«Խորհուրդներ սեքսոլոգից». Արդյո՞ք ճիշտ է ամուսնու ներկայությունը ծննդաբերության ժամանակ (18+)
Խորհուրդներ սեքսոլոգից
ArmDaily.am-ը շարունակում է «Խորհուրդներ սեքսոլոգից» շարքը, որի շրջանակներում Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. դոցենտ Սևադա Հակոբյանի հետ զրուցում ենք մեր ընթերցողներին հուզող կարևոր հարցերի մասին:
Այս անգամ փորձել ենք պարզել` արդյո՞ք ճիշտ է ամուսնու ներկայությունը ծննդաբերության ժամանակ: Հնարավո՞ր է սեռական կյանքում խնդիրների պատճառ հանդիսանա:
Արդյոք ճիշտ է, որ երբ ամուսինը ներկա է գտնվում ծննդաբերության ժամանակ, հետագայում սեռական կյանքում լինում են խնդիրներ?
Դա կախված է դրանից թե ամուսինը ինչպիսի փսիխոէմոցիոնալ հոգեկերտվածք ունի, ինչպիսին է նրա պատկերացումները և սպասումները ծննդաբերական պրոցեսից, ինչ ազդեցություն կունենա կնոջ երկունքի ցավերի տեսարանը նրա վրա. երբեմն ոչ բժշկական կրթություն ունեցող անձինք կարող են պաթոլոգիկ ընկալել այդ լարված իրավիճակը, հետագայում ենթագիտակցորեն վերհիշեն այդ ամենը, որի պատճառով առաջանա սեքսուալ դիսֆունկցիա՝ ձևավորվի մի իրավիճակ, երբ ամուսինը վախենում է ունենալ սեռական հարաբերություն՝ չվնասելու և կնոջը նույն իրավիճակում հայտնվելուց խուսափելու պատճառով (կարծես ինքնամեղադրման մտքեր են առաջանում): Սակայն եթե ամուսինը հոգեբանորեն պատրաստ է դրան, անցել է համապատասխան նախապատրաստական կուրսեր, հոգեպես կայուն է և իրապես ցանկանում է լինել կնոջ կողքին (ոչ թե, որ կինն է ցանկանում դա ), ապա դա կարող է դրական անդրադառնալ և կնոջ և ամուսնու վրա. առավել կայուն և ջերմ կլինեն նրանց փոխադարձ հարաբերությունները:
Իհարկե մեր իրականության մեջ իմ կլինիկական աշխատանքի ընթացքում տեսել եմ բազմաթիվ դեպքեր, երբ տղամարդու վրա ծննդաբերության պրոցեսին մասնակցելը բացասական ազդեցություն է գործել իրենց սեռական կյանքի վրա, սակայն լինում է և հակառակ իրականություն, երբ դա դրական է ազդում ամուսնական կյանքի վրա, կարծում եմ ամեն ինչ կախված է նախապատրաստումից և սպասումներից: