Թուլությունս շոկոլադն է, թերությունս՝ կեղծավորությունը չհանդուրժելը. Բլից հարցազրույց դատավոր Քրիստինե Մկոյանի հետ
Արխիվ
ArmDaily.am-ը «Խորհրդակցական սենյակում» շարքի շրջանակներում շարունակում է բացահայտել դատավորներին։
Այս անգամ մեր բլից հարցերին պատասխանել է Վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Քրիստինե Մկոյանը։
Մանկական խաղեր։
-Տուն-տունիկ, ցատկապարան, բժիշկ-բժիշկ...
Բժիշկ, ուսուցիչ չդարձաք, դարձաք դատավոր, ինչու։
-Արդարադատության իրականացման կանչը թույլ չտվեց:
Ծնողական խրատ։
-Լինել ազնիվ, հարգել և օգնել մարդկանց:
Դպրոցում արտասվե՞լ եք գնահատականի համար։
-Այո
Երկրպագուներ
-Եղել են
Խենթ քայլեր, որ արել են ձեզ համար։
-Դժվարանում եմ մտաբերել:
Օծանելիք, զարդեր...ձեր թուլությունը:
-Օծանելիք:
Ամենաշատը ինչքան գումար եք ծախսում շոփինգի ժամանակ։
-Կդժվարանամ նշել գումարի չափը, սակայն լինում են դեպքեր, երբ ծախսում եմ այդ պահին ինձ մոտ եղած ամբողջ գումարը:
Հայտնի բրենդներ, թե կարելի է գնումներ կատարել նաեւ տոնավաճառներից։
-Վստահում եմ հայ դիզայններներին, իսկ երկրից դուրս շոփինգ անելիս նախապատվությունը տալիս եմ կանացի յուրօրինակ մոդելներին և ոչ թե անվանումներին:
Սիրելի ուտեստ։
-Հարիսա։
Տղամարդու ձեր իդեալը։
-Որդիս
Խոհանոցում քանի ժամ եք անցկացնում, ինչ եք լավ պատրաստում եւ ինչ չեք կարողանում պատրաստել։
-Ամեն օր գրեթե երկու ժամ: Ասում են, որ լավ ստացվում է պիցցան, իսկ իշլի քյուֆթա, կարծում եմ, չի ստացվի:
Բուրդ ճիպոտել, գորգ լվանալ, պահածո, չիր պատրաստել...
-Գորգ լվանալ:
Ձեր տանը կարգավիճակները ինչպես են բաշխվում՝ վկա, ամբաստանյալ, մեղադրող, տուժող, դատավոր։
-Տանը պարզապես կին եմ և մայրիկ:
Սիրելի գիրքը։
-Ռեմարկ «Հաղթական կամար»:
Ֆիլմի որ հերոսուհին եք դուք։
-Մերի Փոփինս
Ում ինքնաբացարկ կհայտնեիք։
-Իր աշխատանքը չսիրող մասնագետին:
Ակամայից ստացած կաշառք։
-Որդուս համբույրը
Եթե ոսկե ձկնիկ ունենայիք:
-Հայաստան աշխարհում չլինեին մանկատներ ու հիվանդ երեխաներ:
Ինչքան փող է ձեզ պետք։
-Այնքան, որքան դրա պակասը չզգամ:
Ձեր երջանկությունը:
-Ուժեղ և զարգացած հայրենիք, սիրով լի ընտանիք:
Բախտագուշակի այցելե՞լ եք, հավատո՞ւմ եք։
-Ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ:
Եթե սկսեիք սկզբից, ինչ կփոխեիք...
-Շնորհակալ եմ Աստծուն այն ամենի համար ինչ ունեմ և ինչին հասել եմ:
Կյանքի դասեր։
-Շարունակում եմ քաղել:
Բամբասանք ձեր մասին։
-Հիշում եմ միայն լավը, այդ պատճառով չեմ մտաբերում:
Ինչի՞ համար եք զղջում:
-Անիմաստ երևույթների վրա վատնածս ժամանակի համար:
Ո՞ւմ եք սիրում:
-Ամուսնուս
Ու՞մից եք դժգոհ:
- Դժգոհելն իմը չէ:
Երբ զայրանում եք:
-Մեկուսանում եմ:
Երբ զարմանում եք...
-Զարմանքս չի թաքցվում:
Դեր, որ երբեք չէիք խաղա:
-Դավաճանի դեր:
Հիասթափվում եւ հուսահատվում եք...
-Հիասթափվում եմ ստից, փորձում եմ չհուսահատվել:
Վախենո՞ւմ եք..
-Հիասթափությունից:
Հավատում եք...
-Արդարությանը:
Հոգսեր...
-Կցանկանայի բացասական պատասխան տալ, սակայն հնարավոր չէ:
Չիրականացած երազանք
-Չմշկել:
Թուլություններ, թերություններ:
-Թուլությունս շոկոլադն է, թերությունս՝ կեղծավորությունը չհանդուրժելը:
Զանգ ԲԴԽ-ից:
-Չեն եղել:
Խորհրդակցական սենյակում։
-Բուռն բանավեճեր:
Հարց շարքի հաջորդ անդամին:
Ձեր կյանքի ամենաերջանիկ պահը:
Եւ մեր շարքի նախորդ մասնակիցը՝ Գագիկ Հովհաննիսյանը ձեզ հարցնում է՝ տեսար ինչ եղավ։
Պատասխանը հավանաբար Թաթա Սիմոնյանից ակնկալենք։
«Խորհրդակցական սենյակում» շարքին մասնակցել են Ալեքսանդր Ազարյանը , Գագիկ Հովհաննիսյանը
Շարքը՝ Ինգա Մարտինյանի