Իրենք հաղորդակցվում են սատանայի հետ, դրա համար հարվածում են Աստծո հետ հաղորդակցվելու լեզվին՝ հայերենին. Սրապիոնյան Հիմնադրամին դաս կլինի, որ Կառավարությանը չի կարելի փող տալ, հիմնադրամը դրա համար ստեղծված չէր. Արա Վարդանյան Անշրջելի իրողությունների հորձանուտում Հայաստանում կյանքը կանգ է առել. Մասնակից ենք եւ մեղավոր Պատկերացնու՞մ եք, ընտրվելու դեպքում, Ղազինյանն ինչ կանի Անդրանիկ Քոչարյանին կամ «Ուսապարկ Վահագին». քաղաքագետ Ո՞վ էր արժանի «Ոսկե գնդակ» մրցանակին Առուշանյանը չի փորձում տրամաբանություն գտնել կատարվածում. պաշտպանը՝ Լուսինե Ավետյանի՝ կեղծ ցուցմունք տալու մասին Ոչ մի QR կոդերի ստուգում ոչ ոք չի կարողանալու պարտադրել. Աշոտ Բարսեղյանը՝ ԱՆ սահմանափակումների մասին Որքան արժի «Ձմեռ պապի և Ձյունանուշի» ծառայությունն այս տարի Սա հետապնդում է իմ անձի նկատմամբ, չեմ բացառում լիազորությունները դադարեցնելը. Զարուհի Նախշքարյան Այս պահին խուզարկում են Արշակ Հակոբյանի տունը. Տիգրան Աթանեսյան Գեներալ Մանվելի սանիկը, Նազարբաևի ընկերոջ եղբայրը, ադամանդագործական գործարանի հիմնադիր և համայնքապետեր. ՏԻՄ ընտրությունները Շիրակում Մինչև աշխարհի վերջն էլ կբողոքենք, կանենք էն, ինչ-որ պետք է. Վարդան Ղուկասյանը՝ որդու կալանավորման մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Այսօր ժամը 7-ին մոմավառություն է լինելու Կառավարության մոտ, մենք հասկացնելու ենք, թե ինչպես կարելի է հարգել մեր զոհերի հիշատակը. Տաթև Վիրաբյան

Հասարակություն

Այսօր ժամը 7-ին մոմավառություն է լինելու Կառավարության մոտ, ինչպես ասել էինք խաղաղ անհնազանդության ակցիաներ ենք անելու։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական շարժում» նախաձեռնության համակարգող Տաթև Վիրաբյանը։

«Մենք կառավարությանը հասկացնելու ենք, թե ինչպես կարելի է հարգել մեր զոհերի հիշատակը։ Զոհվածների հիշատակը գունագեղ տոնախմբությամբ չեն հարգում, այլ լուռ գլուխ խոնարհելով։ Ժամը 7։00-ից 9։00-ն մոմավառություն է տեղի ունենալու։ Սպասելու ենք հետագա զարգացումներին։ Այնուամենայնիվ փողոցային պայքարը չենք լքելու, որովհետև բացի սեպտեմբերի 21-ի միջոցառմանը դեմ լինելուց մենք պայքարում ենք ներկա իշխանությունների դեմ, ոչ թե  անձերի այլ իրավիճակների դեմ, որը բխում է հենց ներկա իշխանություններից»,- ասաց Տաթևը։

Նա ասաց, որ երեկ գիշեր փորձել են նստացույց անել, սակայն ոստիկանության կողմից բերման են ենթարկվել։

«Երեկոյան շատ ուշ ժամի՝  գիշերվա 1-ի կողմերը, մենք նոր ազատ ենք արձակվել։ Նստացույցը ժամանակավորապես դադարեցրել ենք, որովհետև այնտեղ մնալ չէին  թույլատրում մնալ, ոստիկանական ուժերը բերման էին նորից ենթարկելու, չէին թողնելու մեր բողոքի ձայնը բարձրացնեինք»,- նշեց Տաթևը՝ ընդգծելով, որ այս երկու օրվա ընթացքում ոստիկանության կողմից անհամաչափ ուժ է կիրառվել, ինչն էլ ապացուցում են մամուլում տարածված կադրերը։

