Շինշիլա է Նիկոլ Փաշինը, որ շատ թանկարժեք մորթ ունի, բայց ձայնից սիրտը կարող է կանգնի. Գևորգ Պետրոսյան Եւ կորոնա տարածում, եւ պարտությունը հաղթանակ ընդունելու կոչերով ուղեղներ լվանում, եւ յուրայիններին պարգեւատրում. Ինչպես ամբողջացավ անկախության 30-ամյակը Համայնքները իրենցով են անում, սա կուսակցական շահերի թելադրանք է․ Ռաֆիկ Անդրեասյան Ընդդիմադիր խմբակցությունների անդամների գերակշիռ մեծամասնությունը ավելի լավ է նախորդող 30 տարիների իրենց թալանածը բերեն վերադարձնեն, ոչ թե 300 հազար պարգևատրումները․ Արթուր Հովհաննիսյան Սասուն Միքայելյանը Վազգեն Սարգսյանի ընկերն է, կարծում եմ՝ նրա հետ կապված հարցին շատ մեղմ է արձագանքել. Անի Խաչատրյան Կորոնավիրուսի դեմ պատվաստումներին զուգահեռ արդեն կսկսենք սեզոնային գրիպի դեմ պատվաստումները. Գայանե Սահակյան Թուրքական ժանդարմերիա է գործում, ոստիկանություն չի գործում Հայաստանում. Զարուհի Փոստանջյանը՝ իրեն բերման ենթարկելու մասին Այո, ծանր վիճակ է, ինչպես բոլորս ենք անցել, բայց փառք Աստծո, կայուն է. Շուշան Պետրոսյանը՝ Հայկոյի առողջական վիճակի մասին Ընտրություններում հաղթելու մեր շանսերը գնահատում եմ բավականին բարձր. Իրինա Յոլյան Ինչո՞ւ Կաթողիկոսը չի մասնակցել Անկախության 30-ամյակի միջոցառմանը Դատավորների ժողով է հրավիրվել. երբ չմասնակցությունը կնպաստի ԲԴԽ-ի կողմից իշխանահաճո թեկնածուի նշանակման Ով է նա. Մեր Երևանի մարդ ա. քաղաքացիները՝ Խաչատուր Սուքիասյանի մասին (տեսանյութ)
Լավագույն տեսանյութերը. Youtube


ՊԵԿ տեսուչները խոշոր կաշառք են պահանջել ՀԴՄ կտրոն չտալն անտեսելու համար

Տեսանյութ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արարատի մարզային վարչության ու տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցների կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության գլխավոր հարկային տեսուչներ Տ. Ա-ն և Վ. Ա-ն, նախնական համաձայնության գալով իրար հետ, օգտվելով այն հանգամանքից, որ իրենց լիազորություններն իրականացնելիս անհատ ձեռնարկատեր Ս.Գ-ի՝ Մասիս քաղաքում գործող խանութում հայտնաբերել են հսկիչ-դրամարկղային կտրոն չտրամադրելու դեպք, 2021 թվականի հուլիսի 16-ին այցելել են վերջինի խանութ և տնտեսվարողի կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումները հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով չարձանագրելու համար նրանից անձամբ պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ 1,500,000 ՀՀ դրամ կաշառք: Չհամաձայնելու դեպքում տեսուչները սպառնացել են վնաս պատճառել տնտեսվարողի իրավունքներին և օրինական շահերին, այն է՝ ձեռնարկել քրեական գործ հարուցելուն, քրեական հետապնդում իրականացնելուն և արդյունքում վերջինին քրեական պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործողություններ, որից հետո նա հարկադրված խոստացել է կաշառք տալ պաշտոնատար անձանց:

