Սա նախընտրական խոստումների տակ պետք է գրանցել, որոնք չի կատարել գործող իշխանությունը. տնտեսագետը՝ Փաշինյանի՝ ջրի սակագնի չթանկանալու հայտարարության մասին Ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում Զովունի-Եղվարդ ճանապարհին. ի՞նչ է կատարվում Մեր վարչապետը ստախոս է. քաղաքացին՝ Սոչիում կայացած եռակողմ հանդիպման մասին Եվ ուրեմն՝ կեցցե այն արդարադատությունը, որն այդպես էլ թղթի վրա մնաց կամ «բուռը հավաքելու» օպերացիայի փառավոր հաղթանակը «Սա մեր գործունեության ամբողջ ընթացքում բացառիկ դեպք է». Անահիտ Գևորգյանը՝ «Բուրգըրի»-ում սալմոնելա հայտնաբերելու, ԱՆ-ին դիմելու և ընկերության վարկանիշը ընկնելու մասին Ինչպես է ծնվել Աշտարակի ՔՊ-ական թեկնածուին նվիրված հայտնի երգը. մեկնաբանում են կատարողն ու Շահվերդյանը Աշտարակի ՔՊ թեկնածուին նվիրված ռեփից ներշնչված Համայնքի հետ կապված 10 խնդիր մտցրել եմ օրակարգ. Գեւորգ Փարսյանը՝ Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստին մասնակցելու մասին Նախկին պատգամավորի որդի, կաֆել-մետլախի գողության համար մեղադրվող, գործարար, համայնքապետեր. ՏԻՄ ընտրությունները Վայոց ձորում Քանի ծառայողական մեքենա ունի ԱԺ-ն և քանիսն են սպասարկում խորհրդարանի ղեկավարությանը Իշխանությունը փորձում է լռեցնել այն մարդկանց, ովքեր մտահոգ են երկրի ապագայով. Արթուր Խաչատրյանը՝ Աշոտ Մինասյանի կալանավորման մասին Աշոտ Մինասյանին կալանավորելու որոշում է կայացվել
Լավագույն տեսանյութերը. Youtube


Աստվածընկալ վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցին ու գավիթը կվերականգնվեն. ԿԳՄՍՆ-ում հուշագիր է ստորագրվել

Հասարակություն

ՀՀ Արագածոտնի մարզի Հարթավան համայնքի վարչական տարածքում գտնվող Աստվածընկալ վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցին ու գավիթը կվերականգնվեն, հուշարձանի տարածքում կիրականացվեն բարեկարգման աշխատանքներ: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն:

Աշխատանքները կիրականացվեն մեկենասության ծրագրով` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր ստորագրված հուշագրի համաձայն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և բարերար «Նորիկ 70» ՍՊԸ տնօրեն Հրայր Ավետիսյանը ստորագրել են հուշագիր, ըստ որի՝ ընկերությունը սեփական միջոցների հաշվին կիրականացնի հուշարձանների ամրակայման, վերականգնման և բարեկարգման աշխատանքներ:

«Մեր պատմական արժեքների պահպանությունը բացառապես պետական միջոցներով իրականացնել հնարավոր չէ: Մեր բնակավայրերում գտնվող արժեքներն ունեն բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծելու համար պետք է միավորել պետական, մասնավոր և հանրային ջանքերը: Չափազանց կարևոր է, որ պատմամշակութային արժեքների պահպանության գործում պետություն-մասնավոր հատված համագործակցությունը գնալով ավելի սերտանա: Հուշարձանների պահպանության խորհուրդն ավելի խորն է, քան առանձին վերցրած մի կոթողի ամրակայումը: Սա հանրության բարոյական առողջության բարելավմանը միտված գաղափար է, երբ մարդիկ, անկախ մասնագիտությունից, զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, միավորվում են հուշարձանների պահպանության գաղափարի շուրջ` գիտակցելով դրա պատմական կարևորությունը: Սա պետք է դառնա հանրային ուղերձ, և հասարակության մեջ պետք է նաև դրական վերաբերմունք ձևավորվի մեկենասության նկատմամբ` որպես ազգանվեր գործի»,- հուշագրի ստորագրման արարողության ժամանակ նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Կարծում եմ, որ մենք կատարում ենք ընդհանուր գործ մեր հայրենիքի և մեր սերունդների համար, որպեսզի ո՛չ այսօր, ո՛չ էլ ապագայում չմոռացվի, թե մեր ազգն ինչպիսի արժեքներ է ստեղծել»,- նշել է «Նորիկ 70» ՍՊԸ տնօրեն Հրայր Ավետիսյանը` շնորհակալություն հայտնելով նախարարությանն իրենց հետ արդյունավետ համագործակցության պատրաստակամության համար:

Նշենք, որ համագործակցության հուշագրով հուշարձանների վերականգնման ընթացքում նախատեսվում են նաև հանրային լուսաբանման աշխատանքներ:

ՀՀ Արագածոտնի մարզի Աստվածընկալ վանական համալիրը հայ միջնադարյան ճարտարապետության նշանավոր հուշարձաններից է, գտնվում է Քասախ գետի կիրճի աջակողմյան բլրի վրա։ Կառուցվել է 4-13-րդ դարերում։ Համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան եկեղեցիներից և գավթից: Անվանումն առաջացել է վանքում պահվող «Աստվածընկալ Սուրբ Խաչ»-ի անունից։

