Հենց տեսան՝ ազգը ուզում է խելքի գալ, մորթեցին. քաղաքացիները՝ Հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին (տեսանյութ) Այս այցը նախագահի մակարդակով աննախադեպ է և բավականաչափ կարևոր. Արմեն Պետրոսյան «Խորհուրդ եմ տալիս՝ սառը ջուր խմել». ԲՀԿ-ում արշալույսները խաղա՞ղ չեն Հիմա մենք նույնպես մեքենայով դուրս ենք գալու քաղաքից և Մ2 մայրուղուց նորից քայլերթով շարունակելու ենք․ Մհեր Արմենիա Կորոնաարտոնյալները․ Բարձրաստիճաններին ազատում են դիմակից եւ պատվաստումից, որ վարակվեն եւ վարակե՞ն Իշխող ուժը չի մտածում որոշումների որակի մասին, այլ պետք է, որ կոճակ սեղմողի ինստիտուտը աշխատի ավագանիում. Իզաբելլա Աբգարյան Վարչապետի գավաթի մրցաշար՝ կորոնակատաստրոֆայի օրերին Բանակցությունները գնում են ոչ թե կոնկրետ պատվաստանյութի համար, այլ պատվաստանյութի քանակ ապահովելու համար. ԱՆ խոսնակ ԱԺ-ում կրքերը թեժ էին, հիվանդանոցներում թթվածնի պակաս կա. հոկտեմբերի 26-ն՝ ամփոփ Վահագն Ալեքսանյանը ճիշտ կանի հաջորդ անգամ չհամարձակվի Կիպրոս գալ. ՀՅԴ Կիպրոսի կոմիտեի ներկայացուցիչը պատասխանում է Վահագն Ալեքսանյանին Դավաճանի պիտակը ընդդիմախոսներին լռեցնելով չի ջնջվում Ով պետք է փոխհատուցի ավել թեստավորման համար. երբ իշխանությունն այսրոպեական եւ չհաշվարկված որոշումներով միայն ծախսեր և հոգսեր է ավելացնում
Լավագույն տեսանյութերը. Youtube


Մասնավոր դեպքը չընդհանրացնելու եւ «տնօրենի գլուխը կտրելու» կոչերի մասին. Հանրային թշնամանքի եւ ատելության համար միշտ թիրախներ կգտնվեն

Խմբագրական

Երեկվանից համացանցում տարածվել է ձայնագրություն, թե ինչպես է տնօրենը կաշառք վերցրել ուսուցչից, պահանջել աշխատավարձի մի մասը, վիրավորել ուսուցչին եւ այլն։ Քավ լիցի, անշուշտ, ձայնագրությունը համապատասխան մարմինները քննության կառնեն, մինչ այդ մենք արդեն բոլորս եզրակացություններ անում ենք, միեւնույն ժամանակ, անմեղության կանխավարկածը սահմանադրական սրբություն է, որը դեռ ոչ ոք չի ջնջել։ Բայց չգիտես ինչու մեր հանրությունը շատ արագ է մոռանում այդ անմեղության կանխավարկածը, աղմուկը սրբում տանում է մարդուն, նրա կենսագրությունը, գործունեությունը, դատապարտում են՝ չսպասելով դատավճռի, անգամ չհարգելով լսվելու իրավունքը։

Իհարկե, ձայնագրություններից տնօրենի մասին լավ տպավորություն դժվար է ստանալ, իրավապահները դեռ կզբաղվեն այդ հարցով, բայց այս մի դեպքը եւ մի ձայնագրությունը դեռ ոչ մեկին իրավունք չի տվել պիտակավորելու բոլոր մանկավարժներին, բոլոր տնօրեններին, այն, ինչը երեկվանից արվում է, թե «բա բոլոր տնօրեններին պետք է փոխել, ունեցվածքը ստուգել, քննություն վերցնել, վառել, խառակիրի անել»։ Փաստորեն՝ այս մի դեպքը պատճառ եղավ, որ մեր հասարակության մեջ պարպված բացասական էներգիան, թշնամանքը, ատելությունը պայթի։

Մինչդեռ քանի-քանի տնօրեններ եւ մանկավարժներ կան, որոնք ուղնուծուծով մանկավարժ են՝ նվիրյալ, գիտակ, պրոֆեսիոնալ, աշխատասեր, նրանք ոչ կաշառք են տալիս, ոչ կաշառք են վերցնում, օրնիբուն աշխատում են՝ վախը սրտում, որովհետեւ ամեն երկրորդ եկողը ստուգող է, պոտենցիալ «գործ տվող», մանկավարժների եւ աշակերտներից սկսած բոլոը վերահսկող են։ Իհարկե, շատերը կասեն, դե մաքուր աշխատող մարդու գլխին ինչպես կարող են սարքել, այստեղ պետք է լայն ժպտալ եւ ասել՝ յա, իրոք։

Եւ արդյոք արժե մի տնօրենի դիպվածով թիրախավորել մի ողջ մասնագիտական հանրության, մարդկանց, ովքեր սերունդ են կրթում, ջնջել նրանց արածը, ուրանալ եւ որոշել «հեղափոխություն» անել։ Մի հեղափոխություն եղավ, նախկիններին, նրանց արածները եւ չարածները ջնջելով եկան, ամեն ինչ զրոյական կետից սկսեցին, տեսանք արդյունքը։ Եւ այս հեղափոխությունը դեռ շարունակվում է, նրանք եւս համարում են, որ մանկապարտեզի մաքրուհին անգամ իրենց թիմից պետք է լինի, որովհետեւ եթե նախկինի օրոք է աշխատել, ուրեմն իրենց մարդն է։ Այս տնօրենի դեպքի շուրջ ստեղծված աղմուկը եւ ատելության գեներացումը նման է նրան, երբ սոցիալական ցանցերում որեւէ լրագրողի հարց չհավանող արտասահմանաբնակ կանայք լատինատառ գրում են, թե այդ ծախված, անգրագետ լրագրողներին պետք է ծեծել, հարցերին չպատասխանել։

Ատելության գեներացումը եւ մի ամբողջ մասնագիատական հանրույթի թիրախավորումը հավասար է նրան, որ երբ որեւէ բժշկի մեղքով մարդ է մահանում, քաղաքացիները հայտարարեն, թե բժիշկները մարդասպան են՝ մոռանալով, թե քանի-քանի կյանքեր են փրկել եւ ինչ ռիսկերի հետ գործ ունեն։ Վերջիվերջո, այս ամենը հիշեցնում է հայտնի սիթքոմի խոսքերը, երբ տրակտորիսիտի սխալի համար, որոշում են վարսավիրի գլուխը կտրել, որովհետեւ վարսավիրից երկու հատ է։ Վերջիվերջո՝ այո բոլոր պոտենցիալ մեղադրյալները մեր հասարակության անդամներն են, որոնց նաեւ մենք ենք այսպիսին դարձրել՝ լռելով, հանդուրժելով, գործարքի գնալով։ Եւ եթե այս երեւույթը համատարած է՝ վերից վար, ինչու հենց միայն այս «մեկ տնօրենի գլուխը կտրել»։ Նպատակը ամենեւին էլ տնօրենին պաշտպանելը չէ, նպատակը մեկ մասնավոր դեպքը առանց պատճառահետեւանքային ամբողջությունը քննելու ընդհանուր բոլորին վերագրելը եւ ընդհանուր դատողություններով հանրության շրջանում թշնամանք, ատելություն տարածելն է, որը հետո դառնում է բռնություն։ Վերջիվերջո՝ ինչպես կզգանք մենք բոլորս մեզ, եթե որեւէ քաղաքացի, աչքի առաջ ունենալով որեւէ թարմ դեպք, հայտարարի, թե հիմիկվա ծնողները ծնող չեն, երեխա չեն դաստիարակում, երեխաներն էլ անդաստիարակ, անկիրթ, անբան մեծանում են...։

Հաճելի կլինի՞ այս խոսքերը լսել, բնականաբար՝ ոչ, մենք կպահանջենք չընդհանրացնել բոլորին եւ նման դատողություններ չանել։ Հետեւաբար՝ մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում այն մտքերի համար, որոնք արտահայտում ենք հրապարակային, այդ մտքերը, հեղինակների կարծիքով, գուցե անցնում, գնում են, բայց դրանք կուտակվում են հանրային գիտակցության մեջ, դառնալով մտածելակերպ, աշխարհահայացք եւ վերաբերմունք, որը, ի դեպ, տարիներ հետո դժվար է արմատախիլ անել։ Շատերը սա համարում են ստերիոտիպերի կոտրում, հասարակության ազատականացում, առանց պատրանքների իրականություն, բայց եկեք ընդունենք, որ մեր կյանքի դժբախտությունների գլխավոր պատճառներից մեկը հենց հիերարխիաների կեղծ ձեւախեղումն էր, որի արդյունքում վերացավ հարգանքը ինստիտուտների եւ մասնագետների նկատմամբ։ Մենք որոշեցինք, որ մեզ հերոսներ եւ մասնագետներ պետք չենք, մենք բոլորս եւ հերոս ենք, եւ ամեն ինչի մասնագետ, իսկ մեր կյանքի թերությունների եւ խնդիրների համար թող պատասխան տան «թույլերն ու փոքրերը», ոչ թե առյուծներն ու արծիվները։

Լույս չի լինի
Մալիշկա համայնքում տեղի է ունեցել Ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն
В США выдали первый паспорт для третьего гендера (WP)
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպել է Իրանի դեսպանին
Մասիս համայնքն ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով
Կրկին դիտարկվել է Ավանի և Նոր Նորքի հանրային տրանսպորտը․ 2 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ոստիկանության հատուկ տարածք
Հոկտեմբերի 28-ից կընդունվեն Արցախից տեղահանված քաղաքացիների աջակցության նոր ծրագրի դիմումները
Արցախի զգալի մասը թշնամուն հանձնած անձնավորության հետ որեւէ փակ քննարկում չի կարող լինել. «Հայաստան» դաշինք
«Մարդ բռնի նորից հրաժարական…». Ալեն Սիմոնյանը մոռացել էր անջատել խոսափողը
Մեզ հաջողվեց առանց պետական սուբսիդավորման պատմամշակութային շենքում ստեղծել մի կառույց, որը բուժեց 5000 տղայի ․ Արմեն Մուրադյան
Որևէ մեկից լսե՞լ եք, որ Շուշիի պաշտպանություն է եղել. Պատերազմի մասնակից
Սուրբ Աթոռը մշտապես սատարել է հայ ժողովրդին դժվարին ժամանակներում․ Միրզոյան
Նախագահի նստավայրում գագաթաժողովին առանց դիմակի մասնակցածները ենթակա չեն վարչական պատասխանատվության. ոստիկանություն
Պատերազմի մասին հուշող մեծ գործոնների առկայության պայմաններում Փաշինյանը պետական կառավարման համակարգը խաղաղից պատերազմականի չի բերել. Աբրահամյան
Գյումրու քաղաքապետի ՔՊ թեկնածուն հրաժարվել է ավագանու մանդատից
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն այցելել է ՀԲԸՄ գրասենյակ
Եթե որևէ մեկն ուզում է ապրել թուրքերի հետ, խնդրեմ, կարող է գնալ Բաքու և Անկարա. Թևան Պողոսյան
Ուժեղացված ծառայություններ Երևանում. հայտնաբերվել է սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող
«Ծախողն էլ եք դուք, դավաճանն էլ եք դուք, կապիտուլյանտն էլ»․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը
Հայաստանի Հանրապետության սահմանը չի փոխվել․ Փաշինյան
Աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ
Գլաձոր համայնքն իր միջոցներով վերանորոգել է մանկապարտեզը
ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի հանրային սննդի օբյեկտներում
ՀՀ փոխվարչապետը հայտնել է տրանսպորտային ապաշրջափակման շուրջ բանակցությունների արդյունքների մասին
Սյունիքում զորքերի հետքաշման հրամանն անձամբ ես եմ տվել՝ պատերազմից խուսափելու համար. Փաշինյան
Հոկտեմբերի 27-ից 22 տարի անց
Սուրբ Աթոռի փոխպետքարտուղար Էդգար Պենյա Պարան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ե՞րբ եք ի վերջո պատրաստվում այցելել Արցախ․ Խամոյանը՝ Փաշինյանին
«Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հետ կարող է քննարկել միայն իր հրաժարականի տեքստը․ Հայկ Մամիջանյան
17-ամյա վարորդը ոստիկաններից փախուստի է դիմել և վնասել 7 ավտոմեքենա․ նա կալանավորվել է
«Հերիք եղավ, բոլ եղավ». վիճաբանություն Փաշինյանի և ընդդիմադիրների միջև
Սաակաշվիլիին ցանկանում են ստիպողաբար կերակրել
Արագածոտնը նոր մարզպետ կունենա, Փելա սարի վրա դիրքային փոփոխություններ չեն եղել. Հոկտեմբերի 27-ն՝ ամփոփ
Հայտնի է՝ ովքեր կգլխավորեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ կուսակցության համամասնական ցուցակները
Ռուսաստանը կանի ամեն ինչ՝ դիմակայելու ողջ աշխարհում ՆԱՏՕ-ի առաքելության տարածմանը․ Լավրով
Անցկացվել են հրետանային ստորաբաժանումների ցուցադրական պարապմունքներ.ՊՆ
Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-լիտվական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները
Հանձնաժողովը ստեղծված է և ըստ ընթացակարգի կիրականացնի քննություն. Ավանեսյանը՝ Չարչյանի գործի մասին
Սկսվում է կառավարության հետ հարց ու պատասխանը, շշերը հավաքում են. Գեղամ Մանուկյան
ՊՆ-ն կազմակերպություն չէ, որ ինչ հարց ուղղեք՝ պատասխանենք․ Պաշտպանության նախարարը՝ պատգամավորին
Եղանակը Հայաստանում
Հենց տեսան՝ ազգը ուզում է խելքի գալ, մորթեցին. քաղաքացիները՝ Հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին (տեսանյութ)
42 ստուգայց, 9 արձանագրություն․ ՍԱՏՄ տեսուչները Էրեբունու հանրային սննդի օբյեկտներն են դիտարկել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
«ԷԼԵՆԷՔՍ» ՍՊԸ-ն շրջակա միջավայրին 6.3 մլն դրամի չափով վնաս է հասցրել
Այս այցը նախագահի մակարդակով աննախադեպ է և բավականաչափ կարևոր. Արմեն Պետրոսյան
Նախագահ Արմեն Սարգսյանը ժամանել է Աբու Դաբի
ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամ է. Ուղիղ
Տիգրան Սիմոնյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր
Արարատ Միրզոյանը և Պենյա Պառան մասնակցել են 2 նամականիշով գեղաթերթիկի մարման արարողությանը
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™