Իրականացնելով իրենց հանցավոր դիտավորությունը` հիշյալ հարկային տեսուչները, գտնվելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների տեսադաշտում, 2021 թվականի հուլիսի 30-ին տնտեսվարողից շորթմամբ ստացել են պահանջված գումարից 1,200,000 ՀՀ դրամ կաշառքը, որից հետո տեղում բռնվել և բերման են ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն: Տեսուչներից մեկի մոտ հայտնաբերվել և վերցվել է հատուկ քիմիական նյութով մշակված և ուլտրամանուշակագույն լույսի ներքո «կաշառք» գրառումով լուսարձակող 1,200,000 ՀՀ դրամ կաշառքի առարկան:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հիշյալ պաշտոնատար անձինք առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով նույն օրը ձերբակալվել են: Քրեական գործով ձեռքբերված ապացույցների բավարար համակցության պայմաններում, նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու համար և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ պաշտոնատար անձանց կողմից կատարված այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը շարունակելու է ձեռնարկել համանման միջոցառումներ՝ հանրային տարբեր բնագավառներում առկա կոռուպցիոն դրսևորումներն արմատախիլ անելու ուղղությամբ և հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին իրենց գործունեությունը ծավալել բացառապես օրինական դաշտում, զերծ մնալ կոռուպցիոն դրսևորումներից, իսկ պաշտոնատար անձնանց կողմից կաշառք պահանջելու յուրաքանչյուր դեպքում այդ մասին անհապաղ հայտնել իրավապահ մարմիններին:

 

 

