Երևանի մի շարք մանկապարտեզներում կորոնավիրուսային վարակի դեպքեր են արձանագրվել. քանի խումբ է փակվել Ցավոտ զիջումներ հայկական կողմի համար դեռևս լինելու են. քաղաքագետ «Զարթոնք»-ը պատրաստ է համագործակցել «Բալասանյան» դաշինքի հետ. Գյումրիում ներթիմային քննարկումներ են ArmDaily.am-ը խորապես ցավակցում է Հովհաննես Մանուկյանին հոր մահվան կապակցությամբ Նախկին պատգամավոր է կալանավորվել. ԲՀԿ-ում նոր են տեղեկացել դեպքի մասին Ինչ ընթացակարգով է ներկայումս իրականացվում երեխաների պետպատվերով բուժումը. ահազանգի հետքերով Ինչու է ԱԱՏՄ ղեկավարի նախկին տեղակալը ազատվել աշխատանքից Այստեղ դպրոցի խնդիր չի՝ սա քաղաքական խնդիր է. Ազգագրագետը՝ ռուսական դպրոցներ բացելու մասին Այս շաբաթ 5 դպրոց ամբողջությամբ անցել է հեռավար ուսուցման. Սուսաննա Ազատյան Որտե՞ղ են հուղարկավորելու Վանո Սիրադեղյանին. նրա աճյունը դեռ Հայաստանում չէ Ռուսաստանում այսօր ավելի շատ հայ է ապրում, քան ՀՀ-ում. ոչ ոք չի մտածում, որ այնտեղ պետք է հայկական դպրոցներ բացել. Գագիկ Գինոսյան Ծնողներս ընդունել են չինական պատվաստանյութ, դա իրենց ընտրության իրավունքն է. Մարինա Խաչատրյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Շատերը վախենում են՝ չպատկերացնելով իրական ռիսկերը, հիվանդության ռիսկերը, պատվաստման ռիսկերը. Հանրային առողջապահության մասնագետը՝ պատվաստումների համաշխարհային տվյալների մասին

Հասարակություն

Այստեղ մեկ նախադասություն ունեցող բացատրություն չի կարող տրվել, քանի որ երկրները իրարից խիստ տարբերվում են, և նույնիսկ պատվաստանյութերի հասանելիության արումով են իրենք տարբերվում իրարից: Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ամերիկյան համալսարանի Հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան դոկտոր, պրոֆեսոր Վարդուհի Պետրոսյանը՝ անդրադառնալով պատվաստումային գործընթացի համաշխարհային տվյալներին:

«Երկրներ կան, որտեղ պատվաստման գործընթացը դեռևս 2020-ի դեկտեմբեր ամսին է սկսվել, երկրներ կան, որտեղ շատ ավելի ուշ է սկսվել: Օրինակ մեր երկրում սկսվել է ապրիլ ամսվանից, ավելի լայնամասշտաբ արդեն մայիս ամսվանից, և աստիճանաբառ այն ավելացել է: Տարբեր երկրներում տարբեր տենդենցներ կան և նրանք, ովքեր ավելի շուտ են սկսել՝ ունեցել են ավելի լավ իրավիճակ»,- ասաց Պետրոսյանը:

Նա նշում է, որ պատվաստումային գործընթացում նշանակալի դեր ունի նաև մեդիան և այնտեղ հայտնվող լուրերը նույնպես ազդում են այդ գործընթացի տեմպի վրա:

«Որոշ երկրներում, որտեղ լրատվամիջոցները ուռճացված տվյալներ էին տարածում, կամ երբեմն միտումնավոր փոփոխված, խեղաթյուրված տվյալներ էին տարածում այդ դեպքում արդեն բնակչության շրջանում կասկածներ էին առաջանում»,- ասաց նա:

Հանրային առողջապահության մասնագետը նշում է, որ նույնիսկ Եվրոպական երկրներում, երբ Astra Zeneca պատվաստանյութի ընդհատումներ տրվեցին, դա նույնպես շատ մեծ հարված հասցրեց պատվաստման գործընթացին ամբողջ աշխարհով մեկ:

«Հետագայում իհարկե ուսումնասիրվեց, ապացուցվեց, որ այն այնուամենայնիվ ապահով է, երբ ամբողջական պատկերն էլ ի նկատի ունենալով պետք է շարունակել պատվաստման գործընթացը, ցավոք սրտի, այդտեղ բավականին մեծ վնաս էր հասցված, և այդ վնասը մինչև օրս էլ կա. շատ շատերը անհանգստանում են, վախենում են՝  չպատկերացնելով իրական ռիսկերը, հիվանդության ռիսկերը, պատվաստման ռիսկերը, և դա բերում է այնպիսի իրավիճակի, որ շատերը կարող են ուղղակի չգնալ պատվաստման: Ասեմ ավելին՝ դա ամբողջ աշխարհով մեկ է, միայն մեր երկրում չի դա»,- ասաց Պետրոսյանը:

Նա նշում է, որ պատվաստումները այժմ քաղաքական շահարկումների թեմա են դարձել:

«Կան երկրներ, որտեղ նույնիսկ կախված, թե որ կուսակցությունը ղեկավար մարմիններում գերիշխող դեր ունի, կարող է պատվաստման գործընթացները խիստ տարբերվեն իրարից: Այսինքն, ցավոք սրտի, կա այն հանգամանքը, որ ոչ թե գիտության է ուշադրություն դարձվում, այլ ուշադրություն է դարձվում քաղաքական շահարկումներին, որը երբեմն մեր երկրում էլ է տեղի ունենում»,- նշում է մասնագետը:

Ինչ վերաբերում է պատվաստանյութերին, ապա Պետրոսյանի խոսքով՝ տարբեր ռեգուլյատոր ընկերությունների կողմից հավանության արժանացած պատվաստանյութերը ապացուցված են որպես ապահով միջոցներ և արդյունավետ:

«Իհարկե կլինիկական հետազոտությունների ժամանկ ստուգվել է նրանց արդյունավետությունը այս կորոնավիրուսի օրեգինալ ենթատեսակի վերաբերյալ: Սակայն քանի որ հետագայում արդեն մոտ 1 միլիարդ դոզա արդեն աշխարհով մեկ կիրառվել են պարբեր պատվաստանյութեր, այժմ նաև հայտնի են տարբեր երկրների փորձառությունից, թե արդյոք իրենք պաշտպանություն առաջարկում են: Այս պահին, եթե խոսում ենք «Դելտա» ենթատեսակի մասին, պետք է մտածել նաև հետագայում հայտնվելիք նորանոր ենթատեսակների մասին: Վիրուսը կենդանի օրգանիզմ է և անընդհատ փոփոխության է ենթարկվում և հնարավոր է՝ նոր ենթատեսակներ ի հայտ գան, որոնք չգիտենք՝ ինչ մահացության կբերեն, ինչքան վարակելի կլինեն և այլն: համենայն դեպք՝ այժմ ամենատարածված ենթատեսակը «Դելտան» է, և հայտնի է, որ եթե կա ամբողջական պատվաստում, ապա այն տրամադրում է պաշտպանվածություն, վարակի տարածման կրճատում, ավելի շատ կրճատում են ծանր դեպքերը և մահվան դեպքերը: Այսինքն իրենց էֆեկտիվությունը միևնույնն է բավականին ուժեղ է կանխարգելելու մահերը և ծանր դեպքերը»,- նշում է Պետրոսյանը:

Երևանի մի շարք մանկապարտեզներում կորոնավիրուսային վարակի դեպքեր են արձանագրվել. քանի խումբ է փակվել
Հայ խորհրդարանականները հանդիպել են Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցչի հետ
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Հայկ Նահապետյանը. Դիտեք այսօր՝ 21։30-ին
Բացահայտվել է 44-օրյա պատերազմի մասնակիցների անվան տակ հափշտակություններ կատարած հանցավոր խումբ
Արցախի ԱԺ նախագահն ընդունել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին
«Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղանը. Ուղիղ
Երևանի 2022թ. բյուջեի ու զարգացման ծրագրի նախագծերը դրվել են հանրային քննարկման
ԱԻՆ. Արմավիրում ու Արարատում հողի մակերևույթին այս գիշեր սպասվում -5․.․-6 աստիճան ցուրտ
Վերդիի «Աիդա» օպերան՝ կրկին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բեմում
ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների աշխատանքի սահմանափակումների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով ՄԻՊ-ը դիմել է ՍԴ
Սյունիքի քաղաքային որոնողափրկարարական թիմը 32-ժամյա վարժանք է իրականացրել
Ցավոտ զիջումներ հայկական կողմի համար դեռևս լինելու են. քաղաքագետ
Սաակաշվիլու հայրը հոսպիտալացվել է
ՊԵԿ նախագահը Կունիո Միկուրիային վերահաստատել է կոմիտեի պատրաստակամությունը՝ ՏՏ հաջորդ համաժողովն անցկացնել Հայաստանում
Ղրղըզստանը բայրաքթարներ կգնի
ԿԸՀ նիստ՝ ՏԻՄ նոր հերթական ընտրությունների մասին
«Զարթոնք»-ը պատրաստ է համագործակցել «Բալասանյան» դաշինքի հետ. Գյումրիում ներթիմային քննարկումներ են
Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ–ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին, քննարկվել են նաև 2020-ին Արցախում ադրբեջանաթուրքական ագրեսիայի հումանիտար հետևաքները
Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Քիմ Քարդաշյանին
Կյանքից հեռացել է արվեստաբան Շահեն Խաչատրյանը
Ֆիզուլիում ութ ամսվա ընթացքում ականապատ տարածքում կառուցվել է օդանավակայան
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 155 նոր դեպք
Ընտրական համակարգը պետք է բովանդակային ու սկզբունքների լուրջ փոփոխության ենթարկվի. Արսեն Բաբայան
ArmDaily.am-ը խորապես ցավակցում է Հովհաննես Մանուկյանին հոր մահվան կապակցությամբ
Արտակարգ դեպք՝ Երևանում. «Էսթեռ ֆուդ» ընկերության տարածքում տրակտորն աշխատանքներ կատարելիս կողաշրջվել ու փլուզել է հսկայական քարե պարիսպը
Վանո Սիրադեղյանի այրին հայտարարություն է արել
Մահացել է Հովհաննես Մանուկյանի հայրը
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 67 նոր դեպք է գրանցվել
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավոր է մահացել
Ես չեմ լինելու պատմուճանով դատախազ, ես գտնվելու եմ իմ բարձունքում. Սերգեյ Մարաբյանի գործով որոշումը՝ հոկտեմբերի 25-ին
Նախկին պատգամավոր է կալանավորվել. ԲՀԿ-ում նոր են տեղեկացել դեպքի մասին
Պատվաստանյութերը կանխում են մահացությունը նաև կորոնավիրուսի «դելտա» շտամից. Արսեն Թորոսյան
Արտակ Բեգլարյանը գործուղվել է Մոսկվա
Ինչ ընթացակարգով է ներկայումս իրականացվում երեխաների պետպատվերով բուժումը. ահազանգի հետքերով
Հոկտեմբերի 21-22-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 93 դեպք
Պահանջարկ ունեցող մասնագետները հնարավորություն կունենան առցանց դիմել և պարզեցված ընթացակարգով ՀՀ-ում ապրելու իրավունք ստանալ. Արշակյան
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, որոնց 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Նոյեմբերի 8-14-ը Հայաստանում կանցկացվի մեդիագրագիտության շաբաթ
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2146 նոր դեպք, ունենք 1134 առողջացած, 42 մահվան դեպք
Վրաստանում ՀՀ դեսպանն ու երկրի ԱԳ փոխնախարարը քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր
Նավթի գները նվազել են
Ford-ը Ազատության պողոտայում բախվել է շինության պատին. խաղալիքների խանութն ու դեղատունը նյութական խոշոր չափի վնաս են կրել
Կարմիր Կատար լեռը ներառվել է բնության հուշարձանների ցանկում
Պատվաստվելու հնարավորություն՝ նաև առաջիկա կիրակի
Պուտինը հնարավոր է համարել «Թալիբանը» ահաբեկչական կազմակերպությունների ցանկից բացառելը
Բյուրեղավան համայնքում ավարտվել են ներհամայնքային ճանապարհների կապիտալ ասֆալտապատման աշխատանքները
Ամասիայի ոստիկանները ապօրինի պահվող մարտական նռնակ ու զրահաբաճկոն են հայտնաբերել
Названы страны с самым медленным восстановлением экономики (WP)
Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանից 4 մարզիկ կպայքարի ոսկե մեդալի համար
Ադրբեջանական զինուժի՝ ՀՀ տարածքում ամրանալու ապացույցներ ենք հրապարակում. ՄԻՊ-ը հակադարձում է ՊՆ-ի հերքմանը
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™