Իրենք հաղորդակցվում են սատանայի հետ, դրա համար հարվածում են Աստծո հետ հաղորդակցվելու լեզվին՝ հայերենին. Սրապիոնյան Հիմնադրամին դաս կլինի, որ Կառավարությանը չի կարելի փող տալ, հիմնադրամը դրա համար ստեղծված չէր. Արա Վարդանյան Անշրջելի իրողությունների հորձանուտում Հայաստանում կյանքը կանգ է առել. Մասնակից ենք եւ մեղավոր Պատկերացնու՞մ եք, ընտրվելու դեպքում, Ղազինյանն ինչ կանի Անդրանիկ Քոչարյանին կամ «Ուսապարկ Վահագին». քաղաքագետ Ո՞վ էր արժանի «Ոսկե գնդակ» մրցանակին Առուշանյանը չի փորձում տրամաբանություն գտնել կատարվածում. պաշտպանը՝ Լուսինե Ավետյանի՝ կեղծ ցուցմունք տալու մասին Ոչ մի QR կոդերի ստուգում ոչ ոք չի կարողանալու պարտադրել. Աշոտ Բարսեղյանը՝ ԱՆ սահմանափակումների մասին Որքան արժի «Ձմեռ պապի և Ձյունանուշի» ծառայությունն այս տարի Սա հետապնդում է իմ անձի նկատմամբ, չեմ բացառում լիազորությունները դադարեցնելը. Զարուհի Նախշքարյան Այս պահին խուզարկում են Արշակ Հակոբյանի տունը. Տիգրան Աթանեսյան Գեներալ Մանվելի սանիկը, Նազարբաևի ընկերոջ եղբայրը, ադամանդագործական գործարանի հիմնադիր և համայնքապետեր. ՏԻՄ ընտրությունները Շիրակում Մինչև աշխարհի վերջն էլ կբողոքենք, կանենք էն, ինչ-որ պետք է. Վարդան Ղուկասյանը՝ որդու կալանավորման մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Երկրի տնտեսական շահը՝ ընդդեմ մեկշաբաթյա բուդաբլինչիկային Ամանորի. երբ գործադիրը կամք ունեցավ ոչ պոպուլյար որոշում կայացնելու

Խմբագրական

Կառավարությունը երեկ հավանություն է տվել օրենքի նախագծին, ըստ որի՝ Ամանորին կարող ենք հանգստանալ ընդամենը 3 օր՝ դեկտեմբերի 31, հունվարի 1 եւ հունվարի 6։ Այսինքն՝ եթե խորհրդարանը հավանություն տա այս փոփոխությանը, ապա այլեւս ամանորյա երկարուձիգ արձակուրդ չենք ունենա, հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը կսահմանվեն աշխատանքային օրեր:

Նախ, տարբեր իշխանությունների օրոք մասնագետները քանիցս բարձրաձայնել են, որ մեր պես աղքատ երկրում այդքան շատ տոնական եւ հանգստյան օրերը անթույլատրելի են, դրանք մեծ վնաս են հասցնում տնտեսությանը։ Բայց, իհարկե, պետք էր մի ուժեղ եւ կարող ձեռք՝ այս համընդհանուր ընդզվում առաջացնող որոշումը կայացնելու համար։

Պետք է արձանագրել, որ այս իշխանությունը, որը սովորաբար լայն զանգվածներին հաճելի որոշումներ է կայացնում՝ առաջնորդվելով ֆեյսբուքյան ստատուսներով, գնաց այդ արմատական քայլին։ Նախագիծը ներկայացրած էկոնոմիկայի նախարարության հիմնավորման մեջ նշվում է, որ ոչ աշխատանքային օրերը իրենց ազդեցություն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման ծավալների վրա, արտաքին տնտեսական գործունեության (արտահանման և ներմուծման ծավալներ) իրականացման վրա, ինչպես նաև տեղական և օտարերկրյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա։

Կառավարության որոշումը, բնականաբար, հանրության մի ստվար զանգվածի քննադատությանն է արժանացել։ Քաղաքացիները բողոքում են, որ իշխանությունը Ամանորին մի քանի օր հանգստանալու իրավունքից էլ է զրկում, չէ՞ որ այդ հանգստի ժամանակ տուրիզմի ոլորտն է աշխատում, կամ այլ երկրներ են օրինակ բերում, որոնք եւ շատ են հանգստանում, եւ տնտեսապես զարգացած են։

Իրականում, ոչ աշխատանքային օրերի հասցրած վնասը տնտեսությանը մեկ անգամ եւ մեկ մասնագետ չի ներկայացրել։ Անկախ մեր բոլորի նեղ, անձնական շահից՝ պետք է հաշվի նստել այդ փաստի հետ եւ ընդունել, որ քանի դեռ մենք աղքատ երկիր ենք՝ բազմաթիվ չլուծված խնդիրներով, իրավունք չունենք մեզ նվիրենք տոներին եւ հանգստյան օրերին։

Երկրորդ՝ մասնավոր ոլորտի մի շարք աշխատակիցներ այսպես, թե այնպես աշխատում էին այս օրերին, արդարությունը այս առումով վերականգնված է։

Երրորդ՝ նրանք, ովքեր չէին աշխատում այս օրերին, հաճախ չէին էլ վարձատրվում անբարեխիղճ գործատուների կողմից, մինչդեռ պետական համակարգում աշխատողները եւ հանգստանում էին, եւ վարձատրվում, եւ պարգեւավճար ստանում, այս առումով եւս արդարությունը վերականգնված է։

