Ցավոտ զիջումներ հայկական կողմի համար դեռևս լինելու են. քաղաքագետ «Զարթոնք»-ը պատրաստ է համագործակցել «Բալասանյան» դաշինքի հետ. Գյումրիում ներթիմային քննարկումներ են ArmDaily.am-ը խորապես ցավակցում է Հովհաննես Մանուկյանին հոր մահվան կապակցությամբ Նախկին պատգամավոր է կալանավորվել. ԲՀԿ-ում նոր են տեղեկացել դեպքի մասին Ինչ ընթացակարգով է ներկայումս իրականացվում երեխաների պետպատվերով բուժումը. ահազանգի հետքերով Ինչու է ԱԱՏՄ ղեկավարի նախկին տեղակալը ազատվել աշխատանքից Այստեղ դպրոցի խնդիր չի՝ սա քաղաքական խնդիր է. Ազգագրագետը՝ ռուսական դպրոցներ բացելու մասին Այս շաբաթ 5 դպրոց ամբողջությամբ անցել է հեռավար ուսուցման. Սուսաննա Ազատյան Որտե՞ղ են հուղարկավորելու Վանո Սիրադեղյանին. նրա աճյունը դեռ Հայաստանում չէ Ռուսաստանում այսօր ավելի շատ հայ է ապրում, քան ՀՀ-ում. ոչ ոք չի մտածում, որ այնտեղ պետք է հայկական դպրոցներ բացել. Գագիկ Գինոսյան Ծնողներս ընդունել են չինական պատվաստանյութ, դա իրենց ընտրության իրավունքն է. Մարինա Խաչատրյան Երբ ենթակառուցվածքներդ նվիրում ես օտարին, դու դառնում ես մի շարքային հաճախորդ, ումից փողով կարող են գնել ամեն ինչ
Լավագույն տեսանյութերը. Youtube


Այս գիտաժողովն ուղերձ էր աշխարհին, որ Արցախում մշտապես արթուն է հայ գիտական միտքը, իսկ Արցախը եղել է և կմնա հայ գիտական հանրույթի խորհրդակցությունների կենտրոն. Անդրանիկ Հովհաննիսյան

Քաղաքական

ArmDaily.am-ը զրուցել է միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանի հետ:

-Պարոն Հովհաննիսյան, ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել եք, որ Ստեփանակերտում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով, որին մասնակցել եք նաև Դուք: Կմանրամասնե՞ք, ինչ մասշտաբի գիտաժողով էր, որ երկրներն էին մասնակցում, օտարերկրյա մասնակիցների տրամադրությունները և ի՞նչ դիտանկյունից էին նրանք հանդես գալիս:

-«Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» խորագրով միջազգային գիտաժողովն Ստեփանակերտում կազմակերպվում է արդեն 5-րդ անգամ: Այս տարի այն նվիրված էր Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 30-ամյակին։ Հոբելյանական հանդիպմանը 50 գիտնական է մասնակցել՝ շուրջ մեկ տասնյակ երկրներից, այդ թվում Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Գերմանիայից: Մասնակիցների գիտական հետազոտությունների զեկույցները հիմնականում նվիրված էին աշխարհում ու հատկապես մեր տարածաշրջանում արագ փոփոխվող զարգացումներին: Գիտաժողովի կազմակերպման համար շնորհակալություն եմ հայտնում Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորմանը (ԱԵԳՄՄ) և «Արցախ» գիտահետազողական ինստիտուտին։ Կարծում եմ՝ այս գիտաժողովն ուղերձ էր աշխարհին, որ Արցախում մշտապես արթուն է հայ գիտական միտքը, իսկ Արցախը եղել է և կմնա արժանապատիվ, հայրենատեր հայ գիտական հանրույթի մշտական խորհրդակցությունների կենտրոն։

-Դուք ներկայացրել եք զեկույց՝ «Արցախյան հիմնախնդիրը Չինաստանի արտաքին քաղաքականության մեջ» թեմայով: Ամփոփ մեզ ևս կներկայացնե՞ք , թե ինչ դիրքավորում ունի Արցախյան հիմնախնդիրը Չինաստանի արտաքին քաղաքականության մեջ և ի՞նչ հետաքրքրություններ ունի վերջինս՝ տարածաշրջանում ընթացող գործընթացների վերաբերյալ:

-Իմ գիտական հետազոտությունը նվիրված էր Արցախյան հիմնախնդրին Չինաստանի արտաքին քաղաքականության մեջ։ Փորձել եմ հնարավորինս մանրամասն ուսումնասիրել Արցախի հիմնախնդրի վերաբերյալ Չինաստանի դիրքորոշումը միջազգային հարթակներում, մասնավորապես ՄԱԿ-ում։ Ընդհանուր առմամբ, կարելի է փաստել, որ Չինաստանը պահպանում է չեզոք դիրքորոշում ու բացահայտորեն չի սատարում հակադրվող կողմերից մեկին: Սակայն, պետք է նշեմ, որ վերջին տասնամյակների ընթացքում Թուրքիան և Ադրբեջանը ակտիվորեն աշխատում են Չինաստանի հետ երկկողմ հարաբերությունների շրջանակներում և միջազգային հարթակներում, ուստի մենք նույնպես պետք է ակտիվացնենք մեր աշխատանքը Չինաստանի ուղղությամբ: Հայտնի է, որ մեր տարածաշրջանով անցնելու են չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տնտեսական նախաձեռնության մի քանի ուղիներ: Եթե մենք հիմիկվանից ակտիվորեն չզարգացնենք հարաբերությունները Չինաստանի հետ, ապա կարող ենք դուրս մնալ չինական նախագծից:

-Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների անկախությանը նվիրված միջազգային գիտաժողով է կազմակերպվում: Սրան զուգահեռ, Արցախի անկախության հռչակման օրը որևէ բարձրաստիճան պաշտոնյա Հայաստանից չի մեկնում Արցախ, իսկ Հայաստանի Անկախության օրը նշում են մասշտաբային գունագեղ տոնակատարությամբ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս մոտեցումները:

-Պատասխանը ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված կարգախոսը «Արցախը Հայաստան է և վերջ» իրականում հերթական կեղծ հայտարարություն էր։ Եթե Փաշինյանը իրոք այդ կարգախոսի գաղափարակից լիներ, ապա պատերազմից հետո նա ամիսը մեկ անգամ կայցելեր Արցախ։ Ես համոզված եմ, որ Փաշինյանը՝ Արցախի վերաբերյալ ուներ և ունի մեկ հստակ կարծիք՝ այն Ադրբեջան է և վերջ։ Դրա վառ ապացույցը այն է, որ նա անգամ Արցախի Հանրապետության Անկախության հռչակման 30-ամյակին չցանկացավ այցելել Արցախ, իսկ իր մտերիմ թիմակիցներն ու բարեկամները՝ Ալեն Սիմոնյանը և Հրաչյա Հակոբյանն այդ օրերին զվարճանում էին Հունաստանի կղզիներում։ Ինչ վերաբերում է Սեպտեմբերի 21-ին նախատեսված «գունագեղ» տոնակատարությանը, ապա կարծում եմ, որ այս տարվա տոնակատարություններն ու մասսայական միջոցառումներն ավելորդ են։ Պատերազմից նույնիսկ մեկ տարի չի անցել, դեռ կան մարդիկ, որոնք փնտրում են ու սպասում են իրենց որդիներին, դեռ ունենք ռազմագերիներ։ Սա ուղղակի անհարգանք է զոհված հերոսների, ռազմագերիների և իրենց մտերիմների նկատմամբ։ Մի՞թե մեր ազգը այդքան անբարոյական է:

Իզաբելա Սուլթանյան

Հայ խորհրդարանականները հանդիպել են Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցչի հետ
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Հայկ Նահապետյանը. Դիտեք այսօր՝ 21։30-ին
Բացահայտվել է 44-օրյա պատերազմի մասնակիցների անվան տակ հափշտակություններ կատարած հանցավոր խումբ
Արցախի ԱԺ նախագահն ընդունել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին
«Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղանը. Ուղիղ
Երևանի 2022թ. բյուջեի ու զարգացման ծրագրի նախագծերը դրվել են հանրային քննարկման
ԱԻՆ. Արմավիրում ու Արարատում հողի մակերևույթին այս գիշեր սպասվում -5․.․-6 աստիճան ցուրտ
Վերդիի «Աիդա» օպերան՝ կրկին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բեմում
ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների աշխատանքի սահմանափակումների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով ՄԻՊ-ը դիմել է ՍԴ
Սյունիքի քաղաքային որոնողափրկարարական թիմը 32-ժամյա վարժանք է իրականացրել
Ցավոտ զիջումներ հայկական կողմի համար դեռևս լինելու են. քաղաքագետ
Սաակաշվիլու հայրը հոսպիտալացվել է
ՊԵԿ նախագահը Կունիո Միկուրիային վերահաստատել է կոմիտեի պատրաստակամությունը՝ ՏՏ հաջորդ համաժողովն անցկացնել Հայաստանում
Ղրղըզստանը բայրաքթարներ կգնի
ԿԸՀ նիստ՝ ՏԻՄ նոր հերթական ընտրությունների մասին
«Զարթոնք»-ը պատրաստ է համագործակցել «Բալասանյան» դաշինքի հետ. Գյումրիում ներթիմային քննարկումներ են
Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ–ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին, քննարկվել են նաև 2020-ին Արցախում ադրբեջանաթուրքական ագրեսիայի հումանիտար հետևաքները
Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Քիմ Քարդաշյանին
Կյանքից հեռացել է արվեստաբան Շահեն Խաչատրյանը
Ֆիզուլիում ութ ամսվա ընթացքում ականապատ տարածքում կառուցվել է օդանավակայան
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 155 նոր դեպք
Ընտրական համակարգը պետք է բովանդակային ու սկզբունքների լուրջ փոփոխության ենթարկվի. Արսեն Բաբայան
ArmDaily.am-ը խորապես ցավակցում է Հովհաննես Մանուկյանին հոր մահվան կապակցությամբ
Արտակարգ դեպք՝ Երևանում. «Էսթեռ ֆուդ» ընկերության տարածքում տրակտորն աշխատանքներ կատարելիս կողաշրջվել ու փլուզել է հսկայական քարե պարիսպը
Վանո Սիրադեղյանի այրին հայտարարություն է արել
Մահացել է Հովհաննես Մանուկյանի հայրը
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 67 նոր դեպք է գրանցվել
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավոր է մահացել
Ես չեմ լինելու պատմուճանով դատախազ, ես գտնվելու եմ իմ բարձունքում. Սերգեյ Մարաբյանի գործով որոշումը՝ հոկտեմբերի 25-ին
Նախկին պատգամավոր է կալանավորվել. ԲՀԿ-ում նոր են տեղեկացել դեպքի մասին
Պատվաստանյութերը կանխում են մահացությունը նաև կորոնավիրուսի «դելտա» շտամից. Արսեն Թորոսյան
Արտակ Բեգլարյանը գործուղվել է Մոսկվա
Ինչ ընթացակարգով է ներկայումս իրականացվում երեխաների պետպատվերով բուժումը. ահազանգի հետքերով
Հոկտեմբերի 21-22-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 93 դեպք
Պահանջարկ ունեցող մասնագետները հնարավորություն կունենան առցանց դիմել և պարզեցված ընթացակարգով ՀՀ-ում ապրելու իրավունք ստանալ. Արշակյան
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, որոնց 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Նոյեմբերի 8-14-ը Հայաստանում կանցկացվի մեդիագրագիտության շաբաթ
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2146 նոր դեպք, ունենք 1134 առողջացած, 42 մահվան դեպք
Վրաստանում ՀՀ դեսպանն ու երկրի ԱԳ փոխնախարարը քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր
Նավթի գները նվազել են
Ford-ը Ազատության պողոտայում բախվել է շինության պատին. խաղալիքների խանութն ու դեղատունը նյութական խոշոր չափի վնաս են կրել
Կարմիր Կատար լեռը ներառվել է բնության հուշարձանների ցանկում
Պատվաստվելու հնարավորություն՝ նաև առաջիկա կիրակի
Պուտինը հնարավոր է համարել «Թալիբանը» ահաբեկչական կազմակերպությունների ցանկից բացառելը
Բյուրեղավան համայնքում ավարտվել են ներհամայնքային ճանապարհների կապիտալ ասֆալտապատման աշխատանքները
Ամասիայի ոստիկանները ապօրինի պահվող մարտական նռնակ ու զրահաբաճկոն են հայտնաբերել
Названы страны с самым медленным восстановлением экономики (WP)
Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանից 4 մարզիկ կպայքարի ոսկե մեդալի համար
Ադրբեջանական զինուժի՝ ՀՀ տարածքում ամրանալու ապացույցներ ենք հրապարակում. ՄԻՊ-ը հակադարձում է ՊՆ-ի հերքմանը
Օրվա աստղագուշակ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™