Չկա որևէ քաղաքական տարաձայնություն. Ագնեսա Խամոյանը՝ Սեդրակյանի մանդատը վայր դնելու և հաջորդ թեկնածուի մասին Ադրբեջանցիները գողացել են բազմանդամ ընտանիք ունեցող կոռնիձորցու ապրուստի միակ միջոց հանդիսացող ոչխարի հոտը Բանջարեղենն ու միրգը շարունակում են թանկանալ Ինչ խնդիրներ և առավելություններ ունի Ամանորյա տոն օրերի կրճատումը. մեկնաբանում է տնտեսագետը Արմեն Գրիգորյանն անդամ է մի կուսակցության, որը եկել և իրականացնում է՝ թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականություն. Լարիսա Ալավերդյան Ինչու է Թաթոյանի վերընտրությունը ՄԻՊ պաշտոնում բխում հանրության եւ իշխանության շահերից Երևանի մի շարք մանկապարտեզներում կորոնավիրուսային վարակի դեպքեր են արձանագրվել. քանի խումբ է փակվել Ցավոտ զիջումներ հայկական կողմի համար դեռևս լինելու են. քաղաքագետ «Զարթոնք»-ը պատրաստ է համագործակցել «Բալասանյան» դաշինքի հետ. Գյումրիում ներթիմային քննարկումներ են ArmDaily.am-ը խորապես ցավակցում է Հովհաննես Մանուկյանին հոր մահվան կապակցությամբ Նախկին պատգամավոր է կալանավորվել. ԲՀԿ-ում նոր են տեղեկացել դեպքի մասին Ինչ ընթացակարգով է ներկայումս իրականացվում երեխաների պետպատվերով բուժումը. ահազանգի հետքերով
Լավագույն տեսանյութերը. Youtube


Կասեցվել է Դիլիջանում ինքնակամ կառուցվող հյուրանոցի շինարարությունը

Հասարակություն

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի Գեղամ Շախբազյանի հանձնարարականի հիման վրա ստուգում է իրականացվել ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Աբովյան թիվ 5 հասցեում կառուցվող հյուրանոցային համալիրի՝ քաղաքաշինության բնագավառում ՀՀ օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ։

Դրա արդյունքում պարզվել է հետևյալը: Դիլիջան համայնքի ղեկավարի կողմից 27․12․2019 թվականին տրված նախագծման թույլտվությունը՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը (ՃՀԱ) տրամադրվել է կարգի խախտումով, մասնավորապես՝ բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասում հյուրանոցի կառուցում չի թույլատրվում, ՃՀԱ-ով նախատեսված նախագիծը համայնքի ղեկավարի կողմից համաձայնեցվել է ՃՀԱ-ի պահանջի խախտմամբ, ճարտարապետահատակագծային առաջադրանքում կատեգորիա նշված չի եղել։

Շինարարական աշխատանքներն իրականացվել են հաստատված նախագծից շեղումներով, մասնավորապես՝ սյուները և հեծանները տեղափոխված են, առկա են ջրավազան, սահմանազատող պարիսպ, որը նախագծում բացակայում է։

Կապալառու ընկերությունը շինարարական աշխատանքներն իրականացրել է հաստատված նախագծից շեղումներով, սահմանված կարգի խախտումով են իրականացվել նաև տեխնիկական հսկողությունը, շինարարության հեղինակային հսկողությունը, սեյսմաանվտանգության փորձաքննության դրական եզրակացության տրամադրումը։

Կապալառու, տեխնիկական հսկողություն իրականացնող, հեղինակային հսկողության համար պատասխանատու ընկերություններն ընդունել են իրենց կողմից կատարված խախտումները և կազմված արձանագրությունների վերաբերյալ առարկություններ չեն հայտնել։

Այդպիսով՝ բավարար համարելով խախտումները փաստող ձեռք բերված ապացույցները և ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի (Քաղաքաշինական գործունեության վերահսկողությունը ՀՀ տարածքում քաղաքաշինական գործունեության պետական տեսչական վերահսկողությունն իրականացնում է քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը) և «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի 10-րդ (1-ին մաս), 11-րդ, 12-րդ(1-ին մաս), 12 1 -րդ, 14-րդ և 18-րդ հոդվածների դրույթներով (քաղաքաշինության բնագավառում իրավախախտումները և դրանց համար կիրառվող տույժերը)՝ իրավախախտ ընկերությունները ենթարկվել են վարչական պատասխանատվության։

Կապալառու ընկերությունը տուգանվել է 100 հազար, շինարարության որակի տեխնիկական հսկողությունն իրականացնող ընկերությունը՝ 50 հազար, հեղինակային հսկողություն իրականացնող ընկերությունը՝ 20 հազար, փորձաքննության դրական եզրակացություն տրամադրող ընկերությունը՝ 50 հազար ՀՀ դրամով։

Հաշվի առնելով վերնշյալ խախտումները՝ վերոնշյալ կառույցը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ համարվել է ինքնակամ կառույց։ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածների համաձայն՝ ինքնակամ կառույցների կանխարգելումը, կասեցումը, շինարարության դեպքերի և դրանց հետևանքների վերացումը, վերապահված է համայնքի ղեկավարին։

