Աբռա Կադաբռա․ Հացը թանկացել է (տեսանյութ)
ADTV«Աբռա Կադաբռա»-ն ներակայացնում է շաբաթվա հումորային ամփոփումը:
Բարև Ձեզ եթերում ես եմ, մարդ ումից ոչ հետաքրքրվում են, ոչ էլ հարցեր են տալիս։ Շաբաթը վատը չէր։ Սկսվեց կառավարության ծրագրի քննարկում, ավարտվեց կառավարության նիստով։ Երկուշաբթի պարզվեց հացը թանկացել է։ Խորին հարգանքս մեր հարևան Նվարդ տոտային, ով տեղեկացրեց բոլորին այդ մասին մի « թաղեմ ձեզ, հացին ինչ զոռ հասավ, որ թանկացրիք» փոքրիկ ստատուսով, որը մեծ գործ ապահովեց միկրո ու մակրո տնտեսագիտական վերլուծությունների համար։ հասանք մինչր ալյուրի մոնոպոլյա ու ալյուրի թանկացման հետևանքով տորթերի թանկացում։ Երեքշաբթի Ազգային Ժողովի բուֆետում ապացուցվեց, որ հացն առաջին անհրաժեշտության պարենամթերք է ու պատգամմավորների կողմից կիրառվողարագ սպառվող ապրանք։ Բուֆետից դուրս պատգամավորները քննարկում էին կառավարության ծրագիրը, որտեղ ոչ Թուրքիայի մասին խոսք կար, ոչ վաղվանից լավ ապրելու, ոչ էլ որևէ քոմենթ Նվարդ տյոտյաի անեցքախառը հարցադրմանը, հիշում եք հացի թանկացման մասին։
Իսկ թե ինչպես անցան շաբաթվա մյուս օրերը, ինչ էին զգում հայերը, ինչ կատարվեց Հայաստանում՝ դիտեք տեսանյութում: