Ինչու է ԱԱՏՄ ղեկավարի նախկին տեղակալը ազատվել աշխատանքից Այստեղ դպրոցի խնդիր չի՝ սա քաղաքական խնդիր է. Ազգագրագետը՝ ռուսական դպրոցներ բացելու մասին Այս շաբաթ 5 դպրոց ամբողջությամբ անցել է հեռավար ուսուցման. Սուսաննա Ազատյան Որտե՞ղ են հուղարկավորելու Վանո Սիրադեղյանին. նրա աճյունը դեռ Հայաստանում չէ Ռուսաստանում այսօր ավելի շատ հայ է ապրում, քան ՀՀ-ում. ոչ ոք չի մտածում, որ այնտեղ պետք է հայկական դպրոցներ բացել. Գագիկ Գինոսյան Ծնողներս ընդունել են չինական պատվաստանյութ, դա իրենց ընտրության իրավունքն է. Մարինա Խաչատրյան Երբ ենթակառուցվածքներդ նվիրում ես օտարին, դու դառնում ես մի շարքային հաճախորդ, ումից փողով կարող են գնել ամեն ինչ Երբ կհրապարակվեն պատվաստված օտարերկրացիների տվյալները. ձևաչափը փոխվելու է Տիգրան Կարապետյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց Այնպես չէ, որ ՔՊ-ից շատ հետ ենք մնացել, իրենց պակասում է 1 քվե, մեզ՝ 2. Շահեն Հարությունյան Ինչպես են բաշխվում մանդատները Տաթեւում «Pfizer» պատվաստանյութը Հայաստանում կլինի դեկտեմբերի՞ն
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ես կանխատեսում եմ մասշտաբային հայաթափություն. Գագիկ Համբարյան

Քաղաքական

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ArmDaily.am-ի հետ զրույցում դավաճանություն որակեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գորիս-Կապան ճանապարհահատվածի որոշակի հատվածների ադրբեջանական լինելու մասին հայտարարությունները։ «Բառիս բուն իմաստով դավաճանության հետ գործ ունենք, ինչպես նաև սեփական հանցագործությունները թաքցնելու, քողարկելու ծրագրի հետ։ Որովհետև իրենք շատ լավ հասկանում են, որ իրենց կապիտուլյանտ առաջնորդն, առանց հասարակության կարծիքն իմանալու, առանց Հայաստանի շահերը հաշվի առնելու, նոյեմբերի 9-ին ստորագրել է այդ կապիտուլյացիոն ակտը և նաև ինչ-ինչ բանավոր համաձայնություններ, խոստումներ է տվել իրենց ծնկի բերած և նվաստացրած Իլհամ Ալիևին և հիմա, ըստ այդ ծրագրի իրենք փորձում են իրենց դավաճանությունը քողարկել ինչ-որ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Արդբեջանի սահմանների սահմանազատման այդ ծրագրով, ինչ-որ զարմանալի, առանց վերջնական սահմանների գծման հայտարարում է, որ Գորիս-Կապան ճանապարհի ինչ-որ հատվածներ անցնում են Ադրբեջանի տարածքով։ Սա տարրական, դավաճանական ծրագիր է, որի հետևանքներն աղետալի են լինելու Հայաստանի Հանրապետության համար։

Ավելին ասեմ, եթե Դուք ուշադիր եք, եթե Դուք ուսումնասիրեք, կտեսնեք, որ այդ դավաճանությունն անցած տարվա նոյեմբերի 9-ից հետո գնում է իր հունով, ըստ Նիկոլ-Ալիև ծրագրի։ Նիկոլ անհողը շատ լավ գիտեր, որ ինքն այս տարածքները տվել է թուրք-ադրբեջանցիներին ու գիտեր, թե ինչ խնդիրների հետ պետք է առնչվենք, բայց դիտավորյալ այս ընթացքում որևէ քայլ չձեռնարկեց, որպեսզի այդ ճանապարհը շրջանցող այլ ճանապարհ կառուցվեր, որով իրանական բեռնատարները կկարողանային առանց որևէ խնդրի անցնել Հայաստանի Հանրապետության տարածք»,-ասաց Համբարյանը։

Նա նշեց, որ զարմանալի է, որ երեկ Ազգային Ժողովի ամբոնից առանց միմիկան փոխելու, առանց որևէ վատ զգալու Փաշինյանը հայտարարում է, որ իրանական վարորդների և իրանական մեքենաների խնդիրը դա մեր տարածքից դուրս է և ինքը չի կարող լուծել։ «Այդ իրանական վարորդներին և իրանցի գործարարներին այդքան շատ հետաքրքրո՞ւմ է Հայաստանի շուկան, որ իրենք պետք է անցնեն մի քանի կիլոմետր տարածք, գերի ընկնեն թուրքերի ձեռքը, 500 դոլար վճարեն վառելիք տեղափոխելու համար, 150 դոլար վճարեն այլ ապրանքներ տեղափոխելու համար, և ո՞ւմ համար են դա իրենք անում որ։ Այդ նույն իրանցի վարորդները, ո՞ւմ համար են ապրանք բերում՝ զարմանալի է, ցինիկությանը նայեք։

