Այնքան դժվար է գնալ Եռաբլուր ոչ թե իրենց հետ, այլ իրենց մոտ. 132 դպրոցում բացվեց հուշաքար (տեսանյութ) ՄԻԵԴ-ի վճռին ծանոթանալուց հետո դատախազությունը մեծ հիասթափություն է ապրելու․ Արամ Վարդևանյան Վախի մթնոլորտ են ստեղծել, հենց մեկը արտահայտվում է, որ ինքը ցանկություն ունի առաջադրվել այս կամ այն համայնքի ղեկավարի պաշտոնում՝ ԱԱԾ-ն ու դատախազությունը նրան այցելում են․ Վահե Հակոբյան Ինչո՞ւ է նախարարությունը հանդիպումներ անցկացնում թանկարժեք հյուրանոցների դահլիճներում Հիմնական թեման երևի Սյունիքի կարգավիճակը և ռուսական ներկայության պայմանները. Ստեփան Դանիելյանը՝ Պուտին-Էրդողան հանդիպման մասին Ինչ անի գործատուն, որ եւ աշխատակիցների հետ խնդիր չունենա, եւ ստուգողների Անհայտ աղբյուրների դեմ՝ հայտնի լրատվամիջոցներին պատժելով. լրագրող-պատգամավորների հերթական օրինագիծը՝ ընդդեմ խոսքի ազատության ՄԻԵԴ վճիռը ուշացած է, այնպես չէ, որ «Հայկական ժամանակն» է ինձ խնդրել, ես եմ արել ու արել եմ այդ օրվա իմ համոզմունքի համաձայն, ափսոսելու բան չկա. Տիգրան Աթանեսյան 10 պատգամավոր դիմել է բնակարանի վարձի փոխհատուցման համար 100 հազար դրամ գումար ստանալու նպատակով. ովքե՞ր են նրանք Ով է նա․ պայքարեցինք, բայց չհասանք․ քաղաքացիները՝ Իշխան Սաղաթելյանի մասին (տեսանյութ) Սյունիքի մարզի Տեղ համայնքում տեղակայված հայկական դիրքերից մեկի վրանում հրդեհի հետևանքով պայթել է ամբողջ զինամթերքը. մանրամասներ միջադեպից Մոտենալով հայկական դիրքին՝ ավտոմատով կրակել է իր գլխին. մանրամասներ Սև լճի տարածքում ադրբեջանցի զինծառայողի ինքնասպանությունից
Լավագույն տեսանյութերը. Youtube


Մեծագույն խնդիրն է ԶՈՒ բարեփոխումների գործընթացն առավելագույն թափով իրականացնելը. վարչապետը ԶՈՒ բարձրագույն սպայակազմին է ներկայացրել Պաշտպանության նորանշանակ նախարարին

Տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության աշխատակազմին և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել Պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանին:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին պաշտպանական գերատեսչությունում կատարած աշխատանքի համար և շնորհավորել Արշակ Կարապետյանին՝ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ: Վարչապետը նշել է, որ ինչպես Վաղարշակ Հարությունյանը, այնպես էլ Արշակ Կարապետյանը նախարարի պարտականություններն ստանձնում է չափազանց բարդ իրավիճակում: «Ես խոսում եմ տարածաշրջանի իրադրության մասին, որը, ցավոք, չենք կարող կայուն համարել: Բայց նաև կարծում եմ, որ սա լավ առիթ է, որպեսզի ես որոշ նկատառումներ ներկայացնեմ այդ կապակցությամբ:

Առաջինը՝ ուզում եմ արձանագրել, որ այսօր Հայաստանի Հանրապետության շուրջ ունենք բավականին լարված իրավիճակ: Գիտեք նաև, որ մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ապօրինի կերպով հատել են Հայաստանի Հանրապետության սահմանը: Եվ այս ընթացքում բազմիցս քննադատություններ են հնչել, թե ինչու Հայաստանի զինված ուժերը միջոցներ չեն ձեռնարկում՝ այդ իրադրությունը հաղթահարելու համար: Ուզում եմ արձանագրել՝ մեր դիրքորոշումը ի սկզբանե եղել է հետևյալը. քանի դեռ կա հնարավորություն՝ իրադրությունը լուծել դիվանագիտական, քաղաքական ճանապարհով, մենք գնալու ենք այդ ճանապարհով: Եվ քանի դեռ տեսնում ենք նման հնարավորություն՝ պրոցեսները պիտի տանենք հենց այդ ճանապարհով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը լավ առիթ է համարել այսօրվա հանդիպումը և տեղի ունեցող պրոցեսների վերաբերյալ ԶՈՒ հրամկազմի հետ կիսվել է տեսակետներով և տեղեկատվությամբ: «Ուզում եմ արձանագրել, որ, ըստ էության, Ադրբեջանը շարունակում է որոշակի ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Եվ այդ քաղաքականության առանձնահատկությունը հետևյալն է՝ Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե ինքը տարածաշրջանում և Հայաստանի շուրջ ստեղծել է մի օրակարգ, և ինքը, ըստ էության, պարտադրում է այդ օրակարգը: Այսինքն՝ այդպիսի տպավորություն է ուզում ստեղծել:

Պիտի արձանագրենք, որ մենք մեր սեփական օրակարգն ունենք, և Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, եղել է և շարունակում է մնալ իր միջազգային պարտավորությունների շրջանակում: Եվ մի նրբության մասին նաև պիտի ձեզ տեղյակ պահեմ, որ այդ օրակարգի վերաբերյալ Ադրբեջանը փորձում է սեփական մեկնաբանությունները ներկայացնել, և ինչպես բազմիցս եմ ասել, նպատակն այդ օրակագի հարցերի լուծման վիժեցումն է: Այսինքն՝ իրականում փորձ է արվում հնարավորություն չտալ լուծել հարցեր, որոնք գտնվում են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության օրակարգում»,- ասել է վարչապետը և անդրադարձել կոնկրետ մի քանի կետերի:

«Գիտեք, որ նաև նախընտրական շրջանում բազմիցս խոսել եմ տարածաշրջանի կոմունիկացիաների բացման թեմայի շուրջ: Եվ սա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարևոր դրույթներից մեկն է: Ուզում եմ շատ հստակ լինի և կարծում եմ հրապարակային հայտարարություններից էլ բոլորդ այդ եզրակացություններն արել եք, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է: Եվ ի՞նչ է անում Ադրբեջանը. փորձում է այս թեմային ավելացնել կոմպոնենտներ, որոնք իրենց բովանդակությամբ անընդունելի են Հայաստանի Հանրապետության համար: Նկատի ունեմ, մասնավորապես՝ միջանցքի մասին խոսակցությունները: Բոլորը պետք է իմանան, որ Հայաստանի Հանրապետության տարածքով միջանցքի վերաբերյալ երբեք որևէ պայմանավորվածություն չի եղել: Եվ Հայաստանի Հանրապետությունը ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր այդ թեմայի վերաբերյալ ոչ միայն որևէ պարտավորություն չի ստանձնել, այլև մենք բոլոր դեպքերում, երբ այդպիսի նախադասություններ հնչել են, հստակ մեր դիրքորոշումներն արտահայտել ենք: Եվ այն պայմանավորվածությունները, որ ունենք, ըստ էության, արտահայտված են նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների մեջ:

Շատ է խոսվում այն մասին, նաև՝ քաղաքական դաշտում շահարկումներ են տեղի ունենում, թե կան հայտարարություններին կից ինչ-որ գաղտնի արձանագրություններ, գաղտնի պայմանավորվածություններ: Բացարձակապես որևէ նման բան չկա: Եվ ես շատ կարևոր եմ համարում, որ դուք բոլորդ դա իմանաք:

Կա՞ արդյոք պայմանավորվածություն կոմունիկացիաների բացման վերաբերյալ: Այո՛, կա այդպիսի պայմանավորվածություն: Եվ դա հստակ արձանագրված, ձևակերպված է հունվարի 11-ի հայտարարության մեջ: Ի՞նչ է գրված այդ հայտարարության մեջ: Այդ հայտարարության մեջ գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի հնարավորություն ունենա Ադրբեջանի տարածքով տարանցել բեռներ: Ադրբեջանը պիտի հնարավորություն ունենա Հայաստանի տարածքով տարանցել բեռներ: Ես ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել հունվարի 11-ի հայտարարության տեքստի վրա. այնտեղ շատ հստակ գրված է, որ պետք է քննարկվեն և պայմանավորվածություններ ձեռք բերվեն մաքսային, սահմանապահ, սանիտարական, ֆիտոսանիտարական հսկողության վերաբերյալ: Այսինքն՝ կա հստակ արձանագրում, որ ինչպես ընդունված է տրամաբանորեն և ինչպես տեղի է ունենում, Հայաստանի տարածքը՝ որպես տարանցիկ ուղի օգտագործելու պարագայում, ինչպես մնացած բոլոր դեպքերում է, այդ հատումը պետք է տեղի ունենա այդ կանոններով. ինչպես են օրինակ այսօր հատում Վրաստանի կամ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները: Այսինքն՝ այդ նույն կանոններով: Իհարկե, մենք այդ օրակարգն ենք ընդունել:

Ինչո՞ւ ենք ընդունել այդ օրակարգը: Դա էլ եմ ուզում ասել: Որովհետև Ադրբեջանի վերջին՝ համարյա 30 տարվա քաղաքականությունը եղել է Հայաստանի շրջապափակումը: Այսինքն՝ կոմունիկացիաների բացումն իրականում մեր օրակարգն է, ոչ թե Ադրբեջանի: Որովհետև մենք համարում ենք, որ կոմունիկացիաների բացումով հաղթահարում ենք Հայաստանի Հարապետությունը շրջափակելու Ադրբեջանի քաղաքականությունը: Եվ Ադրբեջանը միջանցքային տրամաբանությունը հենց դրա համար է առաջ բերում՝ իմանալով, որ դա մեզ համար անընդունելի է: Նա ուզում է, որ իրադարձություններն այնպես զարգանան, որպեսզի կոմունիկացիաների բացում տեղի չունենա: Այսսինքն՝ Հայաստանի ապաշրջափակում տեղի չունենա: Սա շատ պարզ տրամաբանություն է: Եվ շատ կարևոր է, որ մենք բոլորս այս նրբություններն արձանագրենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Հաջորդիվ վարչապետն անդրադարձել է սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի թեմային: «Նախընտրական շրջանում ես էլի մի քանի անգամ ասել եմ, որ սա մեր օրակարագն է: Եվ դուք հիշում եք այդ, այսպես ասած, «սարսափազդու» փաստաթղթի արտահոսքի պայմաններում և օրերին կառավարության նիստում ես հայտարարեցի, որ մենք ընդունում ենք այդ օրակարգը և ընդունելու ենք այդ օրակարգը: Դա նաև մեր օրակարգն է, որովհետև ունենալ դեմարկացված և դելիմիտացված սահմաններ, մոտավորապես նույնն է, թե ունենալ պարիսպ սեփական երկրի շուրջ: Եվ ես շարունակում եմ այս դիրքորոշումն ունենալ:

Նախկինում էլ այդ փաստաթղթի քննարկման ժամանակ մենք ասել ենք, որ մեզ համար անընդունելի է ադրբեջանական զորքերի ներկայությունը մեր տարածքում և այդ պայմաններում դեմարկացիայի ու դելիմիտացիայի պրոցես իրականացնելը: Եվ մենք այն ժամանակ հենց այս պայմաններն էինք առաջադրել՝ այդ խնդիրը լուծելու և այդ ճանապարհով առաջ գնալու համար:

Հայաստանի դիրքորոշումները, կարծում եմ, համահունչ են և արտահայտված են միջազգային հանրության դիրքորոշումների հետ, որն արտահայտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության նոյեմբերից հետո հրապարակված մի քանի հայտարարություններով: Շատ կարևոր է նաև արձանագրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, մասնավորապես ապրիլի 13-ի հայտարարությամբ, արձանագրել են կարգավորման անհրաժեշտությունը կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա: Այսինքն՝ ինչի՞ համար եմ սա ասում, որպեսզի հստակ արձանագրենք, որ միջազգային հանրությունն ինքն է արձանագրում կոնֆլիկտի լուծման անհրաժեշտությունը, հետևաբար արձանագրում է կոնֆլիկտի գոյությունը:

Եվ այս առումով էլ պիտի արձանագրեմ, որ մեր մոտեցումները և դիրքորոշումները խնդրի գոյության հատվածով, համահունչ են միջազգային հանրությանը»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ 2021թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխանությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ստացել են մանդատ՝ Հայաստանի Հանրապետության և մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու վերաբերյալ: «Մենք վճռական ենք այս ճանապարհով գնալու համար, բայց պիտի արձանագրենք, որ ցավոք դա միայն Հայաստանի Հանրապետությունից չի կախված: Սա է ամբողջ խնդիրը: Խաղաղությունը, ցավոք, միայն մեզնից չի կախված և կախված է նրանից, թե մեր և միջազգային հանրության ջանքերով ինչքանով կկարողանանք տարածաշրջանի խաղաղությանը սպառնալիք հանդիսացող երկրներին բերել կառուցողական դաշտ, բայց մյուս կողմից մենք պետք է ընդունենք նաև այդ օրակարգը, որ մենք էլ մեր հերթին պետք է լինենք մաքսիմալ կառուցողական, որպեսզի ժողովրդից ստացած մանդատը կարողանանք իրացնել, իհարկե ոչ երբեք Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերի հաշվին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ մեծագույն խնդիրն է՝ Զինված ուժերի բարեփոխումների գործընթացն առավելագույն թափով իրականացնելը: «Մենք բոլորս շատ մեծ պատասխանատվության տակ ենք և պետք է կրենք այդ պատասխանատվությունը: Փաստն այն է, որ ճակատագիրը հենց մեր վրա է դրել, այս օրակարգն առաջադրել և մենք մենք պետք է պատվով դուրս գանք այս մարտահրավերներից: Այստեղ Պաշտպանության նախարարի դերը դժվար է գերագնահատել: Պարոն Կարապետյան, Ձեզ հաջողություն եմ մաղթում այս օրակարգը սպասարկելու և առաջ տանելու գործում: Իհարկե, մենք իրար հետ աշխատում ենք արդեն բավականին երկար ժամանակ, գործնականում ավելի քան 2 տարի և հույս ունեմ, որ նաև մեր համատեղ աշխատանքի պատմությունը կօգնի մեզ, որպեսզի Պաշտպանության նախարարությունը և կառավարության մյուս մարմիններն ու Զինված ուժերը սինքրոն գործեն: Հետևաբար ես մեզ բոլորիս հաջողություն եմ մաղթում այս ճանապարհին»,- ասել է վարչապետը:

Իր հերթին, Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ ունենք ռազմաքաղաքական իրավիճակ, որը պարտադրում է մեզ ունենալ մարտունակ բանակ: «Կարևորագույն խնդիրն է այսօր՝ ավարտին հասցնել մեր բարեփոխումները: Դա է այն երաշխիքը, որ կապահովի մեր պետության անվտանգությունը: Ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել համատեղ ծառայության համար և մաղթել բարի ծառայություն: Ես մնում եմ ձեր շարքերում»,- ասել է նա:

Պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանը նշել է. «Պարոն վարչապետ, թույլ տվեք բոլորիս անունից՝ սկսած զինվորից, վերջացրած նախարարից, շնորհավորել Ձեզ վարչապետի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելու և մեր ժողովրդից ստացած մանդատի կապակցությամբ: Ուզում եմ Ձեզ հավատացնել, որ մենք հասկանում ենք ստեղծված իրավիճակը, մենք հասկանում ենք, թե ինչ պայմաններում ենք ստանձնում այս պաշտոնները և չենք վերաբերվում դրանց որպես պաշտոն: Ես խոսել եմ Կորպուսի հրամանատարների հետ, որոնք մեզ լսում են, խոսել եմ Պաշտպանության բանակի հրամանատարի հետ: Մենք սա համարում ենք որպես պարտականություն, հայ տղամարդու, հայ սպայի պարտականություն՝ իր երկիրը պաշտպանելու համար: Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր երկրում հակառակորդի ոտնձգություններից խաղաղություն ապահովենք, մենք ամեն ինչ անելու ենք մեր սահմանները պաշտպանելու և արդեն նախաձեռնված ներդրումների և բարեփոխումների շնորհիվ հայկական բանակի ռեսուրսները վերականգնելու համար, որպեսզի ՀՀ ԶՈՒ-ն կարողանա լինել տարածաշրջանում իր համբավն ունեցող, հզոր բանակներից մեկը: Շնորհակալություն վստահության համար, մեզ բոլորիս ցանկանում եմ այդ գործում հաջողություն: Աստված մեզ պահապան»:

Ամփոփելով հանդիպումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Աստված մեզ ուժ ու կամք տա, որպեսզի մենք մեր ժողովրդի, մեր պետական ազգային նպատակներն իրագործենք»:

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1597 նոր դեպք
Արտաշատի խճուղում բախվել են KamAZ-ն ու 2 ЗИЛ-երը, որոնցից մեկը եղել է քարով բարձված
Պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հրատապ նիստը․ ՈՒՂԻՂ
Գազ չի լինի
Ռուսական գյուղի բնակիչները վախեցել են 5G ցանցի «ճառագայթումից» և տապալել են բջջային կապի աշտարակը
Ռոնալդ Կումանը որակազրկվեց
Քննարկում խորհրդարանում՝ սահմանադրականության խնդիր առաջացնող իրավական ակտերի թեմայով․ ՈՒՂԻՂ
Երևանի ոսկերչական գործարանի գույքը վաճառվել է հաշվեկշռային արժեքից շուրջ 4 անգամ ցածր գնով. հարուցվել է քրգործ
«Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ ԱԻՆ
Նավթի գներն աճել են
Հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության ավագ տեսուչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու դեպքի առթիվ
Փաշինյանն աշխատանքից ազատել է աշխատակազմի արարողակարգի բաժնի պետին
Ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Opel Vectra-ն ու Ford Transit-ը. 4 վիրավորներից մեկը մանկահասակ երեխա է
Երևանի կանաչապատման հիմնարկը համալրվել է նոր տեխնիկայով
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ժոզեպ Բոռելի հետ․ պաշտոնական
Սաակաշվիլին Ուկրաինան անվանել է հանցագործների համար բակ-անցուղի
Ինչով է պայմանավորված ածուխի գնի բարձրացումը
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1066 նոր դեպք, ունենք 586 առողջացած, 23 մահվան դեպք
Աշխատանքից ազատվելիս աշխատողների հետ վերջնահաշվարկ չկատարելը կամ ոչ ամբողջովին կատարելն ամենատարածված խախտումներից է․ ՄԻՊ
Աշտարակի ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել
Կանադայի դատարանը տնային կալանքից ազատել է Huawei-ի ֆինանսական հարցերով տնօրենին
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի հետ
Պետդեպը դատապարտել է Աֆղանստանում մահապատիժների վերսկսման թալիբների պլանները
Ուրվական-քաղաք Շուշին՝ պատերազմից մեկ տարի անց․ BBC-ի ռեպորտաժը
Աֆղան փախստականները հարձակվել են ամերիկացի կին զինծառայողի վրա
Ստացվել է 15 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ
Բանակայինների ԱԱ. Հայաստանի ընտրանին նվաճել է 2 բրոնզե մեդալ
«Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ՝ Այրք, Վերին Շորժա և Ներքին Շորժա բնակավայրերում
Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի
Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Լավրովն ու Գուտերեշը քննարկել են Ուկրաիայի և Աֆղանստանի հարցը
Համլետ Գասպարյանը կարևոր ավանդ է ունեցել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում. Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն
Շենաթաղ գյուղի մոտակա սարալանջին բռնկված հրդեհն ինքնամարվել է
Ինչ եղանակ է սպասվում
Ռուս խաղաղապահները մինչ օրս ապահովել են 65 հազար մեքենաների անվտանգ երթևեկը դեպի ԼՂ․ ՌԴ ՊՆ
Օրվա աստղագուշակ
Շինարարությունն այսօր Հայաստանի տնտեսության 4 հիմնական հենասյուներից մեկն է. Վահան Քերոբյան
Հրդեհ՝ Վանաձոր քաղաքում
«Փաստ»․ Տարածաշրջանում նկատելի է թուրք-ադրբեջանական տանդեմի ակտիվացումը, որի հիմքում նեոօսմանական և պանթուրքական ծրագրերն են
«Հրապարակ». Քաղաքական տարբեր ճամբարներում հայտնված ազգականները վիճել են ու միմյանցից հեռացել
«Ժողովուրդ»․ Մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանի դեմ հարձակման գործի քննությունը դոփում է տեղում
Լույս չի լինի
«Հրապարակ». Ընդդիմությունը չի մեկնի Ստրասբուրգ
«Ալաշկերտը»՝ Հայաստանի եռակի սուպերգավաթակիր
«Հրապարակ»․ Սիփան Փաշինյանն ընդհատակ է անցել
Պրեմիերա. Սեւակ Խանաղյան եւ Յան Բրաթ՝ «Ներիր ինձ»
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ժոզեպ Բորելի հետ
Քննարկվել են Հայաստանին սահմանակից երկրներով, ցամաքային ուղիներով բեռնափոխադրումների իրականացմանը վերաբերող հարցեր. ՏԿԵՆ
Արագածում դիմավորեցինք առաջին ձյունը. Գագիկ Սուրենյան
Արարատ Միրզոյանի հանդիպումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի հետ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™