Ինչու է ԱԱՏՄ ղեկավարի նախկին տեղակալը ազատվել աշխատանքից Այստեղ դպրոցի խնդիր չի՝ սա քաղաքական խնդիր է. Ազգագրագետը՝ ռուսական դպրոցներ բացելու մասին Այս շաբաթ 5 դպրոց ամբողջությամբ անցել է հեռավար ուսուցման. Սուսաննա Ազատյան Որտե՞ղ են հուղարկավորելու Վանո Սիրադեղյանին. նրա աճյունը դեռ Հայաստանում չէ Ռուսաստանում այսօր ավելի շատ հայ է ապրում, քան ՀՀ-ում. ոչ ոք չի մտածում, որ այնտեղ պետք է հայկական դպրոցներ բացել. Գագիկ Գինոսյան Ծնողներս ընդունել են չինական պատվաստանյութ, դա իրենց ընտրության իրավունքն է. Մարինա Խաչատրյան Երբ ենթակառուցվածքներդ նվիրում ես օտարին, դու դառնում ես մի շարքային հաճախորդ, ումից փողով կարող են գնել ամեն ինչ Երբ կհրապարակվեն պատվաստված օտարերկրացիների տվյալները. ձևաչափը փոխվելու է Տիգրան Կարապետյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց Այնպես չէ, որ ՔՊ-ից շատ հետ ենք մնացել, իրենց պակասում է 1 քվե, մեզ՝ 2. Շահեն Հարությունյան Ինչպես են բաշխվում մանդատները Տաթեւում «Pfizer» պատվաստանյութը Հայաստանում կլինի դեկտեմբերի՞ն
Լավագույն տեսանյութերը. Youtube


Երբ ասում են՝ ճանապարհն ադրբեջանական է քարտեզով, ուզում եմ հարցնել՝ այդտեղ երբևէ ադրբեջանական պոստ եղե՞լ է, չի եղել նման բան, այդ ճանապարհը միշտ եղել է հայկական վերահսկողության տակ. Արմեն Այվազյան

Քաղաքական

Երբ իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ Գորիս-Կապան ռազմավարական ճանապարհի 21-կիլոմետրանոց հատվածը որոշ հատվածներ գտնվում են Ադրբեջանի տարածքում՝ հիմք են ընդունում 1970-ական թթ-ի ինչ-որ քարտեզներ, ընդ որում՝ իրենք էլ հայտարարում են, որ որպես հիմք է ընդունվել 1974-75 թթ-ին հրապարակված մի քարտեզ, բայց այստեղ բազմաթիվ հարցեր են առաջանում։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը։

Նա ընդգծեց, որ Հայաստանի սահմանները չպետք է որոշվեն Խորհրդային Միության վարչական սահմաններով, որովհետև Ադրբեջանն իրեն հայտարարել է ոչ թե Խորհրդային Ադրբեջանի, այլ Մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդը։ «Մենք էլ մեզ պետք է դիտենք, ոչ թե Խորհրդային Հայաստանի անկենսունակ սահմանների մեջ, որ Խորհրդային Միության փլուզվելուն պես՝ Հայաստանը հայտնվել է անելանելի, ռազմավարական առումով անկենսունակ վիճակում։ Ի վերջո, ինչո՞ւ տեղի ունեցավ առաջին Արցախյան պատերազմը։ Դա ոչ միայն արցախահայության ինքնորոշման հարցն էր, արցախահայության փրկության հարցն էր, այլև Հայաստանի փրկության հարցը, որովհետև առանց արցախյան պատնեշի, առանց Սյունիքի և Արցախի հետ անմիջական, ապահով կապի, առանց Իրանի հետ անվտանգ ցամաքային կապի՝ ՀՀ-ն դառնում է անկենսունակ պետություն և շատ կարճ ժամանակում ենթարկվելով թուրք-ադրբեջանական ցեղասպան դաշինքի քաղաքական ու տնտեսական ճնշումներին և ռազմական ուղղակի ներխուժմանը՝ կվերանար միջազգային ասպարեզից։ Պարկերացնո՞ւմ եք Հայաստանի Հանրապետություն՝ առանց Սյունիքի։ ՀՀ-ն անմիջապես կդառնա Անդրկովկասյան Սվազիլենդ՝ բոլոր կողմերից շրջապատված մի պետություն»։

