Ի՞նչ ունեցվածք ունի Արսեն Թորոսյանը Չնայած ունեմ բավականին թվով հետևորդներ, սակայն ինձ բլոգեր չեմ համարում․ Արուս Պիվազյան Թուրքիան անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում «օրինական» ձևով իր զորքը տեղակայելու համար․ Ռուբեն Սաֆրաստյան Ի՞նչ է դեպրեսիան և ինչպե՞ս այն հաղթահարել․ մեկնաբանում է հոգեբանը Շփման գծում որևէ պայքար չի ընթանում, պատերազմը Երևանի կենտրոնում է. Հայկ Մարտիրոսյան Նրանք հասկացնում են՝ եթե հայերը խաղաղ ճանապարհով դուրս չգան այդ բնակավայրերից, բախումներ կլինեն, իսկ Ռուսաստանն էլ չի խոչընդոտելու. Միսկարյան Արցախի ՊԲ-ն և Հայաստանի ՊՆ-ն հերքում են, Ադրբեջանում զինվոր է սպանվել. լրահոս Մովսես Հակոբյանին հարցաքննել են, իսկ կառավարությունը գումար է տալիս ՀԿ-ներին. մամուլ Վանեցյանն ու Սիմոնյանը Ձորաղբյուրում հանդիպե՞լ են Եկեք, հատեք ՀՀ սահմանը, գնացեք Նախիջևան. Ադրբեջանը կարող է մի քանի կետերով երթևեկություն իրականացնել. Փաշինյան Լեռնային Ղարաբաղ, շփման գիծ, Լաչինի միջանցք. Ադրբեջանը պիտի կատարի իր երեք պարտավորությունները. Փաշինյան Ի՞նչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցություններ չկան. ԱԳ նախարար

Հարցազրույց

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը։ Փոխանցում է ՀՀ ԱԳՆ-ն: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև. 

- Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի նոր կառավարության արտաքին քաղաքական կուրսը։ Կպահպանվի՞ արդյոք Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության տրամադրվածությունը: Ի՞նչ եք կարծում՝ կա՞ր երկու երկրների միջև անվստահության շրջան, և հաջողվե՞ց այն հաղթահարել:

- Հայաստանի Հանրապետությունը վարում է կանխատեսելի, կայուն և հուսալի արտաքին քաղաքականություն։ Երևանը բազմիցս՝ և՛ խոսքով, և՛ գործով, ի ցույց է դրել իր հետևողականությունը հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում: Վստահ եմ, որ մեր երկրների ժողովուրդները կշարունակեն դարավոր բարեկամության, փոխվստահության, թափանցիկության և լիարժեք ըմբռնման վրա հիմնված բարի ավանդույթները:

Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված կառավարության՝ վերջերս հաստատված ծրագրում ևս մեկ անգամ վերահաստատվում է բոլոր ոլորտներում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների գործնական ամրապնդման պատրաստակամությունը: Մենք կշարունակենք ընդլայնել և խորացնել միջպետական ​​օրակարգի բոլոր ուղղություններով մեր փոխգործակցությունը Ռուսաստանի հետ:

Լիահույս ենք, որ համատեղ ջանքերով կհարստացնենք նաև մեր համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական և այլ ոլորտներում նոր ձեռքբերումներով, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարթակներում կառուցողական փոխհամագործակցության դրսևորումներով և  անվտանգության, ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտներում զգալի առաջընթացով:

- Որքանո՞վ է իրատեսական տեսանելի ապագայում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Հնարավո՞ր է, արդյոք, որ այդ փաստաթղթում ներառվի միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին դրույթ։ 

- Հայաստանի Հանրապետությունը բազմիցս ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ հայտնի սկզբունքների հիման վրա, այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո համանախագահները հանդես են եկել մի շարք հայտարարություններով: Հայկական կողմը ողջունել է այդ հայտարարությունները՝ համարելով, որ դրանք տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհային քարտեզ են:

Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների չկատարումը, առաջին հերթին՝ բոլոր ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման վերաբերյալ, Ադրբեջանի ներթափանցումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ տարածքային կեղծ նկրտումները և, ընդհանուր առմամբ, ադրբեջանական իշխանությունների մշտական ագրեսիվ հռետորաբանությունը ոչ մի կերպ չեն նպաստում տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղությանը նպաստող մթնոլորտի հաստատմանը:

Հայկական կողմը հետևողականորեն առաջ է մղելու Արցախի ժողովրդի ինքնորոշման, իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը:

- Ե՞րբ կսկսվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման բանակցությունները: Կպահպանվի՞ արդյոք Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ ձևաչափը, թե այդ գործընթացում կներգրավվեն Մինսկի խմբի մյուս միջնորդ երկրները, կամ միջազգային կազմակերպությունները, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ը կամ ԵԱՀԿ-ն։ 

- Սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցություններ չկան։ Այս պահին ընթանում են բանակցություններ, որոնց արդյունքները ցույց կտան պաշտոնական Բաքվի՝ համաձայնության գալու կարողության աստիճանը, ինչպես նաև վերջինիս պատրաստակամությունը՝ հրաժարվելու միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների կոպիտ խախտմամբ արհեստական օրակարգ նախաձեռնելու քաղաքականությունից: Եթե Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում որդեգրի և իր զորքերը դուրս բերի Հայաստանի ինքնիշխան տարածքից, այսինքն՝ վերադառնա այս տարվա մայիսի 11-ի դրությամբ եղած դիրքեր, ապա բարենպաստ պայմաններ կստեղծվեն սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու համար։ 

Նշված բանակցություններն ընթանում են ռուսական կողմի անմիջական մասնակցությամբ, և մենք հույս ունենք, որ այդ հարցի լուծումը հնարավոր կլինի այնպիսի քննարկումների ընթացքում, որի պարագայում Ձեր կողմից նշված կառույցներին դիմելու անհրաժեշտություն չի լինի:

- Մշակվում է արդյո՞ք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ մակարդակով գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը:

- Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը մեր երկարաժամկետ ռազմավարությունն են։ Մենք ողջունում ենք այդ կապակցությամբ Ռուսաստանի միջնորդական ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ:

Բոլորի համար ակնհայտ է, որ ուժի կիրառումը որևէ կերպ չի կարող լինել հակամարտության կարգավորում, որի վերջնական, համապարփակ և կայուն լուծումը պետք է հիմնված լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից մշակված՝ կողմերին հայտնի տարրերի և սկզբունքների վրա։  Եվ սա ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դիրքորոշումն է, որոնք հանդես են գալիս համանախագահության միասնական ձևաչափում։ Դա միջազգային հանրության դիրքորոշումն է։

- Հայաստանի կառավարության ղեկավարն առաջարկել է Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով տեղակայել ռուս սահմանապահների հենակետեր և ՀԱՊԿ դիտորդական առաքելություն: Ընթանում են արդյո՞ք կոնկրետ բանակցություններ այդ առաջարկների շուրջ։ Արդյո՞ք ռուսական կողմը հետաքրքրություն է հայտնել այդ հարցի առնչությամբ։

- Այս տարվա մայիսի 12-ից մենք բախվեցինք մի իրավիճակի, երբ Ադրբեջանի զինված ստորաբաժանումները մուտք գործեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, ինչը լի է պայթյունավտանգ հետևանքներով։ Դա անթույլատրելի է, և իրավիճակը պետք է լուծվի Հայաստանի տարածքից ադրբեջանական զինված  ստորաբաժանումների անհապաղ և անվերապահ դուրս բերմամբ։ 

Այս համատեքստում Հայաստանի համապատասխան սահմանամերձ շրջաններում սահմանապահների և դիտորդական առաքելության վերաբերյալ նախաձեռնությունները պետք է դիտարկել որպես ադրբեջանական կողմի ռազմատենչ նկրտումների զսպմանն ու արյունահեղությունից խուսափելուն ուղղված քայլ։

- Արդյո՞ք հայկական կողմն ակնկալում է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետի երկարացում։ Ընթանում են արդյո՞ք բանակցություններ ՌԴ խաղաղապահ զորակազմի անժամկետ տեղակայումն ապահովելու նպատակով:

- Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի դադարեցման գործում առանցքային դերակատարություն է ունեցել Ռուսաստանը, որի անմիջական ներգրավվածության արդյունքում 2020թ. նոյեմբերի 9-ին ընդունվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր մարտական գործողությունների դադարեցմանը:

Այդ հայտարարության համաձայն` խաղաղապահ զորակազմի տեղակայման 5-ամյա ժամկետն ինքնաբերաբար երկարաձգվում է, եթե կողմերից մեկը նախապես չհայտարարի այդ դրույթի իրականացումը դադարեցնելու իր մտադրության մասին: Ռուս խաղաղապահների ներկայությունը շատ կարևոր դեր է խաղում Արցախի ժողովրդի անվտանգության և կյանքի իրավունքի ապահովման գործում, ինչի մասին հստակ ասվում է Հայաստանի կառավարության՝ օրերս հաստատված 2021-2026 թթ. ծրագրում։

Մինչդեռ, հարկ է նշել, որ Ադրբեջանը ոչ միայն մինչ օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը, այլև ուժեղ հակաքարոզչություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության դեմ: Ավելին՝ Ադրբեջանը մշտապես փորձում է կասկածի տակ դնել խաղաղապահ առաքելության նպատակահարմարությունն ու արդյունավետությունը։  Այս համատեքստում պետք է դիտարկել նաև խաղաղապահների պատասխանատվության գոտիներում հայ զինծառայողների գերեվարման դեպքերը։

- Ե՞րբ կարող է Ղարաբաղ ժամանել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը։ Բաքուն հայտարարում է, որ Հայաստանը դեմ է նման առաքելությանը և ամեն կերպ խոչընդոտում է դրան։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելության անհապաղ իրականացման անհրաժեշտությունը ծագել է 2020թ. 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը լիակատար ոչնչացման վտանգից պաշտպանելու համար: Ինչպես ռազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ մարտական գործողությունների և կրակի դադարեցումից հետո բազմաթիվ են ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական եկեղեցիների, մշակութային և կրոնական այլ հուշարձանների նկատմամբ դիտավորյալ ոչնչացման և վանդալիզմի փաստագրված դեպքերը, որոնք իրականացվում են Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության ցուցումով:

Մշակութային հանցագործությունները կոծկելու նպատակով էր, որ Ադրբեջանը երկար ժամանակ խոչընդոտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների այցը՝ միաժամանակ դրանում մեղադրելով Հայաստանին։ Ադրբեջանի իշխանությունների կողմից առաքելության իրականացման համար խոչընդոտների ստեղծման պրակտիկան ու  հարցի քաղաքականացումը շարունակվում է նաև հիմա։ Հիշեցնեմ, որ դեռևս 2020 թվականի դեկտեմբերին ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալը հայտարարել էր, որ Ադրբեջանը համաձայնություն չի տալիս առաքելության գործուղմանը։

Արցախի՝ ոչնչացման սպառնալիքի տակ գտնվող մշակութային և կրոնական ժառանգությունը միջազգային հանրության հրատապ ուշադրության կարիք ունի` դրա պահպանությունը պատշաճ կերպով ապահովելու և վանդալիզմի դեպքերը կանխելու նպատակով:  Հայաստանը շահագրգռված է ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացմամբ և շարունակում է նպատակաուղղված ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:

Արագածոտնում և Արմավիրում քննչական վարչության նոր պետեր են նշանակվել․ ՔԿ
Ադրբեջանը Գեղարքունիքի ուղղությամբ խախտել է հրադադարի ռեժիմը․ ՌԴ ՊՆ
Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել
Շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները կմրցեն Ադրբեջանի թիմերի հետ
Պատվաստումային գործընթացը շարունակվում է
Հայաստանի իշխանությունը գործելու, քայլ անելու հնարավորություն այլևս չունի. Տիգրան Աբրահամյան
Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին
Փրկարարները հեռացրել են Սունդուկայն փողոցի շենքի տանիքից պոկված թիթեղը
Երևանում Սբ. Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող ժայռի տակ հայտնաբերվել է տղամարդու դի
Որոշ ուղղություններում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. Արցախի ՊՆ
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. ՊՆ
Օրվա աստղագուշակ
ՀՀ տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ 40 ահազանգ է ստացվել
Արարատի մարզում բախվել են Mercedes G-500-ը, BMW-ն ու ՎԱԶ-21103-110-ը. 3 վիրավորներից մեկը երեխա է
Ադրբեջաներեն թեստի արտահոսք․ Վրաստանի ԿԳՆ-ն հայտնվել է մեծ սկանդալի մեջ
«Իսլամական ջիհադ» խմբավորումը հաստատել է Իսրայելի հետ զինադադարի կնքումը
Հաստատվել է առարկայական չափորոշիչներ և ծրագրեր փորձարկող 2-3-րդ, 5-8-րդ եվ 10-11-րդ դասարանների 2022-2023 ուստարվա ուսումնական պլանը
Օգոստոսի 8-ին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում
Շախմատի օլիմպիադա․ Հայաստանի տղամարդկանց հավաքականը պարտվել է, կանայք՝ հաղթել
Հանկարծամահ եղած պայմանագրային զինծառայողը Վարդենիս քաղաքից էր
Դոնբասում իրավիճակը շարունակում է մնալ շատ ծանր․ Զելենսկի
Այսօր ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է. պատգամավոր
Եռամսյա զորահավաքի 31-ամյա մասնակիցը Սևանա լճում ջրահեղձ է եղել. նրա դին որոնում են
ԱԺ Բևեռը Աղավնո համայնքի 56 բնակիչների ստորագրությամբ նամակ-դիմում է ստացել
Whatsapp-ը նոր գործառույթ ունի
Ի՞նչ ունեցվածք ունի Արսեն Թորոսյանը
ՀՀ-ում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի, սպասվում է քամու ուժգնացում
Հանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 2 Mercedes-ներն ու Opel-ը. կան հոսպիտալացվածներ
Չինաստանում պատմական մասունք են այրել
18-հարկանի շենքի մալուխների հորանում բռնկված հրդեհից տուժել է 7 մարդ, 1-ը՝ երեխա․ տարհանվել է 85 անձ
Վրաստանում ուսումնական տարին սեպտեմբերի 1-ին չի մեկնարկի
Հայաստանը երբեք որևէ կառավարության չի խնդրել գաղտնալսել որևէ մեկի հեռախոսը. դեսպան Մկրտչյան
Մեր միակ լուծումը Արցախի և ՀՀ-ի ռազմավարական դիմադրության մակարդակն արագ բարձրացնելն է. ԱՀ պետնախարա
Սևանա լճում 42-ամյա տղամարդ է ջրահեղձ եղել
Արճիս բնակավայրում շչակ է գործարկվելու
Երկրաշարժ՝ Թուրքիայում
Այս երկու օրվա աշխատանքը ինձ լավատեսություն է տալիս, որ մենք ճիշտ ընթացքի մեջ ենք. Նիկոլ Փաշինյան
Սևանի ջրասուզակը դուրս է բերել տղամարդու դի
Շտապօգնության բժիշկը հայտնել է, որ մահացածի որդին իրեն մարմնական վնասվածք է պատճառել
Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքից տարհանվել է 65 քաղաքացի, հրդեհը մարվել է․ ԱԻՆ
Հավաքվել ենք իրար հրաժեշտ տալու. Աղավնոյի երեխաներ
Ադրբեջանը լիքը փող ունի. ինչու՞ հայրենիքը հանձնելու դիմաց չպիտի փող առաջարկեր ՀՀ վարչապետի պաշտոնը գրկած-նստածին. Մելիքյան
Ալավերդի քաղաքի որոշ հասցեներում 35 ժամով գազամատակարարումը կդադարեցվի
Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 584 միլիոնը
Չնայած ունեմ բավականին թվով հետևորդներ, սակայն ինձ բլոգեր չեմ համարում․ Արուս Պիվազյան
39-ամյա վարորդը Nissan Fuga-ով կողաշրջված հայտնվել է ջրատարում
Երաշտի պատճառով հատուկ ռեժիմ են սահմանել Ֆրանսիայի ողջ տարածքում
Ջո Բայդենի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է եղել
«Սոթքի հատվածում եղբորս տղան ծանր վիրավորում է ստացել». զինվորի հարազատ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™