Արդյոք Երևանում հետևել են ՏԻՄ ընտրություններին․ հարցում (տեսանյութ) ՏԻՄ ընտրությունները՝ լակմուսի թուղթ. Երբ հեղինակավոր թեկնածուն կարող է հաղթել նույնիսկ կալանավայրից, ժողովուրդը՝ այլընտրանք փնտրելու ճանապարհին Ինձ համար անսպասելի էին Գորիսի և Գյումրիի արդյունքները. Անի Խաչատրյան Ավելին էի սպասում. Տաթեւ համայնքի ՔՊ թեկնածու «Զարթոնքը» ՔՊ-ի հետ չի համագործակցի, իսկ «Բալասանյան» դաշի՞նքը Ինչ արդյունքներ են գրանցվել Շամիրամ, Ֆերիկ և Ֆիոլետովո համայնքներում Երևի նոր բիոմետրիկ համակարգ ներդնող կապալառու կազմակերպություն պետք է մտնի շուկա. Հովհաննես Քոչարյանը՝ անձնագրերի վավերականության ժամկետը 2 տարի սահմանելու մասին Հունիսից հետո վերագնահատումներ է տեղի ունեցել, որովհետև այլ բաներ են խոստացել, այլ բաներ են արել. Թևան Պողոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին Ինչպես են բաշխվելու մանդատները Գորիսում Ընտրությունների արդյունքները մեծամասամբ պայմանավորված էր անձերի հետ, մեր դիտարկումները դա են ցույց տալիս. Սոս Հակոբյան Տաթևում հնարավոր է նաև որոշակի զարգացումներ լինեն, ՔՊ-ն մեծամասնություն չի կազմել. Շահեն Հարությունյան Երբ, ինչպես են ամփոփվելու ընտրությունների արդյունքները. ԿԸՀ քարտուղարը պարզաբանում է
Լավագույն տեսանյութերը. Youtube


Շատ տխմար տեքստ է, ոչինչ չասող կարգախոս է, իսկ երկու 0-ները վտանգավոր են. նշանագետը՝ Անկախության 30-ամյակի լոգոյի և կարգախոսի մասին

Հասարակություն

Անկախության 30-ամյակի լոգոյի 0-ն շատ կասկածելի է ինձ թվում, ուշադիր եթե նայում ենք՝ այն երկու 0 է դառնում։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Արևմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն, նշանագետ Հայկազուն Ալվրցյանը՝ մեկնաբանելով Անկախության 30-ամյակի համար կառավարության կողմից ընտրված լոգոն։

«Ըստ էության փոքր և մեծ զրոներ են՝ երեք թվի նարնջագույն հատվածը, որը փոքր զրոյի տպավորություն է թողնում, և կապույտ մեծ զրոն։ Շատ վտանգավոր է։ Կապույտը լիարժեք չէ, չի երևում կապը։ Առաջինը, որ տեսնում ես, երկու զրոյի տպավորություն ես ստանում, իսկ այդ երկու զրոն զրո է՝ 0+0=0, դա ոչինչ է։ Նաև ակնհայտ է, որ եռագույնի և 30-ի խորհուրդն են ուզեցել դնել։ Տարեթվերն էլ գրել են, որ հիշեցնեն՝ 0 չէ, 1991-2021 թվականն է, բայց չգիտես ինչու, երբ նայում ես առաջինը այդ երկու 0-ն են աչքիդ ընկնում»,- նշում է փորձագետը։

Ուսումնասիրելով լոգոն՝ Ալվրցյանը նշում է, որ ընդհանուր կիսատության և ոչ ամբողջականության տպավորություն է այն թողնում։

«Կապույտ 0-ն վերևից մասնատվում է, ներքևից էլ չի փակվում, նարնջագույն հատվածն էլ կիսատ է, կարմիր հատվածն էլ չի կպնում նարնջագույնի հետ։ Այսինքն 3-ը չի գիտակցվում։ Մասնագիտական առումով սրանք բավականին լուրջ թերություններ ունեն, որովհետև նման դեպքում պետք է անպայման կապ լինի՝ երանգով, բաց գույնով սկսվի մուգով ավարտվի, կամ այլ եղանակներով։ Իմաստային առումով բավականին կիսատպռատություն կա մեջը, և բավականին վտանգավորություն՝ այդ երկու 0-ն»,- նշում է Ալվրցյանը։

Ինչ վերաբերում է տեսակետին, որ Անկախության 30-ամյակի լոգոն ավելի շատ խորհրդանշում է Նիկոլ Փաշինյանի իշխանության 3 տարիները, կամ ընտրություններում հենց 3-րդ համարի ներքո հանդես գալը, փորձագետը նշում է. «Հասկանալի է՝ իրենք էլ են սա իրենց հայրենիքը համարում, 3-րդ համարն են, իրենք էլ ասում են 30 տարի մեր հայրենիքի հետ, թեև մեր և իրենց հայրենիքների ընկալումները խիստ տարբեր են։ 

Նա նշում է, որ և ընտրված դիզայնը, և կարգախոսը հաջողված չեն։

«Ի՞նչ է նշանակում՝ «Անկախ հայրենիքիս հետ»։ Այսինքն՝ ինչ։ Ես հայրենիքիս հետ չեմ, ես ինքս անկախ հայրենիքս եմ... Հասկանում եք՝ մարդուն և հայրենիքին մասնատում են։ Այստեղ կարևորում են անձի հանգամանքը, ոչ թե հենց հայրենիքի։ Իմ հայրենիքը 30 տարեկան է, բայց հայրենիքի անկախության 30-ամյակը այլ իմաստ ունի։ Անկախ հայրենիքիս հետ 30 տարի՝ որ ի՞նչ։ Այսինքն դրանից առաջ, որ հայրենիքս անկախ չէր՝ ես նրա հետ չէի՞, հիմա նրա հե՞տ եմ... 20 տարեկան երիտասարդները ի՞նչ ասեն, չէ՞ որ նրանք 30 տարվա անկախության հետ չեն եղել, իսկ իմ նման 60 տարեկանները իրենց հայրենիքի հետ եղել են շատ ավելի երկար։ Շատ վատ է ձևակերպված, կարգախոսի տեքստն էլ անիմաստ էր, շատ տխմար տեքստ է, ոչինչ չասող կարգախոս է։ Թերևս ամենավատը տեքստն էր»,-ասաց Ալվրցյանը։

Նա նշում է, որ քանի որ ներկայիս իշխանության ներկայացուցիչները պետություն կառավարել չգիտեն, պետության հետ կապված ամեն ինչը շատ վատ են անում։

«Եթե ոչ միտումնավոր վատ, ապա բավական անճաշակ։ Նույնիսկ այն, ինչ անում են միտումնավոր և ինչ որ նշան, խորհուրդ մեջը դնելով, դարձյալ անում են անմակարդակ։ Ես այդ խորհրդանշանը չէի օգտագործի, և դա երկար կյանք չպետք է ունենա, և չի էլ կարող ունենալ։ Ես առանձնապես մեծ կարևորություն չեմ տալիս այսօրվա անցողիկ երևույթներին, բայց դրանք որոշ չափով ազդում են ենթագիտակցության վրա»,- ասաց փորձագետը։

Նա նաև ընդգծում է, որ ընդհանրապես սխալ է նշել Հայաստանի անկախության 30-ամյակը։

«Մենք պետք է նշենք Հայաստանի անկախության 123-ամյակը։ Ընդհանրապես մեր անկախությունը մենք ձեռք ենք բերել 1918 թվականին։ Եթե մենք ընդունում ենք, որ մենք Երրորդ հանրապետությունն ենք, եթե ընդունում ենք, որ Խորհրդային Միությունն էլ է եղել Հայաստանի Հանրապետություն, այսինքն այն նույնպես եղել է Առաջին Հանրապետության շարունակողը, իրավահաջորդը,  ինչո՞ւ ես 30 ամյակը նշում, ես չեմ հասկանում։ Ինչո՞ւ չեք նշում 103-ամյակը։ Ինչո՞ւ  ԵՊՀ-ի 102-ամյակն է, ոստիկանության 103-ամյակն է, իսկ Հայաստանի անկախ Հանրապետության 30-ամյակն է։ Բավականին չճշտված բաներ ունենք մենք մեր ընբռնումներում գիտական, քաղաքական հաստատումներում։ Մենք մեր պետության վերաբերյալ դեռ տեսակետ չունենք։ Մենք չգիտենք դեռ մեր պետությունը երբվանից  է անկախ, որերորդ հանրապետությունն է։ Այսինքն, որ ասում ենք 30 տարի անկախ հայրենիք՝ ընդունում ենք, որ մնացած տարիներին մենք անկախություն չենք ունեցել։ Նաև ինձ զայրացնում է այն, որ մենք չենք կարողանում բացատրություն տալ մեր ժողովրդին, ոչ էլ գիտական մակարդակում ենք կարողանում բացատրել, թե ինչու է կոչվում Երրորդ Հանրապետություն, եթե Երրորդ Հանրապետություն է՝ ինչու է 30-ամյա անկախություն»,- նկատում է Ալվրցյանը։

