Նրանց ոչ թե ճանապարհն է հետարքրքում, այլ միջանցքը. տնտեսագետը՝ Ադրբեջանին ճանապարհ տալու և Հայաստանի շահի մասին Հնարավոր է, որ ՄԻԵԴ-ի ուղերձի պատասխանը ուշանա կամ ընդհանրապես ձգձգվի. Լարիսա Ալավերդյան Գործը դեռ ընթացքի մեջ է. Գայանե Սահակյանը՝ «ԴԱԼՄԱ ՄՈԼ»-ի հակահամաճարակային կանոնների խախտման մասին Անհրաժեշտության դեպքում նաև կոշտ արձագանքներ ենք տալու. ՀՅԴ անդամը՝ ԲԴԽ-ի դիմաց իրականացրած ակցիայի մասին Քանի պաշտոնյա է ազատվել ՊԵԿ-ից Ռուստամ Բադասյանի ղեկավարության ընթացքում Զանգեզուրի միջանցքը իրողություն է. Գրիգորի Այվազյան Միտքը ինքնին լավն է, մնում է որոշում կայացնողները կարողանան կիրառել այն. առողջապահության կազմակերպիչը՝ հունվարի 1-ից սպասվող փոփոխության մասին Անվտանգության նախկին պետ, համայնքապետեր, պատգամավորի օգնական. ՏԻՄ ընտրությունները Կոտայքում Ինչ փոփոխություններ են եղել բուհերում ընդունելության քննությունների մեջ եւ ինչու. պարզաբանում է փորձագետը Պառակտման մասին խոսք անգամ չկա. Հոխիկյանը՝ Կարին Տոնոյանի՝ շարժումից դուրս գալու մասին Շուրջ 23 քաղաքացի պատվաստված է եղել, սակայն մահացել են քովիդից Նախատեսում ենք որոշ սահմանափակող միջոցառումներ կիրառել որոշ երկրներից եկող քաղաքացիների համար. նախարար
Լավագույն տեսանյութերը. Youtube


Երբ հանրային կարծիք ձեւավորողներն էլ մի բարի պտուղ չեն, աջ ու ձախ քննադատում են, բայց իրենց վարքով եւ բարքով հեռու են կատարելությունից

Խմբագրական

Հայտնի ճշմարտություն է, որ մարդու մասին ամենախոսուն ցուցիչը նրա գործերն են, ոչ թե խոսքերը։ Մենք սովորաբար անդրադառնում ենք իշխանության խոսքերին, որ այդպես էլ գործ չեն դառնում, եւ գործերին, որոնք երբեք չեն համապատասխանում նրանց խոսքերին։

Բայց հաճախ անտեսում ենք ընդդիմության թեւի խոսքերին եւ գործերին անդրադառնալը։ Եւ ոչ միայն ու ոչ այնքան ընդդիմությանը, որքան տարատեսակ հայտնի գործիչներին եւ անհատներին՝ ցանցում եւ դրանից դուրս հանրային կարծիք ստեղծողներին։ Հաճախ նրանց անդրադարձը համարում ենք ավելորդ՝ մտածելով, թե այսքան դժբախտությունների մեջ այս ամենը մանրուք է, բայց մոռանում ենք, որ մանրուքներից է ամբողջանում իրականությունը, իսկ այդ մարդիկ օրակարգ ձեւավորող եւ թելադրող են, ով իմանա՝ վաղը, մյուս օրը որտեղ կհայտնվեն եւ իրենց «մանր» թվացող թերություններով ինչ նոր պատուհաս կդառնան մեզ համար։

