Կառավարման համակարգի արդյունավետության, պետական ծառայության եւ կադրային խնդիրների մասին. Հյուրը՝ Արմեն Եզեկյան Նրանց ոչ թե ճանապարհն է հետարքրքում, այլ միջանցքը. տնտեսագետը՝ Ադրբեջանին ճանապարհ տալու և Հայաստանի շահի մասին Հնարավոր է, որ ՄԻԵԴ-ի ուղերձի պատասխանը ուշանա կամ ընդհանրապես ձգձգվի. Լարիսա Ալավերդյան Գործը դեռ ընթացքի մեջ է. Գայանե Սահակյանը՝ «ԴԱԼՄԱ ՄՈԼ»-ի հակահամաճարակային կանոնների խախտման մասին Անհրաժեշտության դեպքում նաև կոշտ արձագանքներ ենք տալու. ՀՅԴ անդամը՝ ԲԴԽ-ի դիմաց իրականացրած ակցիայի մասին Քանի պաշտոնյա է ազատվել ՊԵԿ-ից Ռուստամ Բադասյանի ղեկավարության ընթացքում Զանգեզուրի միջանցքը իրողություն է. Գրիգորի Այվազյան Միտքը ինքնին լավն է, մնում է որոշում կայացնողները կարողանան կիրառել այն. առողջապահության կազմակերպիչը՝ հունվարի 1-ից սպասվող փոփոխության մասին Անվտանգության նախկին պետ, համայնքապետեր, պատգամավորի օգնական. ՏԻՄ ընտրությունները Կոտայքում Ինչ փոփոխություններ են եղել բուհերում ընդունելության քննությունների մեջ եւ ինչու. պարզաբանում է փորձագետը Պառակտման մասին խոսք անգամ չկա. Հոխիկյանը՝ Կարին Տոնոյանի՝ շարժումից դուրս գալու մասին Շուրջ 23 քաղաքացի պատվաստված է եղել, սակայն մահացել են քովիդից
Լավագույն տեսանյութերը. Youtube


Երբ պատվաստումը շահովի մահ չէ, իսկ դրա պարտադիր լինելը ամենեւին էլ չի երաշխավորում բուռն ցանկությունը

Խմբագրական

Կորոնավիրուսի դեմ պայքարում համընդհանուր պատվաստումների հասնելու համար իշխանությունները ամենօրյա ռեժիմով նոր փոփոխություններ եւ խստացումներ են փորձում ներմուծել մեր կյանք։ Վերջերս հրապարկվեց ցանկը, թե ովքեր պետք է հոկտեմբերի 1-ից պարտադիր պատվաստվեն կամ 14օրը մեկ ՊՇՌ թեստ ներկայացնեն։ Ցանկը բավականին մեծ է, ընդգրկված են բոլոր ոլորտները, ինչպես ասում են՝ ոչ մի մուկ եւ ձուկ չի պլստալու։ Երկրորդ հնարավոր խստացումն այն է, որ արդեն իսկ Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, ըստ որի՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձին կարող են պաշտոնից ազատել, եթե հոկտեմբերի 1-ից չներկայացնի ՊՇՌ թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ։ Իհարկե, այս բոլոր խստացումները, նախագծերը խորը հակասություններ ունեն մեր Սահմանադրության եւ վավերացրած Կոնվենցիաների հետ, ինչի մասին արդեն իսկ իրավաբանները ահազանգում են։ Չի բացառվում, որ դրանք օրենք դառնալուց հետո Սահմանադրական դատարանում հակասահմանադրական ճանաչվեն, կամ որեւէ մեկը բողոքարկի չպատվաստվելու հիմքով իր պատասխանատվության ենթարկումը եւ հաջողության հասնի դատարանում։ Սակայն, այստեղ կան բազմաթիվ այլ խնդիրներ։

Մի կողմից, իհարկե, մենք բոլորս հասկանում ենք, որ սա համամարդկային խնդիր է, ինչպես խստացումներն են համաշխարհային բնույթ կրում, այնպես էլ պատվաստումների դեմ պայքարը։ Հասկանում ենք նաեւ, որ կորոնավիրուս կոչվող չարիքից պրծում չկա, պետք է սովորենք մահաբեր վիրուսի հետ ապրել եւ դիմակայել դրա նոր մուտացիաներին։ Երրորդ՝ համընդհանուր պատվաստումների հասնելու համար հաճախ ամենաարդյունավետ մեթոդը հենց խիստ սահմանափակումներն են, այսինքն՝ նույնիսկ եթե մենք այսօր բողոքում ենք այս օրենսդրական փոփոխություններից՝ համարելով հակամարդկային, հակասահմանադրական, մյուս կողմից էլ հասկանում ենք, որ այլ կերպ չեն կարող ստիպել մարդկանց պատվաստվել։ Իսկ ինչ անել՝ մի կողմից մահաբեր վիրուսը, որը շարունակում է կյանքեր խլել, մյուս կողմից չպատվաստվող քաղաքացիները։

Առաջին՝ հասկանալ՝ ինչու չեն մարդիկ պատվաստվում եւ հանգամանալից, ամենօրյա, թե կուզեք ամենժամյա ռեժիմով զրուցել մարդկանց հետ, հասկանալ նրանց վախերը եւ լուրջ հակափաստարկներ գտնել։ Այլապես, տպավորություն է, որ մահաբեր պատվաստումների միջոցով չիպավորման, չբերության հասնելու միֆեր տարածողները ավելի զորեղ են, քան մի ամբողջ գերատեսչություն, իշխանություն, մասնագիտական հանրություն։ Երկրորդ՝ երբ շարքային քաղաքացիները տեսնում են, որ նույնիսկ բժիշկները չեն պատվաստվում, խուսափում են դրանից, թերահավատ են, իրենց կյանքը թանկ են գնահատում նաեւ բարձրաստիճան պաշտոնյաները, մտածում են, որ այդ պատվաստումները ստորին, ցածր խավի համար է՝ հայտնի ժողովրդական խոսքի նման՝ «տերողին տերն է տարել, անտերին՝ գելը», այս դեպքում՝ պատվաստումները։

Հետեւաբար՝ եթե պատվաստումը օգտակար եւ արդյունավետ է, ինչու այդ մասնագիտական հանրության ներկայացուցիչները չեն պատվաստվում, չէ՞ որ նրանք ամենօրյա շփում ունեն վարակակիրների հետ եւ տեսել են կովիդի արհավիրքները։ Այսինքն ստացվում է, որ նույնիսկ այդ մասնագիտական հանրությանը հնարավոր չէ համոզել պատվաստվել, այդ դեպքում ինչու պետք է քաղաքացիները հավատան դրանց արդյունավետությանը։ Պարտադիր պատվաստման «թրի» տակով պետք է անցնեն նաեւ բարձրաստիճան բոլոր պաշտոնյաները՝ սկսած նախարար, փոխնախարարներից մինչեւ պատգամավորներ։ Երրորդ՝ պետք է շատ բաց եւ անկեղծ զրուցել ընդդեմ պատվաստումների աշխատող հիմնական հակափաստարկների եւ թեզերի ուղղությամբ։ Խոսքը ոչ միայն ծիծաղ առաջացնող թեզերին է վերաբերում՝ չիպավորում, չբերություն, այլեւ ավելի լուրջ հակափաստարկներին։ Դրանք են՝ որքանով են պատվաստանյութերը պատշաճ փորձաքննություններ անցնել։

Վիրուսից վախեցող եւ պատվաստումները կատեգորիկ չմերժող քաղաքացիներին առաջինը հուզում է այս հարցը՝ արդյոք այս կարճ ժամանակ պատվաստումները պատշաճ փորձաքննություն անցել են, թե փորձարկում են մարդկանց վրա։ Օրինակ՝ երեխաների դեպքում պատվաստումների արդյունավետությունը օրինակ բերող մասնագետներին կարելի է հակադարձել, որ դրանք տասնյակ տարիներ շտկվել են, համապատասխան փորձարկումներ անցել, այդ է պատճառը, որ դրանց շնորհիվ այսօր բազմաթիվ հիվանդություններ չկան, դրանց հետ կապված դեպքերն էլ էպիզոդիկ բնույթ են կրում։ Մյուս խնդիրը կամ մտահոգությունը, որ առկա է մեր քաղաքացիների մոտ, այն է, թե որքանով համոզված լինեն, որ պատվաստումից հետո չեն մահանա, խնդիրներ, հիվանդություններ ի հայտ չեն գա կամ չեն սրվի։

Վերջիվերջո, մեր ազգաբնակչությունը սեփական անձի նկատմամբ այնքան հոգատար չէ, որ իմանա իր բոլոր հիվանդությունները, մենք սովորաբար բժշկի դիմում ենք, երբ դանակը հասնում է ոսկորին։ Այս պարագայում լրիվ հնարավոր է պատվաստվել եւ դրանից հետո հայտնաբերել որեւէ առողջական խնդիր։ Այս մտահոգությունը փարատելու համար, կարծում եմ, անհրաժեշտ է պատվաստվելուց առաջ մանրակրկիտ հետազոտել մարդկանց, գուցե այս հանգամանքը ավելի շահագրգռող լինի, մարդիկ ցանկանան հետազոտվել եւ հանգիստ խղճով պատվաստվել։ Հաջորդ մտահոգությունը պատվաստումների հետ կապված այն է, որ քաղաքացիները մտածում են՝ եթե պատվաստողն էլ է վարակվում, չպատվաստվողն էլ, ինչու պատվաստվել եւ ռիսկի դիմել։ Այս թեզի ուղղությամբ աշխատանքը ոչ թե ենթադրում է հերքել նման դեպքերը, այլ բացատրել պատվաստված եւ չպատվաստված վարակակրի տարբերությունը։ Ամեն դեպքում՝ չի կարելի մարդկանց պարտադրել պատվաստումը, դա պետք է լինի կամավոր, գիտակցված որոշման արդյունք, իսկ խստացումները ամենեւին էլ չեն երաշխավորում պատվաստվելու մեծ ցանկություն, այլ, ընդհակառակը, մեծ դիմադրություն են առաջացնում եւ մարդիկ ստիպված այլ ուղիներ են փնտրում։ Առավել ծիծաղելի է, երբ խիստ անմեղ դեմքով ԱՆ պաշտոնյաները հայտարարում են, թե պատվաստումները կամավոր են, երբ չպատվաստվելու դեպքում կամ աշխատանքդ պետք է կորցնես, կամ ամբողջ աշխատավարձդ վատնես թեստավորման վրա։

Համընդհանուր պատվաստումների հասնելու, հանրության վստահությունը բարձրացնելու համար ԱՆ-ն պետք է հստակեցումներ մտցնի իր որոշումների մեջ։ Այսպես, որտե՞ղ է տրամաբանությունը ուսանողների չպատվաստվելու, բայց դասախոսների պարտադիր պատվաստվելու, եթե ասում ենք, որ վիրուսը երիտասարդացել է, անգամ 18տ երիտասարդներ կան ծանր վիճակում։ Մյուս անտրամաբանական կարգը վերաբերում է պարտադիր թեստավորմանը, եթե նպատակը վիրուսը հայտանաբերելն է, ի՞նչ իմաստ ունի 14օրը մեկ թեստավորվելը, երբ թեստը հանձնելուց հետո կարող ես վարակվել եւ վարակել շրջապատիդ։ Եւ առհասարակ՝ կորոնավիրուսը եւ պատվաստումները հանրային ընկալման մեջ մեծ բիզնեսի, համաշխարհային ծրագրի ընկալում ունեն։ Որքան էլ մենք այդ ընկալման կողմնակից չենք, այնուհանդերձ, համավարակի մեծ բիզնես լինելու հիմքը կազմում է հենց «թեստավորման» հարկը, որը օդանավակայանից սկսած մեր քաղաքացիները վճարում են լրիվ անիմաստ՝ հաճախ չստանալով նաեւ թեստավորման պատասխանը։ Նույն տրամաբանությամբ կարող են չպատվաստման հարկ սահմանել, եթե խնդիրը կորոնավիրուսի «ընձեռած հնարավորությունները» բիզնես նպատակներով օգտագործելն է։

Նաեւ պետք է հստակեցնել այն անձանց ցանկը, որոնց հակացուցված է պատվաստվելը եւ բացատրել, թե ինչու է հակացուցված։ Չէ՞ որ ԱՆ-ն էլ շահագրգռված չէ պատվաստել առողջական խնդիրներ ունեցող անձանց եւ պատճառ դառնալ նրանց առողջական վիճակի վատթարացմանը։ Եթե հղիներին հակացուցված է պատվաստումը, ապա կարո՞ղ է անձը պատվաստվել եւ դրանից որոշ ժամանակ անց հղիանալ, երաշխավորվա՞ծ է մոր եւ պտղի առողջ կյանքը։ Վստահաբար՝ եթե ԱՆ-ն պատշաճ բացատրական աշխատանք տանի, ճիշտ քարոզչություն իրականացնի, դժվար մեծ թիվ կազմեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն իրենց կյանքը եւ առողջությունը վտանգի ենթարկել հանուն չպատվաստվման։ Զրուցեք եւ բացատրեք, որ պատվաստումը «շահովի մահ չէ», այն իսկապես կյանքեր է փրկում եւ թեթեւացնում վիճակը, եթե անգամ վարակվել ես։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել նոր շտամի պատճառով աշխարհը «կրկին չփակել»
Կառավարման համակարգի արդյունավետության, պետական ծառայության եւ կադրային խնդիրների մասին. Հյուրը՝ Արմեն Եզեկյան
Ադրբեջանցիները կտրել են Ճակատենի բնակիչների ջուրը, զրկել արոտավայրերից․ ՄԻՊ
Последний день монархии: Елизавета II больше не будет главой Барбадоса (WP)
Ներքին Գետաշենից հայտնաբերված գտածոները հանձնվել են ՊՈԱԿ-ին
Իրանի իշխանությունները կասեն, կանեն ու կսոտրագրեն ամեն ինչ, որ Բաքուն դժգոհելու առիթ չունենա, գոնե մինչև միջուկային գործարքի կայացումը․ Արթուր Դանիելյան
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4700 խախտում
Ողջի գետի ջրի որակը հոկտեմբեր ամսվա ընթացքում
Նեյմարը դաշտ դուրս չի գա 1,5 ամիս
Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 150-200 մետր
Ազգային ժողովում հյուրընկալվել է Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Անոնս. ADTV «Հարցազրույցի» հյուրն է Հովհաննես Ավետիսյանը, դիտեք այսօր` 22։30-ին
«Ծառ՝ աղբի փոխարեն» բնապահպանական արշավ. ծառատունկ Ներքին Խնձորեսկում
Վահրամ Դումանյանն ընդունել է ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչին
Նրանց ոչ թե ճանապարհն է հետարքրքում, այլ միջանցքը. տնտեսագետը՝ Ադրբեջանին ճանապարհ տալու և Հայաստանի շահի մասին
Հնարավոր է, որ ՄԻԵԴ-ի ուղերձի պատասխանը ուշանա կամ ընդհանրապես ձգձգվի. Լարիսա Ալավերդյան
Դոլարի փոխարժեքն աճել է
Դավիթ Տոնոյանի կալանքը երկարաձգվեց, նոր սահմանափակումներ հունվարի 1-ից. Նոյեմբերի 29-ն՝ ամփոփ
Ինչու է կորոնավիրուսի նոր շտամը կոչվում «օմիկրոն»
ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել Երևանի Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում
«Արթիկ» ՔԿՀ-ում հայտնաբերվել է ներնետված փաթեթ
Պայմանական վթար ՀԱԷԿ-ում. ԱԻՆ-ն անցկացրել է հերթական ուսումնաշտաբային վարժանքը
2022 թվականի բյուջեով Արցախում զբոսաշրջության ծախսերն ուղղվելու են ենթակառուցվածքների բարելավմանը
Գնել Սանոսյանն Արմավիրի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին
ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Զարուհի Նախշքարյանին
Գործը դեռ ընթացքի մեջ է. Գայանե Սահակյանը՝ «ԴԱԼՄԱ ՄՈԼ»-ի հակահամաճարակային կանոնների խախտման մասին
Մանվել Փարամազյանի կարիքը բոլորն ունեն. Քաջարանի ավագանու հայտարարությունը
Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների խախտումները կրում են համակարգային բնույթ․ Արցախի ՄԻՊ
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Լեհաստանը ցանկանում են ոչնչացնել Եվրամիությունը. Լուկաշենկոն
Օդի ջերմաստիճանը կնվազի
Ազատագրական շարժման նոր օրակարգ. պահանջում են Փաշինյանի հրաժարականը. Ուղիղ
Ջրականում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել
Անոնս. ADTV «Հարցազրույցի» հյուրն է Արմեն Եզեկյանը. Դիտեք այսօր՝ 21.30-ին
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ ԽՎ նախագահի պաշտոնում առաջադրել է Վյաչեսլավ Վոլոդինի թեկնածությունը
Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ
Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն. ՊՆ
Անհրաժեշտության դեպքում նաև կոշտ արձագանքներ ենք տալու. ՀՅԴ անդամը՝ ԲԴԽ-ի դիմաց իրականացրած ակցիայի մասին
Առուշ Առուշանյանի դատը
Քանի պաշտոնյա է ազատվել ՊԵԿ-ից Ռուստամ Բադասյանի ղեկավարության ընթացքում
Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների համար
Ուռուցքաբանության ազգային կենտրոնն ընդլայնում է գործընկերային հարաբերությունները
Զանգեզուրի միջանցքը իրողություն է. Գրիգորի Այվազյան
Կոչ ենք անում Կառավարությանը և ԱՆ-ին զերծ մնալ անհիմն և բացասական հետևանքներ ունեցող նախաձեռնություններից
ԱԱՏՄ մասնագետները հոկտեմբերի 22-28-ին իրականացրել են ընդհանուր 1035 ստուգայց․ արձանագրվել է 15 խախտում
ԲԴԽ-ն հրապարակում է Զ. Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը
Եվրոպայում գազի գինը հազար կուբամետրի դիմաց գերազանցել է 1100 դոլարը
Իրանի արտգործնախարարն անդրադարձել է Էրդողան-Ռայիսի հանդիպմանը
Միտքը ինքնին լավն է, մնում է որոշում կայացնողները կարողանան կիրառել այն. առողջապահության կազմակերպիչը՝ հունվարի 1-ից սպասվող փոփոխության մասին
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1954 նոր դեպք
Մհեր Գրիգորյանը և Անն Լույոն անդրադարձել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հնարավորություններին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™