Պետական խորհրդանիշների ու դրանց նշանակության մասին. Էթիկետ
ԷթիկետԷթիկետի բարձրագույն դպրոցի հիմնադիր Արփի Օսկանյանն այս անգամ ներկայացնում է պետական խորհրդանիշների նշանակությունն ու առաջնահերթությունը։ Մասնավորապես, նա նշում է, որ պետական խորհրդանիշներ են սահմանված Հայաստանի Հանրապետության դրոշն ու զինանշանը։ «Երբ մենք օգտագործում ենք պետական դրոշը , մենք պետք է հիշենք, որ դրա օգտագործման կարգը սահմանված է օրենքով և եթե մենք բարձրացնում ենք երկու պետությունների դրոշ, ապա Հայաստանի դրոշը պետք է ունենա առաջնություն։
Այսինքն, այն բարձրացվում է դիտորդից ձախ և ապա նոր մյուս դրոշը»,-ասում է Օսկանյանը։
Ինչ վերաբերում է զինանշանին, ապա այն հավասար է իր նշանակությամբ դրոշին ու հավասարապես պաշտպանված է օրենքով։
Մանրամասները՝ տեսանյութում։