Ի՞նչ վիճակում են «Սուրմալու»-ից բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիները Ի՞նչ իրավիճակ է «Սուրմալու» առևտրի կենտրոնում. Ուղիղ Ինչո՞ւ տեսչական մարմինը չի կասեցրել «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը՝ մեկ տասնյակից ավելի խախտումներ հայտնաբերելուց հետո Ի՞նչ իրավիճակ է «Սուրմալու» առևտրի կենտրոնում. Ուղիղ Նոր մանրամասներ «Սուրմալու»-ի ողբերգական պայթյունից Ի՞նչ ունեցվածք ունի Սուրեն Պապիկյանը Հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաղողօրհնեքը. Պահպանելով ավանդույթները Ցավի ու անորոշության ճամփաբաժանում. ի՞նչ է սպասվում Աղավնոյի ու Բերձորի բնակիչներին Ինֆորմացիա ենք ունեցել, որ այստեղից 4-5 կմ հեռու 250 հոգի Թուրքիայի լեռնային հատուկջոկատայիններ են նստած. Բերձորի բնակիչ (տեսանյութ) Պետական դավաճանների որսը շարունակվում է. ինչպե՞ս է Արցախը կապվելու Հայաստանին. լրահոս Բյուջեի հաշվին՝ Հունաստան ու Թուրքիա, իսկ Բերդում կալանավայրից մասնակցելու են ընտրության. մամուլ Տխուր, բայց դեռ կանգուն. Աղավնոն և Բերձորը՝ ֆոտոշարքով
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ինչպես 6 ամսում դատարանները «բուռը հավաքել». Ջհանգիրյանի մաստեր կլասի հաջորդ արարը

Խմբագրական

Ազգային ժողովում երեկ Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեցին։ Օրենքի պահանջով՝ ԲԴԽ-ն երեք դատավորի թեկնածություն էր ներկայացրել խորհրդարանին, ինչպես եւ սպասվում էր, ընտրվեց Հովսեփ Բեդեւյանը։ Թեեւ վերջինս համառորեն հերքում էր իշխանության հետ համագործակցելու, իշխանության սրտի թեկնածու լինելու լուրերը, բայց իշխող քաղաքական թիմը բացառիկ եւ նախանձելի միասնականությամբ նրան ձայն տվեց։ Եթե համարենք, որ Բեդեւյանին ընտրելու 71 ձայնը ապահովել է իշխանությունը, հարց է առաջանում՝ այն որ արմատական ընդդիմությունից են նրան 9 ձայն տվել եւ կարեւորը՝ որ արժանիքի համար, ինչ տեսլականով, ինչ նպատակով։ Արդյոք նրան ձայն տված ընդդիմադիրները մտածում են, որ իշխանության շնորհիվ Վճռաբեկում դատավոր դարձած թեկնածուն պետք է անկախ լինի, ծառայի միայն Սահմանադրությանն եւ օրենքներին։ Եթե այդքան միամիտ են իրենց համոզմունքներում, հոգ չէ, կարելի է հազարումի օրինակներ բերել, թե ինչպես է իշխանությունը մեկ մարդու պես ընտրում այս կամ այն դատավորին եւ թե ինչ է լինում դրանից հետո։

Եւ առհասարակ պարզ է չէ՞, որ այս իշխանությունը անկախ, անկաշառ, օբյեկտիվ դատավորի չի ընտրի մեկ մարդու նման, կընտրի նրան, ով հավատարմության երդում է տվել եւ պատրաստ է բոլոր կամակորությունները կատարել։

Դժվար մեր ընդդիմությունը այդքան միամիտ լինի եւ հավատա, որ իշխանությունը վստահության քվե է տալիս անկախ թեկնածուի, բայց ամեն դեպքում, որոշել էին օգնել իշխանության սրտի թեկնածուին, միեւնույն է, այժմ դժվար պարզվի, թե ովքեր են եղել նրա ընտրողները։ Նկատենք, որ ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ ազատ էին թողել քվեարկությունը, պատգամավորներն էլ որոշել էին օգտվել այդ ազատությունից։

Իր ընտրության համար Բեդեւյանը պետք է շնորհակալ լինի ոչ միայն իշխանության եւ այն 9 ընդդիմադիրներին, այլեւ իր գործընկերներին՝ Հրաչ Այվազյանին եւ Լիանա Հակոբյանին։ Ընկերությունը ամենաթանկ կապիտալն է, իսկ ընկերոջ համար խորհրդարան գնացող մարդը՝ իսկական հերոս։

Հանուն Հովսեփ Բեդեւյանի ընտրության՝ Հրաչ Այվազյանը եւ Լիանա Հակոբյանը ներկայացան խորհրդարան՝ քաջ գիտակցելով, որ ընդամենը երկրորդ պլանի դերասան են, նկարահանումներն էլ ամենեւին իրենց օգտին չեն։

Ըստ այդմ՝ Այվազյանը ստացավ 1 ձայն, Լիանա Հակոբյանը՝ 6 ձայն, ընդունենք, որ այս պատկերը, իրոք, պատվաբեր չէ դատավորների համար, բայց նրանք ընկերասիրությունը գերադասեցին ամեն ինչից։ Եւ ոչ միայն ընկերասիրությունը, այս «վեհանձն» քայլը ըստ արժանվույն կգնահատվի եւ գնահատվել է նաեւ իշխանության կողմից, չէ՞ որ Հրաչ Այվազյանը բոլորովին վերջերս դարձավ Վարչական դատարանի նախագահ, ինչից հետո խիստ պատահական Ռուբեն Վարդազարյանի հայցը վարույթը չի ընդունվել եւ ոչ միայն։

Ինչեւէ, պետք է շնորհավորել ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին այս կարեւոր գործը գլուխ բերելու համար եւ ոչ միայն։ Պետք է նաեւ ընդունել, որ Ջհանգիրյանը երեկ պատվով դուրս եկավ ԱԺ-ում ընդդիմադիրների սուր հարցերին իր դիմակայությամբ, ինչպես ասում են՝ փորձը եւ տարիքն իրենն անում է։

Ջհանգիրյանը արդարացնում է իշխանության ակնկալիքները, դեռ մի բան էլ գերազանցում դրանք, ընդամենը 6 ամսվա ընթացքում Ջհանգիրյանը կարողացավ դատական համակարգը բուռը հավաքել՝ վերից վար, ունենալ յուրային դատարանների նախագահներ, դատավորներ, լուծել քաղաքական հնչեղություն ունեցող գործերով խափանման միջոցների ընտրության, որոշումների կայացման հարցը եւ ոչ միայն։

Առջեւում այս «հաղթական» գործունեության վերջին ակորդն է, որը եւս հաջողությամբ կպսակվի։ Խոսքը Վճռաբեկ դատարանում պալատների առանձնացնման մասին է, հանուն արդարության պետք է նշել, որ այս մասին քննարկումները տեւական ժամանակ ընթանում էին, մասնագիտական շրջանակները պալատների առանձնացումը եւ նեղ, մասնագիտացված դատավորների նշանակումը ճիշտ են համարում։

Իհարկե, իշխանության առաջնահերթ խնդիրը պալատները առանձնացնելով ամենեւին էլ արդար եւ որակյալ դատաքննությունը չէ, կա այլ խնդիր։ Պալատները առանձնացնելու նախագիծը արդեն շրջանառության մեջ է, խորհրդարանն էլ շատ արագ դա կընդունի։ Իսկ դրանից հետո Հովսեփ Բեդեւյանը կդառնա Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահ, իշխանության մյուս «սրտի» դատավորը՝ Արսեն Մկրտչյանը կդառնա Վճռաբեկ դատարանի Քաղաքացիական պալատի նախագահ։ Պալատների առանձնացումից հետո, ամենայն հավանականությամբ, դատավորների նոր ընտրություն կկազմակերպեն, որպեսզի կարողանան անցանկալիներին չընդունել։ Սրանով մի քանի խնդիր է լուծվում, նախ կկարողանան պալատի նախագահ Ռուզան Հակոբյանից ազատվել։

Մյուս խնդիրը, որ կլուծվի պալատների առանձնացմամբ, Վճռաբեկի «անկապ-անկախական» թիմից ազատվելն է՝ Սուրեն Անտոնյան, Էդգար Սեդրակյան, Տիգրան Պետրոսյան, Արտակ Բարսեղյան։ Այս խումբը հայտնի է որպես Սուրեն Անտոնյանի թիմ, վերջինս էլ համարվում էՎճռաբեկ քաղաքացիականում հարց լուծող։ Ջհանգիրյանը չի կարող նրանց «բուռը հավաքել», վտանգավոր է անգամ նման փորձ անելը, ուստի պալատները առանձնացնելով նաեւ սեփական խաղը խաղացող այս թիմի հարցերը կլուծվեն։

Եւ այսպես՝ վերից վար՝ շուրջ երեք ատյան մենք կունենանք հլու, հնազանդ, կամակատար դատական համակարգ, իսկ այս ամբողջի մեջ ընդամենը մեկ-երկու տասնյակ անկախ դատավորների որոշումները ծովում ջրի հատիկներ են՝ որեւէ եղանակ չփոխող։

Ահա, թե ինչպես կարելի է իրավական, ժողովրդավար հռչակված, թավշյա հեղափոխություն ապրած երկրում ընդամենը մի քանի ամսում հասնել դատական համակարգի «կախյալություն»։

Այս կարեւոր գործը գլուխ բերելու համար ոչ միայն քաղաքական իշխանության համապատասխան կամքը, ցանկությունը եւ աջակցությունն է պետք, այլեւ փորձառու մարդ, ով կարող է համապատախան «բարեփոխումները մշակել» իրականացնել ամենատարբեր մեթոդներով՝ կաշառելով, սպառնալիքով, հեռացնելով։

Գնահատենք պարոն Ջհանգիրյանի «պրոֆեսիոնալիզմը» եւ խնդրենք նրան համապատասխան մենագրություն գրել իր կյանքի եւ աշխատանքի հաջողությունների մասին «Ասք սերունդներին՝ անգին խորհուրդների ժողովածու»։

«Ժողովուրդ». Սուրմալու առևտրի կենտրոնում նախորդ տարվա հրդեհի գործով եզրակացությունը նոր է ստացվել. ում են փորձում փրկել
 «Հրապարակ». Ինչու Փաշինյանը մեկ օր հետո այցելեց դեպքի վայր
«Ժողովուրդ». Ովքեր են Սուրմալու առևտրի կենտրոնի հրդեհի պատասխանատուները
Փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ մարմին. զոհերի թիվը հասավ 16-ի
Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել նաև մեկ մանկահասակ երեխայի և հղի կնոջ դի. ԱԻ նախարար
Հայտնաբերվել է 15 քաղաքացու դի, այդ թվում մեկ երեխայի. ԱԻՆ
Անհետ կորած համարվող 6 իրանցիներից 5-ը Վրաստանում են
Խոշոր ավտովթար` Երևանում. բախվել են Nissan Armada-ն ու Mercedes C-ն. կան վիրավորներ
Հրդեհ Փոքր Մասրիկ գյուղում
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին
Փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի. ունենք 8 զոհ
Մինչ այս պահը անհետ կորած համարվող հղի կնոջ և իր որդու հայտնաբերման մասին լուրը կեղծ է. ԱԻՆ խոսնակ
Սգո օր է հայտարարվելու
Սևանա լճի մակարդակը 6 օրում իջել է 2 սմ-ով. անցյալ տարվա համեմատ՝ ցածր է 7սմ-ով
Անհետ կորած համարվող քաղաքացիները 23-ն են
Իսպանիայից ժամանած բժշկական թիմը անվճար վիրահատություններ կիրականացնի Արցախի բնակիչների համար
Ֆրանսիայի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Հունաստանի ԱԳՆ-ն ցավակցել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի գործով 20 մարդ է հարցաքննվել․ ՔԿ
Անհետ կորած է համարվում 22 քաղաքացի
Այս պահի դրությամբ քաղաքացի դուրս չի բերվել. ԱԻՆ մամուլի խոսնակ
Իրանի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնել Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ
Փրկարարները փլատակների տակից ձայն են լսել, քաղաքացու ողջ լինելու հավանականությունը մեծ է
Փլատակների տակից ողջ քաղաքացու են դուրս բերել
Արցախում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի. ԱԻՊԾ
«Սուրմալու»-ում տեղի ունեցածը պետք է մանրամասն քննության առարկա դարձվի. ՄԻՊ
Ստամբուլում ջրհեղեղ է. կան տուժածներ
Փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի. զոհերի թիվը հասավ 7-ի
Կասեցվել է վտանգավոր կաթնամթերքի թողարկումը
«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած 20 անձանց թվում կա Իրանի 4, ՌԴ՝ 1 քաղաքացի․ ԱԻՆ
Իրավիճակը «Սուրմալու»-ում. որոնվում է 17 մարդ, նրանց թվում են Իրանի և ՌԴ քաղաքացիներ. լրահոս
Խայտառակության մասին բաց գրառում. Բաբկեն Պիպոյան
Ժամանակավորապես փակ կլինի Իսակովի պողոտայից Բաբաջանյան փողոց տանող ճանապարհը
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ կան հարցաքննված անձինք․ ՔԿ մամուլի խոսնակ
Տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 12 տուժած․ ԱՆ
2 բրոնզե մեդալ՝ ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայից
Իրանը հերքել է գրող Սալման Ռուշդիի վրա հարձակմանն իր առնչությունը
Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է, բայց կշարունակի բուժումը հիվանդանոցում
Չեղարկում եմ իմ մենահամերգը․ Արամ MP3
Աշխատողների իրավունքները, եթե աշխատանքը կատարվում է +40 աստիճան ցելսիուսից բարձր պայմաններում. ԱԱՏՄ-ի հիշեցումը
«Սուրմալու»-ում անհետ կորածների թիվը դարձել է 17
Պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող 3 անձի ընտանիքի անդամները գտել են նրանց. ԱԻՆ
Դոլարի փոխարժեքն աճել է
Քոքոբելյանի հոր առևանգման գործով կալանավորվել է 2 անձ, նրանց ինքնությունը հայտնի է (տեսանյութ)
Խորապես վշտացած եմ Երևանի շուկայում տեղի ունեցած պայթյունի սարսափելի լուրից․ Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ
Wildberries-ը փոխել է անվանումը
Նոր միջանցքի պահպանությունն իրականացնելու են խաղաղապահները. Արայիկ Հարությունյան
Կրակոցներ՝ Երևանում
ՄԻՊ-ը իր մտահոգություններն է հայտնել
Մեկ շաբաթում գրանցվել է 599 դեպք, որից 230-ը՝ արտակարգ. ԱԻՆ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™