Եւ այսպես, օրուգիշեր քննադատության, այլախոհության, հանդուրժողականության քարոզ անող մեկը կարող է քեզ առհավետ բլոկել իրեն ոչ հաճելի, ամենեւին էլ ոչ վիրավորական մեկնաբանության համար։ Այս կատեգորիայի մարդկանց կարելի է անվանել հանդուրժող են, երբ ուրիշներին են քննադատում, իսկ իրենց՝ միայն գովաբանում։ Պատերազմից հետո եւ առհասարակ այս ողջ ընթացքում իր անձնական կյանքը վայելող ակտիվիստը, հասարակական գործիչը, իրավապաշտպանը (քավ լիցի, թող վայելի), որ այլեւս չի արձագանքում հանրային, քաղաքական իրադարձություններին, մեկ էլ հանկարծ կարող է ստատուս գրել եւ մեղադրել մյուսներին հարսանիք, ծնունդ գնալու մեջ՝ մոռանալով, որ այս ողջ ընթացքում իր կյանքը միայն խնջույքներից եւ վայելքներից էր բաղկացած, լուսանկարները՝ վկա։ Այս կատեգորիան պայմանական կարելի է անվանել «պատվերով» պայքարող եւ սեփական աչքի գերանը չտեսնող, ուրիշի աչքի փուշը տեսնող։

Երրորդ՝ իրեն լուրջ մասնագետ համարող եւ իրականում լուրջ, անկախ մասնագետ մեկը, որ անտեսում եւ մերժում է լրատվամիջոցների հարցազրույցների հրավերները՝ հավանաբար պատվից ցածր համարելով հայ հանրությանը իր տեսակետները հայտնելը, կարող է ամբողջ օրը կիսվել թինեյջերական ֆոտոներով, լուքերով, մարզասրահից, զբոսանքից, անկողնուց, բոլոր հնարավոր վայրերից լուսանկարներով եւ տեսանյութերով։ Իհարկե, զարմանքը ոչ թե վերջինիս անձնական կյանքի եւ ամենօրյա ռեժիմով դրա վերաբերյալ հրապարակումների մասին է, որքան սեփական անձին այդքան լուրջ վերաբերելը, իրեն բոլորից վեր դասելը եւ անընդհատ բողոքելը հասարակությունից, լրատվամիջոցներից, իշխանությունից, ընդդիմությունից․․․։ Եկեք կրթենք այս հասարակությանը միասին, եթե ոչ դուք, էլ ովքեր պետք է այսօր խոսեն։ Այս կատեգորիայի մարդկանց կարելի է համարել «կեղծ պրոֆեսիոնալներ», որոնք իրենց շատ լուրջ են վերաբերում, բայց իրականում ուսանողի թեթեւության կյանք են վարում։

Չորրորդ կատեգորիան այն մարդիկ են, ովքեր լավ տեսաբան են՝ բոլորին կարող են աջուձախ քննադատել ամենատարբեր խնդիրների պատճառով, բայց իրենք իրենց էությամբ եւ տեսակով հեռու են կատարյալ լինելուց, միայն քննադատ են։ Նրանք կարող են լինել նախկին պաշտոնյաներ, ովքեր այդպես էլ ոչինչ չկարողացան անել իրենց տեղում, կարող են լինել հայտնի գործիչներ, որոնց հետ անգամ մի քանի րոպե անձնական շփումը տհաճ է, այդքան մեծամիտ չեն լինում, կարող են լինել մարդիկ, ովքեր աջ ու ձախ կյանք են սովորեցում, բայց անգամ անձնական կյանքը չեն կառուցել, ամուսնացած չեն, ընտանիք չունեն, կամ էլ ավելի վատ՝ ամուսնալուծված են, երեխաներն էլ լավ ճանապարհ չեն բռնել։ Այս կատեգորիայում կարելի է ընդգրկել մարդկանց, ովքեր խոսում են գեոպոլտիկ հարցերից, բայց ամենատարրական հարցերում անգամ հարգանք չունեն դիմացինի նկատմամբ։ Այո, նրանք այն գործիչներն են, որոնք կարող են հարցազրույցից ուշանալ 1 ժամ, չզանգել, չզգուշացնել, չպատասխանել զանգերին եւ տապալել ողջ օրվա աշխատանքային գրաֆիկը․․․։

