Կառավարման համակարգի արդյունավետության, պետական ծառայության եւ կադրային խնդիրների մասին. Հյուրը՝ Արմեն Եզեկյան Նրանց ոչ թե ճանապարհն է հետարքրքում, այլ միջանցքը. տնտեսագետը՝ Ադրբեջանին ճանապարհ տալու և Հայաստանի շահի մասին Հնարավոր է, որ ՄԻԵԴ-ի ուղերձի պատասխանը ուշանա կամ ընդհանրապես ձգձգվի. Լարիսա Ալավերդյան Գործը դեռ ընթացքի մեջ է. Գայանե Սահակյանը՝ «ԴԱԼՄԱ ՄՈԼ»-ի հակահամաճարակային կանոնների խախտման մասին Անհրաժեշտության դեպքում նաև կոշտ արձագանքներ ենք տալու. ՀՅԴ անդամը՝ ԲԴԽ-ի դիմաց իրականացրած ակցիայի մասին Քանի պաշտոնյա է ազատվել ՊԵԿ-ից Ռուստամ Բադասյանի ղեկավարության ընթացքում Զանգեզուրի միջանցքը իրողություն է. Գրիգորի Այվազյան Միտքը ինքնին լավն է, մնում է որոշում կայացնողները կարողանան կիրառել այն. առողջապահության կազմակերպիչը՝ հունվարի 1-ից սպասվող փոփոխության մասին Անվտանգության նախկին պետ, համայնքապետեր, պատգամավորի օգնական. ՏԻՄ ընտրությունները Կոտայքում Ինչ փոփոխություններ են եղել բուհերում ընդունելության քննությունների մեջ եւ ինչու. պարզաբանում է փորձագետը Պառակտման մասին խոսք անգամ չկա. Հոխիկյանը՝ Կարին Տոնոյանի՝ շարժումից դուրս գալու մասին Շուրջ 23 քաղաքացի պատվաստված է եղել, սակայն մահացել են քովիդից
Լավագույն տեսանյութերը. Youtube


Երբ օլիգարխները սեփականատեր եւ գործարար են, քրեական հեղինակություններն էլ՝ Մեկենաս

Խմբագրական

Իշխանության գալուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց համագործակցել այն օլիգարխների եւ քրեական հեղինակությունների հետ, որոնց քննադատում էր։ Ահա, այդպես եղավ, որ օլիգարխ Գագիկ Ծառուկյանը, ում դեմ քրեական գործերի տարափ եղավ, մի քանի անգամ բռնեցին, բաց թողեցին, այժմ շարունակում է դասական գործարարի կյանքով ապրել։

«Պոլիտիկայով» չի զբաղվում, բայց այդ չզբաղվելն էլ գին ունի՝ առանց հետապնդումների կյանքի գինը, ու կարեւոր չէ, որ Ծառուկյանը խոստացել էր «զադնի չդնել», նույնիսկ այս իշխանությունների հրաժարականն էր պահանջում։ Օլիգարխների հանդեպ սերը ոչ մի կերպ չի լքում վարչապետ Փաշինյանին, դեռեւս ընդդիմադիր Փաշինյանի կողմից նախկինում ԱԺ ամբիոնից սուր քննադատությունների ենթարկվողները, զանազան հանցանք-զանցանքների մեջ մեղադրվողները այսօր եւս շարունակում են նույն կյանքով ապրել, ոչինչ չի փոխվել, վարչապետը այժմ նրանց շարքային սեփականատեր է համարում, ոչ թե օլիգարխ, չէ՞ որ ամենակարեւորը սեփական գլխում մտքերը կառավարելն է, այդպես օրինակ աղքատությունը հաղթահարել ենք գլխում, անգամ պատերազմից հետո մեզ պարտված չենք զգացել։

Եւ եթե այս օլիգարխները Նիկոլ Փաշինյանը իշխանության օրոք շահել են հանգիստ կյանք, ապա հաջորդ երկուսը նաեւ իշխանություն են ստացել, անձեռնմխելիության մանդատ եւ քարտ բլանշ։ Խոսքը բոլոր ժամանակների իշխանությունների հետ «համագործակցող», բայց այժմ նախկինների կողմից «հալածվողի դերում» հանդես եկող գործարարների մասին՝ Գուրգեն Արսենյան եւ Խաչատուր Սուքիասյան։ Նրանք համագործակցել են նախկինների հետ՝ այս կամ այն չափով դառնալով տանիք սեփական բիզնեսների համար, իսկ այսօր հայհոյում են նախկիններին եւ մեղադրում «էս երկիրը ուտելու» մեջ, երբ իրենք էլ անմասն չէին դրանից։