Այվազյանն ընդգծեց, որ եթե վերցնենք Խորհրդային Միության օրոք՝ 1920-21 թթ-ից սկսած մինչև 1991 թ-ի քարտեզները՝ իրավիճակը շատ տարբեր է եղել։ «Մինչև 1928 թ-ը Հայաստանն ունեցել է անմիջական կապ Արցախի հետ, մինչև 1928 թ-ը եղել են մի շարք շրջաններ, օրինակ Կապանի մերձակայքը, Ջերմուկից հյուսիս՝ սեպը, որ խրված է Հայաստանի մեջ, Գորիս-Կապան նույն այդ ճանապարհի 21-կիլոմետրանոց հատվածը՝ դրանք եղել են հայկական տարածքներ։ Արծվաշենն էլ ոչ թե անկլավ էր, այլ Հայաստանի կպած սահմանային բնակավայր։ Հիմա հարցն այն է, թե ինչո՞ւ են իշխանությունները վերցնում 1970-ական թթ-ի քարտեզները։ Չէ՞ որ Հայաստանը ԽՍՀՄ կազմի մեջ է մտել 1920-ականների սկզբից, հետևաբար, պետք է դիտարկել 1920-ականների սկզբի քարտեզները, ոչ թե 1975 թ-ինը, թեև, կարծում եմ, անգամ ԽՍՀՄ քարտեզներով առաջնորդվելը ճիշտ չէ, այլ պետք է հիմք ընդունել Հայաստանի առաջին Հանրապետության 1920 թ. դրությամբ միջազգայնորեն ճանաչված տարածքը։ Իսկ ԽՍՀՄ ներսում պետական սահմաններ չեն եղել, դրանք եղել են վարչական սահմաններ, ավելին, երբևէ այդ ճանապարհը հայկական վերահսկողությունից դուրս չի եղել։ Երբ ասում են՝ ադրբեջանական է քարտեզով՝ ուզում եմ հարցնել՝ այդտեղ երբևէ ադրբեջանական պոստ եղե՞լ է, որտեղ կարողացել են կանգնեցնել Մեղրիից դեպի Երևան եկող մեքենաները, նման բան երբևէ եղե՞լ է։ Չի եղել, այդ ճանապարհը միշտ եղել է հայկական վերահսկողության տակ։ Ամենակարևորը, սակայն, նույնիսկ իրավական կողմն էլ չէ, որին անդրադառնալու դեպքում միանգամայն այլ տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք՝ սկսած Սևրից մինչև Ազգերի Լիգա։ Ամենակարևորը Հայաստանի Հանրապետության ռազմավարական կենսունակության հարցն է։ Այս իշխանությունը չի հասկանում, որ Հայաստանը որպես պետություն, որպես երկիր գոյություն ունենալու համար պետք է ունենա քիչ թե շատ կենսունակ տարածք, կենսունակ սահմաններ, որոշակի ռազմավարական խորություն, մինչդեռ ճանապարհը պետության, օրգանիզմի զարկերակն է»։