Ընդ որում՝ այս պարագայում ուշանալը զբաղվածության հետ կապ չունի, մարդն իր էությամբ է անպատասխանատու եւ անպարտաճանաչ, դեղատոմս չկա, ուշանալն էլ «բարի» ավանդույթ է՝ առանց մեղավորության զգացողության․․․։ Նման տարրական պայմանավորվածություններ չպահող մարդու աշխարհաքաղաքական քննադատությունները եւ վերլուծությունները կարո՞ղ ենք լուրջ ընդունել, երբ նա օրուգիշեր իշխանության պատասխանատվությունից եւ պարտաճանաչությունից է խոսում, բայց սեփական վարքով հեռու է կատարելությունից։ Այս կատեգորիան էլ պայմանական կարելի է անվանել՝ «լավ տեսաբաններ», որոնք իրենց վարքով եւ կյանքով ոչ մի քննադատության չեն դիմանա։

Հինգերորդ կատեգորիան էլ իրենց գերագնահատողներ են, ովքեր համարյա բարձրյալի կարգավիճակում են, հասարակ մահկանացուների հետ չեն շփվում, զարմացած են իրենց զբաղեցրած դիրքից, կարգավիճակից․․․։ Նրանց դեպքում դեղատոմսը կյանքն է, որը միշտ վերադարձնում է ելման դիրքին։ Այդպիսի բազմաթիվ գործիչներ կհիշեք, որ պաշտոն ստանալուց հետո սկսեց կոմպլեկտավորել ընկերներին, շփումները, հրաժարվեց ամեն մեկի հետ զրուցել՝ առանց խորանալու օրակարգի մեջ, արդյունքում այդ գործիչները մի օր հայտնվում են լուսանցքից դուրս, բայց մենք նրանց միշտ հիշում ենք նրանց կերպարանափոխությունը պաշտոն ստանալուց հետո։

Եւ ցավոք այս շարքը շարունակելի է, նրանք շարքային «ձյաձյաներ» եւ «ծյոծաներ» չեն՝ լատինատառով անգրագետ մեկնաբանություններ գրող, այս կատեգորիաներում, ցավոք, տեղավորվում են մեր քաղաքական, հասարակական կյանքի դերակատարները, որոնց կարդում ենք, լսում ենք, հավանում ենք, քանի դեռ չենք բացահայտել նրանց «թաքուն» էությունը։

