Արդյոք Երևանում հետևել են ՏԻՄ ընտրություններին․ հարցում (տեսանյութ) ՏԻՄ ընտրությունները՝ լակմուսի թուղթ. Երբ հեղինակավոր թեկնածուն կարող է հաղթել նույնիսկ կալանավայրից, ժողովուրդը՝ այլընտրանք փնտրելու ճանապարհին Ինձ համար անսպասելի էին Գորիսի և Գյումրիի արդյունքները. Անի Խաչատրյան Ավելին էի սպասում. Տաթեւ համայնքի ՔՊ թեկնածու «Զարթոնքը» ՔՊ-ի հետ չի համագործակցի, իսկ «Բալասանյան» դաշի՞նքը Ինչ արդյունքներ են գրանցվել Շամիրամ, Ֆերիկ և Ֆիոլետովո համայնքներում Երևի նոր բիոմետրիկ համակարգ ներդնող կապալառու կազմակերպություն պետք է մտնի շուկա. Հովհաննես Քոչարյանը՝ անձնագրերի վավերականության ժամկետը 2 տարի սահմանելու մասին Հունիսից հետո վերագնահատումներ է տեղի ունեցել, որովհետև այլ բաներ են խոստացել, այլ բաներ են արել. Թևան Պողոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին Ինչպես են բաշխվելու մանդատները Գորիսում Ընտրությունների արդյունքները մեծամասամբ պայմանավորված էր անձերի հետ, մեր դիտարկումները դա են ցույց տալիս. Սոս Հակոբյան Տաթևում հնարավոր է նաև որոշակի զարգացումներ լինեն, ՔՊ-ն մեծամասնություն չի կազմել. Շահեն Հարությունյան Երբ, ինչպես են ամփոփվելու ընտրությունների արդյունքները. ԿԸՀ քարտուղարը պարզաբանում է
Լավագույն տեսանյութերը. Youtube


Հասկանալով աշխարհաքաղաքական փոփոխությունները՝ մենք պետք է ոտքի կանգնեք և ուժեղ պետություն կառուցենք․ Արմեն Սարգսյան

Քաղաքական

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 18-ին Շամոնիում ամենամյա Մտքերի գագաթնաժողովի (Summit of Minds) շրջանակում մասնակցել է «Աշխարհաքաղաքականություն. ո՞ւր է շարժվում աշխարհը» խորագրով պլենար քննարկմանը։

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

«Որպես գլխավոր բանախոս՝ նախագահ Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է ժամանակակից աշխարհի մարտահրավերներին։ Այդ համատեքստում խոսելով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին, նախագահն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում՝ հայկական Արցախում հայերը պատմականորեն ապրել են հազարավոր տարիներ։ «Եթե գնաք Ղարաբաղ, կգտնեք 4-րդ, 5-րդ դարի եկեղեցիներ,- ասել է Հայաստանի նախագահը։ -Հայերը առաջինն էին, որ ընդունեցին քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Մենք, մեղմ ասած, ոչ հաճելի պատմություն ունենք այդ հուշարձանների ճակատագրի հետ կապված։ Եվ այսօր մենք դիմում ենք միջազգային հանրությանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ մտահոգ այդ կրոնական, մշակութային հուշարձանների ճակատագրով»։

Նախագահ Սարգսյանը գագաթնաժողովի մասնակիցներին մանրամասն ներկայացրել է Արցախի պատմությունն ու հակամարտության ծագման պատճառները, թե ինչպես ԽՍՀՄ կուսակցական ղեկավարությունը 20-րդ դարասկզբին Հայաստանին պատմականորեն պատկանող տարածքը տվեց Ադրբեջանին։ Հայաստանի նախագահը նշել է, որ խորհրդային ավելի քան 70 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մշտապես ձգտել է ազատության և անկախության, 1991-ին հռչակել այն, այնուհետև 1994֊ին հաղթել Ադրբեջանի հրահրած Ղարաբաղյան առաջին պատերազմում։

Նախագահ Սարգսյանը հիշեցրել է, որ հակամարտության կարգավորման նպատակով միջազգային հանրության ջանքերով ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որում ընդգրկվել են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ Համանախագահող երկրները աջակցում էին խնդրի խաղաղ լուծման գործընթացին։

«2020-ին Ղարաբաղի և Ադրբեջանի միջև պատերազմ սկսվեց։ Սա բոլորովին ուրիշ պատերազմ էր։ Երբ պատերազմը սկսվեց, Ադրբեջանը մեծ առավելություն ուներ։ Նրանք գազատարներ և նավթատարներ ունեն, ահռելի ներդրումներ էին արել ռազմական ոլորտում։ Հայերը կռվում էին շատ ավելի առաջատար տեխնոլոգիաների, ռազմական սարքավորումների դեմ, ինչպես նաև Թուրքիայի ամբողջական ներգրավվածությամբ։ Այստեղ նոր իրավիճակ էր, երբ համանախագահները ոչինչ չէին կարող անել։ Այս պատերազմը ի ցույց դրեց փոփոխվող աշխարհը, -ասել է Հայաստանի նախագահը։ -Սա է կյանքի իրականությունը, որը փոփոխված տարածաշրջանն ու աշխարհաքաղաքականությունն է»։