Այվազյանի դիտարկմամբ ՝ սկսած 1928 թ-ից մինչև 1938 թ-ը, նաև հետագայում՝ Բաքվի միջնորդությամբ Մոսկվայում ընդունված որոշումներով՝ Խորհրդային Հայաստանից տարբեր կտորներ պոկել ու կցել են Ադրբեջանին։ «Որոշակի, սակայն ապարդյուն դիմադրություն է եղել Հայաստանի ղեկավարություն կողմից, իսկ երբ այդ որոշումներն ընդունվել են՝ հաճախ քարտեզների վրա դրանք չեն էլ արտացոլվել, ուստի այդ ճանապարհը խորհրդային քարտեզների վրա ցույց է տրված որպես հայկական ԽՍՀ տարածք, թեև կառավարական փաստաթղթերով այլ որոշումներ են եղել։ Դա արվել է, որպեսզի Հայաստանի բնակչությունը չվրդովվի։ Սակայն ուզում եմ մեկ անգամ էլ ընդգծել, որ այստեղ քարտեզներով առաջնորդվելը սխալ է, երբ դրված է քո լինել-չլինելու հարցը՝ պետք է առաջնորդվել ոչ թե անօրինականորեն գծված սահմաններով կամ չգիտես ում որոշումով, պետք է առաջնորդվել կյանքիդ պահպանման և գոյատևման տրամաբանությամբ։ Այնինչ ՀՀ փաշինյանական իշխանությունը դա չի գիտակցում, ասում է՝ ահա այսպիսի քարտեզ կա։ Իսկ թե հետո Հայաստանի Հանարապետության հետ ինչ կլինի՝ դա իրենց առանձնապես չի հուզում։ Այս իշխանության համար ԽՄՀՄ քարտեզները Սուրբ Գիրք են, իսկ Հայաստանն ու հայությունը՝ մատաղացու գառ։ Սրանք զոհաբերում են Հայաստանը՝ Հայաստանի կենսունակությունը, ռազմավարական անվտանգությունը, տնտեսությունը, պետականությունը, ինքնիշխանությունը միջազգային իրավունքի տեսակետից ապօրինի ԽՍՀՄ ինչ-որ քարտեզների ու Ադրբեջանի ցանկություններին՝ անմեղսունակ կերպով խոստանալով մեր ժողովրդին «խաղաղ դարաշրջան»՝ չգիտակցելով, որ վաղը թուրքը մյուս ճանապարհն էլ է կտրելու, այն որ հիմա կառուցում են, էդ ժամանակ ի՞նչ են անելու։ Հայաստանի անվտանգության և տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող Գորիս-Կապան ռազմավարական ճանապարհի 21-կիլոմետրանոց հատվածը ցեղասպան թշնամուն դավաճանաբար հանձնելուց հետո, ՀՀ կոլաբորացիոնիստական իշխանությունը հիմա էլ ժողովրդին կերակրում է սին հույսերով՝ թե իբր Տաթև-Աղվանի-Կապան անպատրաստ և անհարմար ճանապարհի կառուցումով «իրավիճակը փոքրիշատե կբարելավվի»։ Այսինքն՝ անգամ իրենք են ընդունում, որ այդ ոլորապտույտ ճանապարհի վերջնական շահագործումը երբեք չի կարող փոխհատուցել Գորիս-Կապան մայրուղու վրա մեր նախկինում մշտապես ունեցած վերահսկողության կորուստը։ Իրականում խնդիրը շատ ավելի ծանր է։ Եթե Հայաստանում շատ արագ չկազմակերպվի համընդհանուր ինքնապաշտպանություն, բանակը չբերվի մարտունակության բարձրագույն մակարդակի, այլ ընդհակառակը՝ շարունակվի այս պարտվողական ընթացքը, ապա շատ շուտով Ադրբեջանն ու Թուրքիան, մի ինչ-որ սուտ պատրվակ բռնելով (օրինակ՝ հայ «ահաբեկիչների» մի չեղած հարձակմանը պատասխանելու մասին), գրավելու և կտրելու են նաև Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհը։ Թուրք-ադրբեջանական դաշինքի այսպիսի պարզունակ ապագա քայլերն անտեսող իշխանությունները փորձանք և չարիք են մեր երկրի համար։ Ուստի ավելի վաղ առաջարկածս միակ լուծումը սա է՝ «Գորիս-Կապան ճանապարհը վաղ թե ուշ պետք է ազատագրվի, իսկ նրա հատվածները թշնամուն հանձնողները՝ կանգնեցվեն ռազմական տրիբունալի առջև»։

Նա ընդգծեց, որ Հայաստանի գործող իշխանությունները խամաճիկներ են, որոնք կատարում են դրսից իրենց տրված բոլոր թելադրանք-պարտադրանքները, իրենք ինքնուրույն որևէ բան չեն որոշում, ինքնուրույն որևէ բան ընդունակ չեն անելու։ «Ես պնդում եմ, որ ոչ միայն հնարավոր է ապացուցել, որ այդ 21-կիլոմետրանոց հատվածը հայկական տարածք է, այլև դա երբեք չի կարող լինել ադրբեջանական կազմում, որովհետև, դրա հայկականությունից է բխում Հայաստանի կենսունակության հարցը։ Այդ ի՞նչ հիմքով մենք պետք է հրաժարվենք այդ ճանապարհից, եթե գիտակցում ենք, որ ցեղասպան թշնամին կարող է հարձակվել ու խեղդել մեզ։ Սա է ամենակարևոր հիմքը, սա շատ ավելի կարևոր է, քան բոլոր տեսակի քարտեզներն ու որոշումները։ Ե՛ս պետք է ապրեմ հայրենի այս տարածքում, իսկ այստեղ ապրելու համար այդ ճանապարհը ե՛ս պետք է վերահսկեմ, ոչ թե ցեղասպանը, որը ոտքը դնելով այդ ճանապարհի վրա՝ շարունակում է Հայաստանը ոչնչացնելու իր հին ուղեգիծը։ Դրա համար այդ ճանապարհը պետք է ազատագրվի ու միջազգային համայնքն էլ պարտավոր է ինձ աջակցել, այլապես այդ ճանապարհով էլ Հայոց ցեղասպանությունն է շարունակվելու»։

