Ելույթ էր՝ ոչնչի մասին․ քաղաքագետը՝ ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթի մասին Այնքան դժվար է գնալ Եռաբլուր ոչ թե իրենց հետ, այլ իրենց մոտ. 132 դպրոցում բացվեց հուշաքար (տեսանյութ) ՄԻԵԴ-ի վճռին ծանոթանալուց հետո դատախազությունը մեծ հիասթափություն է ապրելու․ Արամ Վարդևանյան Վախի մթնոլորտ են ստեղծել, հենց մեկը արտահայտվում է, որ ինքը ցանկություն ունի առաջադրվել այս կամ այն համայնքի ղեկավարի պաշտոնում՝ ԱԱԾ-ն ու դատախազությունը նրան այցելում են․ Վահե Հակոբյան Ինչո՞ւ է նախարարությունը հանդիպումներ անցկացնում թանկարժեք հյուրանոցների դահլիճներում Հիմնական թեման երևի Սյունիքի կարգավիճակը և ռուսական ներկայության պայմանները. Ստեփան Դանիելյանը՝ Պուտին-Էրդողան հանդիպման մասին Ինչ անի գործատուն, որ եւ աշխատակիցների հետ խնդիր չունենա, եւ ստուգողների Անհայտ աղբյուրների դեմ՝ հայտնի լրատվամիջոցներին պատժելով. լրագրող-պատգամավորների հերթական օրինագիծը՝ ընդդեմ խոսքի ազատության ՄԻԵԴ վճիռը ուշացած է, այնպես չէ, որ «Հայկական ժամանակն» է ինձ խնդրել, ես եմ արել ու արել եմ այդ օրվա իմ համոզմունքի համաձայն, ափսոսելու բան չկա. Տիգրան Աթանեսյան 10 պատգամավոր դիմել է բնակարանի վարձի փոխհատուցման համար 100 հազար դրամ գումար ստանալու նպատակով. ովքե՞ր են նրանք Ով է նա․ պայքարեցինք, բայց չհասանք․ քաղաքացիները՝ Իշխան Սաղաթելյանի մասին (տեսանյութ) Սյունիքի մարզի Տեղ համայնքում տեղակայված հայկական դիրքերից մեկի վրանում հրդեհի հետևանքով պայթել է ամբողջ զինամթերքը. մանրամասներ միջադեպից
Լավագույն տեսանյութերը. Youtube


Որ ընդդիմությունը չշեղվի իր օրակարգից եւ իշխանությունը հասկանա՝ աշխատանքը այլընտրանք չունի

Խմբագրական

8-րդ գումարման Ազգային ժողովը չի թողնում ձանձրանալ, քաղաքականացված հայ հանրությունը ուշի-ուշով հետեւում է խորհրդարանական բազմասերիայանոց թրիլլերին՝ տրագիկոմեդիա մի քանի արարով։ Երեկ մի քանի դրվագով անդրադարձել էինք առաջին նիստից ստացած տպավորություններին, ոմանք, իհարկե, կհամաձայնեն եւ ընդդիմության աշխատանքը առաջին օրով լավ մեկնարկ կգնահատեն, ոմանք՝ հակառակը։

Շարունակելով հետեւել ԱԺ աշխատանքներին՝ կարող ենք մի քանի արձանագրում կատարել։ Ընդդիմությունը այսօր վերադարձել է դահլիճ, ճիշտ է, չի մասնակցում ԱԺ նախագահության ընտրության քվեարկությանը, բայց բաց չի թողնում հնարավորությունը այս ընտրությունը «հարամելու»։ Անհարմար, սուր հարցերը փչացնում են հավակնոտ երիտասարդների կարիերան։ Այն, որ այս իշխանությունը չի փայլել խելքով եւ փորձով, նորություն չէ, սակայն այսօր մենք արձանագրում ենք այլ իրողություն։ Իշխանության ներկայացուցիչները, պաշտոնյաները անգամ ժամանակը չեն օգտագործել կատարելագործվելու, կրթվելու, ինքնակրթվելու, աշխատելու, զարգանալու եւ այս խորհրդարանում նրանք ներկայանում են հանրության առաջ իրենց ողջ մերկությամբ։

Ընդդիմության շարքերում նստած են պրոֆեսիոնալ իրավաբաններ, ճարտար պատգամավորներ, անհարմար հարցեր հնչեցնելու վարպետ լրագրողներ, դասական քաղաքական գործիչներ, փորձագետներ՝ ի դեմս Հայկ Մամիջանյանի, Տիգրան Աբրահամյանի, փորձառու պատգամավորներ եւ այլն․․․։ ԵՒ շատերի հարցերը իրենց բովանդակությամբ, հիմնավորվածությամբ իսկապես հիացնում են։ Մենք տեսնում ենք ընդդիմադիր պատգամավորներ, որոնք ամենեւին էլ չեն ղժղժում, չեն վիրավորում, չեն հայհոյում (արդեն չի կարելի, քրեականացրել են), բայց այնքան հիմնավոր, ճիշտ ձեւակերպումներով եւ դիպուկ շեշտադրումներով են հարցեր հղում, որ երեւում է ինչպես նրանց տեսական գիտելիքները, մասնագիտական պատրաստվածությունը, այլեւ տարիների փորձը, անցյալի դեպքերին եւ դեմքերին տիրապետելը։ Նրանց փոխարեն մենք տեսնում ենք խեղճացած իշխանության, ովքեր հպարտանալու, ներկայացնելու ոչինչ չունեն, ոչ մի հոդաբաշխ ձեռքբերում, ոչ մի առավելություն, լավագույն դեպքում ամեն հարցի ժամանակ հիշեցնում են իրենց ստացած քվեները եւ հեղափոխական լոզունգները՝ նախկիններին հայհոյելով։

Հետեւաբար՝ երկրորդ արձանագրումը՝ իշխանությունը պետք է հասկանա, որ սա ուրիշ խորհրդարան է, եւ եթե ցանկանում են դիմակայել, աշխատանքից բացի այլ այլընտրանք չունեն, նրանք, մեղմ ասած, տապալվում են «հին գելերի» հետ մենամարտում, մեկ-երկու հին լոզունգները, գրված պատասխանները գուցե օգնեն, բայց օբյեկտիվ լսարանի համար արդեն համոզիչ չեք․․․։ Երրորդ արձանագրումը նորից վերաբերում է ընդդիմությանը, որի ոչ բոլոր քայլերն են իհարկե հասկանալի եւ հիացական։ Օրինակ՝ երեկվանից ընդդիմության թիվ մեկ խնդիրը իր գործընկերներին կալանքից ազատելը եւ նիստերին մասնակցությունը ապահովելն է, թեման թեժ եւ օրակարգում պահելը։ Եւ եթե նրանց ազատել չհաջողվեց, ապա ամեն կերպ փորձում են գոնե թեման թեժ պահել, օրինակ՝ նրանց փոխարեն հարցի համար են հերթագրվում եւ այլն։ Ամեն դեպքում՝ տարակուսելի է, որ ընդդիմությունը այսօր փոխնախագահի պաշտոնի դեպքում եւս չառաջադրեց կալանավորված պատգամավորներ Մխիթար Զաքարյանի եւ Արթուր Սարգսյանի թեկնածությունը, ինչպես դա արեցին ԱԺ նախագահի դեպքում։ Կարող էին առաջադրել, երեկվա շոուից նորից բեմադրել, ապա լքել քվեարկությունը, բոյկոտեին, հետո էլ հայտարարեին ՍԴ դիմելու մասին՝ գործընթացի օրինականությունը վիճարկելու համար։ Բայց ընդդիմությունը առաջադրեց Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը, քանի որ ցանկանում են նրան տեսնել փոխնախագահ․․․։

Չէ՞ որ ԱԺ փոխնախագահը որեւէ առանձնակի լիազորություն չունի, բացի մի քանի աշխատակիցներ, ծառայողական մեքենա, ավել աշխատավարձ․․․բայց միթե այս երաշխիքները ավելի կարեւոր են, քան ընդդիմության գերխնդիրը՝ իր գործընկերների ազատությունը։ Այնպես որ, իսկապես, անհասկանալի է, թե ինչու ընդդիմությունը չառաջադրեց կալանավորված պատգամավորներին եւ ոտքի վրա «շախումատ» չարեց իշխանությանը։ Չէ՞ որ Սաղաթելյանին առաջադրելով՝ այժմ ընդդիմությունը հայցում է իշխանության մեծահոգությունը՝ քվեի տեսքով՝ իր թեկնածուին ընտրելու համար, իսկ կալանավորվածներին առաջդրելով՝ իշխանությունը կամ պետք է նրանց ընտրեր, կամ շարունակեր сам себе режиссер լինել։

Վերջին հաշվով՝ վատագույն սցենարը այն կլիներ, որ ընդդիմության թեկնածուների չընտրվելու դեպքում իշխանությունը ստիպված կլիներ ինքը առաջադրել 3-րդ փոխնախագահին, եւ թող առաջադրեին, ինչպես առաջադրել են նախագահին, մյուս փոխնախագահներին, առաջադրեին եւ ընտրեին։ Այս երեք տարի իշխանությունը երկիրը կառավարել է միանձնյա՝ չլսելով ոչ մի կարծիք, քննադատություն, ինչ ուզեցին, արեցին, ինչ օրենքներ ցանկացան՝ ընդունեցին, ում որտեղ ցանկացան՝ նշանակեցին եւ ընտրեցին․․․հետեւաբար՝ իշխանության՝ մի փոխնախագահ ավել-պակաս ունենալը երկիրը վիճակը ավելի չէր ծանրացնի, եւ հակառակը՝ ընդդիմության փոխնախագահ ունենալը դժվար փրկեր մեզ։