Բոլոր մյուս պնդումները, թե ինչպես նշենք Ամանորը, այցելենք բարեկամներին եւ այլն, հեշտ լուծվող հարցեր են՝ պլանավորեք ձեր ամենամյա վճարովի արձակուրդը այդ շրջանում, եթե ցանկանում եք մեծ, չաղ, բդային Ամանոր ունենալ եւ մեկ շաբաթ շարունակ բլինչիկ ուտել։

Սա այն եզակի որոշումներից էր, որը ընդունելու համար իշխանությունը կամք եւ ցանկություն ունեցավ, որը բխում է միմիայն մեր երկրի տնտեսական շահերից, առաջընթացից, իսկ դա հաստատ ավելի գերակա է, քան 7 օր Ամանոր նշելու նեղ, անձնական ցանկությունը։

Հաստատվել է կորոնավիրուսի 502 նոր դեպք, մահացել՝ 43 մարդ
Վահե Հակոբյանի ճեպազրույցը
Վթարի պատճառով 6 ժամ ջուր չի լինելու
Նավթի համաշխարհային գները նվազել են
Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու գործի նախաքննությունն ավարտվել է
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը մեկնում է արձակուրդ
Երևանում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել շինհրապարակում
Հունաստանում 60 և ավելի տարիքի մարդկանց համար պարտադիր կդառնա Քովիդ-19-ի դեմ պատվաստումը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Շվեդիա
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. Ուղիղ
Օրվա աստղագուշակ
Ռուսաստանում առայժմ «օմիկրոն» շտամ չի հայտնաբերվել
Գեղարքունիքի Լիճք գյուղում խոշոր հրդեհի հետևանքով անկել է 700 ոչխար, 25 խոշոր եղջերավոր
«Ժողովուրդ». Նախարար Ավանեսյանը դեմ է զինծառայողներին արտահերթ բուժելու նախագծին
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
«Ժողովուրդ». Դատախազից՝ դատավոր. Արթուր Դավթյանն այսուհետ ունի իր «աչքերն ու ականջները»
«Ժողովուրդ». Հանցագործությունները շատացել են. որն է պատճառ
«Հրապարակ».Ոստիկանության նոր Skoda-ները հերթով խափանվում են
«Հրապարակ». Անփոխարինելի «տիկտոկերուհին»
«Ժողովուրդ». Իրական աշխատավարձերը նվազել են
«Հրապարակ». «Կչքվես էդտեղից, լսեցի՞ր Նիկոլ». Իշխանություններին քննդատած հոգեւորականին կարգալույծ են անում
Եթե Թեւանը պատմի, թե ով էր իրեն տվել այդ մի շիշ արաղի փողը, կիմանանք թե ով է ֆինանսավորել այս հեղափոխություն կոչեցյալը. Արգիշտի Կիվիրյան
«Հրապարակ». «Սեւերի» ներկայացուցիչ Գեւորգ Փարսյանը մասնակցել է իշխանական հանձնախմբի նիստին
Լույս չի լինի
Հաշմանդամություն ունեցող բազկամարտիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
Արագածոտնի մարզում կատարվել է կորոնավիրուսային համավարակի դեմ 43829 պատվաստում
Անթիլիասի Մայրավանքում Արամ Առաջինի նախագահությամբ տեղի է ունեցել վանաբնակ միաբան հայրերի հավաք
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը նշել է Անաստաս Միկոյանի 126-ամյակը
Կանանց ԱԱ Հայաստան-Նորվեգիա հանդիպումը մառախուղի պատճառով անավարտ է մնացել
Դուբայի օդանավակայանում հայը մեկ միլիոն դոլար է շահել
Տեղի է ունեցել Սյունիքի հարցերի միջգերատեսչական խմբի հերթական նիստը
Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ
«Ամբերդ» արգելոցը փակ կլինի այցելուների համար
Վահրամ Դումանյանն ընդունել է հայազգի արվեստագետ Ստաս Նամինին
Կովկասի բնության հիմնադրամը «Արփի լիճ» և «Դիլիջան» ազգային պարկերին հատուկ տեխնիկա է նվիրաբերել
Կիմա Արզումանյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Հանրային քննարկման ներկայացրած նախագիծը սահմանում է դասագրքի հանդեպ պետության պահանջները․ Ժաննա Անդրեասյան
Լոնդոնում նշվել են Ալեքսանդր Սպենդիարյանի և Առնո Բաբաջանյանի հոբելյանները
Էրդողանի վերջին հայտարարություններից հետո թուրքական լիրան կրկին հասել է ռեկորդային ցածր մակարդակի
Կայացել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը
Պետք է շարունակել թուրքական պատրաստի արտադրանքի ներմուծման արգելքը. Էմիլ Ստեփանյան
Վահան Նարիբեկյանը Մադրիդում մասնակցել է Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նիստին
Ֆանտան գյուղում այրվել է մոտ 2 տ անասնակեր
Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկջոկատայիններն ավարտել են համատեղ զորավարժությունները
«Այգ-1» ծրագիրն իրականացնող Մասդար ընկերության կողմից ներկայացվել է անվերապահ, անվերադարձ և ըստ պահանջի Բանկի կատարողականի երաշխիքը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կգործուղվի Մոսկվա
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԱԿ Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին
Երևանում մառախուղի պատճառով ընդհատվել է ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղը
Ինչ կապ կա «Իմ քայլի» ռոլիկները նկարող ընկերության եւ սեպտեմբերի 21-ի միջոցառման միջեւ․Աղվան Վարդանյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™