Nissan-ի վարորդը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչ հետևանքով Opel-ը կողաշրջվել է.կա վիրավոր
ԱԱՏՄ-ի խստացված ստուգայցերը՝ բազմապատկված ուժերով
Пять дней без воды в пустыне. Спасение двух человек в Австралии назвали настоящим чудом (WP)
Ջիլ գյուղում այրվել է մոտ 8 տոննա անասնակեր
Դալարում երիտասարդի սպանությունից հետո վենդետայի կազմակերպիչներից 2-ը ձերբակալվել են
Կորոնավիրուսից մահացել է ԵՊՀ պրոֆեսոր Յուրիկ Գաբրիելյանը
Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալեքսանդր Կարելինն այցելել է Գյումրի
ՀՀ-ն ներկայացրել է հիմնավոր հակափաստարկներ․ մեկնարկել են Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները
Հայաստանի Օմբուդսմանն ընդունել է Ուկրաինայի գործընկերոջը
Առուշ Առուշանյանը ԱԱԾ մեկուսարանից միայնակ պայքարում էր ամբողջ պետական ապարատի դեմ. Ագնեսա Խամոյան
«Ապրելու երկիր» կուսակցությունը չի ճանաչում Տեղ համայնքի իշխանության լեգիտիմությունը
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է զոհվածների, անհետ կորածների եւ գերեվարվածների հարազատների հետ
Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ InfoPort.am
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն․ Արցախի ԱԻՊԾ
Իշխանափոխություն մենք չէ, որ պետք է իրականացնենք. Տիգրան Ուրիխանյան
Պատրոն Դավիթը կմնա կալանքի տակ
Ստեփանակերտի քաղաքապետը շնորհավորել է Առուշ Առուշանյանին
Եթե «Բալասանյան» դաշինքը համագործակցի ՔՊ-ի հետ, կդառնա անինքնասեր․ Գագիկ Համբարյան
Գլխավոր շտաբի պետն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ռուս պաշտոնյաների պատվիրակությանը
Նորվեգիան «Moderna» պատվաստանյութի զգալի խմբաքանակ կտրամադրի Հայաստանին. նորանշանակ դեսպան
Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԽ պատվիրակությանը
ՊՆ-ում ներկայացվել է ԶՈՒ բարեփոխումների հայեցակարգի հաստատման գործընթացը
Չի կարող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերը շոշափող նախագիծը ներկայացվել առանց պատշաճ հիմնավորման. Էլինար Վարդանյան
Համաձայնագիր սոցապ նախարարության և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության միջև
Նիկոլը չի պարտվել Գյումրիում ու Գորիսում, պարտվել են իր ոչինչ չասող թեկնածուները. Ռուբեն Մխիթարյան
ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Երևանի Կենտրոն, Նոր Նորք և Ավան վարչական շրջանների հանրային տրանսպորտը
Մերկելը միգրացիայի հետ կապված իրավիճակը համեմատել է 2015 թվականի ճգնաժամի հետ
6 համայնքներից 3-ում ՔՊ-ն պարտվել է. կատարվել է կես միլիոնից ավել պատվաստում. հոկտեմբերի 18-ն՝ ամփոփ
Քննարկվել են Միջազգային էներգետիկ խարտիայի համաժողովի անցկացմանն առնչվող հարցեր
Արդյոք Երևանում հետևել են ՏԻՄ ընտրություններին․ հարցում (տեսանյութ)
Հայտնաբերվել և վնասազերծվել է կասետային 23 հրթիռ, 46 ական, 151 պայթուցիչ. ԱԻՊԾ-ն ամփոփել է շաբաթը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին
Կատարելագործվում է ԱԱՀ վերադարձի մեխանիզմը
Նոյեմբերի 1-ից ՌԴ-ն դադարեցնում է իր առաքելությունը ՆԱՏՕ-ում
Արմեն Սարգսյանը օրենք է ստորագրել
ՏԻՄ ընտրությունները՝ լակմուսի թուղթ. Երբ հեղինակավոր թեկնածուն կարող է հաղթել նույնիսկ կալանավայրից, ժողովուրդը՝ այլընտրանք փնտրելու ճանապարհին
Բիլ Քլինթոնը դուրս է գրվել հիվանդանոցից
Ահաբեկչական գործողությունները շարունակվում են նաև տեղեկատվական դաշտում. Արցախի դատախազություն
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Ագնեսա Խամոյանը. Դիտեք այսօր՝ 22։30-ին
Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղարը
Պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում
Ինձ համար անսպասելի էին Գորիսի և Գյումրիի արդյունքները. Անի Խաչատրյան
Շարունակվում է շախմատի «Yerevan Open» մրցաշարը
Մահացել է «Բայրաքթար» հարվածային անօդաչուների ստեղծողը
Դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը
Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել. ԱԱԾ
ՀՀ ԶՈՒ զինծառայողները մասնակցում են ՀԱՊԿ զորավարժություններին
Ավելին էի սպասում. Տաթեւ համայնքի ՔՊ թեկնածու
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Տիգրան Ուրիխանյանը. Դիտեք այսօր՝ 21։30-ին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™