Այնպիսի տպավորություն է, որ այդ իրանցի վարորդներն իրենք իրենց համար են այդ ապրանքները բերում՝ Հայաստանի Հանրապետության գործարարների կողմից գնված ապրանք է, որը իրանցի վարորդներն են բերում։ Եթե մեր գործարաները ունենային համապատասխան ֆինանսական միջոցներ, որպեսզի գնեին այդպիսի գերթանկարժեք մեքենաներ, իսկ դուք շատ լավ գիտեք այդ բեռնատարներն ինչ արժեն միջազգային շուկայում՝ մենք կունենայինք։

Եվ հիմա հայտարարել, որ իրանցի վարորդների խնդիրը դա մեր իրավասությունից դուրս է, նույն իրանցի վարորդը կբերի այդ բեռը կլցնի Մեղրիում ու ինչպես ուզում է Հայաստանի Հանրապետությունը թող այդ բեռի տերը լինի ու կթողնի կգնա։ Եթե Նիկոլի նման տգետը մտածում է, որ վարորդները բան ու գործ չունեն, պետք է ձերբակալվեն, գերեվարվեն Ադրբեջանի ոստիկանների կողմից, ինքը չարաչար սխալվում է»,-ասաց Համբարյանը։

Նա շեշտեց, որ մենք արդեն չենք վերահսկում Գորիսից հարավ ընկած տարածքների անվտանգությունը՝ սա հենց դա է ցույց տալիս ու այսքանից հետո Հայաստանի Հանրապետությունն ուզում է դառնալ տարածաշրջանի խաղաղարար և տրանսպորտային հանգույց, տարանցիկ ուղի։ «Հայաստանի Հանրապետությունը չի կարող երաշխավորել իր ապրանքների անվտանգությունն, իր տարածք մտնող ֆուրերի անվտանգությունը՝ ինքը ի՞նչ տարանցիկ ուղի պետք է լինի, ինչ միջնորդ պետք է լինի, ինչ խաղաղարար պետք է լինի։ Ո՞վ է Նիկոլին ասել, որ իր նման կապիտուլյանտին որևէ մեկը բանի տեղ է դնելու, որ իր կարծիքը հաշվի առնի։

Նիկոլի վերարտադրման արդյունքում Հայաստանի Հանրապետությունը դարձել է երրորդը աշխարհի ամենաանպատվաբեր երկրներից մեկը՝ հենց Նիկոլի իշխանության վերարտադրվելու արդյունքում,»-շեշտեց քաղաքագետը։

Վերջինս ասաց, որ Փաշինյանը կարող է ներքին լսարանին խաբելով իր գործն առաջ տանել, որ կարող է իր «Չագուչը վերցրած, պողպատե մանդատը թափ տալով ներքին լսարանին խաբի», դրսում ինչպես եղել է որպես կապիտուլյանտ, թուրքի կողմից նսեմացված ու նվաստացված քաղաքական առաջնորդ եղել է Հայաստանի Հանրապետության՝ այդ կարգավիճակով էլ մնալու է։ «Սարսափելի մեծացել է արտագաղթը Հայաստանից։ Իմ ծանոթների մեջ ահռելի քանակությամբ մարդ նպատակ ունի թողնել-հեռանալ երկրից։ Որքան ես նկատում եմ նույն գործարարների ոչ մեծ, միջին և մանր գործարարների շրջանում, բիզնեսն են փորձում մոնոպոլիզացնել տարբեր բնագավառներում, ապրանքների ներկրումը և այլն, և այլն, որևիցե լավ բան ես չեմ սպասում, որ կարող է տեղի ունենալ Հայաստանի Հանրապետությունում։

Ես կանխատեսում եմ մասշտաբային հայաթափություն, տնտեսական կտրուկ վայրիվերումներ, արտաքին հարաբերությունների բոլոր բնագավառներում, տարածաշրջանում մեր դիրքերի սարսափելի թուլացում և ակտորից վերածվելու ենք ընդամենը շատ փոքրիկ գործիքի, գործոնից վերածվելու ենք գործիքի, այնպես որ ես որևիցե լավ բան չեմ կանխատեսում»,-եզրափակեց քաղաքագետը։

