Ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի շրջանի հայկական դիրքերը, կա 2 վիրավոր. ՌԴ ՊՆ Ադրբեջանցիների գործողությունները կլինի Արցախում, Գորիսում, թե Սյունիքում ցեղասպանություն են. Լարիսա Ալավերդյան Հաստատ մեր պատգամավորները շատ չէին նեղվի, եթե իրենց պրեմիա չտային. Էդուարդ Շարմազանով Այս հայցն անկյունաքարային նշանակություն կարող է ունենալ Արցախի հետագա ինքնորոշման ու կարգավիճակի ձեռքբերման առումով․ Արա Խզմալյանը՝ ընդդեմ Ադրբեջանի ներկայացված հայցի մասին Այս իրավիճակում, երբ ադրբեջանցիները ամեն օր ծաղրում են մեր ժողովրդին՝ ցոփ ու շվայտ կյանք վարելը, նման համերգներ կազմակերպելը ինձ համար անհասկանալի է․ Ավետիք Իշխանյան Վերջին 1-2 ամսվա ընթացքում Ադրբեջանի գործողությունները ուղղված են ռուս խաղաղապահների դեմ․ Մետաքսե Հակոբյանը՝ Արցախում երկու ռուս խաղաղապահների վիրավորվելու հավանականության մասին Մեկից երկու կիլոմետր երկարությամբ իրանական բեռնատարներ էին կանգնած այսօր. Որոտանի բնակիչ Այս գիտաժողովն ուղերձ էր աշխարհին, որ Արցախում մշտապես արթուն է հայ գիտական միտքը, իսկ Արցախը եղել է և կմնա հայ գիտական հանրույթի խորհրդակցությունների կենտրոն. Անդրանիկ Հովհաննիսյան Շարլ Ազնավուրի հրապարակից բերման է ենթարկվել 21 անձ (թարմացված) Երեկ Շուշիի մոտ վիրավորված հայ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում Շառլ Ազնավուրի հրապարակից ակցիայի 19 մասնակից բերման է ենթարկվել Սյունիքի մարզպետը անձա՞մբ է ճնշում համայնքապետերի թեկնածուներին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Պոլիտեխնիկը պետք է դառնա արդյունաբերության թիվ 1 հենարանը․ Հայկ Չոբանյան

Հասարակություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հուլիսի 30-ին այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ):

«Այսօր մեր ամենամեծ խնդիրներն ու բոլոր լուծումները կրթության ոլորտում են։ Պոլիտեխնիկը պետք է դառնա արդյունաբերության թիվ 1 հենարանը և արդյունաբերությունն առաջ տանող թիվ 1 դրոշակակիրը։ Այս համալսարանի միջազգայնացումը կրիտիկական նշանակություն ունի։ Այս կազմով, որտեղ ներկա են Կառավարությունը, համալսարանը և ոլորտը, ամենաբարձր հավակնությամբ պետք է մեր առջև խնդիր դնենք, որպեսզի Պոլիտեխնիկը դառնա աշխարհի ամենաբարձր կրթական որակ ապահովող հաստատություններից մեկը։ Մինչև 2021 թվականի ավարտը պետք է ունենանք Պոլիտեխնիկի համապարփակ զարգացման ծրագիրը»,- նշեց Հայկ Չոբանյանը։

ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնակատարը ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի, ՀԱՊՀ Խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանի և համալսարանի այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է իրականացրել ՀԱՊՀ-ում գործող «Խելացի լուծումներ» կենտրոնում, ծանոթացել կենտրոնի վերանորոգված և սարքավորումներով հագեցած լաբորատոր լսարաններին, կենտրոնի կողմից բարձր տեխնոլոգիական տարբեր ուղղություններով իրականացվող դասընթացներին և վերապատրաստման ծրագրերին։

Հաջորդիվ, նախարարի պաշտոնակատարն այցելել է ՀՀ ԳԱԱ օտարերկրյա անդամ Արիկ Մելիքյանի անունը կրող Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոն, որն զբաղվում է անօդաչու սարքերի նախագծակոնստրուկտորական և հետազոտական աշխատանքների իրականացմամբ և այդ գծով բարձր որակավորում ունեցող կադրային ներուժի պատրաստմամբ։ Կենտրոնի տնօրեն Օլեգ Գասպարյանը Հայկ Չոբանյանին է ներկայացրել համալրված շարժումը գրանցող սարքավորումների և համապատասխան ծրագրային ապահովումը մշակող անգլիական «Վիկոն» ընկերության համակարգերի շնորհիվ իրենց մշակած մոդելները, խոսել կենտրոնի ձեռքբերումներից և խնդիրներից։ Օլեգ Գասպարյանը նշել է, որ կենտրոնը մեծապես նպաստում է ինժեներական կրթության որակի բարելավմանը, գիտակրթական ծրագրերում երիտասարդ գիտնականների և բարձր կուրսերի ուսանողության առավել լայն ներգրավմանն ու մասնագիտական հեղինակության բարձրացման աջակցմանը:

Այնուհետև, նախարարի պաշտոնակատարն այցելել է ՀԱՊՀ-ում գործող մի շարք լաբորատորիաներով և եզակի սարքավորումներով հագեցած  «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ»: Գիտական աշխատանքների, ծառայությունների և ինովացիոն հետազոտությունների կենտրոնի պետ Արմինե Ավետիսյանը հյուրերին ներկայացրել է հարթակի մաս կազմող փորձագիտական կենտրոնը, ինովացիոն ծառայության տարածքը, ժամանակակից սարքավորումներով համալրված լաբորատորիաները, ՀԱՊՀ-ի գործունեության արդյունքների ապրանքայնացման և առևտրայնացման նպատակով ստեղծված  գործիքները, խոսել է ինովացիոն ծառայությունների և ինովացիոն պորտալի մասին։

Շրջայցի շրջանակներում նախարարի պաշտոնակատարն այցելել է նաև ՀԱՊՀ 2-րդ մասնաշենքում տեղակայված աշխարհահռչակ ֆրանսիական Schneider Electric ընկերության, «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներդրմամբ ստեղծված «Գերազանցության» կենտրոն։ Էներգետիկայի և Էլեկտրատեխնիկայի ինտիտուտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Դռնոյանը Հայկ Չոբանյանին ներկայացրել է էներգետիկայի և ավտոմատացման ոլորտի ժամանակակից տեխնոլոգիաների նորագույն սարքավորումները: ՀԱՊՀ Խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը նշել է, որ նախարարությունը պետք է կատալիզատորի դեր կատարի համալասարանի և բիզնեսի միջև, ուղղորդի ԲՈՒՀ-երին անհրաժեշտ մասնագետներ պատրաստելու հարցում։

Այցի ավարտին տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում Գոռ Վարդանյանը նախարարի պաշտոնակատարին է ներկայացնել ՀԱՊՀ-ի կողմից իրականացվող ծրագրերն ու զարգացման տեսլականը։ ՀՀ ԲՏԱՆ և ՀԱՊՀ ներկայացուցիչները քննարկել են նախարարության և համալսարանի համագործակցության հեռանկարները։

Կարևորելով ԲՈՒՀ-ի բացառիկ դերը մեր երկրի զարգացման գործում իբրև արդյունաբերության թիվ 1 հենարան՝ Հայկ Չոբանյանը նշել է, որ որքան բարձր լինեն ոլորտի մասնագետների որակական և քանակական ցուցանիշները, այնքան բարձր կլինի մեր երկրի արդյունաբերության ցուցանիշը։

Նախարարի պաշտոնակատարը անդրադարձել է նաև ՀԱՊՀ-ի միջազգայնացման, սփյուռքի ներուժի լիարժեք օգտագործման, կրթության և բիզնես ոլորտների համագործակցության հարցերին։

Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում մոտ 1500 հակ կուտակած անասնակեր է այրվել
Խաչիկ գյուղում թխել են ամենամեծ գաթան, փառատոնն անցել է ավանդական երգուպարով
Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության ժամանակ երկրպագուները ծեծկռտուք են սարքել խաղադաշտում
ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 31 տոկոսը
Տաթևից Աղվանի 43 կիլոմետրանոց ճանապարհահատվածը պատրաստ կլինի մինչև նոյեմբերի վերջ. կառավարություն
Բերման ենթարկվածների մեջ զոհված զինածառայողների ընտանիքի անդամներ են. Էլինար Վարդանյան
Ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի շրջանի հայկական դիրքերը, կա 2 վիրավոր. ՌԴ ՊՆ
«Այստեղից է սկսվում իրական կյանքը, սերն ու երջանկությունը»․ Քրիստինա Եղոյանը պարզել է առաջնեկի սեռը
Улица в Брюсселе получит имя убитой секс-рабыни (WP)
Կայացավ Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վիճակահանությունը
ՀԱՊԿ-ն հայտարարել է ռազմական ոլորտում համատեղ բյուջեի մասին
Ադրբեջանցիների գործողությունները կլինի Արցախում, Գորիսում, թե Սյունիքում ցեղասպանություն են. Լարիսա Ալավերդյան
Թալիբներն ուզբեկերենին զրկել են երկրի պաշտոնական լեզվի կարգավիճակից
Բողոքի ակցիա Կառավարության շենքի մոտ` սեպտեմբերի 21-ի համերգը չեղարկելու պահանջով (տեսանյութ)
ՀՀ ոստիկանության բաժին է ներկայացել ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը
Վրաստանում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 52 մարդ
Հաստատ մեր պատգամավորները շատ չէին նեղվի, եթե իրենց պրեմիա չտային. Էդուարդ Շարմազանով
В ЕС предрекли «Северному потоку-2» превращение в «инвестиционную руину» (WP)
Հասկանալով աշխարհաքաղաքական փոփոխությունները՝ մենք պետք է ոտքի կանգնեք և ուժեղ պետություն կառուցենք․ Արմեն Սարգսյան
Փարիզի Աստվածամոր հրդեհված տաճարի ամրապնդման աշխատանքներն ավարտվել են
Bloomberg-ը կազմել է աշխարհի ամենահարուստ ընտանիքների ցուցակը
Այս հայցն անկյունաքարային նշանակություն կարող է ունենալ Արցախի հետագա ինքնորոշման ու կարգավիճակի ձեռքբերման առումով․ Արա Խզմալյանը՝ ընդդեմ Ադրբեջանի ներկայացված հայցի մասին
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ը կբարձրանա 2-4 աստիճանով
Գյումրիում տեղի ունեցավ Թումո Գյումրիի վերակառուցված շենքի պաշտոնական բացումը. ներկա էին ԱԺ նախագահը, մարզպետը
Երևանում վրաերթի է ենթարկվել ոստիկանության շտաբի պետի տեղակալը. վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի
Այս իրավիճակում, երբ ադրբեջանցիները ամեն օր ծաղրում են մեր ժողովրդին՝ ցոփ ու շվայտ կյանք վարելը, նման համերգներ կազմակերպելը ինձ համար անհասկանալի է․ Ավետիք Իշխանյան
Արցախի պատանի ֆուտբոլիստների ավտոբուսի քերված դրոշը փոխարինվել է նորով (տեսանյութ)
Այցից հետո մինչ այս պահը Ֆիզգորոդոկի շինհրապարակում աշխատանքները դադարեցված են
Բերման ենթարկելու ընթացքում առերևույթ ծանր մարմնական վնասվածք է ստացել պրդյուսեր Արմեն Գրիգորյանը. Ղազինյան
Վերջին 1-2 ամսվա ընթացքում Ադրբեջանի գործողությունները ուղղված են ռուս խաղաղապահների դեմ․ Մետաքսե Հակոբյանը՝ Արցախում երկու ռուս խաղաղապահների վիրավորվելու հավանականության մասին
Արմեն Սարգսյանը «Մտքերի գագաթնաժողովի» մասնակիցներին հրավիրել է Հայաստան
Մեկից երկու կիլոմետր երկարությամբ իրանական բեռնատարներ էին կանգնած այսօր. Որոտանի բնակիչ
Կատարի էմիրը պարգևատրել է ՀՀ դեսպանին «Ալ Վաջբա» բարձրագույն շքանշանով
Ոստիկանները բերման են ենթարկել նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին (տեսանյութ)
Հաղթահարելով դժվարությունները՝ Գյումրին վճռական քայլերով առաջ է շարժվում. Գնել Սանոսյան
Եվրոպան Թուրքիային մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ է տվել ՄԻԵԴ-ի վճիռներն իրագործելու համար
Քննարկվել են հանրապետությունում ճանապարհային անվտանգության բարելավմանը և ՃՏՊ-ների կանխարգելմանն ուղղված հարցեր
Այս գիտաժողովն ուղերձ էր աշխարհին, որ Արցախում մշտապես արթուն է հայ գիտական միտքը, իսկ Արցախը եղել է և կմնա հայ գիտական հանրույթի խորհրդակցությունների կենտրոն. Անդրանիկ Հովհաննիսյան
Շարլ Ազնավուրի հրապարակից բերման է ենթարկվել 21 անձ (թարմացված)
Ֆրանսիան խորհրդատվությունների համար անհապաղ հետ է կանչել Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում իր դեսպաններին
Նույնիսկ ինձ ահագին ժամանակ պահանջվեց, որպեսզի հասկանամ՝ ինչ կատարվեց, որ ես էկա, հասա էս օրիս. Արթուր Դանիելյան
Երեկ Շուշիի մոտ վիրավորված հայ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
Այս օրերին Երևանում է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդվեյը
Շառլ Ազնավուրի հրապարակից ակցիայի 19 մասնակից բերման է ենթարկվել
Որևիցե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը, Արցախի զինանշանը. Ալեն Սիմոնյան
Սյունիքի մարզպետը անձա՞մբ է ճնշում համայնքապետերի թեկնածուներին
ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել
«Նոր Ալիք 2021»-ի հաղթող Սարո Գեւորգյանի եւ Ֆիլիպ Կիրկորովի կատարումը Արտակ Թովմասյանի ծննդյան տոնին (տեսանյութ)
Լարված իրավիճակ. ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկում բողոքի ակցիա անողներին. ՈՒՂԻՂ
44-օրյա պատերազմի մասնակիցների են պարգեւատրել
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™