Թումո կենտրոնը կտեղակայվի Կապանի կայարանի պատմական շենքում
Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել
Աշոտ Երկաթը կալանավորվել է. ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպում կլինի. Դեկտեմբերի 1-ն՝ ամփոփ
Սա նախընտրական խոստումների տակ պետք է գրանցել, որոնք չի կատարել գործող իշխանությունը. տնտեսագետը՝ Փաշինյանի՝ ջրի սակագնի չթանկանալու հայտարարության մասին
Կտրուկ ավելացել են COVID-19-ի հետևանքով մահվան դեպքերի վերաբերյալ հաղորդումները հղիության ընթացքում. ԱՆ
Ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում Զովունի-Եղվարդ ճանապարհին. ի՞նչ է կատարվում
Մեր վարչապետը ստախոս է. քաղաքացին՝ Սոչիում կայացած եռակողմ հանդիպման մասին
Վահրամ Դումանյանն այցելել է կինեմատոգրաֆիայի լեգենդ Արտավազդ Փելեշյանին
Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
Կասեցվել են Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Աղավնաձոր գյուղի վարչական ղեկավարի լիազորությունները. վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքը
Արտակարգ իրավիճակ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին
Եվ ուրեմն՝ կեցցե այն արդարադատությունը, որն այդպես էլ թղթի վրա մնաց կամ «բուռը հավաքելու» օպերացիայի փառավոր հաղթանակը
«Արարատցեմենտում» դժբախտ պատահարի հետևանքով աշխատակիցը մահացել է
Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել քաղաքացու դի
Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից. ԱՀ ՄԻՊ
«Սա մեր գործունեության ամբողջ ընթացքում բացառիկ դեպք է». Անահիտ Գևորգյանը՝ «Բուրգըրի»-ում սալմոնելա հայտնաբերելու, ԱՆ-ին դիմելու և ընկերության վարկանիշը ընկնելու մասին
«Շիրակ»-ԲԿՄԱ 2 հանդիպումը հետաձգվել է
Վարչապետը հանձնարարել է աուդիտի համար հասանելի դարձնել «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի սկզբնական բոլոր փաստաթղթերը․ «Հայաստան» հիմնադրամ
Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից գործելու է ՓՄՁ ոլորտի հարցերով աշխատանքային խումբ
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ռումինիայի նախագահին ազգային տոնի առթիվ և հրավիրել Հայաստան
Մհեր Գրիգորյանն այսօր կհանդիպի Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հետ
Հարուցվել է քրգործ՝ ապօրինի հատված ծառեր տեղափոխելու և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ
Ինչպես է ծնվել Աշտարակի ՔՊ-ական թեկնածուին նվիրված հայտնի երգը. մեկնաբանում են կատարողն ու Շահվերդյանը
Ես իմ դիմումի մերժումը համարում եմ ոչ իրավաչափ
«Տաթև» կրթահամալիրում հավի մսով և գազարով խճողակում ստաֆիլակոկ է հայտնաբերվել. ՍԱՏՄ
Դի Կապրիոն վաճառել է իր առանձնատունը
ՊԵԿ-ը վճռականորեն պայքարում է իր աշխատակիցների արատավոր վարքագծի դեմ
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Յուրաքանչյուր 7 օրը մեկ անհրաժեշտ է գործատուին ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ
Աշոցքում ձյան առատ տեղումները ուղեկցվում են որոտով և կայծակով
Գեղարքունիքի մարզում հրդեհի արդյունքում անկել է 500 գլխից ավելի կենդանի
Աշտարակի ՔՊ թեկնածուին նվիրված ռեփից ներշնչված
Հումքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել. ՍԱՏՄ-ն՝ հանրային սննդի օբյեկտում նմուշառումների արդյունքների մասին
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է առաջարկում Հարկային օրենսգրքում
Պայթյուն Իտալիայի նավթավերամշակման գործարանում
Դավիթ Ամիրյանը հետմահու պարգևատրվել է
Համայնքի հետ կապված 10 խնդիր մտցրել եմ օրակարգ. Գեւորգ Փարսյանը՝ Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստին մասնակցելու մասին
Տավուշի մարզում անտառների պահպանության համար պատասխանատու 17 պաշտոնատար անձինք՝ մեղադրյալի կարգավիճակում
Որոտան տանող այլընտրանքային միակ ճանապարհն ադրբեջանական զիծառայողների անմիջական դիտարկման ներքո է․ բնակիչների անվտանգության և իրավունքների վերականգնման համար միակ ելքը նրանց հեռացումն է. ՄԻՊ
Ռուս խաղաղապահները մեկ շաբաթում ապահովել են շուրջ 150 ուխտավորի անվտանգ այցելությունն Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆ
Արմեն Սարգսյանն ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավարին
Լենա Նանուշյանը մասնակցում է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի երկրորդ նստաշրջանին
Քաբուլում դեղորայքի դեֆիցիտ է
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 459 նոր դեպք
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Քանաքեռ-Զեյթունում դիտարկվել է սննդի և առևտրի 25 կազմակերպություն, հայտնաբերվել՝ 2 խախտում
Վեցամյա երեխային վրաերթի ենթարկելու գործի նախաքննությունն ավարտվել է
ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա»-ից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ կատարելու գործով 3 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
Շուշիի շրջանում վերականգնվել են շուրջ 20 կմ էլեկտրահաղորդման գծեր
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™