Ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի շրջանի հայկական դիրքերը, կա 2 վիրավոր. ՌԴ ՊՆ Ադրբեջանցիների գործողությունները կլինի Արցախում, Գորիսում, թե Սյունիքում ցեղասպանություն են. Լարիսա Ալավերդյան Հաստատ մեր պատգամավորները շատ չէին նեղվի, եթե իրենց պրեմիա չտային. Էդուարդ Շարմազանով Այս հայցն անկյունաքարային նշանակություն կարող է ունենալ Արցախի հետագա ինքնորոշման ու կարգավիճակի ձեռքբերման առումով․ Արա Խզմալյանը՝ ընդդեմ Ադրբեջանի ներկայացված հայցի մասին Այս իրավիճակում, երբ ադրբեջանցիները ամեն օր ծաղրում են մեր ժողովրդին՝ ցոփ ու շվայտ կյանք վարելը, նման համերգներ կազմակերպելը ինձ համար անհասկանալի է․ Ավետիք Իշխանյան Վերջին 1-2 ամսվա ընթացքում Ադրբեջանի գործողությունները ուղղված են ռուս խաղաղապահների դեմ․ Մետաքսե Հակոբյանը՝ Արցախում երկու ռուս խաղաղապահների վիրավորվելու հավանականության մասին Մեկից երկու կիլոմետր երկարությամբ իրանական բեռնատարներ էին կանգնած այսօր. Որոտանի բնակիչ Այս գիտաժողովն ուղերձ էր աշխարհին, որ Արցախում մշտապես արթուն է հայ գիտական միտքը, իսկ Արցախը եղել է և կմնա հայ գիտական հանրույթի խորհրդակցությունների կենտրոն. Անդրանիկ Հովհաննիսյան Շարլ Ազնավուրի հրապարակից բերման է ենթարկվել 21 անձ (թարմացված) Երեկ Շուշիի մոտ վիրավորված հայ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում Շառլ Ազնավուրի հրապարակից ակցիայի 19 մասնակից բերման է ենթարկվել Սյունիքի մարզպետը անձա՞մբ է ճնշում համայնքապետերի թեկնածուներին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Նրանք, ովքեր ասում են, թե Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի շահերը համընկնում են կամ դիլետանտ են, կամ պարզապես վճարվում են, ընդ որում բավականին լավ. Հայկ Նահապետյան

Հասարակություն

Ադրբեջանի կողմից այս կարգի սադրանքները մի քանի նպատակներ են հետապնդում, ընդ որում ՝ օրինակ Ադրբեջանը մի նպատակ է հետապնդում, ԱՄՆ-ն՝ մեկ այլ, բայց նրանց նպատակները որոշակի պահի համընկնում են։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց պահեստազորի փոխգնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ «Ադրբեջանը մինչև դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացները գործնականում սկսելը և ավարտելը փորձում է վերցնել իշխող բարձրունքներ, որոնք այնուհետև անհրաժեշտության դեպքում, եթե ապացուցողական հիմք լինի, որ դրանք ՀՀ-ի տարածքներ են՝ կարող են զիջել, դրա դիմաց ակնկալելով, որ հայկական կողմը այլ զիջումներ կանի։ Սկզբում նանք սադրանքներ են անում, այսինքն, կրակոցներ են հնչում, ապա հետևակը գալիս է չեզոք գոտի։ Նման մարտավարություն Ադրբեջանը որդեգրել էր օրինակ Սյունիքում՝ Սև լճի շրջակայքում։ Եթե հետևակը գալիս է չեզոք գոտի և այդ չեզոք գոտու դիմացի բարձրունքներում հայկական զինված ուժերի ստորաբաժանումներ չկան, ապա նա այդ բարձրունքներում նստում է, խրամուղիներ, խրամատներ է փորում և ճանապարհային կոմունիկացիաներ ու կապ է ապահովում իր հիմնական զորքերի կայանման վայրի հետ։ Այսինքն, այդ բարձրունքներն իրենով է անում։ Եթե այդ բարձրունքներում հայկական զինված ուժերն են, այնպես, ինչպես եղավ Գեղարքունիքում երեկ՝ թշնամին փորձում է վերցնել իշխող հենակետերն ու բարձրունքները։ Սա Ադրբեջանի մարտավարությունն է։ Վերին Շորժայի այդ հատվածը մի փոքր տարբերվում է Սյունիքի և Արարատի մարզերի բարձրունքներից, այդ տարածքները ոսկու հանքանյութ են պարունակում։ Այսինքն, Ադրբեջանը նաև փորձում է վերցնել տարածքներ, որտեղից հետագայում կարող է շահույթ ստանալ»։

Անդրադառնալով հարցին, թե ինչ շահեր է հետապնդում ԱՄՆ-ն՝ նա նշեց, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համար կարևոր է, որ այս հակամարտության մեջ իրենք ներկայացված լինեն ոչ միայն բանակցային գործընթացում, այլև ներկայացված լինեն նաև զինական առումով։ «Խոսքը նախևառաջ խաղաղապահների տեղակայման մասին է, բայց Ռուսաստանն այդ առումով շատ վճռական է և անգամ Թուրքիային, որ ներգրավված էր Արցախի 44 -օրյան պատերազմում, Ռուսաստանն արգելեց ՆԱՏՕ-ի խաղաղապահ զինված ուժեր տեղակայել Ադրբեջանում։ Ֆրանսիան և ԱՄՆ-ը հիմա ձգտում են առաջին հերթին խաղաղապահների տեսքով հայտնվել այնտեղ, բայց դրա համար առաջին հերթին պետք է հիմնավորվի նրանց ներկայացված լինելու անհրաժեշտությունը։ Առայժմ Արցախում իրենք դա չեն կարողանում հիմնավորել, քանի որ խաղաղ է իրավիճակը, այդ դեպքում իրենք փորձելու են իջեցնել խաղաղապահների վարկանիշը մյուս տարածքներում։ Այսինքն, փորձ է արվում ստեղծել մի իրավիճակ, որ երբ հնարավոր կլինի ասել, որ ռուս խաղաղապհները չեն կարողանում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի անվտանգությունը։ Սակայն գործնականում ստացվում է, որ հենց ռուս խաղաղապահների միջնորդությամբ կասեցվեցին այս բախումները։ Հիմա պատկերացրեք, որ այդ բախումները 1-2 օր տևեին, այդ իրավիճակում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը փորձ կաներ խաղաղություն հաստատելու ուղղությամբ քայլեր ձեռնակել։ Ինչ եք կարծում՝ արդյո՞ք հակառուսական տրամադրությունները փորձագիտական համայնքում տարածողները չէր ակտիվանա նման պարագայում»։

Նա ընդգծեց, որ նրանք ովքեր խոսում են Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի՝ տարածաշրջանում շահերի համընկնումների մասին՝ որևէ փաստարկ չեն կարող ներկայացնել։ «Ես փաստում եմ, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, ՆԱՏՕ-ն ունի իր կանոնադրությունը, ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարը Պենտագոնի գեներալ է, ՆԱՏՕ-ի անդամ երկրները ունեն պարտականություններ միմյանց նկատմամբ, 2014 թ-ից մինչ օրս ՆԱՏՕ-ն 20-ից ավելի բանաձևեր է ընդունել, որտեղ ՌԴ-ն թշնամի պետություն է, այսինքն, ՆԱՏՕ-ի բանաձևերը պարտադիր են բոլոր ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար՝ այդ թվում Թուրքիայի։ Անկախ նրանից, թե ԱՄՆ-ի և Թուրքիայի ղեկավարները հրապարակավ միմյաց հասցեին ինչ վիրավորական խոսքեր կասեն՝ դրանք առոչինչ են, ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դիտում է, որպես թշնամի պետություն։ Բոլոր նրանք, որ կասեն, որ ռուս թուրքական մերձեցումը ստրատեգիական է՝ ես պնդում եմ, որ Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ պետություն, Արևելյան ուղղությամբ ամենակարևոր պետությունն է և իրականացնում է ՆԱՏՕ-ի բանաձևերը։ Հիմա ՌԴ-ի և Թուրքիայի միջև տնտեսական հարաբերությունները, դա դեռ չի նշանակում, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև կարող է լինել ռազմավարական համագործակցություն կամ ռազմավարական դաշնակցություն։ Տնտեսական համաագործակցությամբ Թուրքիան որոշակի կախվածության մեջ է լինելու Ռուսաստանից, դա իրականում լծակ է Թուրքիայի դեմ հենց Ռուսաստանի ձեռքին, դրանցով ՌԴ-ն փորձում է իր ազդեցության տիրույթում պահել Թուրքիային։ Ես կարող եմ փաստել միայն, որ նրանք ովքեր խոսում են տարածաշրջանում Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի շահերի համընկնումների մասին կամ նրանք դիլետանտ են, կամ հայրենասիրությունն իրենց համար կարգախոս է, իրականում իրենք պարզապես վճարվում են, ընդ որում՝ բավականին լավ»։

Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում մոտ 1500 հակ կուտակած անասնակեր է այրվել
Խաչիկ գյուղում թխել են ամենամեծ գաթան, փառատոնն անցել է ավանդական երգուպարով
Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության ժամանակ երկրպագուները ծեծկռտուք են սարքել խաղադաշտում
ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 31 տոկոսը
Տաթևից Աղվանի 43 կիլոմետրանոց ճանապարհահատվածը պատրաստ կլինի մինչև նոյեմբերի վերջ. կառավարություն
Բերման ենթարկվածների մեջ զոհված զինածառայողների ընտանիքի անդամներ են. Էլինար Վարդանյան
Ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի շրջանի հայկական դիրքերը, կա 2 վիրավոր. ՌԴ ՊՆ
«Այստեղից է սկսվում իրական կյանքը, սերն ու երջանկությունը»․ Քրիստինա Եղոյանը պարզել է առաջնեկի սեռը
Улица в Брюсселе получит имя убитой секс-рабыни (WP)
Կայացավ Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վիճակահանությունը
ՀԱՊԿ-ն հայտարարել է ռազմական ոլորտում համատեղ բյուջեի մասին
Ադրբեջանցիների գործողությունները կլինի Արցախում, Գորիսում, թե Սյունիքում ցեղասպանություն են. Լարիսա Ալավերդյան
Թալիբներն ուզբեկերենին զրկել են երկրի պաշտոնական լեզվի կարգավիճակից
Բողոքի ակցիա Կառավարության շենքի մոտ` սեպտեմբերի 21-ի համերգը չեղարկելու պահանջով (տեսանյութ)
ՀՀ ոստիկանության բաժին է ներկայացել ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը
Վրաստանում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 52 մարդ
Հաստատ մեր պատգամավորները շատ չէին նեղվի, եթե իրենց պրեմիա չտային. Էդուարդ Շարմազանով
В ЕС предрекли «Северному потоку-2» превращение в «инвестиционную руину» (WP)
Հասկանալով աշխարհաքաղաքական փոփոխությունները՝ մենք պետք է ոտքի կանգնեք և ուժեղ պետություն կառուցենք․ Արմեն Սարգսյան
Փարիզի Աստվածամոր հրդեհված տաճարի ամրապնդման աշխատանքներն ավարտվել են
Bloomberg-ը կազմել է աշխարհի ամենահարուստ ընտանիքների ցուցակը
Այս հայցն անկյունաքարային նշանակություն կարող է ունենալ Արցախի հետագա ինքնորոշման ու կարգավիճակի ձեռքբերման առումով․ Արա Խզմալյանը՝ ընդդեմ Ադրբեջանի ներկայացված հայցի մասին
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ը կբարձրանա 2-4 աստիճանով
Գյումրիում տեղի ունեցավ Թումո Գյումրիի վերակառուցված շենքի պաշտոնական բացումը. ներկա էին ԱԺ նախագահը, մարզպետը
Երևանում վրաերթի է ենթարկվել ոստիկանության շտաբի պետի տեղակալը. վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի
Այս իրավիճակում, երբ ադրբեջանցիները ամեն օր ծաղրում են մեր ժողովրդին՝ ցոփ ու շվայտ կյանք վարելը, նման համերգներ կազմակերպելը ինձ համար անհասկանալի է․ Ավետիք Իշխանյան
Արցախի պատանի ֆուտբոլիստների ավտոբուսի քերված դրոշը փոխարինվել է նորով (տեսանյութ)
Այցից հետո մինչ այս պահը Ֆիզգորոդոկի շինհրապարակում աշխատանքները դադարեցված են
Բերման ենթարկելու ընթացքում առերևույթ ծանր մարմնական վնասվածք է ստացել պրդյուսեր Արմեն Գրիգորյանը. Ղազինյան
Վերջին 1-2 ամսվա ընթացքում Ադրբեջանի գործողությունները ուղղված են ռուս խաղաղապահների դեմ․ Մետաքսե Հակոբյանը՝ Արցախում երկու ռուս խաղաղապահների վիրավորվելու հավանականության մասին
Արմեն Սարգսյանը «Մտքերի գագաթնաժողովի» մասնակիցներին հրավիրել է Հայաստան
Մեկից երկու կիլոմետր երկարությամբ իրանական բեռնատարներ էին կանգնած այսօր. Որոտանի բնակիչ
Կատարի էմիրը պարգևատրել է ՀՀ դեսպանին «Ալ Վաջբա» բարձրագույն շքանշանով
Ոստիկանները բերման են ենթարկել նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին (տեսանյութ)
Հաղթահարելով դժվարությունները՝ Գյումրին վճռական քայլերով առաջ է շարժվում. Գնել Սանոսյան
Եվրոպան Թուրքիային մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ է տվել ՄԻԵԴ-ի վճիռներն իրագործելու համար
Քննարկվել են հանրապետությունում ճանապարհային անվտանգության բարելավմանը և ՃՏՊ-ների կանխարգելմանն ուղղված հարցեր
Այս գիտաժողովն ուղերձ էր աշխարհին, որ Արցախում մշտապես արթուն է հայ գիտական միտքը, իսկ Արցախը եղել է և կմնա հայ գիտական հանրույթի խորհրդակցությունների կենտրոն. Անդրանիկ Հովհաննիսյան
Շարլ Ազնավուրի հրապարակից բերման է ենթարկվել 21 անձ (թարմացված)
Ֆրանսիան խորհրդատվությունների համար անհապաղ հետ է կանչել Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում իր դեսպաններին
Նույնիսկ ինձ ահագին ժամանակ պահանջվեց, որպեսզի հասկանամ՝ ինչ կատարվեց, որ ես էկա, հասա էս օրիս. Արթուր Դանիելյան
Երեկ Շուշիի մոտ վիրավորված հայ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
Այս օրերին Երևանում է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդվեյը
Շառլ Ազնավուրի հրապարակից ակցիայի 19 մասնակից բերման է ենթարկվել
Որևիցե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը, Արցախի զինանշանը. Ալեն Սիմոնյան
Սյունիքի մարզպետը անձա՞մբ է ճնշում համայնքապետերի թեկնածուներին
ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել
«Նոր Ալիք 2021»-ի հաղթող Սարո Գեւորգյանի եւ Ֆիլիպ Կիրկորովի կատարումը Արտակ Թովմասյանի ծննդյան տոնին (տեսանյութ)
Լարված իրավիճակ. ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկում բողոքի ակցիա անողներին. ՈՒՂԻՂ
44-օրյա պատերազմի մասնակիցների են պարգեւատրել
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™