Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Մեր նպատակը նոր պատերազմից խուսափելն է, ոչ թե Թուրքիային կամ Ադրբեջանին ջախջախիչ հարված հասցնելը. Գարիկ Քեռյան

Հարցազրույց

ArmDaily.am-ը զրուցել է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանի հետ:

- Պարոն Քեռյան, ՀՀ վարչապետը դեռևս նախընտրական քարոզարշավի ընթացքում տարածաշրջանում կայունության, զարգացման և խաղաղության դարաշրջան բացելու մասին հայտարարություն արեց: Ի հակառակ այս հայտարարությանը՝ ադրբեջանական կողմը շարունակում է գործածել ագրեսիվ հռետորաբանություն և վարել զավթողական քաղաքականություն: Եվ հետաքրքրականն այն է, որ որքան ինտեսիվ են դառնում Հայաստանի նկատմամբ ադրբեջանական կողմի հարձակումներն ու սադրանքները, այնքան բարձր են հնչում հայկական կողմից խաղաղության մասին հայտարարությունները և չկա համարժեք պատասխան: Ի՞նչ դիտարկումներ ունեք սրա հետ կապված:

- Դրա պատասխանը շատ պարզ է. Հայաստանը պարտված պետություն է, գտնվում է շատ ծանր վիճակում, պարտության հետևանքով բանակը զգալիորեն թուլացել է: Բացի այդ, այսօրվա դրությամբ Հայաստանն այն վիճակում է, որ չի կարող նույնիսկ Ադրբեջանի և Նախիջևանի կողմից ապահովել իր սահմանների անվտանգությունը, փաստացի Հայաստանն այլևս չի կարող հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր և այդ պարտականությունն ամբողջովին իրականացնում է ռուսական կողմը: Ինչ վերաբերում է համարժեք պատասխանին, ապա պետք է հասկանալ, որ նման իրավիճակներում ցանկացած երկիր պատասխանում է որոշակի ռազմական, տնտեսական կամ քաղաքական շատ լուրջ լծակների օգտագործմամբ, որը Հայաստանը չունի: Ցավալիորեն ստացվել է այնպես, որ այսօր մենք պետք է շատ խելացի, երբեմն գաղտնի, երբեմն բացահայտ, երբեմն դաշնակիցների միջոցով, երբեմն էլ միայնակ կարողանանք իրավիճակից դուրս գալ և խուսափել նոր պատերազմից: Ադրբեջանի այդ քայլերն ունեն մեկ նպատակ՝ Հայաստանը ներքաշել երկրորդ պատերազմի մեջ: Եվս մեկ 44-օրյա պատերազմ, բնականաբար մենք կկանգնենք պետականության կորստի առջև: Իսկ ամբողջովին հույսեր կապել Արևելյան կամ Արևմտյան դաշնակիցների հետ` չենք կարող, քանի որ չգիտենք, թե ինչ են թելադրում նրանց շահերն այսօր և ինչ կթելադրեն վաղը: Այս առումով, եթե աջ կողմում ունենք 80 մլն Թուրքիա, ձախ կողմում՝ 10 մլն Ադրբեջան, որոնց ՀՆԱ-ն և ռազմական պոտենցիալը բազմապատիկ անգամ գերազանցում է Հայաստանին, այս պայմաններում գուցե խաղաղության մասին կոչեր հնչեցնելը լինի որոշակի տակտիկական քայլ՝ պատերազմից խուսափելու համար: Ուրեմն, մեր նպատակը նոր պատերազմից խուսափելն է, այլ ոչ թե Թուրքիային կամ Ադրբեջանին ջախջախիչ հարված հասցնելը:

- Գուցե այդ հայտարարությունները հետապնդում են ձեր նշած նպատակները, բայց իրականության մեջ դրանք չեն ծառայում իրենց նպատակին՝ մեր պետականությունը վտանգված է, իսկ տարածքները հանձնվում են խաղաղ ճանապարհով: Օրինակ, Փաշինյանի՝ հայկական գյուղերի ադրբեջաներենով անվանելը շատերի կողմից ընկալվեց որպես տարածքների հանձման ակտ:

- Ձեր կարծիքները մի ամրապնդեք դեղին մամուլի տված ինֆորմացիայով: Գիտեք ինչ, ընդդիմությունն ուռճացնում է ամեն մի իրադարձություն, իսկ իշխանությունն իր հերթին ամեն իրադարձություն փորձում է բարդել ընդդիմության վրա և այս քաղաքական դիսկուրսում իրականությունը երբեմն աղավաղվում է: Մենք ոչ թե կորցնում ենք տարածքներ, այլ, ըստ Հայաստանի դիրքորոշման՝ ադրբեջանական զինուժը որոշ տեղերում գտնվում է ՀՀ-ի տարածքում, իսկ, ըստ ադրբեջանական դիրքորոշման՝ հայկական զինուժն է որոշ տեղերում գտնվում իրենց տարածքում: Ադրբեջանական պաշտոնական դիրքորոշումն այն է, որ անկլավները, որոնք նախկինում եղել են Խորհրդային Ադրբեջանի, իսկ հիմա Հայաստանի կազմում, համարում են ադրբեջանական տարածք, որտեղ և կանգնած են հայկական զինված ուժերը: Իրավիճակը շատ մշուշոտ է, և այդ մշուշը կպարզվի միայն այն դեպքում, երբ հաջողվի իրականացնել սահմանների սահմանագծում և սահմանազատում և միջազգային միջնորդ պետությունների կամ, միջազգային որևէ կառույցի հովանու ներքո կկնքվի համապատասխան պայմանագիր, որից հետո պարզ կլինի՝ որն ումն է: Ամեն մի քարի, ծառի, թփի համար Ադրբեջանից ու Հայաստանից հնչող այդ անիմաստ արտահայտությունները հետևանք են այն բանի, որ լինելով 30 տարվա ինքնիշխան պետություն, ՄԱԿ-ի անդամ՝ այսօր, բացի Թուրքիայի և Իրանի հետ սահմաններից՝ Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման ոչ մի ամրագրված և ճանաչված պայմանագիր չունենք, հետևաբար՝ այդ խնդիրները պետք է կապել սահմանագծման հետ: Երբ այդ գործընթացը սկսվի, կարող է պարզվել, որ որոշ հատվածներ, որտեղ կանգնած է ադրբեջանական զորքը՝ հայկական են. Կարող է լինել նաև հակառակը: Այս իմաստով, պնդումները, որ մենք տարածքներ ենք հանձնում, միանշանակ չէ:

- Պարոն Քեռյան, ասում եք, որ տարածքների հանձնման մասին պնդումները միանշանակ չեն: Ի՞նչ կասեք Էդուարդ Աղաջանյանի այն հայտարարության մասին, երբ ասաց, որ վարչապետը ադրբեջանական տեղանուններ է նշել՝ ընդգծելու համար, որ Ադրբեջանը հայկական տարածք չի ներխուժել: Սա դեղին մամուլի տարածած տեղեկատվություն չէ:

- Ճիշտն ասած, ես գյուղերի հայերեն ու ադրբեջաներեն անվանումների պատմությանը չեմ տիրապետում: Նույնիսկ չգիտեմ՝ այդ գյուղերն ադրբեջաներեն անվանելով նկատի են ունեցել հայկական գյուղերի ադրբեջաներեն անվանումները, թե համանման գյուղեր կան սահմանից այն կողմ, այդ պատճառով կխուսափեմ ավելին ասել:

Իզաբելա Սուլթանյան

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™