В США началась вакцинация животных в зоопарках от коронавируса (WP)
Արդեն մի քանի դպրոցների ուսուցիչներ ցանկություն են հայտնել աշխատանքից ազատվելու. աղետալի է. Սոֆիա Հովսեփյան
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները
Ես դրա համար 50%-ով մեղավոր եմ համարում հենց «Հայաստան» դաշինքին. Արթուր Դանիելյան
Օրվա աստղագուշակ
Տավուշի «Շորի աղբյուր» հանդամասում 84-ամյա տղամարդ է գտնվել անգիտակից վիճակում. նա հիվանդանոցում մահացել է
«Ժողովուրդ». Իշխանությունը նպատակ է դրել առաջիկա երեք ամիսներին ՀՀ մարզերը բոլոր համայնքներով վերցնել իր վերահսկողության տակ
«Ժողովուրդ». Քաղաքացիներն ահազանգում են՝ անձնագիր չեն տրամադրում
Ինչու՞ է կարևոր «Ծիծեռնակաբերդի գործի» բացահայտումը. Հայկ Դեմոյան
«Հրապարակ». Հովիկաղազարյանական ընկալումը
«Փաստ». Տիգրան Արզաքանցյանը շարունակում է «հաղթարշավը»
«Հրապարակ». Ընդդիմության առաջարկը խլել են
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հրավիրված են եղել Անկախության օրվա միջոցառմանը
«Փաստ». Հերթական կերուխումը «կարևորագույն» միջոցառումից հետո
«Հրապարակ». Կալանավայրերում դժգոհություն է հասունանում իշխանությունների դեմ
«Հրապարակ». Ինչո՞ւ Մհեր Սեդրակյանի որդին ԱԺ չի գնում
«Փաստ». Հնա­րա­վոր են լուրջ դի­մադ­րու­թյուն­ներ ու «բո­լո­լա­ներ»
«Ժողովուրդ». Ում շահն է սպասարկում այսօրվա կառավարությունը
Լույս չի լինի
Վահե Ղազարյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետների դիտակետում կրկին Կենտրոն վարչական շրջանն էր
Արցախի հայկական ժառանգությունը միջազգային հրատապ ուշադրության կարիքն ունի. Արարատ Միրզոյանը՝ Ավստրիայի գործընկերոջը
Որոնողական աշխատանքներն այսօր Վարանդայում արդյունք չեն տվել
ԵԱՀԿ Մինսկի խումբը նախատեսում է վերսկսել բանակցությունները Ադրբեջանի և Հայաստանի հետ
Արարատ Միրզոյանը Սլովենիայի ԱԳ նախարարի հետ տարածաշրջանային ու միջազգային հրատապ հարցեր է քննարկել
Երևանի Գայի պողոտա-Սաֆարյան փողոց-Ստեփանյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Ավստրալիայում գրանցվել է երկրի պատմության ընթացքում ամենաուժեղ երկրաշարժը
Գավառի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել. 23 և 25 տարեկան երեւանցիներին բերման ենթարկեցին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սամվել Կարապետյանին եւ «Հայկական բիզնես ֆորում 2021»-ի մասնակիցներին
Այս մարդիկ Բաթումիում համաձայնության են եկել զորքերը մի քանի կմ հետ բերել. Նաիրի Հոխիկյան
Անկախության օրվա առթիվ Ալեն Սիմոնյանին շնորհավորական ուղերձներ են հղել Իրանի եւ Հնդկաստանի խորհրդարանների նախագահները
Երևանում բեռնատարը բախվել է գազատար խողովակներին, տապալել հենասյունը. մի քանի շենքի գազամատակարարումը դադարեցվել է
Անհրաժեշտ է Մինսկի խմբի ձեւաչափում վերսկսել խաղաղ գործընթացը. Արարատ Միրզոյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳ նախարարի հետ
Սեւանա լճի մակարդակը սեպտեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով
Կապան-Քաջարան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը. վարորդը տեղում մահացել է
Շինշիլա է Նիկոլ Փաշինը, որ շատ թանկարժեք մորթ ունի, բայց ձայնից սիրտը կարող է կանգնի. Գևորգ Պետրոսյան
Զինծառայողներին և նրանց ընտանիքներին արտոնություններ տրամադրելու վերաբերյալ ՄԻՊ-ի նախագիծն ուղարկվել է ԱԺ
Պաշտպանության նախարարի գլխավորությամբ անցկացվել է ԶՈՒ–երում ձմռան նախապատրաստական աշխատանքներին նվիրված հավաք
Կապանում իրար են բախվել «Mercedes»-ն ու «ВАЗ 2121»-ը. վերջինը կողաշրջվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Վտանգը միշտ սահմանին ապրող մարդու հետ է, 18 գյո՞ւղն է ավելի հեշտ ուշադրության կենտրոնում պահել, թե խոշորացման դեպքում՝ 35-ը․ Հակոբ Ավետյան
Գնել Սանոսյանը Հայկ Խանումյանի հետ քննարկել է Արցախի վարչատարածքային բարեփոխումների ընթացքը
Հետաքրքիր իրավաբան եք Դուք տիկին Ավանեսյան. կարծես թե օրենքների հոդվածները ընտրողաբար կարդացած լինեք. Ինեսսա Վարդանյան
Հայաստանը միացել է Ալցհայմերի հիվանդության իրազեկման համաշխարհային օրվան
Եւ կորոնա տարածում, եւ պարտությունը հաղթանակ ընդունելու կոչերով ուղեղներ լվանում, եւ յուրայիններին պարգեւատրում. Ինչպես ամբողջացավ անկախության 30-ամյակը
Համայնքները իրենցով են անում, սա կուսակցական շահերի թելադրանք է․ Ռաֆիկ Անդրեասյան
Մարտիրոսյանը և Հակոբյանը՝ Sharjah Masters մրցաշարի առաջատարների թվում
Փաշինյանը փորձում էր տրիվիալ ճշմարտությամբ քողարկված ձևով շատ վտանգավոր ուղերձ հղել․ Արթուր Խաչատրյան
Ընդդիմադիր խմբակցությունների անդամների գերակշիռ մեծամասնությունը ավելի լավ է նախորդող 30 տարիների իրենց թալանածը բերեն վերադարձնեն, ոչ թե 300 հազար պարգևատրումները․ Արթուր Հովհաննիսյան
Գագիկ Ջհանգիրյանի տարիքային սահմանափակման հետ կապված վեճը լուծելու համար ներկայացված դիմումը մուտքագրվել է ՍԴ․ Արամ Վարդևանյան
Սասուն Միքայելյանը Վազգեն Սարգսյանի ընկերն է, կարծում եմ՝ նրա հետ կապված հարցին շատ մեղմ է արձագանքել. Անի Խաչատրյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™