Ադրբեջանցիները կտրել են Ճակատենի բնակիչների ջուրը, զրկել արոտավայրերից․ ՄԻՊ
Ներքին Գետաշենից հայտնաբերված գտածոները հանձնվել են ՊՈԱԿ-ին
Իրանի իշխանությունները կասեն, կանեն ու կսոտրագրեն ամեն ինչ, որ Բաքուն դժգոհելու առիթ չունենա, գոնե մինչև միջուկային գործարքի կայացումը․ Արթուր Դանիելյան
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4700 խախտում
Ողջի գետի ջրի որակը հոկտեմբեր ամսվա ընթացքում
Նեյմարը դաշտ դուրս չի գա 1,5 ամիս
Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 150-200 մետր
Ազգային ժողովում հյուրընկալվել է Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Անոնս. ADTV «Հարցազրույցի» հյուրն է Հովհաննես Ավետիսյանը, դիտեք այսօր` 22։30-ին
«Ծառ՝ աղբի փոխարեն» բնապահպանական արշավ. ծառատունկ Ներքին Խնձորեսկում
Վահրամ Դումանյանն ընդունել է ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչին
Նրանց ոչ թե ճանապարհն է հետարքրքում, այլ միջանցքը. տնտեսագետը՝ Ադրբեջանին ճանապարհ տալու և Հայաստանի շահի մասին
Հնարավոր է, որ ՄԻԵԴ-ի ուղերձի պատասխանը ուշանա կամ ընդհանրապես ձգձգվի. Լարիսա Ալավերդյան
Դոլարի փոխարժեքն աճել է
Դավիթ Տոնոյանի կալանքը երկարաձգվեց, նոր սահմանափակումներ հունվարի 1-ից. Նոյեմբերի 29-ն՝ ամփոփ
Ինչու է կորոնավիրուսի նոր շտամը կոչվում «օմիկրոն»
ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել Երևանի Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում
«Արթիկ» ՔԿՀ-ում հայտնաբերվել է ներնետված փաթեթ
Պայմանական վթար ՀԱԷԿ-ում. ԱԻՆ-ն անցկացրել է հերթական ուսումնաշտաբային վարժանքը
2022 թվականի բյուջեով Արցախում զբոսաշրջության ծախսերն ուղղվելու են ենթակառուցվածքների բարելավմանը
Գնել Սանոսյանն Արմավիրի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին
ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Զարուհի Նախշքարյանին
Գործը դեռ ընթացքի մեջ է. Գայանե Սահակյանը՝ «ԴԱԼՄԱ ՄՈԼ»-ի հակահամաճարակային կանոնների խախտման մասին
Մանվել Փարամազյանի կարիքը բոլորն ունեն. Քաջարանի ավագանու հայտարարությունը
Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների խախտումները կրում են համակարգային բնույթ․ Արցախի ՄԻՊ
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Լեհաստանը ցանկանում են ոչնչացնել Եվրամիությունը. Լուկաշենկոն
Օդի ջերմաստիճանը կնվազի
Ազատագրական շարժման նոր օրակարգ. պահանջում են Փաշինյանի հրաժարականը. Ուղիղ
Ջրականում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել
Անոնս. ADTV «Հարցազրույցի» հյուրն է Արմեն Եզեկյանը. Դիտեք այսօր՝ 21.30-ին
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ ԽՎ նախագահի պաշտոնում առաջադրել է Վյաչեսլավ Վոլոդինի թեկնածությունը
Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ
Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն. ՊՆ
Անհրաժեշտության դեպքում նաև կոշտ արձագանքներ ենք տալու. ՀՅԴ անդամը՝ ԲԴԽ-ի դիմաց իրականացրած ակցիայի մասին
Առուշ Առուշանյանի դատը
Քանի պաշտոնյա է ազատվել ՊԵԿ-ից Ռուստամ Բադասյանի ղեկավարության ընթացքում
Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների համար
Ուռուցքաբանության ազգային կենտրոնն ընդլայնում է գործընկերային հարաբերությունները
Զանգեզուրի միջանցքը իրողություն է. Գրիգորի Այվազյան
Կոչ ենք անում Կառավարությանը և ԱՆ-ին զերծ մնալ անհիմն և բացասական հետևանքներ ունեցող նախաձեռնություններից
ԱԱՏՄ մասնագետները հոկտեմբերի 22-28-ին իրականացրել են ընդհանուր 1035 ստուգայց․ արձանագրվել է 15 խախտում
ԲԴԽ-ն հրապարակում է Զ. Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը
Եվրոպայում գազի գինը հազար կուբամետրի դիմաց գերազանցել է 1100 դոլարը
Իրանի արտգործնախարարն անդրադարձել է Էրդողան-Ռայիսի հանդիպմանը
Միտքը ինքնին լավն է, մնում է որոշում կայացնողները կարողանան կիրառել այն. առողջապահության կազմակերպիչը՝ հունվարի 1-ից սպասվող փոփոխության մասին
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1954 նոր դեպք
Մհեր Գրիգորյանը և Անն Լույոն անդրադարձել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հնարավորություններին
Անվտանգության նախկին պետ, համայնքապետեր, պատգամավորի օգնական. ՏԻՄ ընտրությունները Կոտայքում
Արդեն երրորդ օրն է ինչ Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտում խիտ մառախուղ է. ինչով է դա պայմանավորված
Վարչապետը ներկա է եղել նոր էլեկտրակայանի բացման արարողությանը
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™