N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի Անդրանիկ Քոչարյանը՝ ՆԳ նախարար, իսկ ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է. մամուլ Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն կաշխատեն խուսափել պատերազմից. Արման Մելիքյան Ռուսները Մեղրի-Ագարակ ճանապարհին անցակետ են տեղադրել. Վահե Գասպարյան (տեսանյութ) Հայաստանը դեռևս կորոնավիրուսային հիվանդության վերելքի շրջանում է. համաճարակաբան  Ի՞նչ իրավիճակ է սահմանին և ի՞նչ է հայտարարել Չավուշօղլուն. լրահոս Մարդիկ մեկը մյուսին են նայում, տեսնեն ով առաջին քայլը կանի. Աղավնոյի նախկին համայնքապետը՝ գյուղը լքելու մասին Ի՞նչ ունեցվածք ունի Արսեն Թորոսյանը Չնայած ունեմ բավականին թվով հետևորդներ, սակայն ինձ բլոգեր չեմ համարում․ Արուս Պիվազյան Թուրքիան անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում «օրինական» ձևով իր զորքը տեղակայելու համար․ Ռուբեն Սաֆրաստյան Ի՞նչ է դեպրեսիան և ինչպե՞ս այն հաղթահարել․ մեկնաբանում է հոգեբանը Շփման գծում որևէ պայքար չի ընթանում, պատերազմը Երևանի կենտրոնում է. Հայկ Մարտիրոսյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ոսկեպարում տեղակայված ռուսական ուժերը անկլավներն Ադրբեջանին փոխանցելու համար են, ոչ թե Հայաստանը պաշտպանելու. չեմ հավատում, որ մերոնք կրակ կբացեն, երբ նրանք ներխուժեն. Արա Պապյան

Քաղաքական

Նախօրեին «Արմենպրես»-ը, հղում կատարելով ԶԼՄ-ներին և տելեգրամյան ալիքներին, հայտնել էր, որ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտպանության նախարարին կից կոլեգիայի օգոստոսի 5-ին կայացած նիստում հրամայել է ոչնչացնել ՀՀ սահմանը հատելու փորձ անող ադրբեջանցի զինվորականներին: Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ իհարկե «ոչնչացնել» եզրույթը չկար, փոխարենը նշվում էր, որ «Պաշտպանության նախարարը խիստ հանձնարարական է տվել բացառել հակառակորդի առաջխաղացման կամ դիրքային բարելավման ցանկացած փորձ»։

ArmDaily.am-ի հետ զրույցում քաղաքագետ Արա Պապյանն ընդգծեց, որ թշնամուն ոչնչացնելը, եթե նա ներխուժում է քո երկրի տարածք և ոտնահարում է քո ինքնիշխանությունը՝ բնական է, դրա համար լրացուցիչ հրամաններ պետք չէ տալ, խնդիրն այն է, որ դրա համար, կարծես թե, մենք հակառակ հրամանն ունեինք՝ կրակ չբացել թշնամու դեմ։ «Ինչ վերաբերում է որևէ լրատվամիջոցի՝ մի փոքր տարբերվող հրապարակմանը՝ դա հնարավոր է տարբեր պատճառնելով, սկսած դիտավորությունից՝ վերջացրած մի փոքր անփութությամբ։ Բայց ճիշտն ասած՝ ես չեմ հավատում որ մերոնք կրակ կբացեն, երբ նրանք ներխուժում են, պարզապես բոլոր այն տարածքները, որտեղ թշնամին կա, կամ կներխուժի՝ մերոնք դա կգնահատեն, բնութագրեն կամ որպես ադրբեջանական տարածք, կամ վիճելի տարածք։ Դեռ կհստակեցվի։ Որպեսզի պատասխան կրակ բացվի՝ դրանով իսկ խուսափելով առճակատումից։ Այստեղ խնդիրը նույն հարթության վրա է, ինչ Ռուսաստանն է առաջ տանում, այն է՝ քանի դեռ չկա Հայաստան-Ադրբեջան սահման, որևէ խոսք չի կարող գնալ սահմանապահների տեղակայման մասին,կամ ՀԱՊԿ-ի կողմից աջակցության մասին, կարծում եմ՝ այս ամբողջ գիծը տարվում է նրան համար, որպեսզի հայկական կողմին պարտադրեն, այսպես կոչված՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը և սկսեն դելիլիտացիա և դեմարկացիա»։

Անդրադառնալով Տավուշի Ոսկեպար համայնքում ռուսական զորքերին ուղեկալի տեղակայմանը՝ նա ընդգծեց, որ կդժվարանա ասել, թե ինչու են առհասարակ դրանց կոչում սահմանապահ ուղեկալներ, այն դեպքում, երբ դրանք սահմանապահ զորքեր չեն, այլ ռուսական զինված ուժերի զորքերին են։ «Կարող եմ ենթադրել, որ դրանք 102.-րդ բազայի ինչ-որ ստորաբաժանումներ են։ Շատ կարևոր է , թե որտեղ են դրանք տեղակայվում։ Որքան հասկանում եմ՝ Վերին Ոսկեպարի մասին է խոսքը, այսինքն, իրենք գրավում են այն անկլավները, որոնք պետք է հանձնեն Ադրբեջանին։ Հանձնումը տեղի չի ունենալու միանգամից՝ հայերից ադրբեջանցիներին, հանձնումը տեղի է ունենալու հայերից ռուսների միջնորդությամբ։ Իմ կարծիքով՝ դա է տեղի ունենում։ Մինչդեռ մենք ինքնախաբեության մեջ ենք, դրա մասին ասել է Նիկոլ Փաշինյանը, դրա մասին շատ վերլուծաբաններ ասել են, ասել են չէ՞, որ Նիկոլը տալիս է ամեն ինչ, այսինքն, նաև անկլավները, որքանով են այդ անկլավները օրինական-անօրինական, որքանով են հայ- ադրբեջանական վարչական սահմանն օրինական՝ դա չի հուզում մեր իշխանություններին, իրենց նպատակն հետևյալն է՝ տվեք ինչ ուզում են ու խնդիր չեք ունենա ապագայում։ Ես վստահ եմ, որ սրան հաջորդելու է շատ ավելի վատ ռազմաքաղաքական իրավիճակ Հայաստանում և Հայաստանի շուրջ։

Այսինքն, Ոսկեպարում տեղակայված ռուսական ուժերը նրա համար են, որ անկլավները փոխանցեն Ադրբեջանին, ոչ թե Հայաստանը պաշտպանեն։ Ոսկեպարում մենք ընդհարումներ կամ բախումներ չունեինք չէ, որևէ ադրբեջանական ուժեր չէին մտել։ Եթե իսկապես մեր սահմանները պաշտպանելու մասին է խոսքը, իրենք, օրինակ, պետք է գնային Սև լճի մոտ։ Նույն ԳՇ-ի տվյալներով և իրենց սահմանները պարունակող քարտեզներով հստակ է, որ Սև լճի 80 տոկոսն Հայաստանում է գտնվում, 20 տոկոսը՝ Ադրբեջանում, այնինչ այսօր գրեթե ամբողջն իրենց վերահսկողության տակ է, մեզ մի փոքր միջանցք են թողել, այսօր էլ 1000 հոգի ադրբեջանցի զինծառայող է այնտեղ կուտակված։ Հիմա որ իբր պաշտպանության նախարարը հրաման է տալիս «ոչնչացնել» էդ 1000 հոգուն, մերոնք պետք է ոչնչացնե՞ն։ Չեմ հավատում։ Եթե նման խնդիր լիներ, մերոնք առաջին հերթին պետք է ընդունեին մեզ մեկնած ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ձեռքը, որպեսզի դիմադրելու համար բավարար ուժ ունենային, էլ չեմ ասում՝ ազատագրելու մեր տարածքները։ Հետևաբար, ակնհայտ է դառնում, որ այն ինչ հիմա կատարվում է «հանձնում ենք ու երկարատև խաղաղություն ենք ստանում» իրենց ձևակերպումներն են կյանքի կոչում։ Պատասխան չի տրվում ամենակարևոր հարցին՝ ինչի դիմաց։ Գիտեք ինչի է նման, երբ ասում են. «Եթե ձեզ բռնաբարում են, դուք չեք կարող դիմադրել՝ թուլացեք ու հաճույք ստացեք»։ Հիմա այսօր մեր իշխանությունների հետ սա է կատարվում, չեն կարողանում դիմադրել ու երկիր պաշտպանել՝ փորձում են հաճույք ստանալ, ժողովրդին էլ խաբում են»։

Պապյանը մեկ անգամ ևս ընդգծեց, որ չի կարծում, որ մերոնք քաղաքական որոշում ունեն և ռազմական բավարար կարողություն՝ դիմադրելու համար։ «Դիմադրելու և քաղաքական որոշում փոխելու համար պետք է լինեին նախապես կատարված որոշ քայլեր, նախադրյալներ պետք է լինեն, այսինքն, ոնց են փոխելու, ոնց են դիմադրելու, ոնց են ոչնչացնելու, երբ նրանց կողմից արդեն խրամատավորված, լավ կահավորված դիրքեր են, իսկ մեզ մոտ ինչ-որ մասնավոր նվիրատվություններով տրված վրաններ ու թեթև զենք։ Դիմադրող լինեին, թող Քարվաճառում դիմադրեին մի թղթի ստորագրությամբ 4,5 հազար քմ տվեցին, հիմա ի՞նչ է 1000քմ այստեղ, ոչ չտան, էդպես մարմանդ ադրբեջանցիք առաջ են գալու»։

Տեր Ներսես աբեղա Հարությունյանը նշանակվել է Միլանի հոգեւոր հովիվ
Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու վրայից հեռացնում են խաչերը
Երևանի 43-ամյա բնակիչը Ստեփանակերտի բնակարաններից մեկից ոսկյա զարդեր է գողացել
Երիտասարդության օրը կնշվի 2022 թ. «Երիտասարդական մայրաքաղաք» Հրազդանում և ՀՀ մարզերում
Էգեյան ծովում 50 միգրանտների որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև միջխորհրդարանական համագործակցության խորացմանն ուղղված հարցեր
Հայ աթլետները 5 մեդալ են նվաճել
Զինվորի դի է հայտնաբերվել, իսկ Բալասանյանը ադրբեջանցիների հետ գնացել է Բերձոր. լրահոս
Ամբողջ բուսականությունը 15-20 կմ շառավղով կոչնչանա
Ձերբակալվեցին զենք ու թմրանյութ ապօրինի պահելու համար
Կինոթատրոնից՝ Գռզոյի բազառ
31-ամյա վարորդը Opel Zafira-ով հայտնվել է դաշտում
Դպրոցականների միջազգային օլիմպիադաների մասնակիցները և հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ
86-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած
Ավետիսյանների ընտանիքի երեք զինվորների պատմությունը
N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի
Թուրք պաշտոնյան պնդել է, որ Մեծամորի ատոմակայանը վտանգ է ներկայացնում Թուրքիայի ու Ադրբեջանի համար
Ինչպե՞ս է ԱՄՆ-ում ինքնաթիռը վթարային վայրէջք կատարում մայրուղու վրա և հրդեհվում
Ռուստամ Բաքոյանը և Իրաքյան Քրդստանի նախարարը քննարկել են համագործակցության խորացման մի շարք հարցեր
Վերնիսաժում արդեն կարող եք գնել Արցախից մի բուռ հող՝ ձեր մի կտորը Արցախից․ Նաիրա Զոհրաբյան
Կրակոցներ Փարիզի օդանավակայանում. կա զոհ
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Մամուլի ազատության 2022 թ. ինդեքսում Հայաստանը տարածաշրջանի առաջատարն է
Ըստ վերլուծության՝ հայաստանցի կանայք տղամարդկանցից ավելի պահանջատեր են հողերի հարցում. Էլբակյան
Կրակոցներ ու ծեծկռտուք Ծովինար գյուղում
Բաքվի բռնապետի արտգործնախարարի հայտարարությունը խաբեություն է. իրանագետ
Ալիևը Կոնիայում հանդիպել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության ղեկավարի հետ
Խստացված վերահսկողություն միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ
ՄՊՀ-ն վարույթ է հարուցել Globbing-ի, ONEX-ի, Հայփոստի նկատմամբ
Oգոստոսի 9-ից 10-ը բացահայտվել է հանցագործության 58 դեպք
Արցախի ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր
Ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի
Առինջի գյուղում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երկու անձ կալանավորվել է
ՊԵԿ-ի նոր բացահայտումը բենզինի և դիզելային վառելիքի ներմուծման ոլորտում
Ցավում եմ, որ առիթ եմ ունեցել այս խայտառակ կազմակերպության հետ առընչվելու. Ռոբերտ Ղևոնդյան
Խաթարվել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի երթևեկությունը
Օգոստոսի 26-ին և 27-ին Գյումրիում կանցկացվեն Երևանի օրեր
Իրականացվում են կողաշրջված մեքենայի դուրսբերման աշխատանքներ
Անդրանիկ Քոչարյանը՝ ՆԳ նախարար, իսկ ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է. մամուլ
Այս վարչակարգը «խաղաղության դարաշրջան» խոստանալով՝ բերելու է նոր պատերազմ. ՀՅԴ Բյուրո
Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել
Բռնությամբ տեղահանում են այն հայազգի մարդկանց, որոնք արդեն ենթարկվել են բռնագաղթի Սումգայիթից, Բաքվից. Դանիելյան
Արարատի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի
ԿԳՄՍՆ-ն հայտարարել է «Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ստեղծում և ներդրում» ծրագրի ձեռքբերման մրցույթ
Օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել. ԱՀ ՊԲ
ՇՄ նախարարի տեղակալը շրջայց է կատարել ձկնաբուծարաններում, ծանոթացել խնդիրներին
ԶԻԼ-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փողոցներում տեղադրված կանգնակները հեռացվում են, տեղադրողները՝ տուգանվում․ Երևանի քաղաքապետարան
1 ոսկի և 3 բրոնզ. հայ մարզիկները մեդալներով են վերադարձել
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 2.2 հա տարածքում բռնկված հրդեհները
Օձերի վերաբերյալ 6 ահազանգ է ստացվել ԱԻՆ-ում
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™