«Խորհուրդներ սեքսոլոգից». Ի՞նչ մեթոդներով կարելի է խուսափել անցանկալի հղիությունից (18+)
Խորհուրդներ սեքսոլոգից
ArmDaily.am-ը շարունակում է «Խորհուրդներ սեքսոլոգից» շարքը, որի շրջանակներում Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. դոցենտ Սևադա Հակոբյանի հետ զրուցում ենք մեր ընթերցողներին հուզող կարևոր հարցերի մասին:
Այս անգամ փորձել ենք պարզել` անցանկալի հղիությունից ի՞նչ մեթոդներով կարելի է խուսափել, որն է պաշտպանվելու ամենաանվնաս տարբերակը:
Չպլանավորված հղիությունից պաշտպանվելու կամ բեղմնականխման մի շարք մեթոդներ են հայտնի: Իհարկե դրանցից որևէ մեկը չունի բացարձակ արդյունավետություն, սակայն 2 և ավելի մեթոդների համակցման պարագայում խիստ բարձրանում է էֆեկտիվությունը:
Մեխանիկական մեթոդներից ամենատարածվածը և անվտանգը դա պահպանակն է: Պահպանակը մինչև այժմ մնում է անցանկալի հղիություններից և սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներից պաշտպանվելու ամենաանվտանգ մեթոդը:Արդյունավետությունը օգտագործման տեխնիկայի ճիշտ պահպանման դեպքում բավականին բարձր է: Այն հաճախ կարող ենք խորհուրդ տալ այն դեպքերում, երբ կնոջը, բժշկական նկատառումներից ելնելով, հակացուցված է հորմոնալ բեղմնականխիչների և ներարգանդային պարույրների կիրառումը (բեղմնականխման էֆեկտը բարձրացնելու համար կիրառվում են սպերմիցիդ քսուքներ պարունակող պահպանակներ):
Կանաց ներարգանդային պարույրը նույնպես համարվում է բեղմնականխման անվտանգ և արդյունավետ միջոց: Հաճախ այն կիրառվում է նույնիսկ կանանց որոշակի խնդիրների ժամանակ, որպես բուժական միջոց:
Հորմոնալ բեղմնականխման միջոցները կիրառվում են միմիայն բժշկական ցուցումներով և նշանակմամբ, օրգանիզմի հորմոնալ ֆոնը հսկողության տակ պահելով:
Հղիության պլանավորման և բեղմնականխման մեթոդների տիրապետումը շատ ցանկալի է նաև այն տեսանկյունից, որպեսի բացառվի հղիության ընդհատումները՝ պայմանավորված չպլանավորված հղիությամբ: