Շինշիլա է Նիկոլ Փաշինը, որ շատ թանկարժեք մորթ ունի, բայց ձայնից սիրտը կարող է կանգնի. Գևորգ Պետրոսյան Եւ կորոնա տարածում, եւ պարտությունը հաղթանակ ընդունելու կոչերով ուղեղներ լվանում, եւ յուրայիններին պարգեւատրում. Ինչպես ամբողջացավ անկախության 30-ամյակը Համայնքները իրենցով են անում, սա կուսակցական շահերի թելադրանք է․ Ռաֆիկ Անդրեասյան Ընդդիմադիր խմբակցությունների անդամների գերակշիռ մեծամասնությունը ավելի լավ է նախորդող 30 տարիների իրենց թալանածը բերեն վերադարձնեն, ոչ թե 300 հազար պարգևատրումները․ Արթուր Հովհաննիսյան Սասուն Միքայելյանը Վազգեն Սարգսյանի ընկերն է, կարծում եմ՝ նրա հետ կապված հարցին շատ մեղմ է արձագանքել. Անի Խաչատրյան Կորոնավիրուսի դեմ պատվաստումներին զուգահեռ արդեն կսկսենք սեզոնային գրիպի դեմ պատվաստումները. Գայանե Սահակյան Թուրքական ժանդարմերիա է գործում, ոստիկանություն չի գործում Հայաստանում. Զարուհի Փոստանջյանը՝ իրեն բերման ենթարկելու մասին Այո, ծանր վիճակ է, ինչպես բոլորս ենք անցել, բայց փառք Աստծո, կայուն է. Շուշան Պետրոսյանը՝ Հայկոյի առողջական վիճակի մասին Ընտրություններում հաղթելու մեր շանսերը գնահատում եմ բավականին բարձր. Իրինա Յոլյան Ինչո՞ւ Կաթողիկոսը չի մասնակցել Անկախության 30-ամյակի միջոցառմանը Դատավորների ժողով է հրավիրվել. երբ չմասնակցությունը կնպաստի ԲԴԽ-ի կողմից իշխանահաճո թեկնածուի նշանակման Ով է նա. Մեր Երևանի մարդ ա. քաղաքացիները՝ Խաչատուր Սուքիասյանի մասին (տեսանյութ)
Լավագույն տեսանյութերը. Youtube


Խորհրդարանական ընդդիմության «մաստեր-կլասը»՝ օր ու արեւ չտալ իշխանություններին

Խմբագրական

Եւ այսպես, 8-րդ գումարման Ազգային ժողովն այսօր սկսեց իր աշխատանքները։ Օրն արդեն ավարտվում է, մեր խորհրդարանում հասցրեցին լսել նախագահին, կաթողիկոսին, պատգամավորների անունները հայտարարեցին, երդվեցին, իսկ օրակարգային հարցերից առայժմ ձեւավորվեց հաշվիչ հանձնաժողով եւ ընթանում է ԱԺ նախագահի ընտրությունը։ Առաջին օրվա տպավորությունները գուցե սխալ, էմոցիոնալ թվան, բայց, համենայն դեպս, այդ տպավորությունները բավականին հիմնավոր են։ Իսկ առաջին տպավորությունն այն է, որ մոտ 700 հազար ձայն ստացած եւ հանրային վստահությամբ հպարտացող իշխանությունը պարզապես սարսափած է իրական եւ անիրական վտանգներից, ջանք եւ եռանդ չի խնայում իր անվտանգության ապահովման վրա։ Իշխանությունը մեր անպաշտպան սահմանների հարցով այսքան մտահոգ չէ, որքան սեփական անվտանգության հարցով։

Ասվածի վկայությունը այն հարյուրավոր ուժային կառույցների աշխատակիցներն են, ովքեր այսօր հսկում են ԱԺ շենքը դրսից, ներսից, սահմանափակում լրագրողների ազատ տեղաշարժի իրավունքը, ստուգումներ անում՝ միայն թե որեւէ պատգամավորի գլխից մազ չպակասի։ Անվտանգությունը, իհարկե, կարեւոր եւ առաջնային խնդիր է, բայց իշխանությունը սեփական անձից առաջ նույն հոգածությունը պետք է դրսեւոր սահմանային բնակավայրերում ապրող մեր հայրենակիցների նկատմամբ։ Չէ՞ որ նրանց տներից թշնամու դիրքեր ընդամենը մի քանի հազար մետր է, իսկ թշնամին մեկ անգամ չի ցույց տվել եւ ցույց տալիս իր հոխորտանքը։ Երեւանի կենտրոնում ողջ ուժային կառույցներին սեփական անվտանգության ապահովումը պատվիրակելուց առաջ իշխանությունները ճիշտ կանեին առաջնահերթ սահմանում ապրողների անվտանգությունը ապահովեին, որ այսօր գյուղացին չմտածեր իր տունը լքելու մասին, կարողանար հող մշակել, իր առօրյա հոգսերով զբաղվել։ Իշխանությունը այնքան վախեցած է իր անվտանգության համար, որ այդ ֆոնի տակ՝ ձեռքի հետ էլ սահմանափակումներ է անում՝ խոչընդոտներ ստեղծելով լրագրողների եւ լրատվամիջոցների աշխատանքում։

Լրագրողներից կազմված այս իշխանության գործելաոճում լրատվամիջոցներին եւ լրագրողներին ճնշելու, սահմանափակելու քայլերը, ցավոք, նախադեպային չեն։ Առաջին նիստի ամենավառ տպավորությունները խորհրդարանական ընդդիմությունից էին։ Հանուն արդարության պետք է ասել, որ այդ սպասելիքները առնվազն առաջին նիստի մասով գրեթե իրականացան։ Այսինքն՝ ընդդիմությունը ձեռնունայն չէր եկել առաջին նիստին, պատրաստվել են մանրակրկիտ, քննարկել, որոշել, նախագծել, պարապել․․․հետեւաբար՝ նիստին ներկայացել միանման շապիկներով, ամբողջ ընթացքում բարձրացրել իրենց դաշինքի անդամներին ազատ արձակելու հարցը, քաղաքական ակցիաներ արել, խոչընդոտել ԱԺ աշխատանքին, ըստ էության՝ քաղաքական մեծամասնության նկատմամբ դեմարշ անելով։

Դա դրսեւորվել է ոչ միայն նիստի ընթացքում անընդհատ եւ հետեւողականերով իրենց քաղաքական օրակարգը բարձրացնելով, հարցեր, ելույթներ հնչեցնելով, այլեւ ցուցադրական քայլերոով՝ ոտքի չկանգնելով, չծափահարելով, միայն կալանավորված գործընկերների անունները հնչեցնելիս ծափահարելով, սեղաններին հարվածելով․․․իհարկե, այս քայլերը ոմանք կհամարեն ապաքաղաքական, կասեն՝ դաստիարակություն, հարգանք չունեն պատգամավորները․․․բայց եթե մենք ընդդիմությունից սպասում ենք կոնկրետ պայքար, իշխաության կյանքը դժոխք սարքել, ապա այդ դժոխքը նաեւ այսպիսի ատրիբուտիկա է ենթադրում, ոչ միայն ելույթներ․․․Խոչընդոտեցին առաջին նիստին ինչքան կարողացան, նիստը նախագահող Կնյազ Հասանովը հազիվ էր դիմանում այս ընդդիմության ձեռքին, ոչ տարիք էին հաշվի առնում, ոչ ազգային փոքրամասնության հանգամանք, սակայն արդյունքում իրենց ասելիքը ասացին, հեռացան․․․չեն մասնակցելու իրենց կալանավորված ընկերները ԱԺ նիստին, չեն մասնակցի նաեւ իրենք, բոյկոտեցին նիստը եւ հեռացան՝ չմասնակցելով ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանի ընտրությանը․․․։

Իհարկե, շատերը կհամարեն, որ «Հայաստան» դաշինքի կալանավորված անդամներին ազատելը ԱԺ-ի խնդիրը չէ եւ անիմաստ էր պատգամավորների ակցիան, դեմարշը, բայց ինչպես կարող էին նրանք հանգիստ գալ եւ մասնակցել այսօրվա նիստին, երբ իրենց ընկերները, պատգամավորները անազատության մեջ են․․․ո՞վ է համոզիչ այս հարցում՝ ընդդիմությունը, որ հայտարարում է, որ պատգամավորներին անազտության մեջ չեն կարող պահել առանց անձեռնմխելիությունը հաղթահարելու, թե՞ իշխանությունը, որ պնդում է, թե այդ քրեական գործերը հարուցվել են մինչեւ մանդատ ստանալը, ամեն մեկը ունի իր համոզումը, բայց համենայն դեպս, ընդդիմությունը այսօր ցույց տվեց, որ իր թիվ մեկ հարցը գործընկերներին ազատելն է, այլապես կխաթարեն նիստերի ընթացքը, ինչպես որ այսօր․․․ Իհարկե, կալանավորված պատգամավորները չազատվեցին այս ակցիաներով, բայց համենայն դեպս հարցը բերվեց օրակարգ, հնչեցվեց։

Այսօրվա նիստի մյուս կարեւոր տպավորությունը այն է, որ թե «Հայաստան» դաշինքը, թե «Պատիվ ունեմ»-ը հաճելիորեն զարմացրին իրենց միասնականությամբ, համերաշխությամբ․․․միասնական լքեցին դահլիճը, աջակցեցին միմյանց, «Պատիվ ունեմ»-ը «Հայաստան» դաշինքից առաջադրեց նախագահի թեկնածու եւ այլն, ինչը նախորդ խորհրդարանների ընդդիմադիրների պարագայում չէինք տեսնում։ Իհարկե, հաճելի էր տեսնել ընդդիմության միասնական, «պասերով» խաղը, իշխանությանը ճնշելու փորձերը, այլ հարց է, թե դա գործնականում ինչ է տալիս։ Մեծ ձեռքբերումներ, իհարկե, չունենք, իշխանությունը մեծամասնություն է եւ առանց ընդդիմության կարող է սրտի ուզած որոշումը անցկացնել, բայց գոնե այդ պարագայում ընդդիմությունը իր մասնակցությամբ, ներկայությամբ չի լեգիտիմացնում գործընթացը․․․։ Այսօրվա գործընթացից իշխանությունը պետք է հասկանա, որ պետք է փորձի երկխոսության եզրեր գտնել ընդդիմության հետ, այլապես կմնա сам себе режиссер, ինքն իրեն ընտրող, իր բերած նախագծերը քվեարկող․․․։

Հուսանք՝ ընդդիմության ինտուզիազմը, կրեատիվը, պայքարը եւ միասնականությունը կտեսնենք խորհրդարանի գործունեության ողջ ընթացքում։ Երկրում քաղաքական ճգնաժամը ընտրությամբ չի հաղթահարվել եւ վերացել, խորհրդարանում ընդդիմությունը ամեն րոպե պետք է սա ցույց տա եւ հիշեցնի։ Իսկ բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե ընդդիմությունը թատրոն է տալիս, մանկապարտեզ է դարձրել խորհրդարանը, պետք է նաեւ իրենց առաջարկները ներկայացնեն՝ ինչպես են պատկերացնում եւ տեսնում ԱԺ-ում ընդդիմության պայքարը՝ իրենց ունեցած հնարավորությունների եւ գործիքակազմի շրջանակներում։ Այնպես որ ԱԺ առաջին նիստի «անմոռանալի» պահերի եւ միասնականության համար 5, հուսանք այս ամենը նաեւ գործնականում ազդեցություն կունենա կալանավորված պատգամավորների ազատման հարցում, եւ պատգամավորները նույն եռանդով, ջանասիրությամբ կպայքարեն ոչ միայն իրենց թիմակիցների, այլեւ ժողովրդին հուզող հարցերի համար։

В США началась вакцинация животных в зоопарках от коронавируса (WP)
Արդեն մի քանի դպրոցների ուսուցիչներ ցանկություն են հայտնել աշխատանքից ազատվելու. աղետալի է. Սոֆիա Հովսեփյան
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները
Ես դրա համար 50%-ով մեղավոր եմ համարում հենց «Հայաստան» դաշինքին. Արթուր Դանիելյան
Օրվա աստղագուշակ
Տավուշի «Շորի աղբյուր» հանդամասում 84-ամյա տղամարդ է գտնվել անգիտակից վիճակում. նա հիվանդանոցում մահացել է
«Ժողովուրդ». Իշխանությունը նպատակ է դրել առաջիկա երեք ամիսներին ՀՀ մարզերը բոլոր համայնքներով վերցնել իր վերահսկողության տակ
«Ժողովուրդ». Քաղաքացիներն ահազանգում են՝ անձնագիր չեն տրամադրում
Ինչու՞ է կարևոր «Ծիծեռնակաբերդի գործի» բացահայտումը. Հայկ Դեմոյան
«Հրապարակ». Հովիկաղազարյանական ընկալումը
«Փաստ». Տիգրան Արզաքանցյանը շարունակում է «հաղթարշավը»
«Հրապարակ». Ընդդիմության առաջարկը խլել են
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հրավիրված են եղել Անկախության օրվա միջոցառմանը
«Փաստ». Հերթական կերուխումը «կարևորագույն» միջոցառումից հետո
«Հրապարակ». Կալանավայրերում դժգոհություն է հասունանում իշխանությունների դեմ
«Հրապարակ». Ինչո՞ւ Մհեր Սեդրակյանի որդին ԱԺ չի գնում
«Փաստ». Հնա­րա­վոր են լուրջ դի­մադ­րու­թյուն­ներ ու «բո­լո­լա­ներ»
«Ժողովուրդ». Ում շահն է սպասարկում այսօրվա կառավարությունը
Լույս չի լինի
Վահե Ղազարյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետների դիտակետում կրկին Կենտրոն վարչական շրջանն էր
Արցախի հայկական ժառանգությունը միջազգային հրատապ ուշադրության կարիքն ունի. Արարատ Միրզոյանը՝ Ավստրիայի գործընկերոջը
Որոնողական աշխատանքներն այսօր Վարանդայում արդյունք չեն տվել
ԵԱՀԿ Մինսկի խումբը նախատեսում է վերսկսել բանակցությունները Ադրբեջանի և Հայաստանի հետ
Արարատ Միրզոյանը Սլովենիայի ԱԳ նախարարի հետ տարածաշրջանային ու միջազգային հրատապ հարցեր է քննարկել
Երևանի Գայի պողոտա-Սաֆարյան փողոց-Ստեփանյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Ավստրալիայում գրանցվել է երկրի պատմության ընթացքում ամենաուժեղ երկրաշարժը
Գավառի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել. 23 և 25 տարեկան երեւանցիներին բերման ենթարկեցին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սամվել Կարապետյանին եւ «Հայկական բիզնես ֆորում 2021»-ի մասնակիցներին
Այս մարդիկ Բաթումիում համաձայնության են եկել զորքերը մի քանի կմ հետ բերել. Նաիրի Հոխիկյան
Անկախության օրվա առթիվ Ալեն Սիմոնյանին շնորհավորական ուղերձներ են հղել Իրանի եւ Հնդկաստանի խորհրդարանների նախագահները
Երևանում բեռնատարը բախվել է գազատար խողովակներին, տապալել հենասյունը. մի քանի շենքի գազամատակարարումը դադարեցվել է
Անհրաժեշտ է Մինսկի խմբի ձեւաչափում վերսկսել խաղաղ գործընթացը. Արարատ Միրզոյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳ նախարարի հետ
Սեւանա լճի մակարդակը սեպտեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով
Կապան-Քաջարան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը. վարորդը տեղում մահացել է
Շինշիլա է Նիկոլ Փաշինը, որ շատ թանկարժեք մորթ ունի, բայց ձայնից սիրտը կարող է կանգնի. Գևորգ Պետրոսյան
Զինծառայողներին և նրանց ընտանիքներին արտոնություններ տրամադրելու վերաբերյալ ՄԻՊ-ի նախագիծն ուղարկվել է ԱԺ
Պաշտպանության նախարարի գլխավորությամբ անցկացվել է ԶՈՒ–երում ձմռան նախապատրաստական աշխատանքներին նվիրված հավաք
Կապանում իրար են բախվել «Mercedes»-ն ու «ВАЗ 2121»-ը. վերջինը կողաշրջվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Վտանգը միշտ սահմանին ապրող մարդու հետ է, 18 գյո՞ւղն է ավելի հեշտ ուշադրության կենտրոնում պահել, թե խոշորացման դեպքում՝ 35-ը․ Հակոբ Ավետյան
Գնել Սանոսյանը Հայկ Խանումյանի հետ քննարկել է Արցախի վարչատարածքային բարեփոխումների ընթացքը
Հետաքրքիր իրավաբան եք Դուք տիկին Ավանեսյան. կարծես թե օրենքների հոդվածները ընտրողաբար կարդացած լինեք. Ինեսսա Վարդանյան
Հայաստանը միացել է Ալցհայմերի հիվանդության իրազեկման համաշխարհային օրվան
Եւ կորոնա տարածում, եւ պարտությունը հաղթանակ ընդունելու կոչերով ուղեղներ լվանում, եւ յուրայիններին պարգեւատրում. Ինչպես ամբողջացավ անկախության 30-ամյակը
Համայնքները իրենցով են անում, սա կուսակցական շահերի թելադրանք է․ Ռաֆիկ Անդրեասյան
Մարտիրոսյանը և Հակոբյանը՝ Sharjah Masters մրցաշարի առաջատարների թվում
Փաշինյանը փորձում էր տրիվիալ ճշմարտությամբ քողարկված ձևով շատ վտանգավոր ուղերձ հղել․ Արթուր Խաչատրյան
Ընդդիմադիր խմբակցությունների անդամների գերակշիռ մեծամասնությունը ավելի լավ է նախորդող 30 տարիների իրենց թալանածը բերեն վերադարձնեն, ոչ թե 300 հազար պարգևատրումները․ Արթուր Հովհաննիսյան
Գագիկ Ջհանգիրյանի տարիքային սահմանափակման հետ կապված վեճը լուծելու համար ներկայացված դիմումը մուտքագրվել է ՍԴ․ Արամ Վարդևանյան
Սասուն Միքայելյանը Վազգեն Սարգսյանի ընկերն է, կարծում եմ՝ նրա հետ կապված հարցին շատ մեղմ է արձագանքել. Անի Խաչատրյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™