Նրանց ոչ թե ճանապարհն է հետարքրքում, այլ միջանցքը. տնտեսագետը՝ Ադրբեջանին ճանապարհ տալու և Հայաստանի շահի մասին Հնարավոր է, որ ՄԻԵԴ-ի ուղերձի պատասխանը ուշանա կամ ընդհանրապես ձգձգվի. Լարիսա Ալավերդյան Գործը դեռ ընթացքի մեջ է. Գայանե Սահակյանը՝ «ԴԱԼՄԱ ՄՈԼ»-ի հակահամաճարակային կանոնների խախտման մասին Անհրաժեշտության դեպքում նաև կոշտ արձագանքներ ենք տալու. ՀՅԴ անդամը՝ ԲԴԽ-ի դիմաց իրականացրած ակցիայի մասին Քանի պաշտոնյա է ազատվել ՊԵԿ-ից Ռուստամ Բադասյանի ղեկավարության ընթացքում Զանգեզուրի միջանցքը իրողություն է. Գրիգորի Այվազյան Միտքը ինքնին լավն է, մնում է որոշում կայացնողները կարողանան կիրառել այն. առողջապահության կազմակերպիչը՝ հունվարի 1-ից սպասվող փոփոխության մասին Անվտանգության նախկին պետ, համայնքապետեր, պատգամավորի օգնական. ՏԻՄ ընտրությունները Կոտայքում Ինչ փոփոխություններ են եղել բուհերում ընդունելության քննությունների մեջ եւ ինչու. պարզաբանում է փորձագետը Պառակտման մասին խոսք անգամ չկա. Հոխիկյանը՝ Կարին Տոնոյանի՝ շարժումից դուրս գալու մասին Շուրջ 23 քաղաքացի պատվաստված է եղել, սակայն մահացել են քովիդից Նախատեսում ենք որոշ սահմանափակող միջոցառումներ կիրառել որոշ երկրներից եկող քաղաքացիների համար. նախարար
Լավագույն տեսանյութերը. Youtube


Հարկեր ենք վճարում, ընտրության մասնակցում, որ ԱԺ-ում իրար ծեծեն. Խորհրդարանական «բոյեվիկը» ապահովում է տեսարաններ, բայց ոչ հաց

Խմբագրական

ԱԺ-ում երկրորդ օրն է՝ Կառավարության ծրագիրն են քննարկում, այդ ընթացքում, իհարկե, ավելի շատ ծեծկռտուքներ, վիրավորանքներ, հայհոյանքներ են հնչել, քան բուն ծրագրի մասով ելույթներ, դիտարկումներ, առաջարկներ։ ԱԺ նիստերը իսկական «բոյեվիկ» սերիալ են՝ անկանխատեսելի ընթացքով, սուր տեսարաններով, որի հերոսներին էլ անձամբ մենք ենք մեր ձեռքով ընտրել։

Քաղաքացիների տեսանկյունից ստացվում է, որ մենք՝ հարկատուներս, օրնիբուն աշխատում, հարկեր ենք վճարում, որ մի խումբ հասուն տղամարդիկ խորհրդարանում միմյանց ծեծեն՝ մեզ համար ապահովելով տեսարաններ, բայց ոչ երբեք հաց։ Մեր կյանքի որակը, մեր երկրի առաջ ծառացած օրհասական խնդիրները ամենեւին էլ չեն լուծվում այս տեսարաններից։ Մեկ-երկու գուցե այս ամենը լիցքաթափող է, բայց այս ամենը արդեն նյարդայնացնող է, ձանձրալի, հիասթափեցնող...։

Մենք չենք գնացել ընտրության՝ մեր քաղաքացիական պարտքը կատարելու, որպեսզի ձեւավորենք երկրի թիվ մեկ մարմինը, ինստիտուտը, որտեղ իրար ծեծեն։ Միթե մեր երկրի առաջ ծառացած բոլոր խնդիրները այնպես են լուծվել, որ հայրենի օրենսդիրները ԱԺ դահլիճը, ամբիոնը պետք է օգտագործեն աքլորոնալու, շեֆին հավատարմությունը ցուցադրելու, ծառայամտության մրցավազքում հաղթելու, երկրի վարչապետի պատիվը փրկելու համար։ Սիրելի ղեկավարին կարող եք քծնել կուսակցական հավաքներում, իսկ երկրի վարչապետի պատվի մասին մտածելուց առաջ մտածեք մեր երկրի պատվի, մեր խորհրդարանի հեղինակության մասին, որը այս տեսարաններով գետնին է հավասարվում։

Երկրորդ՝ եթե ԱԺ-ում կան ադեկվատության եւ մեղսունակության հետ խնդիրներ ունեցող անձինք, ովքեր չեն կարողանում աշխատել լարված պայմաններում, չեն դիմանում սուր ելույթներին, գերզգայուն են, գերնյարդային, խնդրեմ, առաջարկեք համապատասխան օրենսդրական փոփոխություններ, ըստ որի՝ պատգամավորի թեկնածուները պետք է հոգեբուժական փորձաքննություն եւ հոգեբանական թեստավորում անցնեն, հասկանանք՝ որքանով են առողջ, սթափ, սթրեսակայուն։ Ընդ որում՝ իշխանությունը ամենեւին էլ արդարացում չունի, թե ընդդիմությունն է սադրում, սրում իրավիճակը, սկսում վիճաբանությունը, խորհրդարանում բնականոն աշխատանքի պատասխանատուն հենց իշխանությունն է, ով պետք է դիմանա եւ դիմադրի բոլոր սադրանքներին, ոչ թե ամեն ընդդիմության ռեպլիկից հետո հարձակվի այս կամ այն պատգամավորի վրա։

Տպավորություն է, թե ՔՊ-ում «հարկ են» սահմանել՝ ով ինչքան հայհոյի եւ հարվածի ընդդիմադիր պատգամավորին, նա ամենաշատն է սիրում վարչապետին։ Ժողովուրդ, ուշքի եկեք, դուք պատգամավոր եք, իշխանություն, գտնվում եք խորհրդարանում...էս ոճի եւ որակի կռիվներ վաղուց արդեն դեռահասները չեն ունենում, անգամ մեր դեռահասները չեն հարձակվում մեկի վրա, կողքից, մեջքից հարվածում, նրանց մեջ գտնվում է ռացիոնալ մեկը, ով կանխում է այդ ամենը։ Ձեր «տղայական» ռազբորակների պատճառով վարկաբեկվում է մի ամբողջ պետություն եւ պետական ինստիտուտ։ Իշխանությունը ի զորու չէ զսպել իր պատգամավորներին, ստիպված բռնության են ենթարկում լրագրողների նկատմամբ, թե «մի լուսաբանեք», ի՞նչ է՝ «կեղտոտ սպիտակեղենը» որ չլուսաբանվի՝ այդ մասին չե՞ն իմանալու։

Որքանով է նորմալ ամեն 10 րոպեն մեկ ընդմիջումներ հայտարարելը, ուղիղ հեռարձակումները անջատելը, անվտանգության աշխատակիցներին դահլիճ բերելը, անզուսպ պատգամավորներին քարշ տալով հեռացնելը։ Վաղուց արդեն մեր երիտասարդների մոտ հաղթահարվել է այն կարծրատիպը, որ հարվածելը ամենեւին էլ ուժի նշան չէ, այն էլ խորհրդարանում, որ պատիվ պահելը բռունցքով չի լինում, որ շեֆին սեր խոստովանելը ամենեւին էլ տեղից գոռգռալ ու աքլորանալ չէ։ Ձեր սիրելի վարչապետին լավագույն սիրո խոստովանությունը կլինի խորհրդարանի բնականոն աշխատանքը ապահովելը՝ առանց լարվածության եւ տեսարանների, սա պետք է լինի ուղիղ հրահանգ վերեւից՝ թիմային որոշման արդյունքում։Այլապես տպավորություն է, թե այս «բիսեդկայի» մակարդակի կռիվները ձեզ դուր են գալիս։

Ի դեպ, թերեւս այս ամենից հետո արժե անդրադառնալ նաեւ մեր որոշ ընդդիմադիրների, ովքեր ձեռքերը գրպանում, աջուձախ մոլորված նայելով հետեւում են, թե ինչպես են իշխանական պատգամավորները հարձակվում իրենց գործընկերոջ վրա։ Ժողովուրդը լավ խոսք ունի, որ երեւի մոռացել են մեր ընդդիմադիրները, այն է՝ «արջը քո ականջին ի՞նչ ասաց՝ ասաց, որ նման ընկերոջ հետ այլեւս ճանապարհ չգնաս»։

