երևանի 2022թ. բյուջեի ու զարգացման ծրագրի նախագծերը դրվել են հանրային քննարկման
ԱԻՆ. Արմավիրում ու Արարատում հողի մակերևույթին այս գիշեր սպասվում -5․.․-6 աստիճան ցուրտ
Վերդիի «Աիդա» օպերան՝ կրկին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բեմում
ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների աշխատանքի սահմանափակումների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով ՄԻՊ-ը դիմել է ՍԴ
Սյունիքի քաղաքային որոնողափրկարարական թիմը 32-ժամյա վարժանք է իրականացրել
Ցավոտ զիջումներ հայկական կողմի համար դեռևս լինելու են. քաղաքագետ
Սաակաշվիլու հայրը հոսպիտալացվել է
ՊԵԿ նախագահը Կունիո Միկուրիային վերահաստատել է կոմիտեի պատրաստակամությունը՝ ՏՏ հաջորդ համաժողովն անցկացնել Հայաստանում
Ղրղըզստանը բայրաքթարներ կգնի
ԿԸՀ նիստ՝ ՏԻՄ նոր հերթական ընտրությունների մասին
«Զարթոնք»-ը պատրաստ է համագործակցել «Բալասանյան» դաշինքի հետ. Գյումրիում ներթիմային քննարկումներ են
Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ–ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին, քննարկվել են նաև 2020-ին Արցախում ադրբեջանաթուրքական ագրեսիայի հումանիտար հետևաքները
Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Քիմ Քարդաշյանին
Կյանքից հեռացել է արվեստաբան Շահեն Խաչատրյանը
Ֆիզուլիում ութ ամսվա ընթացքում ականապատ տարածքում կառուցվել է օդանավակայան
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 155 նոր դեպք
Ընտրական համակարգը պետք է բովանդակային ու սկզբունքների լուրջ փոփոխության ենթարկվի. Արսեն Բաբայան
ArmDaily.am-ը խորապես ցավակցում է Հովհաննես Մանուկյանին հոր մահվան կապակցությամբ
Արտակարգ դեպք՝ Երևանում. «Էսթեռ ֆուդ» ընկերության տարածքում տրակտորն աշխատանքներ կատարելիս կողաշրջվել ու փլուզել է հսկայական քարե պարիսպը
Վանո Սիրադեղյանի այրին հայտարարություն է արել
Մահացել է Հովհաննես Մանուկյանի հայրը
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 67 նոր դեպք է գրանցվել
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավոր է մահացել
Ես չեմ լինելու պատմուճանով դատախազ, ես գտնվելու եմ իմ բարձունքում. Սերգեյ Մարաբյանի գործով որոշումը՝ հոկտեմբերի 25-ին
Նախկին պատգամավոր է կալանավորվել. ԲՀԿ-ում նոր են տեղեկացել դեպքի մասին
Պատվաստանյութերը կանխում են մահացությունը նաև կորոնավիրուսի «դելտա» շտամից. Արսեն Թորոսյան
Արտակ Բեգլարյանը գործուղվել է Մոսկվա
Ինչ ընթացակարգով է ներկայումս իրականացվում երեխաների պետպատվերով բուժումը. ահազանգի հետքերով
Հոկտեմբերի 21-22-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 93 դեպք
Պահանջարկ ունեցող մասնագետները հնարավորություն կունենան առցանց դիմել և պարզեցված ընթացակարգով ՀՀ-ում ապրելու իրավունք ստանալ. Արշակյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™