2021թ. սեպտեմբերին աշխատաշուկան ևս մեկ անգամ թարմացրել է իր լավագույն ցուցանիշը. Վահան Քերոբյան
Ռոմանոս Պետրոսյանն այցելել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ
ՅՈՒՆԻՍԵՖ-ն Արմավիրի առողջության առաջնային պահպանման կենտրոնների համար բժշկական սարքավորումներ է տրամադրել
Համավարակի կորուստները գերազանցում են Առաջին համաշխարհային պատերազմի կորուստները․ Պուտին
Հայ ժողովուրդն իր հավատքի ու լավատեսական ոգու շնորհիվ այսօր ևս կկարողանա հաղթահարել առկա բոլոր դժվարությունները․ Կաթողիկոս
«Քարտեզները գտնվում են ՌԴ գլխավոր շտաբում. պահանջվում են փոխզիջումներ». Պուտինը՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ
Ռուստամ Բադասյանը հանդիպել է Իրանի մաքսային ծառայության ղեկավարին․ կարևորվել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման աշխատանքները
Քիմ Քարդաշյանը նշում է ծննդյան 41-րդ տարեդարձը
Եթե Առուշանյանն ընտրվել է, ուրեմն նշանակում է որպես թեկնածու ավելի ընդունելի է եղել. Հովիկ Աղազարյան
Երևանում 33-ամյա վարորդը Suzuki-ով վրաերթի է ենթարկել դիտահորերը փոխող աշխատակցին
ՀՀ ՊԵԿ նախագահը և Իրանի մաքսային ծառայության ղեկավարը կարևորվել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման աշխատանքները
Արշակ Կարապետյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի տեղակալի հետ
Ադրբեջանը նախատեսում է միջպետական ​​հայցեր ներկայացնել Հայաստանի դեմ
Տեղեկություններ կան, որ «Բալասանյան» դաշինքը կարող է համագործակցության գնալ ՔՊ-ի հետ. Հայկ Մամիջանյան
Путин высказался о Второй мировой фразой «А кто Берлин-то брал? Забыли?» (WP)
Մեղրաշատ գյուղում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ
Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Սլովենիայի հավասարակշռված մոտեցումը ԼՂ հիմնահարցում
Մաքսային ոլորտը կարգավորող իրավապայմանագրային դաշտի արդիականացմանն ուղղված արձանագրություն են ստորագրել ՀՀ ՊԵԿ նախագահը և ՌԴ մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատարը
Դիլիջանում «Mitsubishi»-ի վարորդը 12-ամյա աղջկա է վրաերթի ենթարկել
ՀՀ ԱԳ նախարարն ու Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերը
Զորամասերից մեկում անցկացվել է մարտավարական զորավարժություն
Պաշտպանության նախարարն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը տարածաշրջանային հարցեր են քննարկել
Մահացել է Տիգրան Կարապետյանը
ՍԴ-ն առողջապահության նախարարի հրամանի հետ կապված մեր դիմումի քննության օր է նշանակվել նոյեմբերի 25-ը․ Արամ Վարդևանյան
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց հունվարի 2-5-ը և 7-ը աշխատանքային դարձնելու նախագծին
Ալեն Սիմոնյանը Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ հանդիպմանը կարևորել է ԵԽ-ի աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին
Ռուսաստանը գործադրում է բոլոր ջանքերը՝ հրադադարի ռեժիմի պահպանման համար. Զախարովա
Նախագահի հրամանով Արուսյակ Ալեքսանյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Ինչու է ԱԱՏՄ ղեկավարի նախկին տեղակալը ազատվել աշխատանքից
Նշանակումներ՝ Փաշինյանի որոշմամբ, Տիգրան Կարապետյանի վիճակը ծայրահեղ ծանր է. Հոկտեմբերի 21-ն՝ ամփոփ
ԱՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել
Ժողովրդավարության բնօրրան ժամանած ՀՀ ԱԺ պատվիրակության կազմը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին. ՀՅԴ
Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի նոր սեփականատիրոջ բաժնետոմսերը հայտնվել են կալանքի տակ
Տեղի է ունեցել Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի հանրային քննարկումը
ԲԴԽ-ն նախագահին է ներկայացրել մի շարք դատավորների թեկնածությունը՝ դատավորի պաշտոնում
Այստեղ դպրոցի խնդիր չի՝ սա քաղաքական խնդիր է. Ազգագրագետը՝ ռուսական դպրոցներ բացելու մասին
Արագածոտնի Միրաք գյուղում անասնակեր է այրվել
Գյումրու 56-ամյա բնակիչը փորձել է խեղդամահ անել մորը, ապա մկրատով հարձակվել է քրոջ վրա. ՔԿ
Արմեն Սարգսյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին
Ազատ վիզայի ռեժիմ՝ Հայաստանի և Դոմինիկայի միջև
Լիտվայի կապի և տրանսպորտի նախարարի հրավերով Լիտվա է մեկնել Գնել Սանոսյանը
Այս շաբաթ 5 դպրոց ամբողջությամբ անցել է հեռավար ուսուցման. Սուսաննա Ազատյան
Արտերկրում գտնվող քաղաքացին ՄԻՊ-ի աջակցությամբ հեռակա փորձաքննվել է, զինծառայությունից խուսափելու համար հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է
Մուշեղ Բաբայանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար
Գազ չի լինի
Քննարկվել է ԲԴԽ-ի և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության փոխգործակցությունը
Հզոր պայթյուն Պակիստանում
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™