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4700 խախտում
Ողջի գետի ջրի որակը հոկտեմբեր ամսվա ընթացքում
Նեյմարը դաշտ դուրս չի գա 1,5 ամիս
Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 150-200 մետր
Ազգային ժողովում հյուրընկալվել է Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Անոնս. ADTV «Հարցազրույցի» հյուրն է Հովհաննես Ավետիսյանը, դիտեք այսօր` 22։30-ին
«Ծառ՝ աղբի փոխարեն» բնապահպանական արշավ. ծառատունկ Ներքին Խնձորեսկում
Վահրամ Դումանյանն ընդունել է ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչին
Նրանց ոչ թե ճանապարհն է հետարքրքում, այլ միջանցքը. տնտեսագետը՝ Ադրբեջանին ճանապարհ տալու և Հայաստանի շահի մասին
Հնարավոր է, որ ՄԻԵԴ-ի ուղերձի պատասխանը ուշանա կամ ընդհանրապես ձգձգվի. Լարիսա Ալավերդյան
Դոլարի փոխարժեքն աճել է
Դավիթ Տոնոյանի կալանքը երկարաձգվեց, նոր սահմանափակումներ հունվարի 1-ից. Նոյեմբերի 29-ն՝ ամփոփ
Ինչու է կորոնավիրուսի նոր շտամը կոչվում «օմիկրոն»
ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել Երևանի Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում
«Արթիկ» ՔԿՀ-ում հայտնաբերվել է ներնետված փաթեթ
Պայմանական վթար ՀԱԷԿ-ում. ԱԻՆ-ն անցկացրել է հերթական ուսումնաշտաբային վարժանքը
2022 թվականի բյուջեով Արցախում զբոսաշրջության ծախսերն ուղղվելու են ենթակառուցվածքների բարելավմանը
Գնել Սանոսյանն Արմավիրի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին
ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Զարուհի Նախշքարյանին
Գործը դեռ ընթացքի մեջ է. Գայանե Սահակյանը՝ «ԴԱԼՄԱ ՄՈԼ»-ի հակահամաճարակային կանոնների խախտման մասին
Մանվել Փարամազյանի կարիքը բոլորն ունեն. Քաջարանի ավագանու հայտարարությունը
Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների խախտումները կրում են համակարգային բնույթ․ Արցախի ՄԻՊ
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Լեհաստանը ցանկանում են ոչնչացնել Եվրամիությունը. Լուկաշենկոն
Օդի ջերմաստիճանը կնվազի
Ազատագրական շարժման նոր օրակարգ. պահանջում են Փաշինյանի հրաժարականը. Ուղիղ
Ջրականում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել
Անոնս. ADTV «Հարցազրույցի» հյուրն է Արմեն Եզեկյանը. Դիտեք այսօր՝ 21.30-ին
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ ԽՎ նախագահի պաշտոնում առաջադրել է Վյաչեսլավ Վոլոդինի թեկնածությունը
Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ
Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն. ՊՆ
Անհրաժեշտության դեպքում նաև կոշտ արձագանքներ ենք տալու. ՀՅԴ անդամը՝ ԲԴԽ-ի դիմաց իրականացրած ակցիայի մասին
Առուշ Առուշանյանի դատը
Քանի պաշտոնյա է ազատվել ՊԵԿ-ից Ռուստամ Բադասյանի ղեկավարության ընթացքում
Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների համար
Ուռուցքաբանության ազգային կենտրոնն ընդլայնում է գործընկերային հարաբերությունները
Զանգեզուրի միջանցքը իրողություն է. Գրիգորի Այվազյան
Կոչ ենք անում Կառավարությանը և ԱՆ-ին զերծ մնալ անհիմն և բացասական հետևանքներ ունեցող նախաձեռնություններից
ԱԱՏՄ մասնագետները հոկտեմբերի 22-28-ին իրականացրել են ընդհանուր 1035 ստուգայց․ արձանագրվել է 15 խախտում
ԲԴԽ-ն հրապարակում է Զ. Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը
Եվրոպայում գազի գինը հազար կուբամետրի դիմաց գերազանցել է 1100 դոլարը
Իրանի արտգործնախարարն անդրադարձել է Էրդողան-Ռայիսի հանդիպմանը
Միտքը ինքնին լավն է, մնում է որոշում կայացնողները կարողանան կիրառել այն. առողջապահության կազմակերպիչը՝ հունվարի 1-ից սպասվող փոփոխության մասին
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1954 նոր դեպք
Մհեր Գրիգորյանը և Անն Լույոն անդրադարձել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հնարավորություններին
Անվտանգության նախկին պետ, համայնքապետեր, պատգամավորի օգնական. ՏԻՄ ընտրությունները Կոտայքում
Արդեն երրորդ օրն է ինչ Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտում խիտ մառախուղ է. ինչով է դա պայմանավորված
Վարչապետը ներկա է եղել նոր էլեկտրակայանի բացման արարողությանը
Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը. Ուղիղ
Արցախի նախագահի աշխատակազմի թեժ գծին անցած շաբաթ ստացվել է 292 զանգ
Ինչ փոփոխություններ են եղել բուհերում ընդունելության քննությունների մեջ եւ ինչու. պարզաբանում է փորձագետը
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™