Ուստի՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը գրություն է ուղարկել Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանին՝ առաջարկելով կասեցնել շինարարության թույլտվությունը և ձեռնարկված արդյունքների վերաբերյալ տեղեկացնել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին: Դիլիջան համայնքի ղեկավար Դ․Սարգսյանը պատասխան գրությամբ տեղեկացրել է, որ շինթույլտվության գործողությունը կասեցվել է, շինարարությունը՝ դադարեցվել։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից առանձին գրություն է հասցեագրվել նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին՝ առաջարկելով վերանայել սեյսմիկ անվտանգության դրական եզրակացություն տված ընկերությանը տրված լիզենզիայի հետագա գործողության իրավաչափությունը:

Ոստիկններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել
Երևանում կհիմնանորոգվի ևս 6 մանկապարտեզ
Այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար
Հայաստանի ներկայացուցիչը դարձել է միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթող
Ադրբեջանական ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացնում Քաշաթաղում
Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի
Աշխարհում COVID-19-ի զոհերի թիվը մոտեցել է 5 միլիոնի
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյան-Պուտին-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրը
Երկրի սահմաններին թշնամիների առկայությունը Իրանի կարմիր գիծն է. Ահմադ Ալի Գուդարզին
Արցախի նախագահը շրջայց է կատարել Ստեփանակերտում և Ասկերանի մի շարք համայնքներում
Ես սենատոր եմ 370 տարի․ Բայդենը կատակել է
Տեսախցիկը ֆիքսել է Ռյազանի գործարանում 17 մարդու կյանք խլած պայթյունի պահը
ԱՆ ենթակայությամբ գործող բուժհաստատությունների և քովիդ կլինիկաների աշխատողների 88 տոկոսը պատվաստվել է. Ավանեսյան
Դերասանուհի Անժելա Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 467 նոր դեպք
ԱՄՆ-ն հետաքննում է Աֆղանստանից զորքերի դուրսբերումը
Տավուշի մարզի Գանձաքար համայնքը ղեկավարի պաշտոնակատար ունի
Անկարան սկսել է ԱՄՆ-ից F-16 կործանիչների ձեռքբերման գործընթացը. Թուրքիայի ՊՆ
Չկա որևէ քաղաքական տարաձայնություն. Ագնեսա Խամոյանը՝ Սեդրակյանի մանդատը վայր դնելու և հաջորդ թեկնածուի մասին
Տեղի կունենա Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 46 նոր դեպք է գրանցվել
Ջուր չի լինի
Խոշոր հրդեհ՝ Երևանում. Mercedes-ը վերածվել է մոխրակույտի
Նավթի գներն աճել են
Ռուս խաղաղապահները 2 հա տարածք են ականազերծել ԼՂ-ի սահմանազատման գծի մոտակայքում. ՌԴ ՊՆ
Վարչապետը մասնակցել է «Մտքերի հայկական գագաթնաժողովին»
Hello 33. Սիլվա Հակոբյանը նշում է տարեդարձը
Ջերմուկում մեկնարկել են մեծ ծավալի աշխատանքներ, նախագծման փուլում է «Եղնիկի» դիտահրապարակը. Պապիկյան
«Մտքերի հայկական գագաթնաժողովը» կրում է «Գլոբալ փոփոխությունները նոր քվանտային աշխարհում» խորագիրը
Շտաբային ուսումնավարժություն՝ Վայոց ձորի մարզում
ԱՄՆ-ն սրում է ռազմական լարվածությունը․ Հյուսիսային Կորեայի ԱԳ փոխնախարար
Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները
Կոտայքի մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացը շարունակվում է
Ադրբեջանցիները գողացել են բազմանդամ ընտանիք ունեցող կոռնիձորցու ապրուստի միակ միջոց հանդիսացող ոչխարի հոտը
Պակիստանում ցուցարարների հետ բախումների հետևանքով տուժել է երեք ոստիկան
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1962 նոր դեպք, ունենք 1219 առողջացած, 31 մահվան դեպք
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան մոտ 90 մետր գլորվել է ձորը. կա տուժած
Արտակ Բեգլարյանը Լոս Անջելեսում հանդիպումների ժամանակ բարձր է գնահատել Սփյուռքի աջակցությունը Արցախին
Դիլիջանում մեկնարկել է «Մտքերի հայկական գագաթնաժողովը»
Շահեն Խաչատրյանի հոգեհանգստի տեղի կունենա հոկտեմբերի 24-ին
Արման Միքայելյանը գրավել է երրորդ հորիզոնականը
Միխեիլ Սաակաշվիլին բանտում ենթարկվել է արյան փոխներարկման
Բանջարեղենն ու միրգը շարունակում են թանկանալ
Պուտինն ու Բեննեթը քննարկել են ՌԴ-Իսրայել ապագա հարաբերությունները
ԱՄՆ-ի զինված ուժերը ոչնչացրել են «Ալ-Քաիդայի» առաջնորդներից մեկին
Արտաշարի միջնակարգ դպրոցի տանիքի հիմնանորոգուման աշխատանքները շարունակվում են
Մ23 ԱԱ․ Հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները
Լույս չի լինելու
Օրվա աստղագուշակ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™