Ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում Զովունի-Եղվարդ ճանապարհին. ի՞նչ է կատարվում Մեր վարչապետը ստախոս է. քաղաքացին՝ Սոչիում կայացած եռակողմ հանդիպման մասին Եվ ուրեմն՝ կեցցե այն արդարադատությունը, որն այդպես էլ թղթի վրա մնաց կամ «բուռը հավաքելու» օպերացիայի փառավոր հաղթանակը «Սա մեր գործունեության ամբողջ ընթացքում բացառիկ դեպք է». Անահիտ Գևորգյանը՝ «Բուրգըրի»-ում սալմոնելա հայտնաբերելու, ԱՆ-ին դիմելու և ընկերության վարկանիշը ընկնելու մասին Ինչպես է ծնվել Աշտարակի ՔՊ-ական թեկնածուին նվիրված հայտնի երգը. մեկնաբանում են կատարողն ու Շահվերդյանը Աշտարակի ՔՊ թեկնածուին նվիրված ռեփից ներշնչված Համայնքի հետ կապված 10 խնդիր մտցրել եմ օրակարգ. Գեւորգ Փարսյանը՝ Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստին մասնակցելու մասին Նախկին պատգամավորի որդի, կաֆել-մետլախի գողության համար մեղադրվող, գործարար, համայնքապետեր. ՏԻՄ ընտրությունները Վայոց ձորում Քանի ծառայողական մեքենա ունի ԱԺ-ն և քանիսն են սպասարկում խորհրդարանի ղեկավարությանը Իշխանությունը փորձում է լռեցնել այն մարդկանց, ովքեր մտահոգ են երկրի ապագայով. Արթուր Խաչատրյանը՝ Աշոտ Մինասյանի կալանավորման մասին Աշոտ Մինասյանին կալանավորելու որոշում է կայացվել Իրենք հաղորդակցվում են սատանայի հետ, դրա համար հարվածում են Աստծո հետ հաղորդակցվելու լեզվին՝ հայերենին. Սրապիոնյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ և ՇՀԿ տարածաշրջաններում ահաբեկչության սպառնալիքի արդյունավետ զսպմամբ. վարչապետ Փաշինյան

Տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ նիստին, որին տեղում կամ հեռավար ձևաչափով մասնակցել են երկու կազմակերպությունների անդամ-պետությունների ղեկավարները: Նիստի ընթացքում քննարկվել է Աֆղանստանում ստեղծված իրավիճակը:

Իր ելույթի սկզբում վարչապետ Փաշինյանը ողջունել է պետությունների և պատվիրակությունների ղեկավարներին և նշել.

«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել բոլոր ներկաներին Շանհայի համագործակցության կազմակերպության 20- ամյակի կապակցությամբ:

Անցած տարիների ընթացքում ՇՀԿ-ն կայացավ որպես տարածաշրջանային անվտանգության և համագործակցության ոլորտում փոխգործակցության կարևոր հարթակ:

Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Տաջիկստանի նախագահին՝ մեծարգո Էմոմալի Ռահմոնին, ջերմ ընդունելության և այսօրվա հանդիպման կազմակերպման համար:

Մեր հանդիպումը տեղի է ունենում ժամանակահատվածում, երբ Աֆղանստանում արմատական փոփոխությունները երկրում բոլորովին նոր իրավիճակ են ստեղծել: Նրանց բնույթը զգալի ազդեցություն ունի ոչ միայն երկրում և տարածաշրջանում զարգացումների, այլև ամբողջ աշխարհում իրավիճակի և իրադարձությունների հետագա զարգացման վրա:

Մենք ուշադիր հետևում ենք Աֆղանստանում և նրա շուրջ զարգացումներին:

Ռազմական գործողությունների ավարտի, պետական պաշտոնյաների համընդհանուր համաներման, ներառական կոալիցիոն կառավարություն ստեղծելու մտադրությունների, իսլամական իրավական համակարգում կանանց իրավունքների հարգման և երկրում թմրամիջոցների արտադրությունն արմատախիլ անելու ցանկության մասին նախնական փուլում արված հայտարարությունները լավատեսությամբ ընդունվեցին միջազգային հանրության կողմից: Նման միջոցառումների արագ և լիարժեք իրականացումը կնպաստեր երկրում խաղաղության, կարգուկանոնի և կայունության հաստատմանը:

Սակայն ստիպված ենք արձանագրել, որ այս փուլում այդ մտադրությունները դեռևս կոնկրետ արտացոլում չեն գտել թալիբների ձեռնարկած քայլերում:

Վստահ ենք, որ Աֆղանստանում իրավիճակի երկարաժամկետ կարգավորման երաշխիքն արդար քաղաքական գործընթացն է` բոլոր աֆղանցիների ներգրավմամբ և երկրում բոլոր էթնիկ և կրոնական համայնքների ներկայացվածությամբ:

Դրա համար խիստ անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կողմերը զսպվածություն ցուցաբերեն և վերահաստատեն իրենց` տարաձայնությունները բացառապես երկխոսության և բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը:

Որպես ՀԱՊԿ անդամ երկիր, մենք ցանկանում էինք, որպեսզի ՀԱՊԿ պատասխանատվության գոտու ողջ պարագծում՝ հավաքական անվտանգության բոլոր շրջաններում խաղաղությունն ու հանգստությունը տիրեր:

Հայաստանը խիստ շահագրգռված է ՀԱՊԿ և ՇՀԿ տարածաշրջաններում միջազգային ահաբեկչության սպառնալիքի արդյունավետ զսպմամբ: Պատեհ պահին համարժեք արձագանքի բացակայության դեպքում դա կարող է հանգեցնել իրավիճակի հետագա արմատականացմանը և ահաբեկչական ցանցերի՝ հարևան երկրներ և հատկապես հակամարտության գոտիներ ներթափանցմանը:

Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն ու ծայրահեղականությունն իրենց բոլոր ձևերով և դրսևորումներով: Հատկապես անընդունելի է առանձին երկրների կողմից ահաբեկչական կազմավորումների օգտագործումը՝ որոշակի ռազմաքաղաքական նպատակների հասնելու համար:

Այս առումով ավելի սերտ երկխոսության և փոխգործակցության կոչ ենք անում, առաջին հերթին՝ իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների մակարդակով՝ տեղեկատվության և փորձի փոխանակման, ինչպես նաև մեր Կազմակերպության գործող մեխանիզմների շրջանակներում ահաբեկչության սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ արդյունավետ համատեղ գործողությունների իրականացման նպատակով:

Շնորհակալություն ուշադրության համար»։

Կտրուկ ավելացել են COVID-19-ի հետևանքով մահվան դեպքերի վերաբերյալ հաղորդումները հղիության ընթացքում. ԱՆ
Ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում Զովունի-Եղվարդ ճանապարհին. ի՞նչ է կատարվում
Մեր վարչապետը ստախոս է. քաղաքացին՝ Սոչիում կայացած եռակողմ հանդիպման մասին
Վահրամ Դումանյանն այցելել է կինեմատոգրաֆիայի լեգենդ Արտավազդ Փելեշյանին
Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
Կասեցվել են Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Աղավնաձոր գյուղի վարչական ղեկավարի լիազորությունները. վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքը
Արտակարգ իրավիճակ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին
Եվ ուրեմն՝ կեցցե այն արդարադատությունը, որն այդպես էլ թղթի վրա մնաց կամ «բուռը հավաքելու» օպերացիայի փառավոր հաղթանակը
«Արարատցեմենտում» դժբախտ պատահարի հետևանքով աշխատակիցը մահացել է
Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել քաղաքացու դի
Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից. ԱՀ ՄԻՊ
«Սա մեր գործունեության ամբողջ ընթացքում բացառիկ դեպք է». Անահիտ Գևորգյանը՝ «Բուրգըրի»-ում սալմոնելա հայտնաբերելու, ԱՆ-ին դիմելու և ընկերության վարկանիշը ընկնելու մասին
«Շիրակ»-ԲԿՄԱ 2 հանդիպումը հետաձգվել է
Վարչապետը հանձնարարել է աուդիտի համար հասանելի դարձնել «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի սկզբնական բոլոր փաստաթղթերը․ «Հայաստան» հիմնադրամ
Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից գործելու է ՓՄՁ ոլորտի հարցերով աշխատանքային խումբ
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ռումինիայի նախագահին ազգային տոնի առթիվ և հրավիրել Հայաստան
Մհեր Գրիգորյանն այսօր կհանդիպի Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հետ
Հարուցվել է քրգործ՝ ապօրինի հատված ծառեր տեղափոխելու և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ
Ինչպես է ծնվել Աշտարակի ՔՊ-ական թեկնածուին նվիրված հայտնի երգը. մեկնաբանում են կատարողն ու Շահվերդյանը
Ես իմ դիմումի մերժումը համարում եմ ոչ իրավաչափ
«Տաթև» կրթահամալիրում հավի մսով և գազարով խճողակում ստաֆիլակոկ է հայտնաբերվել. ՍԱՏՄ
Դի Կապրիոն վաճառել է իր առանձնատունը
ՊԵԿ-ը վճռականորեն պայքարում է իր աշխատակիցների արատավոր վարքագծի դեմ
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Յուրաքանչյուր 7 օրը մեկ անհրաժեշտ է գործատուին ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ
Աշոցքում ձյան առատ տեղումները ուղեկցվում են որոտով և կայծակով
Գեղարքունիքի մարզում հրդեհի արդյունքում անկել է 500 գլխից ավելի կենդանի
Աշտարակի ՔՊ թեկնածուին նվիրված ռեփից ներշնչված
Հումքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել. ՍԱՏՄ-ն՝ հանրային սննդի օբյեկտում նմուշառումների արդյունքների մասին
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է առաջարկում Հարկային օրենսգրքում
Պայթյուն Իտալիայի նավթավերամշակման գործարանում
Դավիթ Ամիրյանը հետմահու պարգևատրվել է
Համայնքի հետ կապված 10 խնդիր մտցրել եմ օրակարգ. Գեւորգ Փարսյանը՝ Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստին մասնակցելու մասին
Տավուշի մարզում անտառների պահպանության համար պատասխանատու 17 պաշտոնատար անձինք՝ մեղադրյալի կարգավիճակում
Որոտան տանող այլընտրանքային միակ ճանապարհն ադրբեջանական զիծառայողների անմիջական դիտարկման ներքո է․ բնակիչների անվտանգության և իրավունքների վերականգնման համար միակ ելքը նրանց հեռացումն է. ՄԻՊ
Ռուս խաղաղապահները մեկ շաբաթում ապահովել են շուրջ 150 ուխտավորի անվտանգ այցելությունն Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆ
Արմեն Սարգսյանն ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավարին
Լենա Նանուշյանը մասնակցում է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի երկրորդ նստաշրջանին
Քաբուլում դեղորայքի դեֆիցիտ է
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 459 նոր դեպք
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Քանաքեռ-Զեյթունում դիտարկվել է սննդի և առևտրի 25 կազմակերպություն, հայտնաբերվել՝ 2 խախտում
Վեցամյա երեխային վրաերթի ենթարկելու գործի նախաքննությունն ավարտվել է
ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա»-ից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ կատարելու գործով 3 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
Շուշիի շրջանում վերականգնվել են շուրջ 20 կմ էլեկտրահաղորդման գծեր
Նախկին պատգամավորի որդի, կաֆել-մետլախի գողության համար մեղադրվող, գործարար, համայնքապետեր. ՏԻՄ ընտրությունները Վայոց ձորում
Սոչիով Բրյուսել տանող դժվար ճանապարհը․ որտե՞ղ կլինի վերջին կանգառը. Արմեն Գևորգյան
Վերացվել է կաթնամթերքի արտադրության կասեցումը. ՍԱՏՄ
Թովմաս Շահվերդյան՝ человек N 1, он красавчик и это факт. Աշտարակի ՔՊ թեկնածուի արժանիքները (տեսանյութ)
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™