Այո, ծանր վիճակ է, ինչպես բոլորս ենք անցել, բայց փառք Աստծո, կայուն է. Շուշան Պետրոսյանը՝ Հայկոյի առողջական վիճակի մասին Ընտրություններում հաղթելու մեր շանսերը գնահատում եմ բավականին բարձր. Իրինա Յոլյան Ինչո՞ւ Կաթողիկոսը չի մասնակցել Անկախության 30-ամյակի միջոցառմանը Դատավորների ժողով է հրավիրվել. երբ չմասնակցությունը կնպաստի ԲԴԽ-ի կողմից իշխանահաճո թեկնածուի նշանակման Ով է նա. Մեր Երևանի մարդ ա. քաղաքացիները՝ Խաչատուր Սուքիասյանի մասին (տեսանյութ) Ես էդ երբ եմ հարուստ եղել, որ մի հատ էլ սնանկ են ճանաչել. Առաքել Մովսիսյանը՝ իրեն սնանկ ճանաչելու դատարանի որոշման մասին Դե բերեք՝ Տիգրան Մեծի հողերը պահանջենք. քաղաքացիները՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին (տեսանյութ) Առաջադրում եմ իմ թեկնածությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ որպես Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու. Առուշ Առուշանյան Ինչ էր կատարվում երկնքում ժամը 21։20-ին (տեսանյութ) Անկախությանը նվիրված միջոցառումից առաջ ոստիկանները մետաղորսիչ սարքով զննում են հրապարակ մտնել ցանկացող քաղաքացիներին Ես առաջարկում եմ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իր անունով ինչ-որ մի պարգև ստեղծի և անձնապես նվիրվածության համար որոշ մարդկանց պարգևատրի. Լարիսա Ալավերդյան Ես չէի ուզում որևէ ձևով կաշկանդվեմ՝ դրա համար զանգեցի, ներողություն խնդրեցի աշխատակազմից՝ ասեցի, որ չեմ գալու. Արմեն Մարտիրոսյանը՝ մեդալից հրաժարվելու պատճառների մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Բացահայտվել են ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքեր. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Իրավական

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են Մեղրիի մաքսակետի պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու, խոշոր և առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու դեպքեր, որոնց հետևանքով պետական բյուջե չեն վճարվել ավելի քան 60մլն ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ:

Մասնավորապես, ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսակետի ավագ մաքսային տեսուչ Արմեն Փանյանը 2020թ. հուլիսին նույն մաքսակետի նախկին աշխատակից, իր մտերիմ Բագրատ Թումանյանի միջոցով ընդունել է ապրանքների ներկրմամբ զբաղվող Սուրեն Հարությունյանի առաջարկը՝ կաշառքի դիմաց վերջինիս օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու վերաբերյալ: Արմեն Փանյանը, իր հերթին, պայմանավորվածություն է ձեռք բերել Մեղրիի մաքսակետի բաժանմունքի պետ Հայկ Մելքումյանի և նույն մաքսակետի տեսուչ Ռուբիկ Մարգարյանի հետ՝ Սուրեն Հարությունյանի կողմից ներկրվող ապրանքներն առանց տարանցիկ հայտարարագրեր կազմելու մաքսակետի տարածքից անարգել բաց թողնելու գործընթացը  կազմակերպելու հարցում:

Հիշյալ հանցավոր սխեմայի շրջանակներում Սուրեն Հարությունյանը 2020թ. հուլիսի 5-ից օգոստոսի 22-ը` մաքսային հսկողությունից թաքցնելու և մաքսային ձևակերպման ընթացակարգերը շրջանցելու եղանակով, բեռնատարներով ԻԻՀ-ից Մեղրիի մաքսակետի տարածք է տեղափոխել 71,980 կգ քաշով մետաղյա ամրաններ, ինչի դիմաց օգոստոսի 29-ին մաքսային տեսուչ Արմեն Փանյանին Բագրատ Թումանյանի միջոցով տվել է առանձնապես խոշոր չափերի՝ 1.510.000 ՀՀ դրամ կաշառք, որից 100,000 ՀՀ դրամը տվել է Բ. Թումանյանին՝ վերոհիշյալ հանցավոր արարքի կատարման հարցում իրեն օժանդակելու համար:

Հայկ Մելքումյանն ու Ռուբիկ Մարգարյանը, տեղյակ լինելով բեռնատարներում մաքսազերծման ենթակա ապրանքների առկայության մասին, դրանք մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպման չեն ենթարկել և առանց տարանցիկ հայտարարագրեր կազմելու թույլատրել են բեռնատարների անարգել դուրսբերումը մաքսակետից: Արդյունքում` Սուրեն Հարությունյանը պաշտոնատար անձանց թողտվությամբ չի վճարել 7,556,015 ՀՀ դրամի հարկ, տուրք կամ պարտադիր այլ վճարներ:

Բացի այդ, մաքսային ձևակերպման ընթացակարգերը շրջանցելու եղանակով ԻԻՀ-ից ապրանքներ ներկրելու նպատակով իրեն օժանդակելու համար Բագրատ Թումանյանին է դիմել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող Վահագն Դավթյանը: Բագրատ Թումանյանը,իր հերթին, կրկին դիմել է Մեղրիի մաքսակետի վերը նշված պաշտոնատար անձանց և նրանց համոզելու եղանակով դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորությունները: Պաշտոնատար անձանց կողմից համաձայնություն ստանալուց հետո` 2020թ. սեպտեմբերի 4-ից 2021թ. մարտի 3-ը, Վահագն Դավթյանի կողմից ապօրինի եղանակով ներկրվել են ավելի քան 3500 տարա ավտոյուղեր:

Իրենց հանցավոր գործունեությունը թաքցնելու նպատակով` Արմեն Փանյանը կազմել է բեռների տեղափոխման՝ ակնհայտ կեղծ տեղեկատվությամբ ներքին տարանցիկ հայտարարագրեր, որոնք Բագրատ Թումանյանի միջոցով տրամադրել է բեռնատարի վարորդին՝ մաքսակետի տարածքից դուրս գալուց հետո հիշյալ փաստաթղթերի մի մասը վերցնելու, իսկ մյուս մասը նշված վայր հասնելուց հետո ոչնչացնելու պայմանով: 

Մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներկրված ապրանքի գերակշիռ մասը Վահագն Դավթյանը վաճառել է, իսկ մնացած մասը` 1200 տարաների մեջ լցված ավտոյուղերը, 2021թ. մարտի 5-ին Վ.Դավթյանի տան բակում հայտնաբերվել և առգրավվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վահագն Դավթյանը ՊԵԿ պաշտոնատար անձանց թողտվությամբ չի վճարել առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր՝ 52,803,029 ՀՀ դրամի հարկ, տուրք կամ պարտադիր այլ վճարներ:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար`

Արմեն Փանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով,

Բագրատ Թումանյանին մեղադրանք է առաջադրվելՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով,

Սուրեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով,

Հայկ Մելքումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով,

Ռուբիկ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով,

Սամվել Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով,

Վահագն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ա. Փանյանի և Բ. Թումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:  

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գնդեվազ գյուղում տուն է այրվում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
ՀՀ ԱԽ քարտուղարի հետ հանդիպմանը ԻԻՀ դեսպանը մտահոգություն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ
Բայդենն իր ելույթի ժամանակ շփոթել է ԱՄՆ-ը ՄԱԿ-ի հետ
Վրաստանի վարչապետը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ. քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները
Անցած տասնամյակներն ապացուցել են եղբայրական կապերի անքակտելիությունը մեր երկրների և ժողովուրդների միջև. ՌԴ դեսպան
Բյուրականի աստղադիտարանում կատարվող աշխատանքները հիրավի ժամանակակից գիտության կարևոր մասն են. Արմեն Սարգսյանի ուղերձը
Այո, ծանր վիճակ է, ինչպես բոլորս ենք անցել, բայց փառք Աստծո, կայուն է. Շուշան Պետրոսյանը՝ Հայկոյի առողջական վիճակի մասին
Զելենսկու օգնականի դեմ մահափորձ են կատարել
ՀԱՊԿ-ը սեպտեմբերի 24-28-ը Հայաստանում վարժանքներ կանցկացնի
ԱՄՆ-ը գնահատում է իր հարաբերությունները Հայաստանի հետ, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի և ընդհանուր գաղափարների վրա. Բոբ Մենենդես
Ընտրություններում հաղթելու մեր շանսերը գնահատում եմ բավականին բարձր. Իրինա Յոլյան
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 43 մարդ
Վարչատարածքային փոփոխություններով կունենանք 78 համայնք, որոնցից 71-ը կլինեն միավորված. Տերտերյան
Միայն բացահայտված դեպքերով անցած տարի բնությանն ու պետությանը պատճառվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս
ՊԵԿ-ն սկսել է օրինապահ հարկ վճարողի հավաստագիր շնորհել նոր չափանիշներով
59-ամյա վարորդը, Toyota RAV4-ով մոտ 100 մետր գլորվելով, հայտնվել է ձորում, նրա դին դուրս են բերել Կապանի փրկարարները
24 ժամով ջուր չի լինի
Մենք երբեք չենք նախաձեռնել հարձակում որևէ երկրի վրա, մենք խաղաղություն ենք ցանկանում. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի հարցազրույցը Al Arabiya-ին
Կենտրոնական բանկի նախագահը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի հետ
Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել կոնգրեսական Դեյվիդ Փրայսի հետ
Արցախի ՄԻՊ-ը L’Œuvre d’Orient կազմակերպության ներկայացուցիչներին է ներկայացրել հայկական ժառանգության դեմ իրագործված վանդալիզմի դրսևորումները
Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել թագուհի Եղիսաբեթ Երկրորդը
Կյանքից հեռացել է պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայրը
Բուժատեխնիկական հանձնաժողովի գործառույթներն այսուհետ իրականացնում է այլ մարմին
Ծանր օրեր են մեր ընտանիքի համար. Անահիտ Սիմոնյան
Ուխտավորները ռուս խաղաղապահների աջակցությամբ այցելել են Լեռնային Ղարաբաղի Ամարասի վանք. ՌԴ ՊՆ
Զինծառայողների եվ նրանց ընտանիքների արտոնությունների վերաբերյալ ՄԻՊ-ի աշխատակազմում մշակված օրենսդրական նախագծերի փաթեթ է ուղարկվել ԱԺ պաշտպանության հանձնաժողով ու ՊՆ
Ինչո՞ւ Կաթողիկոսը չի մասնակցել Անկախության 30-ամյակի միջոցառմանը
Մահացել է գեղանկարիչ Վեսմիր Գրիգորյանը
Դատավորների ժողով է հրավիրվել. երբ չմասնակցությունը կնպաստի ԲԴԽ-ի կողմից իշխանահաճո թեկնածուի նշանակման
Խոշորացված համայնքներն առավել արդյունավետ են կարողանում ծախսել իրենց միջոցները. Վահե Ղալումյան
Միանվագ դրամական աջակցության ծրագրի շահառուները կարող են ստանալ հասանելիք գումարը
Երևանում սքեյթ-պարկի շինարարությունն արդեն ավարտական փուլում է
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել
Եվրոպական ժառանգության օրեր՝ «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով
«Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպք, ունենք 295 առողջացած, 20 մահվան դեպք
ԱԺ խորհրդարանական լսումներ. ՈՒՂԻՂ
Ով է նա. Մեր Երևանի մարդ ա. քաղաքացիները՝ Խաչատուր Սուքիասյանի մասին (տեսանյութ)
Ստացվել է 25 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ
Նավթի գներն աճել են
Հայաստանի դրոշը բարձրացվել է Օտտավայում
Ես էդ երբ եմ հարուստ եղել, որ մի հատ էլ սնանկ են ճանաչել. Առաքել Մովսիսյանը՝ իրեն սնանկ ճանաչելու դատարանի որոշման մասին
Ուկրաինայում Զելենսկուն «ապուշ» են անվանել ու պատասխան պահանջել «գազի համար»
Դե բերեք՝ Տիգրան Մեծի հողերը պահանջենք. քաղաքացիները՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին (տեսանյութ)
Կահիրեի աշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով
42-ամյա վարորդը Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշներին ու ճաղավանդակներին ու գլխիվայր շրջվել. վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս
Ֆրենկ Փալոնը շնորհավորել է Անկախության տոնի կապակցությամբ՝ ընդգծելով Հայաստանի արձանագրած զգալի առաջընթացը
Օրվա աստղագուշակ
«Ժողովուրդ». Բյուջեի ցուցանիշներից որտեղ է թերացել կառավարությունը
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™