Ինչ վերաբերում է արձագանքներին՝ Տաթևը նշում է, որ իր կողմից սպասելի էր դա։

«Այնուամենայնիվ հույսս չեմ կտրել, որ Հայաստանում կան մտահոգ քաղաքացիներ և ընդդիմադիր ուժի սթափ դատողությունից եմ շատ շնորհակալ, գործողություններից, որ նրանք գնացին ոստիկանության այն բոլոր տեղամասեր, որտեղ բերման էին ենթարկված 21 քաղաքացիներ՝ այդ թվում ես։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորները եղան այդ բաժանմունքներում, դա մեծ արձագանք էր մեզ համար։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը արձագանքեց, և այլ իրավապաշտպաններ, փաստաբաններ բացահայտ և ոչ բացահայտ կերպով արձագանքեցին, ինչով կարողացան մեզ օգնեցին, որ ամեն ինչ տեղի ունենա օրենքի սահմաններում»,- ասաց շարժման համակարգողը։

Վաղն արդեն տեղի է ունենալու Անկախության տոնին նվիրված միջոցառումը։ Հարցին, թե ինչ ծրագիր ունեն վաղվա հետ կապված՝ Տաթև Վիրաբյանը պատասխանեց. «Մենք շարունակելու ենք փորձել խանգարել 21-ի այդ խայտառակությունը։ Ճիշտն ասած՝ չեմ կարող ճանապարհային քարտեզի մասին բարձրաձայնել, բայց վերջին ժամը մենք փորձելու ենք կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել»։

Դիտարկմանը՝ արդյոք մտավախություն չունի, որ վաղը բախումներ կարող են լինել քաղաքացիների մեջ՝ շարժման համակարգողը ասաց, որ շարժման մասնակիցներով աշխատելու են զերծ մնալ բախումներից։

«Ինքը՝ վարչապետ կոչվածը, բախումների սիրահար է և անընդհատ շեշտադրումներ է անում, մեզ վախեցնում է քաղաքացիական պատերազմով, իրենք սադրիչ գործողություններով են զբաղված։ Սա նախադեպը չունեցող դեպք է, որ իշխանությունն է վախեցնում քաղաքացիական պատերազմով, բայց մենք սթափ դատող մարդիկ աշխատելու ենք զերծ մնալ բախումներից, որովհետև մեր խնդիրը ոչ թե բախումներ են, ոչ թե մեր հայրենիքում թշնամիներ ձեռք բերելն է, այլ երկրի փրկությունն է, մեր երկրում խաղաղություն սահմանելն է»,- ասաց Տաթևը։

Երեկ Հանրապետության հրապարակում քաղաքացիները նկատել են Թուրքիայի դրոշով ջինսե տաբատներով երիտասարդների, որոնք հեռախոսով նկարահանումներ էին անում։ Տաթև Վիրաբյանը նշեց, որ հետևելով այդ տեսագրությանը, «Հայկական շարժման» մասնակիցները գնացել են և գտել են այդ թուրք երիտասարդներին։

«Մենք գնացինք գտանք այդ երիտասարդներին, ովքեր կրում էին այդ թուրքական դրոշով հագուստը։ Նա և ընկերը փախան, նրանց հետևեցին ինձ ուղեկցող տղաները՝ շարժման անդամները, և գտան Ոսկու շուկայի հարևանությամբ։ Քանի որ «Հայկական շարժման» տղաներից մեկի հետ բախում էր տեղի ունեցել, կռիվ էր հրահրվել, ոստիկանություն էին կանչել և շարժման անդամները նույնպես հրավիրվել էին բաժանմունք։ Ամբողջը իրենց աչքի առաջ՝ գտել էին թուրքական անձնագիր և բացահայտվել էր, որ իրենք Ադրբեջանի գործակալներ են։ Իրենց տեսաուղերձներում Ալիևին ինչ-որ ուղերձ էին արել՝ Երևանը նկարելով, Երևանի կենտրոնում գտնվող կարևորագույն տարածքներ, շենքեր ֆիքսելով։ Մենք, այսպես ասած, նաև հերթապահություն ենք իրականացնում Երևանի կենտրոնում»,- ասաց Տաթևը։

Նա նաև նշեց, որ իրենց փողոցային պայքարը շարունակելու են նաև Անկախության տոնից հետո, որովհետև իրենք հասկանում են և բոլորին են ուզում հասկացնել, որ սա հայ ժողովրդի լինելիության վերջնակետն է։

Նավթի համաշխարհային գները նվազել են
Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու գործի նախաքննությունն ավարտվել է
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը մեկնում է արձակուրդ
Երևանում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել շինհրապարակում
Հունաստանում 60 և ավելի տարիքի մարդկանց համար պարտադիր կդառնա Քովիդ-19-ի դեմ պատվաստումը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Շվեդիա
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. Ուղիղ
Օրվա աստղագուշակ
Ռուսաստանում առայժմ «օմիկրոն» շտամ չի հայտնաբերվել
Գեղարքունիքի Լիճք գյուղում խոշոր հրդեհի հետևանքով անկել է 700 ոչխար, 25 խոշոր եղջերավոր
«Ժողովուրդ». Նախարար Ավանեսյանը դեմ է զինծառայողներին արտահերթ բուժելու նախագծին
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
«Ժողովուրդ». Դատախազից՝ դատավոր. Արթուր Դավթյանն այսուհետ ունի իր «աչքերն ու ականջները»
«Ժողովուրդ». Հանցագործությունները շատացել են. որն է պատճառ
«Հրապարակ».Ոստիկանության նոր Skoda-ները հերթով խափանվում են
«Հրապարակ». Անփոխարինելի «տիկտոկերուհին»
«Ժողովուրդ». Իրական աշխատավարձերը նվազել են
«Հրապարակ». «Կչքվես էդտեղից, լսեցի՞ր Նիկոլ». Իշխանություններին քննդատած հոգեւորականին կարգալույծ են անում
Եթե Թեւանը պատմի, թե ով էր իրեն տվել այդ մի շիշ արաղի փողը, կիմանանք թե ով է ֆինանսավորել այս հեղափոխություն կոչեցյալը. Արգիշտի Կիվիրյան
«Հրապարակ». «Սեւերի» ներկայացուցիչ Գեւորգ Փարսյանը մասնակցել է իշխանական հանձնախմբի նիստին
Լույս չի լինի
Հաշմանդամություն ունեցող բազկամարտիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
Արագածոտնի մարզում կատարվել է կորոնավիրուսային համավարակի դեմ 43829 պատվաստում
Անթիլիասի Մայրավանքում Արամ Առաջինի նախագահությամբ տեղի է ունեցել վանաբնակ միաբան հայրերի հավաք
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը նշել է Անաստաս Միկոյանի 126-ամյակը
Կանանց ԱԱ Հայաստան-Նորվեգիա հանդիպումը մառախուղի պատճառով անավարտ է մնացել
Դուբայի օդանավակայանում հայը մեկ միլիոն դոլար է շահել
Տեղի է ունեցել Սյունիքի հարցերի միջգերատեսչական խմբի հերթական նիստը
Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ
«Ամբերդ» արգելոցը փակ կլինի այցելուների համար
Վահրամ Դումանյանն ընդունել է հայազգի արվեստագետ Ստաս Նամինին
Կովկասի բնության հիմնադրամը «Արփի լիճ» և «Դիլիջան» ազգային պարկերին հատուկ տեխնիկա է նվիրաբերել
Կիմա Արզումանյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Հանրային քննարկման ներկայացրած նախագիծը սահմանում է դասագրքի հանդեպ պետության պահանջները․ Ժաննա Անդրեասյան
Լոնդոնում նշվել են Ալեքսանդր Սպենդիարյանի և Առնո Բաբաջանյանի հոբելյանները
Էրդողանի վերջին հայտարարություններից հետո թուրքական լիրան կրկին հասել է ռեկորդային ցածր մակարդակի
Կայացել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը
Պետք է շարունակել թուրքական պատրաստի արտադրանքի ներմուծման արգելքը. Էմիլ Ստեփանյան
Վահան Նարիբեկյանը Մադրիդում մասնակցել է Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նիստին
Ֆանտան գյուղում այրվել է մոտ 2 տ անասնակեր
Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկջոկատայիններն ավարտել են համատեղ զորավարժությունները
«Այգ-1» ծրագիրն իրականացնող Մասդար ընկերության կողմից ներկայացվել է անվերապահ, անվերադարձ և ըստ պահանջի Բանկի կատարողականի երաշխիքը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կգործուղվի Մոսկվա
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԱԿ Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին
Երևանում մառախուղի պատճառով ընդհատվել է ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղը
Ինչ կապ կա «Իմ քայլի» ռոլիկները նկարող ընկերության եւ սեպտեմբերի 21-ի միջոցառման միջեւ․Աղվան Վարդանյան
Իրենք հաղորդակցվում են սատանայի հետ, դրա համար հարվածում են Աստծո հետ հաղորդակցվելու լեզվին՝ հայերենին. Սրապիոնյան
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը Դավիթ Բեկ բնակավայրում մասնակցել է զարգացման կենտրոնի բացման արարողությանը
Հրազդան քաղաքում ջրանջատում կիրականացվի
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™