Կարծում եմ Թուրքիան ուղիղ երկխոսության դուրս կգա Հայաստանի հետ.Ուկրաինացի փորձագետ
ՀարցազրույցAD TV-ի «Հարցազրույցի» ժամանակ ուկրաինացի փորձագետ, միջազգայնագետ Իլյա Կուսան հայտարարեց, որ Թուրքիան փորձում է բարելավել իր հարաբերությունները Հայաստանի հետ և փորձում է դա անել ուղիղ ձևով՝ առանց որևէ միջնորդության։ Կուսան նշեց, որ Թուրքիան կփորձի առաջ տանել նաև Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կանոնակարգումը, սակայն չի կարծում, թե դա հնարավոր է։
Միաժամանակ, ուկրաինացի միջազգայնագետը նշում է, որ Հայաստանն այս պահին հիմնականում կախված է Ռուսաստանից ու այդ միանշանակ ազդեցությունից դուրս գալու համար Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր արտաքին քաղաքականությունը։ Մասնավորապես, Հայաստանը պետք է օգտագործի աշխարհի ուժային կենտրոնների հետաքրքրությունները՝ սեփական շահերն առաջ տանելու համար։ Մասնավորապես, աշխարհի ուժային կենտրոնները ուզում են հավասարակշռել Տուսաստանի, Թուրքիայի ազդեցությունները մեր տարածաշրջանում և դա լավ առիթ է Հայաստանի համար օգտվել պահից։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը, ապա Կուսան կարծում է, որ եթե մեկ այլ պայմանագիր չկնքվի, որը կզսպի երկու երկրների միջև հետագա բախումը, ապա բախում, այնուամենայնիվ, ի վերջո լինելու է, քանի որ թե Բաքվում,թե Երևանում կան ուժեր, ովքեր գոհ չեն մնացել այս պատերազմի արդյունքներից։
Մանրամասները՝ տեսանյութում։