Նշելով, որ Հայաստանը խիզախորեն 44 օր պայքարել է Ադրբեջանի և Թուրքիայի դեմ, նախագահ Սարգսյանն ասել է, որ պետք է ոտքի կանգնել և շարունակել ամրանալ։ «Այս աշխարհը շարունակվում է փոխվել, և մենք պետք է ուժեղ պետություն կառուցենք, որը պետք է հիմնված լինի՝ աշխարհաքաղաքականության փոփոխությունը հասկանալու վրա, -նշել է Արմեն Սարգսյանը։ -Եթե դու չհասկանաս և ուշանաս, ապա կպարտվես մյուս ճակատամարտերում ևս՝ լինի դա տնտեսության, փոխադրումների, թե գիտության ոլորտներում։ Հայաստանը փոքր պետություն է, սակայն համաշխարհային ազգ: Այս նոր աշխարհում, որը անվանում եմ քվանտային, դու առավելություն ունես և դու կարող ես կառուցել փոքր և ուժեղ պետություն, եթե ներգրավես նաև Սփյուռքին»։

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ հնարավոր է կառուցել փոքր, բայց հզոր պետություն, եթե հնարավոր լինի ներգրավել Սփյուռքին: «Այդ դեպքում կարող ես ունենալ 15 մլն բնակչություն, ժամանակակից պետություն՝ տեղակայված ողջ աշխարհով մեկ, որը կարող է օգնել քեզ տեխնոլոգիաներով, գաղափարներով, -նշել է նախագահը։ -Վաղը հաջողություն ունենալու համար պետք է հասկանալ, որ աշխարհը փոխվել է՝ աշխարհաքաղաքական տեսանկյունից և շատ ավելի խորը ձևով: Մենք պետք է հիմնովին փոխենք մեր դիտակետը, ըմբռնումը:

Հասկանալու համար, թե ինչ է կատարվում, պետք է մի կողմ դնենք մեր դասական մտածելակերպը և գտնենք նոր մոդել, նոր փիլիսոփայություն:

Մենք ունենք գերփոխկապակցված աշխարհ: Եվ մեր փոխկապվածությունը լույսի արագություն ունի: Նոր, քվանտային աշխարհում մենք բոլորս մասնիկներ ենք: Սա մեզ համար անկանխատեսելի է: Մեր մտածելակերպը սխալ է, մենք պետք է փոխենք ինքներս մեզ, աշխարհի հանդեպ մեր հայացքը:

Կան մի քանի կարևոր կատեգորիաներ, որոնցում մենք ապրում ենք: Դրանցից մեկը կանվանեմ ասիմետրիա: Աշխարհում այսօր պատերազմում են ոչ միայն անօդաչուներով, այլև կիբեր հարձակումների միջոցով: Այդ կիբերպատերազմներն ասիմետրիկ են։ Չկա աշխարհաքաղաքական սիմետրիա պետությունների միջև պատերազմում։

Անհատների պատճառով աշխարհը ասիմետրիկ է դարձել՝ չափսերով, ազդեցության տեսանակյունից:

Դասական աշխարհում ժողովրդավարությունը մեզ ամեն 5 տարին մեկ տանում է քվեարկելու, ստեղծվում է կառավարություն: Սակայն շատ երկրներում, այդ թվում և իմ երկրում, ժողովրդավարությունը չունի զսպման մեխանիզմներ: Ավելին, հիմա կարող ես քո տեսակետը հայտնել ամեն օր, ամեն րոպե, ամեն ժամ, այսինքն, ապրում ենք ամենօրյա ժողովրդավարության ռեժիմում: Այսօր աշխարհում անհատները կարող են իրենց գաղափարները հայտնել այն ամենի վերաբերյալ, ինչ ասում են նախագահը, վարչապետը, պատգամավորները»:

Նախագահ Սարգսյանը համավարակը նույնպես համարել է փոփոխվող աշխարհի հետևանքը․ «Աշխարհը չի փոխվել կորոնավիրուսի պատճառով, աշխարհը փոփոխությունների գործընթացում էր, այդ պատճառով կորոնավիրուսը տեղի ունեցավ այնպես, ինչպես եղավ: Նույն վիրուսը տարիներ առաջ այլ կերպ էր դրսևորվում, սակայն հիմա մենք խիստ փոխկապակցված ենք։ Կորոնավիրուսը փոփոխությունների պատճառը չէ, այլ հետևանքը, դրա արագացուցիչը»:

Հայաստանի նախագահի խոսքով՝ քվանտային աշխարհում մենք պետք է վերաբացահայտենք ինստիտուտները, արժեքները և ժողովրդավարական մոդելները.

Ավարտելով խոսքը՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Շատ ուրախ կլինեմ օգտագործել այս հնարավորությունը հրավիրելու ձեզ Դիլիջանում՝ Հայաստանում կայանալիք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին, որտեղ փորձելու ենք ոչ միայն նախանշել խնդիրները, այլև խոսել հնարավոր լուծումները գտնելու մասին»»,- ասված է հայտարարության մեջ:

Nissan-ի վարորդը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչ հետևանքով Opel-ը կողաշրջվել է.կա վիրավոր
ԱԱՏՄ-ի խստացված ստուգայցերը՝ բազմապատկված ուժերով
Пять дней без воды в пустыне. Спасение двух человек в Австралии назвали настоящим чудом (WP)
Ջիլ գյուղում այրվել է մոտ 8 տոննա անասնակեր
Դալարում երիտասարդի սպանությունից հետո վենդետայի կազմակերպիչներից 2-ը ձերբակալվել են
Կորոնավիրուսից մահացել է ԵՊՀ պրոֆեսոր Յուրիկ Գաբրիելյանը
Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալեքսանդր Կարելինն այցելել է Գյումրի
ՀՀ-ն ներկայացրել է հիմնավոր հակափաստարկներ․ մեկնարկել են Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները
Հայաստանի Օմբուդսմանն ընդունել է Ուկրաինայի գործընկերոջը
Առուշ Առուշանյանը ԱԱԾ մեկուսարանից միայնակ պայքարում էր ամբողջ պետական ապարատի դեմ. Ագնեսա Խամոյան
«Ապրելու երկիր» կուսակցությունը չի ճանաչում Տեղ համայնքի իշխանության լեգիտիմությունը
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է զոհվածների, անհետ կորածների եւ գերեվարվածների հարազատների հետ
Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ InfoPort.am
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն․ Արցախի ԱԻՊԾ
Իշխանափոխություն մենք չէ, որ պետք է իրականացնենք. Տիգրան Ուրիխանյան
Պատրոն Դավիթը կմնա կալանքի տակ
Ստեփանակերտի քաղաքապետը շնորհավորել է Առուշ Առուշանյանին
Եթե «Բալասանյան» դաշինքը համագործակցի ՔՊ-ի հետ, կդառնա անինքնասեր․ Գագիկ Համբարյան
Գլխավոր շտաբի պետն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ռուս պաշտոնյաների պատվիրակությանը
Նորվեգիան «Moderna» պատվաստանյութի զգալի խմբաքանակ կտրամադրի Հայաստանին. նորանշանակ դեսպան
Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԽ պատվիրակությանը
ՊՆ-ում ներկայացվել է ԶՈՒ բարեփոխումների հայեցակարգի հաստատման գործընթացը
Չի կարող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերը շոշափող նախագիծը ներկայացվել առանց պատշաճ հիմնավորման. Էլինար Վարդանյան
Համաձայնագիր սոցապ նախարարության և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության միջև
Նիկոլը չի պարտվել Գյումրիում ու Գորիսում, պարտվել են իր ոչինչ չասող թեկնածուները. Ռուբեն Մխիթարյան
ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Երևանի Կենտրոն, Նոր Նորք և Ավան վարչական շրջանների հանրային տրանսպորտը
Մերկելը միգրացիայի հետ կապված իրավիճակը համեմատել է 2015 թվականի ճգնաժամի հետ
6 համայնքներից 3-ում ՔՊ-ն պարտվել է. կատարվել է կես միլիոնից ավել պատվաստում. հոկտեմբերի 18-ն՝ ամփոփ
Քննարկվել են Միջազգային էներգետիկ խարտիայի համաժողովի անցկացմանն առնչվող հարցեր
Արդյոք Երևանում հետևել են ՏԻՄ ընտրություններին․ հարցում (տեսանյութ)
Հայտնաբերվել և վնասազերծվել է կասետային 23 հրթիռ, 46 ական, 151 պայթուցիչ. ԱԻՊԾ-ն ամփոփել է շաբաթը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին
Կատարելագործվում է ԱԱՀ վերադարձի մեխանիզմը
Նոյեմբերի 1-ից ՌԴ-ն դադարեցնում է իր առաքելությունը ՆԱՏՕ-ում
Արմեն Սարգսյանը օրենք է ստորագրել
ՏԻՄ ընտրությունները՝ լակմուսի թուղթ. Երբ հեղինակավոր թեկնածուն կարող է հաղթել նույնիսկ կալանավայրից, ժողովուրդը՝ այլընտրանք փնտրելու ճանապարհին
Բիլ Քլինթոնը դուրս է գրվել հիվանդանոցից
Ահաբեկչական գործողությունները շարունակվում են նաև տեղեկատվական դաշտում. Արցախի դատախազություն
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Ագնեսա Խամոյանը. Դիտեք այսօր՝ 22։30-ին
Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղարը
Պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում
Ինձ համար անսպասելի էին Գորիսի և Գյումրիի արդյունքները. Անի Խաչատրյան
Շարունակվում է շախմատի «Yerevan Open» մրցաշարը
Մահացել է «Բայրաքթար» հարվածային անօդաչուների ստեղծողը
Դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը
Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել. ԱԱԾ
ՀՀ ԶՈՒ զինծառայողները մասնակցում են ՀԱՊԿ զորավարժություններին
Ավելին էի սպասում. Տաթեւ համայնքի ՔՊ թեկնածու
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Տիգրան Ուրիխանյանը. Դիտեք այսօր՝ 21։30-ին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™