Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Հայաստանի օրվա իշխանությունները գործել են որպես թշնամի, այսինքն ինչ կաներ Ադրբեջանը, եթե Հայաստանում լիներ իշխանություն՝ կոնկրետ Սյունիքի հետ կապված․ Հայկ Նահապետյան

Հարցազրույց
ArmDaily.am-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ, պահեստազորի սպա Հայկ Նահապետյանը։
 
- Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի սահմանին անընդմեջ շարունակվող սադրանքները, հրադադարի խախտումը և մյուս կողմից էլ ՀՀ ՊՆ-ի կողմից ծրագրվող մասշտաբային զորավարժությունները հանրության շրջանում մոտալուտ հնարավոր պատերազմի մասին խոսակցությունների հիմք են դարձել։ Այդ մտահոգությունները կիսո՞ւմ եք։
 
- Ցանկացած երկիր, երբ ցանկանում է պատերազմել՝ իր առաջ խնդիր է դնում հաղթելու։ Հաղթելու երկու գրավական կա։ Առաջինը՝ իր ռազմական գերակայությունը, որով տվյալ երկրի հատուկ ծառայությունները զեկուցում են երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ ռազմական գործողությունների սկսման ընթացքին և ավարտին 100 տոկոսով հիմնավորվում է իրենց հաղթանակը։ Սա առաջին։ Պատերազմող երկիրը պետք է ունենա իր ռազմաքաղաքական ղեկավարության սեղանին դրած հիմնավորում։ Երկրորդ, այնուամենայնիվ, պատերազմը տարածաշրջանային և աշխարհաքաղաքական առումով ինքը կարող է նաև հետևանքներ թողնել նաև այլ երկրների և նրանց անվտանգության վրա, ուստի և կոնկրետ մեր տարածաշրջանում պատերազմ սկսել առանց հաշվի առնելով իրողություններ, որտեղ, մասնավորապես, շահերի բախում կա Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի դաշնության, Միացյալ նահանգների, Եվրամիության, Չինաստանի, Թուրքիայի հետ, որևիցե երկիր չի որոշի ինքնուրույն պատերազմ սկսել, քանի չկա որոշակի առումով կոնսենսուս։ Կամ ուժային կենտրոններից մեկը այնքան ուժեղ է, որ իր մրցակից երկրի կարծիքը կարող է անտեսել։ Ուստի Ադրբեջանն այս պարագայում այդ երկու գործոններից զրկված է։ Առաջինը՝ ռազմական գործողություններ սկսել դա ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ է սկսելու, եթե սկսի Հայաստանի դեմ։ Այսինքն, ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ը և Ռուսաստանի Դաշնությունը ուղղակի լուրջ զինական միջամտություն են ունենալու՝ կատարելով իրենց պարտավորությունը։
 
- Բայց ՀԱՊԿ-ի կողմից հնչող ու Ռուսաստանի առաջին դեմքերի կողմից արվող հայտարարություններն այլ բանի մասին են խոսում։ Օրինակ Զասն ասում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի մեջ այսօր սահմաններ չկան՝ կա շփման գիծ։ Այս հայտարարություններն ինչպե՞ս համադրենք Ձեր ասածի հետ։
 
-Երբ Զասն ասում է շփման գիծ՝ բա իհարկե շփման գիծ է։ Իսկ որևիցե մեկը հիմա կարո՞ղ է Հայաստանի և Ադրբեջանի սահմանը ամրագրված որպես պետական սահման ցույց տալ։ Կա՞ այդպիսի բան՝ դա առաջանում է, երբ երկու պետությունների միջև ընթանում է դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը և ավարտվում է։ Երբ պետական սահմաններն այլևս երկու պետությունների ամրագրված քարտեզներն ու փաստաթղթերն ամբողջովին տրվում է Միացյալ Ազգերի կազմակերպության համապատասխան հանձնաժողովներին։ Նման գործընթաց Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա։ Եվ հետևաբար, որտեղ կա հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ իհարկե այդ գիծը շփման գիծ է։ Սահման որպես այդպիսին պետական՝ գոյություն չունի՝ Զասը ճիշտ է ասում։ Հիմա ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի կեցվածքին, եթե Դուք ՀԱՊԿ-ին դիմում եք մի իրողության մասով, որը չի արտացոլում առկա իրողությունները և հետո պահանջում եք, որպեսզի ՀԱՊԿ-ը առկա իրողություններին համարժեք գնահատի՝ դուք առնվազն անկեղծ չեք կամ իրավիճակը խեղաթյուրում եք։ Խոսքը հետևյալի մասին է՝ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները առանց դիմադրության մտան Հայաստանի Հանրապետության տարածք՝ Սյունիքի մարզի Սև լիճ կոչվող տարածքում վերցնելով բարձունքներ։ Այսինքն, տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտում, ագրեսիայի հետևանքով և որպես վերջնարդյունք որոշակի տարածքներ օկուպացվեցին։ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ՀԱՊԿ անդամ երկիր դիմելուց առաջ նախ ինքը պարտավոր էր դիմագրավել այդ ներխուժմանը, որը ունակ էր անել։ Դա այլ հարց է, թե ինչի ռազմաքաղաքական ղեկավարությունը թույլ տվեց, որ Ադրբեջանն այդ տարածքում ներխուժի։ Դա քրեորեն պատժելի արարք է, որից երկու-երեք օր հետո Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ այո, Ադրբեջանի կողմից տեղի է ունեցել մեր որոշակի տարածքների բռնազավթում և շատ տրամաբանական է, որ ՀԱՊԿ կանոնադրության համաձայն ՀՀ պատկան կառույցները դիմեին կանոնադրության 4-րդ հոդվածով, որտեղ արձանագրվում էր կոնկրետ մեր երկրի նկատմամբ ագրեսիայի իրականացման և որպես հետևանք որոշակի տարածքների օկուպացիան։ Այնինչ, Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ-ին դիմեց սպառնալիքի առկայության և խորհրդատվություններ անցկացնելու ձևաչափով, որը համարժեք չէր առկա իրավիճակին։ Օրվա իշխանությունները ՀԱՊԿ-ին չդիմեցին առկա հոդվածով, որն արտացոլում էր առկա իրողությունները։
 
- Ինչո՞ւ։
 
- Որովհետև ՀԱՊԿ-ին դիմելը օրվա իշխանությունների համար իմիտացիա էր։ Նախ առաջինը, պետք էր ՀԱՊԿ-ին դիմել, երբ մենք մեր ուժերով՝ նկատի ունեմ Զինված ուժերը, դյուրին կերպով կարող էին հետ մղել ադրբեջանցիների ներխուժումը։ Առավել ևս, որ մենք այդ ժամանակ գտնվում էինք բարձրունքների վրա՝ երկու բարձունքների վրա մեր զինված ուժերի երկու հենակետերն էին, մենք կարող էինք պատասխանել առանց ՀԱՊԿ-ին դիմելու, առանց Ռուսաստանին ու միջազգային հանրությանը դիմելու։ Ի դեպ, այնպես, ինչպես եղավ վերջերս Գեղարքունիքում, որտեղ հակառակորդը մեկ հենակետ վերցրեց՝ մեկ, երկու, հետո մեր մասնագիտական, պրոֆեսիոնալ պատասխանի արդյունքում հակառակորդը հետ շպրտվեց՝ տալով բազմաթիվ զոհեր, որի մասին Ադրբեջանը ուղղակիորեն լռում է։ Ինչը չարվեց Սև լճի շրջակայքում, այո, դա հարց է, որը, կարծում եմ, տեղին է օրը 24 ժամ Փաշինյան Նիկոլին հարցնել, որովհետև դրա տակ բավականին լուրջ բաներ կան թաքնված։ Եվ այդ առումով ՀԱՊԿ-ին դիմելը ՀԱՊԿ-ի վարկաբեկման նպատակ ուներ, որովհետև եթե դու համապատասխան հոդվածով չես դիմում, բայց հետո քարոզչական առումով սկսում ես բարձրաձայնել, թե ինչու ՀԱՊԿ-ն իր պարտականությունները չի կատարում, երբ որ նա իր պարտականությունները պարտավոր է կատարել գործող կանոնադրության կետերի համաձայն, իսկ դու դիմել ես ընդամենը խորհրդատվություններ անցկացնելու։ Եվ գնահատում ես իրավիճակը ներսում, բարձրաձայնելով , որ մեր տարածքի ներսում ագրեսիա է իրականացվել և որոշակի տարածքներ օկուպացվել ու ՀԱՊԿ-ին դիմում ես սպառնալիքների պայմաններով, սպառնալիք կարող է լինել առանց քո երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու ժամանակ։ Օրինակ, Տաջիկստանի հանրապետության սահմանին մենք երկու շաբաթ առաջ Թալիբան կոչվող իսլամիստական խմբավորումները, երբ Աֆղանստանում իշխանություն են վերցնում, իրենք մոտեցան Տաջիկստանի սահմանին՝ տասնյակ հազարներով զինված ստորաբաժանումներով։ Տաջիկստանի ղեկավարություն այդ սպառնալիքը գնահատեց, որ դեռևս իր երկրի տարածք չէր մտել, Տաջիկստանն էլ ՀԱՊԿ անդամ երկիր է, այդ իրավիճակը գնահատեց որպես իրատեսական վտանգ և ՀԱՊԿ-ին դիմեց համարժեք հոդվածով։ ՀԱՊԿ-ը հաջորդ օրը իսկ արձագանքեց՝ օրերս մեծ զորավարժությունուններ են լինելու, զինտեխնիկան, զինանձնակազմն ամբողջովին Տաջիկստանում է։ Եթե չեն դիմում ՀԱՊԿ-ին ճիշտ հոդվածով՝ հետո մի պահանջեք, թե ինչու ՀԱՊԿ-ը իբր իր պարտականությունները չի կատարում։
 
- Սև լճի տարածքում ինչո՞ւ մեր կողմից չկիրառվեց Գեղարքունիքի նույն օրինակը։
 
- Նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններում որևիցե խոսք չկա Սյունիքում միջանցքի մասին։ Միջանցքը ինքը ճանապարհ չի միայն, այն որոշակի տարածք է, որը ունի ստատուս, կարգավիճակ, ընդ որում այդ կարգավիճակի մեջ կարող է ամրագրված լինել, որ երրորդ երկրի զինական ներկայություն պիտի լինի այդ միջանցքում, այնպես, ինչպես օրինակ Բերձորի կամ Լաչինի միջանցք կոչվածը, որը միայն ճանապարհ չի։ Բայց նաև մտնում է երրորդ երկրի զորք՝ Ռուսաստանի Դաշնությանը զորքը, ճի՞շտ է։ Ուրեմն, միջանցքը ստատուս է և այդ ստատուսը թույլ է տալիս այդ տարածքում այլ երկրների որոշակի կառույցների ներկայություն և իրավունքներ։ Հիմա Ադրբեջանը և Թուրքիան անընդհատ խոսում են միջանցքի մասին, որպեսզի իրենց զինական և ոչ միայն զինական ներկայությունը լինի այնտեղ։ Հայկական կողմը արձանագրում է, որ նման խոսակցություն, պայմանավորվածություն, կետ չկա ոչ նոյեմբերի 9-ի, որ հունվարի 11-ի համապատասխան հայտարարությունների մեջ։ Հիմա ինչո՞ւ թույլ տրվեց, որպեսզի ադրբեջանական զինուժը կարողանա Սև լճի մոտակայքում վերցնել բարձունքներ։ Ասեմ ձեզ, որ Սև լճի ջուրը ոռոգում է մի շարք գյուղերի գյուղատնտեսական մշակվի հողերը։ Այսինքն, եթե վաղը չէ մյուս օրը այդ գյուղերը չունենան ջուր՝ ինքնաբերաբար իրենք կրող են դուրս գալ, որովհետև ապրելու հնարավորություն իրենք չունեն։ Ադրբեջանի քաղաքականությունն է սահմանամերձ բոլոր բնակավայրերում ստեղծել հայերի համար անելանելի վիճակ՝ սադրանքներով, վախի մթնոլորտ ստեղծելով, գերեվարումներով, գյուղատնտեսական մեքենաների առգրավումով, կենդանիներին քշել տանելով, պայմաններ, որտեղ հայ մարդը չցանկանա ապրել, որովհետև այդտեղ կատարվում է միջազգայնորեն և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հիմնարար իրավունքների կոնվենցիայով ամրագրված իրավունքների խախտումներ՝ ապրելու, աշխատելու, սեփականն ունենալու իրավունքները ոտնահարվում են։ Եվ այդ բարձունքները Սև լճի շրջակայքում, որ վերցրեց Ադրբեջանը հետո հայկական կողմը զինական առումով որևիցե պատասխան չտվեց, ընդ որում, հիմա շատ ավելի դժվար է հետ վերցնելը։ Որովհետև նրանք ինժեներական աշխատանքներ են կատարել և ամրագրել են բարձունքները՝ այդ բարձունքները վերցնելը հիմա գլխացավանք գործ է։ Այսինքն, լուրջ օպերացիա պետք է արվի, իսկ դա ոչ միայն տեղային նշանակության մարտեր են, ինչպես եղավ օրինակ Սոթքում։
Այդտեղ կարող են լուրջ ստորաբաժանումներ ներգրավված լինեն, հրետանի, օդուժ աշխատի, հրթիռներ աշխատեն, որպեսզի մի քանի բարձունքները, որտեղ ադրբեջանցիները նստել են՝ հետ վերցնեն։ Հայկական կողմը համարժեք չի գնահատում վտանգները՝ սա խոսում է հայկական կողմի ոչ պրոֆեսիոնալիզմի մասին։ Պրոֆեսիոնալ չէին, չէին գիտակցում, պատերազմից հետո անցել էր փաստորեն յոթ միս և այդ տարածքներում մենք ամրացված կետեր չունեինք՝ կանխարգելելու հակառակորդի ներթափանցումը։ Սա ակնհայտ բացթողում է։
 
- Սրա հետևանքով թշնամին ի՞նչ նպատակներ կարող է հետագայում իրագործել։
 
- Հակառակորդը նպատակ ունի ցամաքային մի ճանապարհ Մեղրիից, Ագարակից Լաչին, այսինքն Բերձոր, Գորիս, Սիսիանի կողքով Անգեղակոթ, եթե չեմ սխալվում, հետո ուղղակիորեն իջնում է Նախիջևան։ Այ այդ բարձունքները իրականում այդ Սիսիանի կողքի տարածքներն են, ընդ որում, ավելին ասեմ, Սիսիանի օդանավակայանը մեր դաշնակից երկիրը այս կամ այն չափով օգտագործում է ռազմական նպատակների համար՝ առանց փակագծերը բացելու։
Այդ բարձունքները իշխում են և Սիսիանի, և օդնավակայանի և Գորիսի վրա։ Այսինքն, իրականում այդ բարձունքները հանձնվել են հակառակորդին տալով ռազմավարական առումով լուրջ գերիշխանություն տարածաշրջանում իր ներկայությամբ, որովհետև հեռավորության վրա կարող են հրետակոծել, տեխնիկա հանել և խփել դյուրին կերպով։ Եվ այդ բարձունքներ տալը հանցավոր անփութություն է։ Ես էլ ասում եմ թշնամություն է, այսինքն Հայաստանի օրվա իշխանությունները գործել են որպես թշնամի, այսինքն ինչ կաներ Ադրբեջանը, եթե Հայաստանում լիներ իշխանություն՝ կոնկրետ ասենք Սյունիքի հետ կապված, այդ բարձրունքների հետ կապված։ Ամեն ինչ կաներ, որպեսզի Ադրբեջանի զինուժը գար այդ բարձունքների վրա հաստատվեր։
 
- Բայց ասում են, որ պատերազմից հետո ռեսուրս չունի մեր բանակը։
 
- Դրանք բամբասանքի մակարդակի խոսակցություններ են։ Այո, մենք կորուստներ ունենք, Ադրբեջանը եռակի, քառակի չափով ավելի կորուստներ ունի մարդկային, տեխնիկայի կորուստներ ունենք։ Ադրբեջանը ևս ունի՝ նրանն ավելի շատ է, մենք ընդամենն այս պահին որոշակի առումով բարոյա-հոգեբանական վիճակի խնդիր ունենք, պարտված երկրի բանակի զինծառայողի հոգեվիճակը ավելի թույլ է պատերազմում հաղթելու, այդ կամային որակներն ունենալու, բայց դա վերականգնվող է, այնպես չէ, որ երկիր մոլորակի վրա մի պետության բանակ, որ պարտվել է՝ ինքը հավերժ պարտվել է։
 
Հայկա Ալոյան
 
 
 
Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™