Կառավարման համակարգի արդյունավետության, պետական ծառայության եւ կադրային խնդիրների մասին. Հյուրը՝ Արմեն Եզեկյան Նրանց ոչ թե ճանապարհն է հետարքրքում, այլ միջանցքը. տնտեսագետը՝ Ադրբեջանին ճանապարհ տալու և Հայաստանի շահի մասին Հնարավոր է, որ ՄԻԵԴ-ի ուղերձի պատասխանը ուշանա կամ ընդհանրապես ձգձգվի. Լարիսա Ալավերդյան Գործը դեռ ընթացքի մեջ է. Գայանե Սահակյանը՝ «ԴԱԼՄԱ ՄՈԼ»-ի հակահամաճարակային կանոնների խախտման մասին Անհրաժեշտության դեպքում նաև կոշտ արձագանքներ ենք տալու. ՀՅԴ անդամը՝ ԲԴԽ-ի դիմաց իրականացրած ակցիայի մասին Քանի պաշտոնյա է ազատվել ՊԵԿ-ից Ռուստամ Բադասյանի ղեկավարության ընթացքում Զանգեզուրի միջանցքը իրողություն է. Գրիգորի Այվազյան Միտքը ինքնին լավն է, մնում է որոշում կայացնողները կարողանան կիրառել այն. առողջապահության կազմակերպիչը՝ հունվարի 1-ից սպասվող փոփոխության մասին Անվտանգության նախկին պետ, համայնքապետեր, պատգամավորի օգնական. ՏԻՄ ընտրությունները Կոտայքում Ինչ փոփոխություններ են եղել բուհերում ընդունելության քննությունների մեջ եւ ինչու. պարզաբանում է փորձագետը Պառակտման մասին խոսք անգամ չկա. Հոխիկյանը՝ Կարին Տոնոյանի՝ շարժումից դուրս գալու մասին Շուրջ 23 քաղաքացի պատվաստված է եղել, սակայն մահացել են քովիդից
Լավագույն տեսանյութերը. Youtube


Երբ հանրությանը դեռ կարելի է ոգեւորել նախկինների ձերբակալությամբ, բայց դրանից ոչ մեր կյանքն է փոխվում, ոչ պետությունը՝ փրկվում

Խմբագրական

Պարզվում է՝ դեռ այսքան արհավիրքներից հետո կարելի է մեր հանրությանը որեւէ լուրով ուրախացնել, ոգեւորել։ Իսկ այդ լուրն էլ ոչ ավել, ոչ պակաս նախկին որեւէ պաշտոնյայի ձերբակալման մասին է։ ՀՔԾ-ն այսօր հայտնել է, որ ձերբակալվել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ Նա մեղադրվում է 190.000.000 ՀՀ դրամ կաշառք ստանալու, խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով` 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն կատարելու, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ստացված 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: Պատկերացնում եք՝ այս լուրը ինչ էյֆորիա եւ ոգեւորություն է առաջացրել ցանցում, «այ այդպես, բոլորիդ ժամանակը գալու է, ոչ մեկդ չեք պլստալու, դե թող գնա մեռնի»։ Թե ինչ կապ ունի Հովսեփյանի ձերբակալումը x-ի կամ y-ի բարեկեցության, լավ ապրելու, մեր անվտանգության, տնտեսության զարգացման, երկրում օրինականության հաստատման հետ՝ պարզ չէ, բայց կարեւորը այս լուրը հագեցնում է վրեժխնդրության ծարավը, ամեն նախկինի ձերբակալմամբ մեր հանրությունը ավելի բավարարված է իրեն զգում, համարում է, որ տասնյակ տարիներ իր վատ ապրելու համար մարդիկ պատժվում են։ Բայց, ինչպես ասում են, եկեք ծուռ նստենք, դուզ խոսենք։

Մենք բոլորս էլ, անկախ մեր քաղաքական հայացքներից, ցանկանում ենք, որ բոլոր նախկին, ներկա թալանչիները պատժվեն եւ կոպեկ-կոպեկ գումարները վերադարձնեն բյուջե։ Մենք հույս ունենք, որ այդպիսով երկրում օրինականություն կհաստատվի, այլեւս չեն թալանի եւ բյուջե փող կլցվի։ Հետեւաբար՝ քանի որ այս ընթացքում իշխանությունն է մեզ կերակրել «նախկինները հանցագործ են, թալանչի են» թեզերով, պետք է ամեն ինչ անի մեր հանրության վրեժի ծարավը հագեցնելու համար։ Ընդ որում՝ այդ ամեն ինչ անելու ճանապարհին կարող են լինել նաեւ անօրինական քայլեր, քաղաքական հետապնդումներ, գործ սարքոցիներ, բայց դա արդեն ոչ մեկին չի հուզում։ Հիմա, Աղվան Հովսեփյանի ձերբակալման լուրի շուրջ տիրող ոգեւորությունը, իրոք, անհասկանալի է։ Նախ, տարօրինակ չէ, որ երեք տարի շարունակ Հովսեփյանը իր համար վայելում էր կյանքը, մեկ էլ հանկարծ որոշեցին նրան ձերբակալել։ Վստահաբար՝ այս ձերբակալությունը շարունակություն կունենա, այլ մարդիկ էլ կձերբակալվեն, քանի որ այժմ իշխանությունը վստահ է, որ դատարանները իրենց քիմքին հաճելի որոշումներ կկայացնեն։

Մյուս խնդիրը, որ կա «նախկինների» ձերբակալության շուրջ համընդհանուր էյֆորիայի մասով, այն է, որ մենք փաստորեն դասեր չենք քաղում։ Այս ընթացքում իշխանությունը ում ինչի մեջ ասես չմեղադրեցին, գործեր հարուցեցին, ձերբակալեցին, կալանավորեցին...եւ հետո...քանիսի մեղավորությունն է ապացուցված, քանիսն են իրենց պատիժը կրում, քանիսն են պետբյուջե վերադարձրել իրենց «գողացածը»։ Բայց մենք շարունակում ենք հավատալ «նախկին թալանչիներին բռնելու, դատելու» եւ դրանով բարեկեցիկ Հայաստան ունենալու բոլոր խոստումներին՝ ի հեճուկս մեր իրականության։ Մենք բոլորս մեր ատելությամբ եւ թշնամանքով նպաստեցինք, որ Մանվել Գրիգորյանը մեռնի անազատության մեջ՝ չդիմանալով այդ նվաստացումներին։ Մոռանալով նրա վաստակը՝ հիշեցինք միայն արած եւ վերագրվող վատ արարքները, հավատացինք եւ դատեցինք մտքում կամ բարձրաձայն՝ առանց դատավճռի սպասելու։ Նույն քինախնդրությամբ եւ ատելությամբ շարունակում ենք անազատության մեջ պահելով սպանել բժիշկ Չարչյանին՝ առանց ծանրութեթեւ անելու, թե նրա ազատության մեջ գտնվելը ինչով կվնասի գործի քննությանը կամ ազատության մեջ լինելով քանի կյանք նա կկարողանա փրկել։

«Օրինականության հաստատման ազնիվ» նկատառումներով էլ այսօր անազատության մեջ են Սյունիքի համայնքապետերը եւ չեն կարող իրենց պատգամավորական լիազորությունները կատարել, կամ թշնամու սպառնալիքի տակ հայտնված իրենց համայնքների հարցերով զբաղվել։ Իսկ քանի-քանի նախկիններ, որոնք այսօրվա ամբաստանյալներից շատ ավելի մեղավոր են, շատ ավելի վնաս են հասցրել այս երկրին, շարունակում են վայելել ազատ կյանքը օտար, ամայի ափերում, գործերը տեղում դոփում են, իսկ իրենք «հետախուզվողի» անվան տակ ճամփորդում են ասես ոչինչ էլ չի եղել։ Ու այդպես էլ չեն բացահայտվում, թե ինչպես հասցրեցին այդքան մեղադրյալներ ճողոպրել երկրից եւ ինչպես չեն կարողանում մեր իրավապահները հայտնաբերել նրանց, երբ պատեհ, անպատեհ առիթներով հպարտանում են միջազգային կապերով եւ համագործակցության նոր հորիզոններով։ Ինչեւէ, փաստացի ոչ նախկին, ոչ ներկա մեղադրյալների բռնվել-չբռնվելը ոչինչ, ոչինչ չի փոխում մեր երկրում եւ մեր կյանքում։ Մեր իրական խնդիրների եւ սպառնալիքների կողքին այս ամենը պարզապես անիմաստ եւ անկանոն շարժումներ են հիշեցնում։

Կառավարման համակարգի արդյունավետության, պետական ծառայության եւ կադրային խնդիրների մասին. Հյուրը՝ Արմեն Եզեկյան
Ադրբեջանցիները կտրել են Ճակատենի բնակիչների ջուրը, զրկել արոտավայրերից․ ՄԻՊ
Последний день монархии: Елизавета II больше не будет главой Барбадоса (WP)
Ներքին Գետաշենից հայտնաբերված գտածոները հանձնվել են ՊՈԱԿ-ին
Իրանի իշխանությունները կասեն, կանեն ու կսոտրագրեն ամեն ինչ, որ Բաքուն դժգոհելու առիթ չունենա, գոնե մինչև միջուկային գործարքի կայացումը․ Արթուր Դանիելյան
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4700 խախտում
Ողջի գետի ջրի որակը հոկտեմբեր ամսվա ընթացքում
Նեյմարը դաշտ դուրս չի գա 1,5 ամիս
Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 150-200 մետր
Ազգային ժողովում հյուրընկալվել է Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Անոնս. ADTV «Հարցազրույցի» հյուրն է Հովհաննես Ավետիսյանը, դիտեք այսօր` 22։30-ին
«Ծառ՝ աղբի փոխարեն» բնապահպանական արշավ. ծառատունկ Ներքին Խնձորեսկում
Վահրամ Դումանյանն ընդունել է ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչին
Նրանց ոչ թե ճանապարհն է հետարքրքում, այլ միջանցքը. տնտեսագետը՝ Ադրբեջանին ճանապարհ տալու և Հայաստանի շահի մասին
Հնարավոր է, որ ՄԻԵԴ-ի ուղերձի պատասխանը ուշանա կամ ընդհանրապես ձգձգվի. Լարիսա Ալավերդյան
Դոլարի փոխարժեքն աճել է
Դավիթ Տոնոյանի կալանքը երկարաձգվեց, նոր սահմանափակումներ հունվարի 1-ից. Նոյեմբերի 29-ն՝ ամփոփ
Ինչու է կորոնավիրուսի նոր շտամը կոչվում «օմիկրոն»
ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել Երևանի Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում
«Արթիկ» ՔԿՀ-ում հայտնաբերվել է ներնետված փաթեթ
Պայմանական վթար ՀԱԷԿ-ում. ԱԻՆ-ն անցկացրել է հերթական ուսումնաշտաբային վարժանքը
2022 թվականի բյուջեով Արցախում զբոսաշրջության ծախսերն ուղղվելու են ենթակառուցվածքների բարելավմանը
Գնել Սանոսյանն Արմավիրի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին
ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Զարուհի Նախշքարյանին
Գործը դեռ ընթացքի մեջ է. Գայանե Սահակյանը՝ «ԴԱԼՄԱ ՄՈԼ»-ի հակահամաճարակային կանոնների խախտման մասին
Մանվել Փարամազյանի կարիքը բոլորն ունեն. Քաջարանի ավագանու հայտարարությունը
Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների խախտումները կրում են համակարգային բնույթ․ Արցախի ՄԻՊ
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Լեհաստանը ցանկանում են ոչնչացնել Եվրամիությունը. Լուկաշենկոն
Օդի ջերմաստիճանը կնվազի
Ազատագրական շարժման նոր օրակարգ. պահանջում են Փաշինյանի հրաժարականը. Ուղիղ
Ջրականում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել
Անոնս. ADTV «Հարցազրույցի» հյուրն է Արմեն Եզեկյանը. Դիտեք այսօր՝ 21.30-ին
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ ԽՎ նախագահի պաշտոնում առաջադրել է Վյաչեսլավ Վոլոդինի թեկնածությունը
Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ
Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն. ՊՆ
Անհրաժեշտության դեպքում նաև կոշտ արձագանքներ ենք տալու. ՀՅԴ անդամը՝ ԲԴԽ-ի դիմաց իրականացրած ակցիայի մասին
Առուշ Առուշանյանի դատը
Քանի պաշտոնյա է ազատվել ՊԵԿ-ից Ռուստամ Բադասյանի ղեկավարության ընթացքում
Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների համար
Ուռուցքաբանության ազգային կենտրոնն ընդլայնում է գործընկերային հարաբերությունները
Զանգեզուրի միջանցքը իրողություն է. Գրիգորի Այվազյան
Կոչ ենք անում Կառավարությանը և ԱՆ-ին զերծ մնալ անհիմն և բացասական հետևանքներ ունեցող նախաձեռնություններից
ԱԱՏՄ մասնագետները հոկտեմբերի 22-28-ին իրականացրել են ընդհանուր 1035 ստուգայց․ արձանագրվել է 15 խախտում
ԲԴԽ-ն հրապարակում է Զ. Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը
Եվրոպայում գազի գինը հազար կուբամետրի դիմաց գերազանցել է 1100 դոլարը
Իրանի արտգործնախարարն անդրադարձել է Էրդողան-Ռայիսի հանդիպմանը
Միտքը ինքնին լավն է, մնում է որոշում կայացնողները կարողանան կիրառել այն. առողջապահության կազմակերպիչը՝ հունվարի 1-ից սպասվող փոփոխության մասին
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1954 նոր դեպք
Մհեր Գրիգորյանը և Անն Լույոն անդրադարձել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հնարավորություններին
Անվտանգության նախկին պետ, համայնքապետեր, պատգամավորի օգնական. ՏԻՄ ընտրությունները Կոտայքում
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™