Ես չեմ պատվաստվել ու չեմ պատվաստվելու. Կարին Տոնոյան Հասարակությունը երբեք չի վստահել և այժմ էլ չի վստահում իշխանությանը. Ավետիք Իշխանյան Տիգրանաշենում հանգիստ են վերաբերվում գյուղը հանձնելու մասին համացանցի լուրերին Կութում իրավիճակը հանգիստ է Իրավիճակը Սյունիքի խնդրահարույց բնակավայրերում Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1863 նոր դեպք. կա 41 մահվան դեպք Այսօր հացի միջազգային օրն է (տեսանյութ) Ներկայացրել եմ միջնորդություն, որպեսզի Աղվան Հովսեփյանին կաշառք ստանալու մեղադրանքի դրվագով հրավիրվեն և հարցաքննվեն մի շարք քննիչներ և դատախազներ. պաշտպան Եթե Հաագայի դատարանը բավարարի ժամանակավոր միջոցների կիրառումը, ապա կունենանք ռազմագերիների ազատ արձակումը պահանջող առաջին իրավական որոշումը. Սիրանուշ Սահակյան Երասխում ոչնչացվել է ձմռան ողջ պաշարը, որ քաղաքացին իր կենդանիներին կերակրելու համար չարչարանքով հավաքել էր ողջ տարի․ ՄԻՊ Թեստավորման հերթերն ու կորոնավիրուսի աճող թվերը Դուք մի բան հասկանո՞ւմ եք ՍԴ-ից, ինչ արդարադատություն է իրականացնում, ինչպես եւ երբ
Լավագույն տեսանյութերը. Youtube


Եթե բանակցություններից առաջ Ադրբեջանը գնում է իրավիճակը սրելուն, ուրեմն Բաքվի համար այդքան էլ հարմար չէր լինելու բանակցության տրամաբանությունը. Հակոբ Բադալյան

Հարցազրույց

ArmDaily.am-ի զրուցակիցը քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն է։ 

-Երեկ բախումների մասին ՊՆ հաղոդագրության մեջ նշվում էր, որ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ հակառակորդը նախահարձակ մարտական գործողություններ է սկսել ՀՀ սահմաններին։ Պարոն Բադալյան, մինչ այս պահն այդպես էլ որևէ պաշտոնյա պարզաբանում չտվեց, թե ինչ բանակցությունների մասին է խոսքը։ Ձեր գնահատմամբ, ինչու չկա որևէ պարզաբանում, տեղին են այս առնչությամբ հնչող մտահոգությունները։

-Ես չունեմ այդ հարցի պատասխանը, թե ինչ բանակցության մասին կարող է խոսք լինել։ Մեծ հավանականությամբ խոսքը վերաբերում է զինված ուժերի գերատեսչական շրջանակում բանակցությունների մասին և, մեծ հաշվով, աննորմալ չէ, որ որևէ բանակցության մասին նախապես չի ազդարարվում, ի վերջո, ինչպիսին էլ լինի բանակցությունը՝ դրա արդյունքը չի կարող մնալ գաղտնի, եթե խոսքը վերաբերվել է որևէ իրականանալի գործողության մասին։ Հետևաբար, այստեղ ցանկացած բանակցության մասին, թե նախապես ազդարարելու պրակտիկա, թե նախապես չազդարարելու պրակտիկա կա։ Այստեղ շատ մեծ խնդիր չեմ տեսնում, որովհետև հնարավոր չէ որևէ բանակցության արդյունք պահել գաղտնի, եթե այն պետք է ինչ-որ կերպ իրականացվի հրապարակային։ Իհարկե, հետաքրքիր է հարցադրումը, թե ինչ բանակցության մասին է խոսքը, ավելին, եթե այդ բանակցություններից առաջ Ադրբեջանը գնում է իրավիճակը սրելուն, ուրեմն Բաքվի համար այդքան էլ հարմար չէր լինելու այդ բանակցության տրամաբանաությունը կամ բովանդակությունը։

-Երեկ aliqmedia.am-ը հրապարակել էր փաստաթուղթ, որն ըստ լրատվականի՝ այս պահին դրված է Նիկոլ Փաշինյանի սեղանին։ Նախ որքանով կարող են նման հրապարակվող փաստաթղթերն արժանահավատ լինել, ապա նաև մեզ համար, որ կետերն են, որ առավել խնդրահարույց կարող են լինել։

-Նման հրապարակումները չեմ ցանկանում մեկնաբանել, որովհետև չգիտեմ, թե այդ հարապարակումների, որ մասն է իրականություն, որը՝ ոչ։ Այստեղ միայն մեկ նախադասության կամ կետի տարբերությունը կարող է էական տարբերություն տալ իրավիճակի գնահատման տեսանկյունից։ Հետևաբար, նման փաստաթղթերի մեկնաբանությունն ինձ համար մեկնաբանելի չէ։ Կարծում եմ՝ նման մեկնաբանությունները պետք է անեն կամ պետական կառույցները, կամ հենց փաստաթուղթը հրապարակող լրատվամիջոցները կամ մարդիկ։ Ընդ որում՝ կարծում եմ , այս պահին իրավիճակն անգամ փաստաթղթի հրապարակման անհրաժեշտություն էլ երևի չունի, ընդհանուր առամամբ հասկանալու համար կողմերի դիրքորոշումը և տրամաբանությունը։

Ի վերջո, Ադրբեջանը որևէ կերպ չի թաքցնում իր խնդիրները և օրակարգը, սա միջանցքի հարցի օրակարգ բերելն է, ինչպես նաև թույլ չտալը, որ օրակարգում հայտնվի Արցախի կարգավիճակի հարցը։ Մեծ հաշվով՝ Բաքուն այս հարցերը հրապարակավ դնում է և հասկանալի է, որ սրանք բացարձակ ընդունելի են Երևանի համար։

Այսինքն, Երևանի համար չի կարող ընդունելի լինել Արցախի կարգավիճակի հարցի չեզոքացումը և բնականաբար որևէ միջանցքի, ոչ թե հաղորդուղիների բացման, այլ կարգավիճակի իմաստով միջանցքի բացման հարցը անընդունելի է։ Այսօր էլ Փաշինյանը հայտարարեց այդ մասին։

-Անդրադառնալով այսօրվա Փաշինյանի հայտարարութուններին՝ սահմանազատման աշխատանքների իրականացման ընքացքում առաջարկ հնչեց ռուս խաղաղապահների հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով տեղակայման մասին, սա իսկապե՞ս թույլ կտա էսկալացիան թոթափել, թե սա սեփական անվտանգության համար պատասխանատվությունից խուսափելու փորձ չէ՞։

-Նախ սկզբունքային իմաստով, աքսիոմատիկ է հետևյալը, որևէ մեխանիզմ ավելի ամբողջական և սկզբունքային չի դիտարկի սահմանի պաշտպանությունը, քան մեր ԶՈՒ-ի մարտունակության և դիմադրողականության մեխանիզմը։ Ըստ այդմ՝ առանցքում բնականաբար պետք է լինի մեր զինուժի հանգամանքը։ Մյուս կողմից, եթե դիտարկում ենք ընդհանրապես կայունության խնդիրը, այսինքն, մեր զինուժը պաշտպանում է մեր սահմանները, բայց հասկանում ենք, որ պետք է հասնենք մի ռեժիմի, երբ անընդհատ ստիպված չլինենք զոհերի գնով զսպել Ադրբեջանի նկրտումները, որովհետև մեզ համար պետք է թանկ լինի ամեն մի զինվորի կյանքը։

Այս իմաստով կա խնդիր. բերել կայունության ռեժիմի, սա ոչ այնքան սահմանների պաշտպանության, որքան կայունության խնդրի մեխանիզմի շրջանակում պետք է դիտարկել։ Կաշխատի՞ ռուսական մեխանիզմը, ինձ համար միանշանակ է, որ ադրբեջանցիները չեն գնա ռուսների հետ ֆիզիկական կոնֆլիկտի և այս իմաստով կայունության մեխամիզմ կարող է լինել։ Բայց էլի կրկնեմ՝ սա պետք է դիտարկենք կայունության ռեժիմի մեխանիզմ, այլ ոչ թե մեր սահմանների պաշտպանություն։ Մեր սահմանները կարող են պաշտպանել միայն մեր զինվորները։ Այս իմաստով՝ Փաշինյանի առաջարկը որոշակի իմաստով գուցե պարունակում է հետևյալ տողատակը, որ ռուսական միջնորդական պատասխանատվությունը Մոսկվայի համար էլ ավելի բարձրանա և հստակ լինի, թե արդյո՞ք Մոսկվան ինքն էլ Բաքվի սադրանքները չի դիտարկում Երևանի դեմ օգտագործելու խաղաքարտ կամ գործիք։

Այսինքն, այս առաջարկի կարևորությունը պետք է դիտարկել հենց կայունության ռեժիմի հնարավորությունների փնտրտուք, որպեսզի անընդհատ ստիպված չլինենք ադրբեջանական նկրտումները զսպել և երկրորդը, որպեսզի պատասխանատվության աստիճանը Ռուսաստանի համար բարձրանա։ Սա իհարկե բացարձակ երաշխիք չէ, որ այդ պատասխանատվությունը ռուսներն իրացնելու են, բայց մեզ համար կարևոր է անընդհատ բարձրացնել այդ պատասխանատվության աստիճանը, թեկուզ ցույց տալու համար անպատասխանատվությունը, որ Ռուսաստանը միջնորդ կարգավիճակով դրսևորում է։

Ընդ որում՝ կարևոր է, որ Երևանը սա չդիտարկի որպես սահմանների կայունության միակ մեխանիզմը, այս առումով կարևոր է, որ նաև պարբերաբար խոսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության մեխանիզմի մասին։ Բայց ինձ համար օրինակ հարց է, թե որքանով են Մինսկի խմբի համանախագահ երկրներն իրականում պատրաստ մասնակից լինել հայ-ադրբեջանական սահմանին, էս առումով այդ երկրներից անմիջական պատրաստակամության ազդակ չի եղել, խոսվել է անուղղակի, ոչ անմիջական՝ իրենց պաշտոնական դիրքորոշումների մակարդակով։ Այստեղ չենք կարող բացառել, որ այդ պատրաստակամությունն այդքան էլ չկա։ Այդ ուղղությամբ պետք է աշխատենք, բայց հարց է, թե որքանով են պատրաստ իրենց մոնիթորինգային ռեսուրսները տեղակայել սահմանին։

-Իսկ ռուսները շահագրգիռված կարող են լինել ողջ սահմանին խաղաղապահ ուժերի տեղակայմամբ, սա իրենց իրականում պե՞տք է, թե կարող է իրենց համար միայն լրացուցիչ գլխացավանք լինել։

-Կարծում եմ, այստեղ ռուսները բավական երկակի վիճակում են․ մի կողմից նրանք իհարկե բացարձակապես չեն ուզում որևէ կոնֆլիկտ ունենալ թուրքերի և ադրբեջանցիների հետ, քանի որ իրենք իրենց այսօրվա քաղաքականության մեջ էական խաղադրույք են կատարում թուրքերի և ադրբեջանցիների հետ աշխատանքի վրա։ Մյուս կողմից՝ ռուսների համար հասկանալի է, որ իրենք բավական պրոբլեմատիկ իրավիճակում են հայտնվում՝ Հայաստանի դեմ ամեն անգամվա նման սադրանքների պարագայում, որովհետև դա մի կողմից ճնշում լինելով Հայաստանի վրա՝ ակնհայտ է, որ հասարակական ընկալման առումով շատ մեծ հետևանքներ են ունենում նաև Ռուսաստանի համար։ Իսկ այս հասարակական ընկալումը, եթե անգամ այսօր քաղաքական վճռորոշ գործոն չէ, ապա վաղը ռուսների համար որպես խնդիր լուրջ գործոն է լինելու։ Այս տեսանկյունից, իհարկե, ռուսները շահագրգիռ են, որ կայություն լինի և իրենք Կովկասում քիչ խնդիրներ ունենան, քանի որ առաջիկայում լուրջ խնդիրներ են ունենալու միջինասիական ուղղությամբ, իրենց մաշկին ավելի մոտ է ուկրաինական ուղղությամբ խնդիրները, մյուս կողմից, իհարկե, կայության հարցում պարզ չէ , թե ռուսները որքանով են պատրաստ նման անմիջական պատասխանատվություն վերցնել՝ հատկապես, եթե դա նշանակելու է Ադրբեջանի կամ թուրքերի հետ որևէ անհամաձայնության ռիսկ։ Սա իսկապես հարց է, և դրա լուծումը նաև կախված է նրանից, թե Երևանն ինչպես կաշխատի Մինսկի խմբի բոլոր 3 համանախագահների հետ։

-Փաշինյանն այսօր արձանագրեց նաև, որ Ադրբեջանը մինչ այս պահը չի ստորագրել խաղաղապահների մանդատը։ Ինչ է սա ենթադրում։

-Խաղաղապահների մանդատի հարցն առանցքային հարցերից է, մենք ունենք փաստ, որ ռուսական խաղաղապահի ներկայությունը կա Արցախում և ակնհայտորեն ունենք տրամադրվածություն, որ Ադրբեջանն ամենևին էլ ոգևորված չէ այդ ներկայությամբ և հակառակը՝ Ադրբեջանում գեներացվում են տրամադրություններ, որ պետք է ազատվել այդ խաղաղապահների ներկայությունից և այլն։ Անկասկած է նաև, որ այս տրամադրություններն Ալիևը չէ միայն, որ գեներացվում է։

Կարծում եմ, որ եթե Մինսկի խմբի մյուս անդամ երկրները շահագրգռված են համանախագահության ձևաչափի իրապես աշխուժացման և վերականգնման հեռանկարով շատ կարևոր է ընդունել ռուսների ներկայությունն այնտեղ և որոշակիորեն լեգիտիմացնել այդ ներկայությունը Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, այդպիսով Բաքվի և Անկարայի մենաշնորհը չեղարկելով լեգիտիմությունը ապահովելու հարցում։ Մենք տեսնում ենք, որ Բաքուն ամբողջապես չի ապահովում այդ լեգիտիմությունը, որովհետև մտադիր է ինչ-որ պահի դնել այդ խաղաղապահների լեգիտիմության հարցը, երբ դրա հնարավոությունը կտեսնի Ալիևը՝ սա չէ էականը։ Այստեղ կարևոր է, որ համանախագահության ձևաչափում լեգիտիմանա ռուսների ներկայությունը, հակառակ պարագայում ռուսները որևէ կերպ շահագրգռված չեն լինելու աշխատել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ, եթե իրենց խաղաղապահ լեգիտիմությունը կախված է լինելու Թուրքիայից և Ադրբեջանից։

Ստուգվել է 107 տրանսպորտային միջոց, կազմվել՝ 14 արձանագրություն
Այսօր 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանության լեյտենանտ Տիգրան Պետրոսյանի մահվան տարելիցն է
Սեյրան Օհանյանի ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին չմասնակցելը ձեռնտու է Ադրբեջանին. Օհանյանի փաստաբան
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել մետաղյա սյանը. Վարորդը մահացել է
Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետը կայցելի Ռուսաստան
Ես չեմ պատվաստվել ու չեմ պատվաստվելու. Կարին Տոնոյան
Նախարարը չի բացառում թեստավորման պահանջը շաբաթը մեկ դարձնելը
Այսօր Փելա սարն ամբողջությամբ անցնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո. Աննա Գրիգորյանն ահազանգում է
Վրաստանում ամփոփում են ընտրությունների արդյունքները
Ավարտվել է Իրանի գլխավոր դատախազի եռօրյա այցը Հայաստան
Կեղծ հայտարարությունները խոհեմության վկայություն չեն. Թեհրանից պատասխանել են Ալիևի մեղադրանքներին
Դալար գյուղում հրդեհել են 20-ամյա երիտասարդի տունը, ով սպանել էր համագյուղացուն. մարզի ոստիկանապետը պաշտոնանկ է արվել
Հասարակությունը երբեք չի վստահել և այժմ էլ չի վստահում իշխանությանը. Ավետիք Իշխանյան
ՀՔԾ-ն Սեյրան Օհանյանին թույլ չի տվել մեկնել ՌԴ. «Հայաստան» դաշինք
Այսօր Պալիատիվ օգնության համաշխարհային օրն է. Հայաստանում գործում է պալիատիվ բուժօգնության 30 հաստատություն
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իսրայելի ԱԽ ղեկավարները կքննարկեն Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը
Վրաստանում մեկնարկել է Վերին Լարս տանող նոր ճանապարհի շինարարությունը
Հարավային Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նոր հատուկ ներկայացուցիչը կայցելի Վրաստան
Տիգրանաշենում հանգիստ են վերաբերվում գյուղը հանձնելու մասին համացանցի լուրերին
Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգև է հանձնել «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի նախագահին
Գողություն եկեղեցու գանձանակից
Ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից տարածվող տեղեկությունները «պաշարված» դիրքերի մասին չեն համապատասխանում իրականությանը
Այսօր հայկական մամուլի օրն է
Կութում իրավիճակը հանգիստ է
Այսօր լռության օր է
Հաղթանակ թաղամասի բնակիչը կալանավորվել է սպանության մեղադրանքով
Իրավիճակը Սյունիքի խնդրահարույց բնակավայրերում
Համագյուղացիների վեճն ավարտվել է սպանությամբ
Խոշոր ավտովթար՝ Երևանում. KamAZ-ը կողաշրջվել և փակել է ճանապարհը
ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանն այցելել է Արցախում վիրավորված զինծառայողներին
«15 տարի առանց Թութուշ, 17 օր առանց Հայկո»․ Արմեն Պետրոսյանը կիսվել է արխիվային լուսանկարով
«Արկոլադ» ընկերությանը 23,890,000 դրամ դրամաշնորհ կտրամադրվի
Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանի թեստը դրական է, նրան մեկուսացրել են Տոկիոյում
«Սիրեք ինքներդ ձեզ, ձեր առանձնահատկությունները, ձեզ համար գոյություն չունեցող իդեալներ մի ստեղծեք»․ Լուսինե Թովմասյան
Բանակցային օրակարգի հրամայականը. Վարդան Օսկանյան
ԻՊ-ը ստանձնել է աֆղանական մզկիթում պայթյունի պատասխանատվությունը․ զոհերի թիվը հասել է 63-ի
Սպանություն՝ Արարատի մարզում. հիվանդանոց տեղափոխված 30-ամյա տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է
Երասխ գյուղում 8000 հակ անասնակեր է այրվել
Դեղատների աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ կասծակվող 35-ամյա կինը ձերբակալվել է
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1863 նոր դեպք. կա 41 մահվան դեպք
Ինդոնեզիայում 11 դպրոցական է խեղդվել
Նորապատից Մրգաշատ տանող ճանապարհը կամրջի վերականգնման աշխատանքներով պայմանավորված փակ կլինի
ԳՇ պետ Արտակ Դավթյանին 2 օր ժամանակ եմ տալիս, խորհուրդ եմ տալիս ինձ հունից չհանել. պատգամավոր
Եղիսաբեթ Երկրորդը լիովին հրաժարվել է ալկոհոլից
Արարատի մարզում կատարվել է 56 818 պատվաստում
Սաակաշվիլին համաձայնել է բուժզննում անցնել և դեղորայք ընդունել
Այսօր հացի միջազգային օրն է (տեսանյութ)
Քննարկում՝ տեխնիկական անվտանգության բնագավառի խնդիրների շուրջ. ՔՏՀԱ
Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™