Հայկա Ալոյան

2021թ. սեպտեմբերին աշխատաշուկան ևս մեկ անգամ թարմացրել է իր լավագույն ցուցանիշը. Վահան Քերոբյան
Ռոմանոս Պետրոսյանն այցելել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ
ՅՈՒՆԻՍԵՖ-ն Արմավիրի առողջության առաջնային պահպանման կենտրոնների համար բժշկական սարքավորումներ է տրամադրել
Համավարակի կորուստները գերազանցում են Առաջին համաշխարհային պատերազմի կորուստները․ Պուտին
Հայ ժողովուրդն իր հավատքի ու լավատեսական ոգու շնորհիվ այսօր ևս կկարողանա հաղթահարել առկա բոլոր դժվարությունները․ Կաթողիկոս
«Քարտեզները գտնվում են ՌԴ գլխավոր շտաբում. պահանջվում են փոխզիջումներ». Պուտինը՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ
Ռուստամ Բադասյանը հանդիպել է Իրանի մաքսային ծառայության ղեկավարին․ կարևորվել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման աշխատանքները
Քիմ Քարդաշյանը նշում է ծննդյան 41-րդ տարեդարձը
Եթե Առուշանյանն ընտրվել է, ուրեմն նշանակում է որպես թեկնածու ավելի ընդունելի է եղել. Հովիկ Աղազարյան
Երևանում 33-ամյա վարորդը Suzuki-ով վրաերթի է ենթարկել դիտահորերը փոխող աշխատակցին
ՀՀ ՊԵԿ նախագահը և Իրանի մաքսային ծառայության ղեկավարը կարևորվել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման աշխատանքները
Արշակ Կարապետյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի տեղակալի հետ
Ադրբեջանը նախատեսում է միջպետական ​​հայցեր ներկայացնել Հայաստանի դեմ
Տեղեկություններ կան, որ «Բալասանյան» դաշինքը կարող է համագործակցության գնալ ՔՊ-ի հետ. Հայկ Մամիջանյան
Путин высказался о Второй мировой фразой «А кто Берлин-то брал? Забыли?» (WP)
Մեղրաշատ գյուղում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ
Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Սլովենիայի հավասարակշռված մոտեցումը ԼՂ հիմնահարցում
Մաքսային ոլորտը կարգավորող իրավապայմանագրային դաշտի արդիականացմանն ուղղված արձանագրություն են ստորագրել ՀՀ ՊԵԿ նախագահը և ՌԴ մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատարը
Դիլիջանում «Mitsubishi»-ի վարորդը 12-ամյա աղջկա է վրաերթի ենթարկել
ՀՀ ԱԳ նախարարն ու Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերը
Զորամասերից մեկում անցկացվել է մարտավարական զորավարժություն
Պաշտպանության նախարարն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը տարածաշրջանային հարցեր են քննարկել
Մահացել է Տիգրան Կարապետյանը
ՍԴ-ն առողջապահության նախարարի հրամանի հետ կապված մեր դիմումի քննության օր է նշանակվել նոյեմբերի 25-ը․ Արամ Վարդևանյան
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց հունվարի 2-5-ը և 7-ը աշխատանքային դարձնելու նախագծին
Ալեն Սիմոնյանը Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ հանդիպմանը կարևորել է ԵԽ-ի աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին
Ռուսաստանը գործադրում է բոլոր ջանքերը՝ հրադադարի ռեժիմի պահպանման համար. Զախարովա
Նախագահի հրամանով Արուսյակ Ալեքսանյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Ինչու է ԱԱՏՄ ղեկավարի նախկին տեղակալը ազատվել աշխատանքից
Նշանակումներ՝ Փաշինյանի որոշմամբ, Տիգրան Կարապետյանի վիճակը ծայրահեղ ծանր է. Հոկտեմբերի 21-ն՝ ամփոփ
ԱՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել
Ժողովրդավարության բնօրրան ժամանած ՀՀ ԱԺ պատվիրակության կազմը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին. ՀՅԴ
Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի նոր սեփականատիրոջ բաժնետոմսերը հայտնվել են կալանքի տակ
Տեղի է ունեցել Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի հանրային քննարկումը
ԲԴԽ-ն նախագահին է ներկայացրել մի շարք դատավորների թեկնածությունը՝ դատավորի պաշտոնում
Այստեղ դպրոցի խնդիր չի՝ սա քաղաքական խնդիր է. Ազգագրագետը՝ ռուսական դպրոցներ բացելու մասին
Արագածոտնի Միրաք գյուղում անասնակեր է այրվել
Գյումրու 56-ամյա բնակիչը փորձել է խեղդամահ անել մորը, ապա մկրատով հարձակվել է քրոջ վրա. ՔԿ
Արմեն Սարգսյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին
Ազատ վիզայի ռեժիմ՝ Հայաստանի և Դոմինիկայի միջև
Լիտվայի կապի և տրանսպորտի նախարարի հրավերով Լիտվա է մեկնել Գնել Սանոսյանը
Այս շաբաթ 5 դպրոց ամբողջությամբ անցել է հեռավար ուսուցման. Սուսաննա Ազատյան
Արտերկրում գտնվող քաղաքացին ՄԻՊ-ի աջակցությամբ հեռակա փորձաքննվել է, զինծառայությունից խուսափելու համար հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է
Մուշեղ Բաբայանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար
Գազ չի լինի
Քննարկվել է ԲԴԽ-ի և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության փոխգործակցությունը
Հզոր պայթյուն Պակիստանում
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™