Իսկ վերջին կատեգորիան առհասարակ շոկային է, ընտրությունների ժամանակ պարբերաբար լսում եւ կարդում էինք, որ քրեական հեղինակությունները իշխանությունների համար են աշխատում, տասովչիկ են, այս կամ այն պատգամավորն էլ նրանց հետ կապ է պահպանում, երաշխավորում հանգիստ կյանքը։ Այս ամենը միայն լսում էինք, իսկ այսօր տեսանք իշխանության օրոք «ասֆալտին փռված», բերման ենթրակված, ձերբակալված, քրեական գործերով անցնող ամբաստանյալի բարեգործ դառնալը, նրա «բարի կամքի» շնորհիվ դպրոց է վերանորոգվում, ասել է թե քրեական հեղինակությունը կրթության եւ դպրության հովանավոր է՝ Մեկենաս (Օգոստոս կայսեր ժամանակ հռոմեացի ազնվական Մեկենասի հատուկ անունից, գիտությունների և արվեստների հովանավոր, արվեստի աշխատողներին, գրողներին, գիտնականներին դրամով օգնող` խրախուսող՝ նրանց գրվածքները հրապարակող)Л Միջոցառմանն էլ մասնակցում է ԿԳՄՍ փոխնախարարը, ով շնորհակալագիր է հանձնում կրթության հովանավորին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը, հոգեւորականներ, մանկավարժներ, դպրոցի տնօրինություն եւ այլն։

Թերեւս Արտյոմ Հարությունյանի փառավոր ներկան տեսնելով մատաղ սերունդը փորձի ընդօրինակել նորօրյա հերոսին, գնալ նրա ճանապարհով, բայց պետք չէ, նույնիսկ եթե այդքան շատ են ցանկանում բարեգործ դառնալ։ Ծուռ հայելիների թագավորությունում երբ ոչինչ իր տեղում չէ, ինստիտուտներ եւ հերոսներ էլ չկան, սերունդների ապագան հենց այսպես էլ աղճատվում է։ Հիշեցնենք, որ Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը մեղադրվում էր ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու մեջ։ Մասնավորապես, ըստ մեղադրանքի, Կանևսկոյը իր կողմից օգտագործվող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի մեջ ապօրինի պահել է Մյասնիկ Մատինյանի անվամբ հաշվառված, կրակելու համար պիտանի ակոսափող հրազեն հանդիսացող որսորդական ինքնաձիգ՝ իր պահեստատուփով, գործարանային արտադրության փամփուշտներ։ Մեղադրող դատախազ Հայկ Խաչատրյանը իր ճառում հիմնավորված էր համարել առաջադրված մեղադրանքը և դատարանին միջնորդել Հարությունովին դատապարտել ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով։

Սակայն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, արդարացման դատավճիռ էր կայացրել Արտյոմ Կանեւսկոյի նկատմամբ։ Դատախազությունը, թերեւս անտեղյակ նորօրյա դեպքերից եւ Կանեւսկու լուսավորական գործունեությունից, հուլիսին բողոքարկել էր այս վճիռը։ Իսկական «Մեկենասի» կերպարը ամբողջանալու համար Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանների որոշումներն են պետք՝ արդարացման ակտը հաստատող, իսկ մնացածը թողնենք պատմագիրների հույսին, ովքեր կգրեն, որ ստեղծագործական այլախոհության համար Արտյոմ Կանեւսկոյի նկատմամբ հետապնդումներ էին իրականացվում, բայց նա անշեղորեն իրականացնում էր իր առաքելությունը։

Կառավարման համակարգի արդյունավետության, պետական ծառայության եւ կադրային խնդիրների մասին. Հյուրը՝ Արմեն Եզեկյան
Ադրբեջանցիները կտրել են Ճակատենի բնակիչների ջուրը, զրկել արոտավայրերից․ ՄԻՊ
Ներքին Գետաշենից հայտնաբերված գտածոները հանձնվել են ՊՈԱԿ-ին
Իրանի իշխանությունները կասեն, կանեն ու կսոտրագրեն ամեն ինչ, որ Բաքուն դժգոհելու առիթ չունենա, գոնե մինչև միջուկային գործարքի կայացումը․ Արթուր Դանիելյան
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4700 խախտում
Ողջի գետի ջրի որակը հոկտեմբեր ամսվա ընթացքում
Նեյմարը դաշտ դուրս չի գա 1,5 ամիս
Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 150-200 մետր
Ազգային ժողովում հյուրընկալվել է Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Անոնս. ADTV «Հարցազրույցի» հյուրն է Հովհաննես Ավետիսյանը, դիտեք այսօր` 22։30-ին
«Ծառ՝ աղբի փոխարեն» բնապահպանական արշավ. ծառատունկ Ներքին Խնձորեսկում
Վահրամ Դումանյանն ընդունել է ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչին
Նրանց ոչ թե ճանապարհն է հետարքրքում, այլ միջանցքը. տնտեսագետը՝ Ադրբեջանին ճանապարհ տալու և Հայաստանի շահի մասին
Հնարավոր է, որ ՄԻԵԴ-ի ուղերձի պատասխանը ուշանա կամ ընդհանրապես ձգձգվի. Լարիսա Ալավերդյան
Դոլարի փոխարժեքն աճել է
Դավիթ Տոնոյանի կալանքը երկարաձգվեց, նոր սահմանափակումներ հունվարի 1-ից. Նոյեմբերի 29-ն՝ ամփոփ
Ինչու է կորոնավիրուսի նոր շտամը կոչվում «օմիկրոն»
ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել Երևանի Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում
«Արթիկ» ՔԿՀ-ում հայտնաբերվել է ներնետված փաթեթ
Պայմանական վթար ՀԱԷԿ-ում. ԱԻՆ-ն անցկացրել է հերթական ուսումնաշտաբային վարժանքը
2022 թվականի բյուջեով Արցախում զբոսաշրջության ծախսերն ուղղվելու են ենթակառուցվածքների բարելավմանը
Գնել Սանոսյանն Արմավիրի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին
ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Զարուհի Նախշքարյանին
Գործը դեռ ընթացքի մեջ է. Գայանե Սահակյանը՝ «ԴԱԼՄԱ ՄՈԼ»-ի հակահամաճարակային կանոնների խախտման մասին
Մանվել Փարամազյանի կարիքը բոլորն ունեն. Քաջարանի ավագանու հայտարարությունը
Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների խախտումները կրում են համակարգային բնույթ․ Արցախի ՄԻՊ
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Լեհաստանը ցանկանում են ոչնչացնել Եվրամիությունը. Լուկաշենկոն
Օդի ջերմաստիճանը կնվազի
Ազատագրական շարժման նոր օրակարգ. պահանջում են Փաշինյանի հրաժարականը. Ուղիղ
Ջրականում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել
Անոնս. ADTV «Հարցազրույցի» հյուրն է Արմեն Եզեկյանը. Դիտեք այսօր՝ 21.30-ին
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ ԽՎ նախագահի պաշտոնում առաջադրել է Վյաչեսլավ Վոլոդինի թեկնածությունը
Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ
Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն. ՊՆ
Անհրաժեշտության դեպքում նաև կոշտ արձագանքներ ենք տալու. ՀՅԴ անդամը՝ ԲԴԽ-ի դիմաց իրականացրած ակցիայի մասին
Առուշ Առուշանյանի դատը
Քանի պաշտոնյա է ազատվել ՊԵԿ-ից Ռուստամ Բադասյանի ղեկավարության ընթացքում
Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների համար
Ուռուցքաբանության ազգային կենտրոնն ընդլայնում է գործընկերային հարաբերությունները
Զանգեզուրի միջանցքը իրողություն է. Գրիգորի Այվազյան
Կոչ ենք անում Կառավարությանը և ԱՆ-ին զերծ մնալ անհիմն և բացասական հետևանքներ ունեցող նախաձեռնություններից
ԱԱՏՄ մասնագետները հոկտեմբերի 22-28-ին իրականացրել են ընդհանուր 1035 ստուգայց․ արձանագրվել է 15 խախտում
ԲԴԽ-ն հրապարակում է Զ. Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը
Եվրոպայում գազի գինը հազար կուբամետրի դիմաց գերազանցել է 1100 դոլարը
Իրանի արտգործնախարարն անդրադարձել է Էրդողան-Ռայիսի հանդիպմանը
Միտքը ինքնին լավն է, մնում է որոշում կայացնողները կարողանան կիրառել այն. առողջապահության կազմակերպիչը՝ հունվարի 1-ից սպասվող փոփոխության մասին
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1954 նոր դեպք
Մհեր Գրիգորյանը և Անն Լույոն անդրադարձել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հնարավորություններին
Անվտանգության նախկին պետ, համայնքապետեր, պատգամավորի օգնական. ՏԻՄ ընտրությունները Կոտայքում
Արդեն երրորդ օրն է ինչ Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտում խիտ մառախուղ է. ինչով է դա պայմանավորված
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™