Բոսֆորում ռուսական ու թուրքական բեռնանավեր են բախվել
Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին
Արմեն Խաչատրյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից
Առանց հասարակության քննիչ հանձնաժողովը կդառնա տեխնիկական գործոն․ Հովհաննիսյան
Սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների
ԱՆԻՖ-ը ակնկալում է պրոֆեսիոնալիզմ եւ բաց է համագործակցության համար
Ելույթ էր՝ ոչնչի մասին․ քաղաքագետը՝ ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթի մասին
ժողովրդական արվեստների թանգարանը Եվրոպական ժառանգության օրերին կմիանա միջոցառումների հատուկ ծրագրով
Ուժգին երկրաշարժ՝ Աֆրիկայի ափերից հարավ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1597 նոր դեպք
Արտաշատի խճուղում բախվել են KamAZ-ն ու 2 ЗИЛ-երը, որոնցից մեկը եղել է քարով բարձված
Պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հրատապ նիստը․ ՈՒՂԻՂ
Գազ չի լինի
Ռուսական գյուղի բնակիչները վախեցել են 5G ցանցի «ճառագայթումից» և տապալել են բջջային կապի աշտարակը
Ռոնալդ Կումանը որակազրկվեց
Քննարկում խորհրդարանում՝ սահմանադրականության խնդիր առաջացնող իրավական ակտերի թեմայով․ ՈՒՂԻՂ
Երևանի ոսկերչական գործարանի գույքը վաճառվել է հաշվեկշռային արժեքից շուրջ 4 անգամ ցածր գնով. հարուցվել է քրգործ
«Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ ԱԻՆ
Նավթի գներն աճել են
Հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության ավագ տեսուչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու դեպքի առթիվ
Փաշինյանն աշխատանքից ազատել է աշխատակազմի արարողակարգի բաժնի պետին
Ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Opel Vectra-ն ու Ford Transit-ը. 4 վիրավորներից մեկը մանկահասակ երեխա է
Երևանի կանաչապատման հիմնարկը համալրվել է նոր տեխնիկայով
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ժոզեպ Բոռելի հետ․ պաշտոնական
Սաակաշվիլին Ուկրաինան անվանել է հանցագործների համար բակ-անցուղի
Ինչով է պայմանավորված ածուխի գնի բարձրացումը
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1066 նոր դեպք, ունենք 586 առողջացած, 23 մահվան դեպք
Աշխատանքից ազատվելիս աշխատողների հետ վերջնահաշվարկ չկատարելը կամ ոչ ամբողջովին կատարելն ամենատարածված խախտումներից է․ ՄԻՊ
Աշտարակի ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել
Կանադայի դատարանը տնային կալանքից ազատել է Huawei-ի ֆինանսական հարցերով տնօրենին
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի հետ
Պետդեպը դատապարտել է Աֆղանստանում մահապատիժների վերսկսման թալիբների պլանները
Ուրվական-քաղաք Շուշին՝ պատերազմից մեկ տարի անց․ BBC-ի ռեպորտաժը
Աֆղան փախստականները հարձակվել են ամերիկացի կին զինծառայողի վրա
Ստացվել է 15 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ
Բանակայինների ԱԱ. Հայաստանի ընտրանին նվաճել է 2 բրոնզե մեդալ
«Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ՝ Այրք, Վերին Շորժա և Ներքին Շորժա բնակավայրերում
Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի
Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Լավրովն ու Գուտերեշը քննարկել են Ուկրաիայի և Աֆղանստանի հարցը
Համլետ Գասպարյանը կարևոր ավանդ է ունեցել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում. Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն
Շենաթաղ գյուղի մոտակա սարալանջին բռնկված հրդեհն ինքնամարվել է
Ինչ եղանակ է սպասվում
Ռուս խաղաղապահները մինչ օրս ապահովել են 65 հազար մեքենաների անվտանգ երթևեկը դեպի ԼՂ․ ՌԴ ՊՆ
Օրվա աստղագուշակ
Շինարարությունն այսօր Հայաստանի տնտեսության 4 հիմնական հենասյուներից մեկն է. Վահան Քերոբյան
Հրդեհ՝ Վանաձոր քաղաքում
«Փաստ»․ Տարածաշրջանում նկատելի է թուրք-ադրբեջանական տանդեմի ակտիվացումը, որի հիմքում նեոօսմանական և պանթուրքական ծրագրերն են
«Հրապարակ». Քաղաքական տարբեր ճամբարներում հայտնված ազգականները վիճել են ու միմյանցից հեռացել
«Ժողովուրդ»․ Մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանի դեմ հարձակման գործի քննությունը դոփում է տեղում
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™