Ինչու է Թաթոյանի վերընտրությունը ՄԻՊ պաշտոնում բխում հանրության եւ իշխանության շահերից Երևանի մի շարք մանկապարտեզներում կորոնավիրուսային վարակի դեպքեր են արձանագրվել. քանի խումբ է փակվել Ցավոտ զիջումներ հայկական կողմի համար դեռևս լինելու են. քաղաքագետ «Զարթոնք»-ը պատրաստ է համագործակցել «Բալասանյան» դաշինքի հետ. Գյումրիում ներթիմային քննարկումներ են ArmDaily.am-ը խորապես ցավակցում է Հովհաննես Մանուկյանին հոր մահվան կապակցությամբ Նախկին պատգամավոր է կալանավորվել. ԲՀԿ-ում նոր են տեղեկացել դեպքի մասին Ինչ ընթացակարգով է ներկայումս իրականացվում երեխաների պետպատվերով բուժումը. ահազանգի հետքերով Ինչու է ԱԱՏՄ ղեկավարի նախկին տեղակալը ազատվել աշխատանքից Այստեղ դպրոցի խնդիր չի՝ սա քաղաքական խնդիր է. Ազգագրագետը՝ ռուսական դպրոցներ բացելու մասին Այս շաբաթ 5 դպրոց ամբողջությամբ անցել է հեռավար ուսուցման. Սուսաննա Ազատյան Որտե՞ղ են հուղարկավորելու Վանո Սիրադեղյանին. նրա աճյունը դեռ Հայաստանում չէ Ռուսաստանում այսօր ավելի շատ հայ է ապրում, քան ՀՀ-ում. ոչ ոք չի մտածում, որ այնտեղ պետք է հայկական դպրոցներ բացել. Գագիկ Գինոսյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Էրդողանի մեսիջը ոչ միայն քաղաքական առումով հետաքրքիր էր, այլև արարողակարգային առումով վիրավորական ու ստորացուցիչ. Ռուբեն Մելքոնյան

Քաղաքական

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Հայաստանի վարչապետը Վրաստանի վարչապետի միջոցով իր հետ հանդիպելու ցանկություն է հայտնել։ Մասնավորապես նա նշել է, որ տարակուսելի է, որ Փաշինյանն ուզում է իր հետ հանդիպել, բայց մյուս կողմից էլ հայտարարում է, թե Զանգեզուրի միջանցքի մասին խոսք անգամ լինել չի կարող։

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ պետք է ֆիքսել, որ Էրդողանի մեսիջը ոչ միայն քաղաքական առումով հետաքրքիր էր, այլև արարողակարգային առումով վիրավորական։ «Պետք է ֆիքսենք, որ Էրդողանի մեսիջը ոչ միայն քաղաքական առումով հետաքրքիր էր, այլև արարողակարգային առումով վիրավորական ու ստորացուցիչ, որովհետև իր այդ հայտարարության ընթացքում նա Հայաստանի վարչապետի պաշտոնն անգամ չնշեց, Նիկոլ Փաշինյանի անուն-ազգանունն անգամ չտվեց և խոսեց երրորդ դեմքով՝ բառացի, եթե թարգմանեմ, ասեց, եթե ուզում ես հանդիպել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ապա քայլեր պիտի անես։ Այսինքն, իր անունը հիշատակեց, բայց այն մարդու, որը ձգտում է նրա հետ հանդիպել՝ անգամ անունը չտվեց։ Արևելյան և ընդհանրապես համաշխարհային արարողակարգով սա նշանակում է դիմացինի սուբյեկտայնության, ըստ էության, զրոյական մակարդակի ֆիքսում, քաղաքական արհամարհանք և բնականաբար դրանից բխող քայլերի ոճի հաջորդականություն»,-ասաց Մելքոնյանը։

Թուրքագետը նկատեց, որ ինչ վերաբերում է էրդողանի բուն ասելիքին, փատորեն վերջինս բացահայտում է, որ Հայաստանն է ձգտում Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել ու քայլեր է անում։ Էրդողանը բացահայտում է արհամարհական ոճով Հայաստանի ձգտումը նրա հետ հանդիպելու և հարաբերություններ հաստատելու՝ կարծում է Մելքոնյանը։

«Քողարկված ձևով, կարծում եմ, թուրքական նախապայմանների շարունակվող, հաջորդող նախապայմանների հարցում աննահանջ լինելու մասին ապացույց է, որ հանդիպումը անգամ, եթե հանդիպում լինի, ինչի հետ կապված կասկածներ ունեմ, չի նշանակում, որ թուրքական հայտնի մյուս նախապայմանները դուրս են գալու օրակարգից և կարծում եմ՝ մեր մամուլում որոշակի թարգմանության սխալներ կային։ Բացի մեկ, երկու մամուլի միջոցից, ձևակերպումները թուրքերեն, այն ճիշտ թարգմանությունը, որ պետք է լիներ՝ տեղի չունեցավ։ Ձևակերպեց Էրդողանը հետևյալ կերպ․ «Եթե դրական քայլեր անեք՝ մենք կսկսենք քաղաքական երկխոսությունը, այնինչ մեզ մոտ թարգմանվեց՝ մենք կհաստատենք դիվանագիտական հարաբերություններ։ Իսկ Էրդողանի այդ խոսքը նշանակում է, որ եթե դրական քայլեր անեք, մենք կսկսենք քաղաքական երկխոսությունը և կսկսենք քննարկել նաև մյուս նախապայմանները՝ Հայոց Ցեղասպանության խնդիր, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու խնդիր և այլն, և այլն։

Ես կարծում եմ, որ սա մեր դիվանագիտության խոշորագույն տապալումներից է, ընդ որում՝ չեմ կարող ասել, որ սա դիվանագիտության տապալումն է, որովհետև ինձ մոտ անձնապես տպավորություն է, որ սա ոչ թե Արտաքին գործերի նախարարության և մեր դիվանագիտական ընդհանուր այդ կառույցի կողմից արված քայլեր են, այլ սա Փաշինյանի և միգուցե իր մի քանի համախոհների անձնական քայլն է, որը փաստորեն չի ուղեկցվում համապատասխան դիվանագիտական աջակցությամբ։ Այն կառույցի աջակցությամբ, որն ունի համապատասխան գործիքակազմ՝ նմանատիպ հարաբերություններ հաստատելու հետ կապված և կարծում եմ, որ մեր համապատասխան կառույցը՝ դա կլինի Արտաքին գործերի նախարարությունը, թե վարչապետի մամուլի խոսնակը՝ պետք է անդրադառնա այս խնդրին և մեկնաբանի»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Թուրքագետը նշեց, որ ուրախ կլինի, եթե լրատվամիջոցները կամ ընդդիմադիր պատգամավորներն այս հարցադրումն անեն Ազգային Ժողովում կամ պաշտոնական խողովակներով, որովհետև մեր հասարակությունը ստիպված է հենվել միայն թշնամական պետության նախագահի խոսքի վրա, նշելով, որ մեր պետության կողմից օֆիցիալ պարզաբանում չի եղել՝ արդյո՞ք Փաշինյանը նման առաջարկ արել է և ի՞նչ է նշանակում այդ առաջարկը և ի՞նչ ենթատեքստեր ունի՝ հարցադրում է անում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Հայկա Ալոյան

Նոր Նորքում պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
«Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 26-ն է
Ինչու է Թաթոյանի վերընտրությունը ՄԻՊ պաշտոնում բխում հանրության եւ իշխանության շահերից
Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել Դավթաշենի կամրջի տակից
Թուրքիայի և Հարավային Կորեայի միջև երկու նոր պայմանագիր է կնքվել
ՊՆ-ն ՄԻՊ գրասենյակին կոչ է անում ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելու մոտեցումից
Վազաշեն գյուղում այրվել է մոտ 2 տոննա պահեստավորած անասնակեր
Ադրբեջանում ցնծության մեջ են․ Հայաստանում իրենց պետական շահերի պաշտպանությունը հուսալի ձեռքերում է. Լիլիթ Գալստյան
Ապաշրջափակումը կարևոր է տարածաշրջանում անվտանգային միջավայր ձևավորելու համար․ԱԽ քարտուղարն ասել է Նորվեգիայի դեսպանին
Արցախի նախագահը շրջայց է կատարել Ստեփանակերտում, Ասկերանում, ծանոթացել է կատարվող աշխատանքներին
Ամերիաբանկ. 62.5%-ով ավելի հարկ` նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ
Նազելի Բաղդասարյանը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստին
«Մոդեռնա» ընկերության 620 400 դեղաչափ պատվաստանյութ՝ նվեր Հայաստանին
Բազմաթիվ չլուծված խնդիրների պատճառով մենք բարդ ժամանակների միջով ենք անցնում. Ալեն Սիմոնյանը՝ ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների համաժողովում
Երևանի մի շարք մանկապարտեզներում կորոնավիրուսային վարակի դեպքեր են արձանագրվել. քանի խումբ է փակվել
Հայ խորհրդարանականները հանդիպել են Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցչի հետ
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Հայկ Նահապետյանը. Դիտեք այսօր՝ 21։30-ին
Բացահայտվել է 44-օրյա պատերազմի մասնակիցների անվան տակ հափշտակություններ կատարած հանցավոր խումբ
Արցախի ԱԺ նախագահն ընդունել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին
«Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղանը. Ուղիղ
Երևանի 2022թ. բյուջեի ու զարգացման ծրագրի նախագծերը դրվել են հանրային քննարկման
ԱԻՆ. Արմավիրում ու Արարատում հողի մակերևույթին այս գիշեր սպասվում -5․.․-6 աստիճան ցուրտ
Վերդիի «Աիդա» օպերան՝ կրկին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բեմում
ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների աշխատանքի սահմանափակումների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով ՄԻՊ-ը դիմել է ՍԴ
Սյունիքի քաղաքային որոնողափրկարարական թիմը 32-ժամյա վարժանք է իրականացրել
Ցավոտ զիջումներ հայկական կողմի համար դեռևս լինելու են. քաղաքագետ
Սաակաշվիլու հայրը հոսպիտալացվել է
ՊԵԿ նախագահը Կունիո Միկուրիային վերահաստատել է կոմիտեի պատրաստակամությունը՝ ՏՏ հաջորդ համաժողովն անցկացնել Հայաստանում
Ղրղըզստանը բայրաքթարներ կգնի
ԿԸՀ նիստ՝ ՏԻՄ նոր հերթական ընտրությունների մասին
«Զարթոնք»-ը պատրաստ է համագործակցել «Բալասանյան» դաշինքի հետ. Գյումրիում ներթիմային քննարկումներ են
Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ–ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին, քննարկվել են նաև 2020-ին Արցախում ադրբեջանաթուրքական ագրեսիայի հումանիտար հետևաքները
Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Քիմ Քարդաշյանին
Կյանքից հեռացել է արվեստաբան Շահեն Խաչատրյանը
Ֆիզուլիում ութ ամսվա ընթացքում ականապատ տարածքում կառուցվել է օդանավակայան
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 155 նոր դեպք
Ընտրական համակարգը պետք է բովանդակային ու սկզբունքների լուրջ փոփոխության ենթարկվի. Արսեն Բաբայան
ArmDaily.am-ը խորապես ցավակցում է Հովհաննես Մանուկյանին հոր մահվան կապակցությամբ
Արտակարգ դեպք՝ Երևանում. «Էսթեռ ֆուդ» ընկերության տարածքում տրակտորն աշխատանքներ կատարելիս կողաշրջվել ու փլուզել է հսկայական քարե պարիսպը
Վանո Սիրադեղյանի այրին հայտարարություն է արել
Մահացել է Հովհաննես Մանուկյանի հայրը
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 67 նոր դեպք է գրանցվել
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավոր է մահացել
Ես չեմ լինելու պատմուճանով դատախազ, ես գտնվելու եմ իմ բարձունքում. Սերգեյ Մարաբյանի գործով որոշումը՝ հոկտեմբերի 25-ին
Նախկին պատգամավոր է կալանավորվել. ԲՀԿ-ում նոր են տեղեկացել դեպքի մասին
Պատվաստանյութերը կանխում են մահացությունը նաև կորոնավիրուսի «դելտա» շտամից. Արսեն Թորոսյան
Արտակ Բեգլարյանը գործուղվել է Մոսկվա
Ինչ ընթացակարգով է ներկայումս իրականացվում երեխաների պետպատվերով բուժումը. ահազանգի հետքերով
Հոկտեմբերի 21-22-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 93 դեպք
Պահանջարկ ունեցող մասնագետները հնարավորություն կունենան առցանց դիմել և պարզեցված ընթացակարգով ՀՀ-ում ապրելու իրավունք ստանալ. Արշակյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™