Ելույթ էր՝ ոչնչի մասին․ քաղաքագետը՝ ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթի մասին Այնքան դժվար է գնալ Եռաբլուր ոչ թե իրենց հետ, այլ իրենց մոտ. 132 դպրոցում բացվեց հուշաքար (տեսանյութ) ՄԻԵԴ-ի վճռին ծանոթանալուց հետո դատախազությունը մեծ հիասթափություն է ապրելու․ Արամ Վարդևանյան Վախի մթնոլորտ են ստեղծել, հենց մեկը արտահայտվում է, որ ինքը ցանկություն ունի առաջադրվել այս կամ այն համայնքի ղեկավարի պաշտոնում՝ ԱԱԾ-ն ու դատախազությունը նրան այցելում են․ Վահե Հակոբյան Ինչո՞ւ է նախարարությունը հանդիպումներ անցկացնում թանկարժեք հյուրանոցների դահլիճներում Հիմնական թեման երևի Սյունիքի կարգավիճակը և ռուսական ներկայության պայմանները. Ստեփան Դանիելյանը՝ Պուտին-Էրդողան հանդիպման մասին Ինչ անի գործատուն, որ եւ աշխատակիցների հետ խնդիր չունենա, եւ ստուգողների Անհայտ աղբյուրների դեմ՝ հայտնի լրատվամիջոցներին պատժելով. լրագրող-պատգամավորների հերթական օրինագիծը՝ ընդդեմ խոսքի ազատության ՄԻԵԴ վճիռը ուշացած է, այնպես չէ, որ «Հայկական ժամանակն» է ինձ խնդրել, ես եմ արել ու արել եմ այդ օրվա իմ համոզմունքի համաձայն, ափսոսելու բան չկա. Տիգրան Աթանեսյան 10 պատգամավոր դիմել է բնակարանի վարձի փոխհատուցման համար 100 հազար դրամ գումար ստանալու նպատակով. ովքե՞ր են նրանք Ով է նա․ պայքարեցինք, բայց չհասանք․ քաղաքացիները՝ Իշխան Սաղաթելյանի մասին (տեսանյութ) Սյունիքի մարզի Տեղ համայնքում տեղակայված հայկական դիրքերից մեկի վրանում հրդեհի հետևանքով պայթել է ամբողջ զինամթերքը. մանրամասներ միջադեպից
Լավագույն տեսանյութերը. Youtube


Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարարին

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Նարեկ Մկրտչյանին:

Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

«Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս գործընթացը ֆորմալ է, որովհետև արդեն բավականին երկար ժամանակ պարոն Մկրտչյանը դե-ֆակտո այդպիսի կարգավիճակում է գտնվում՝ զբաղեցնելով նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Վարչապետը շնորհավորել է Նարեկ Մկրտչյանին և մաղթել հաջողություններ պատասխանատու աշխատանքում: «Նաև ուզում եմ մեր գործընկերներին շնորհակալություն հայտնել, որ, այսպես ասած, անցումային և վակումային շրջանում ապահովել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բնականոն աշխատանքը: Մենք, համենայնդեպս՝ ես որևէ ահազանգ չեմ ստացել, որ այդտեղ համակարգային խնդիրներ են առաջացել, և դա շատ բարձր եմ գնահատում: Նախարարությունը շատ կարևոր առաքելություն ունի: Ուզում եմ երկու հարցի վրա շեշտադրում անել:

Առաջինը՝ դեռևս նոյեմբերի 18-ին իմ հրապարակած ճանապարհային քարտեզի կետերից մեկը վերաբերում էր հաշմանդամություն ստացած մեր զինծառայողների սոցիալական աջակցությանը, որպեսզի նրանք հնարավորինս վերադառնան բնականոն կյանքի: Խոսքը վերաբերում է, այդ թվում՝ պրոթեզավորման գործընթացին: Իհարկե, հաշմանդամություն ստացած զինծառայողների, զոհվածների հարազատների, ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների որոշակի համակարգ ձևավորված է: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը գործում է, որը նախարարության տիրույթից մի փոքր դուրս է: Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս ոլորտում էլ կառավարությունն ունի որոշակի անելիքներ: Շատ կարևոր եմ համարում, որ հիմնադրամի շահառուների շրջանակից դուրս գտնվող երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող և հաշմանդամություն չունեցող, բայց պատերազմով անցած մեր զինծառայողները զգան մեր աջակցությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Այս հանգրվանային իրավիճակում ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա՝ նախարարությունը կոչվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Ընդ որում՝ դա նորություն չէ, շատ վաղուցվանից է այդպես կոչվում: Եվ այդ անվանումը պահպանելով մենք դրել ենք որոշակի փիլիսոփայություն:

Գիտեք՝ իմ համոզմունքն այն է, որ մարդու սոցիալական պաշտպանությունն ապահովելու լավագույն ձևն արժանապատիվ աշխատանքն է: Այսինքն՝ մարդը լավագույնս սոցիալապես պաշտպանված է, երբ ունի պատշաճ աշխատանք: Եվ հենց սա պետք է լինի մեր նպատակադրման ուղղությունը: Իհարկե, մենք ունենք որոշակի խմբեր, մասնավորապես, կենսաթոշակառուների և այլն: Բայց ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել, որ կենսաթոշակի փիլիսոփայությունը նույնպես հենված է աշխատանքի տրամաբանության վրա: Հետևաբար, ինչպես նախկինում հայեցակարգային-գաղափարական մակարդակում ընդգծել ենք, հիմա առավել ևս ուզում եմ ընդգծել, որ սոցիալական իրադրության, իրավիճակի փոփոխության մեր ընկալումը պետք է լինի քաղաքացիների համար աշխատանքի պատշաճ պայմաններ ստեղծելը: Ընդ որում՝ ես ուզում եմ էլի մեր ուշադրությունը հրավիրել, որ արդեն 21-րդ դարում աշխատունակություն հասկացությունն էլ իր սահմանները որոշակի փոխել է: Որովհետև այսօր ի հայտ են եկել այնպիսի մասնագիտություններ, այնպիսի հնարավորություններ, որ հենց այսօր Հայաստանի Հանրապետությունում շատ ծանր հաշմանդամության վիճակ ունեցող մարդիկ կարող են ունենալ լավ վարձատրվող աշխատանք»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին խիստ պատասխանատու և զգայուն ոլորտի կառավարումը իրեն վստահելու համար: Մկրտչյանը նշել է, որ վերջին երեք ամսիների ընթացքում հնարավորություն են ունեցել թիմային ամենօրյա աշխատանքի շնորհիվ վեր հանել մի շարք խնդիրներ և մարտահրավերներ: Նորանշանակ նախարարը վստահեցրել է, որ ջանք ու եռանդ չի խնայելու՝ գտնելու ծառացած խնդիրների լուծումները, որոնք իր ընկալմամբ, ունեն ինչպես կարճաժամկետ և միջնաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ կտրվածք:

«Մի շարք բարեփոխումներ արդեն իսկ ընթացքի մեջ են և մենք շարունակում ենք ամեն ինչ անել, որպեսզի դրանք հասնեն իրենց տրամաբանական ավարտին: Ինչ վերաբերում է հաշմանդամների պրոթեզավորման գործընթացին, ապա այն պատշաճ կերպով իրականացվում է: Այժմ հասել ենք վերջնական, ավարտական փուլին, և մեկնարկել է վերին վերջույթների ամպուտացված զինվորների պրոթեզավորման գործընթացը: Կարող ենք արձանագրել, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև տարածաշրջանի համար առաջին անգամ նման բարձր տեխնոլոգիաներով գերժամանակակից պրոթեզավորման գործընթաց է տեղի ունենոմ Հայաստանում: Բայց մենք դրան զուգահեռ նաև հաշմանդամություն ունեցող այլ անձանց համար էլ նոր աջակցող միջոցների ձեռքբերման և նոր հմտություններ ու գիտելիքներ տրամադրելու գործընթաց ենք սկսել: Հենց այս պահին էլ մեր միջազգային փորձագետներն ավելի քան 70 մասնագետների վերապատրաստում են նոր գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանին ներկայացնելու ուղղությամբ»,- ասել է Նարեկ Մկրտչյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է նախարարության սերտ համագործակցությունն Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովի հետ: Վարչապետի խոսքով՝ քաղաքական որոշումները սաղմնային մակարդակից պետք է քննարկվեն խորհրդարանական գործընկերների հետ, որովհետև ի վերջո ամենակարևոր որոշումները հասնում են Ազգային ժողով: «Պետք է այս հարցում շատ սկզբունքային լինել, ընդ որում՝ սա վերաբերում է բոլոր նախարարություններին ու գերատեսչություններին, որպեսզի, այսպես ասած, միջգերատեսչական որևէ խզում մենք չունենանք»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է իրականացնել նախորդ երեք տարիների սոցիալական ծրագրերի գնահատում՝ վերլուծելու արդյունավետությունը և լավարկելու կամ փոփոխությունների ենթարկելու դրանք»,- ասված է հայտարարության մեջ:

Արմեն Խաչատրյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից
Առանց հասարակության քննիչ հանձնաժողովը կդառնա տեխնիկական գործոն․ Հովհաննիսյան
Սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների
ԱՆԻՖ-ը ակնկալում է պրոֆեսիոնալիզմ եւ բաց է համագործակցության համար
Ելույթ էր՝ ոչնչի մասին․ քաղաքագետը՝ ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթի մասին
ժողովրդական արվեստների թանգարանը Եվրոպական ժառանգության օրերին կմիանա միջոցառումների հատուկ ծրագրով
Ուժգին երկրաշարժ՝ Աֆրիկայի ափերից հարավ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1597 նոր դեպք
Արտաշատի խճուղում բախվել են KamAZ-ն ու 2 ЗИЛ-երը, որոնցից մեկը եղել է քարով բարձված
Պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հրատապ նիստը․ ՈՒՂԻՂ
Գազ չի լինի
Ռուսական գյուղի բնակիչները վախեցել են 5G ցանցի «ճառագայթումից» և տապալել են բջջային կապի աշտարակը
Ռոնալդ Կումանը որակազրկվեց
Քննարկում խորհրդարանում՝ սահմանադրականության խնդիր առաջացնող իրավական ակտերի թեմայով․ ՈՒՂԻՂ
Երևանի ոսկերչական գործարանի գույքը վաճառվել է հաշվեկշռային արժեքից շուրջ 4 անգամ ցածր գնով. հարուցվել է քրգործ
«Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ ԱԻՆ
Նավթի գներն աճել են
Հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության ավագ տեսուչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու դեպքի առթիվ
Փաշինյանն աշխատանքից ազատել է աշխատակազմի արարողակարգի բաժնի պետին
Ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Opel Vectra-ն ու Ford Transit-ը. 4 վիրավորներից մեկը մանկահասակ երեխա է
Երևանի կանաչապատման հիմնարկը համալրվել է նոր տեխնիկայով
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ժոզեպ Բոռելի հետ․ պաշտոնական
Սաակաշվիլին Ուկրաինան անվանել է հանցագործների համար բակ-անցուղի
Ինչով է պայմանավորված ածուխի գնի բարձրացումը
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1066 նոր դեպք, ունենք 586 առողջացած, 23 մահվան դեպք
Աշխատանքից ազատվելիս աշխատողների հետ վերջնահաշվարկ չկատարելը կամ ոչ ամբողջովին կատարելն ամենատարածված խախտումներից է․ ՄԻՊ
Աշտարակի ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել
Կանադայի դատարանը տնային կալանքից ազատել է Huawei-ի ֆինանսական հարցերով տնօրենին
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի հետ
Պետդեպը դատապարտել է Աֆղանստանում մահապատիժների վերսկսման թալիբների պլանները
Ուրվական-քաղաք Շուշին՝ պատերազմից մեկ տարի անց․ BBC-ի ռեպորտաժը
Աֆղան փախստականները հարձակվել են ամերիկացի կին զինծառայողի վրա
Ստացվել է 15 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ
Բանակայինների ԱԱ. Հայաստանի ընտրանին նվաճել է 2 բրոնզե մեդալ
«Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ՝ Այրք, Վերին Շորժա և Ներքին Շորժա բնակավայրերում
Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի
Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Լավրովն ու Գուտերեշը քննարկել են Ուկրաիայի և Աֆղանստանի հարցը
Համլետ Գասպարյանը կարևոր ավանդ է ունեցել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում. Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն
Շենաթաղ գյուղի մոտակա սարալանջին բռնկված հրդեհն ինքնամարվել է
Ինչ եղանակ է սպասվում
Ռուս խաղաղապահները մինչ օրս ապահովել են 65 հազար մեքենաների անվտանգ երթևեկը դեպի ԼՂ․ ՌԴ ՊՆ
Օրվա աստղագուշակ
Շինարարությունն այսօր Հայաստանի տնտեսության 4 հիմնական հենասյուներից մեկն է. Վահան Քերոբյան
Հրդեհ՝ Վանաձոր քաղաքում
«Փաստ»․ Տարածաշրջանում նկատելի է թուրք-ադրբեջանական տանդեմի ակտիվացումը, որի հիմքում նեոօսմանական և պանթուրքական ծրագրերն են
«Հրապարակ». Քաղաքական տարբեր ճամբարներում հայտնված ազգականները վիճել են ու միմյանցից հեռացել
«Ժողովուրդ»․ Մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանի դեմ հարձակման գործի քննությունը դոփում է տեղում
Լույս չի լինի
«Հրապարակ». Ընդդիմությունը չի մեկնի Ստրասբուրգ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™