Ով է նա. Մեր Երևանի մարդ ա. քաղաքացիները՝ Խաչատուր Սուքիասյանի մասին (տեսանյութ) Ես էդ երբ եմ հարուստ եղել, որ մի հատ էլ սնանկ են ճանաչել. Առաքել Մովսիսյանը՝ իրեն սնանկ ճանաչելու դատարանի որոշման մասին Դե բերեք՝ Տիգրան Մեծի հողերը պահանջենք. քաղաքացիները՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին (տեսանյութ) Առաջադրում եմ իմ թեկնածությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ որպես Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու. Առուշ Առուշանյան Ինչ էր կատարվում երկնքում ժամը 21։20-ին (տեսանյութ) Անկախությանը նվիրված միջոցառումից առաջ ոստիկանները մետաղորսիչ սարքով զննում են հրապարակ մտնել ցանկացող քաղաքացիներին Ես առաջարկում եմ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իր անունով ինչ-որ մի պարգև ստեղծի և անձնապես նվիրվածության համար որոշ մարդկանց պարգևատրի. Լարիսա Ալավերդյան Ես չէի ուզում որևէ ձևով կաշկանդվեմ՝ դրա համար զանգեցի, ներողություն խնդրեցի աշխատակազմից՝ ասեցի, որ չեմ գալու. Արմեն Մարտիրոսյանը՝ մեդալից հրաժարվելու պատճառների մասին Անկախության 30-ամյակը վերարժեւորելու եւ վերակառուցելու ճանապարհին. Որ չապրենք մեղքի, ամոթի զգացողությամբ, այլ կարողանանք բաց ճակատով շնորհավորել միմյանց Վերջին տարում ես այնպիսի բաներ տեսա, որ կնախընտրեի պատերազմի ժամանակ մահացած լինեի և էս ամենը չտեսնեի. Դանիել Իոաննիսյան Չհասցրի պատվաստվել, երկրորդ անգամ եմ քովիդով վարակվել. Գևորգ Գորգիսյան Անկախության օրը պետք է նշվի. հատկապես պատերազմում պարտությունից հետո մենք կարիք ունենք վերագնահատելու և վերահաստատելու, որ անկախությունը բացարձակ ու բարձրագույն արժեք է. Գևորգ Գորգիսյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ի՞նչ փաստաթուղթ է դրված Փաշինյանի սեղանին. aliqmedia.am

Հասարակություն

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Գեղարքունիքի Սոթք-Վերին Շորժա հատվածում տեղի ունեցող ռազմական բախումները ժամանակային իմաստով համընկնում են Բաքու/Անկարա-Մոսկվա-Երեւան միջնորդական դիվանագիտության հետ, որի մասին շատ քիչ բան է հաղորդվում։ Հայ-ռուսական բարձր մակարդակով որոշ բանակցությունների մասին ոչինչ չի հաղորդվում:

Իլհամ Ալիեւը Մոսկվայում ներկայացրել է փաստաթղթի նախնական տարբերակ, որի երեք հիմնական կետերն են.

ա) Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց սահմանները, եւ Արցախից մնացած մասը ստանում է ինչ-որ տեսակի կարգավիճակ (մշակութային ինքնավարություն),

բ) Սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց է սկսվում, որի կարեւոր պայմաններից մեկը անկլավների հարցն է՝ Վերին Ոսկեպար, Ներքին Ոսկեպար/Բաղանիս Այրում, Խեյրիմլի, Սոֆուլու, Բարխուդարլու, Քյարքի, ինչպես նաեւ Արծվաշեն,

գ) Ադրբեջանը ազատ ուղի է ստանում Հայաստանի տարածքով՝ կապվելու Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ:

Ռուսաստանը համաձայն չէ, մասնավորապես, Արցախի կարգավիճակի ադրբեջանական տարբերակի եւ որեւէ տարբերակի հետ: Մոսկվայի համար այսօր չի կարող լինել Արցախի կարգավիճակի խնդիր, որովհետեւ որեւէ կարգավիճակ նշանակում է ռուսական խաղաղարար առաքելության ավելորդություն չորսուկես տարի անց:

Ռուսաստանը եւ Ադրբեջանը/Թուրքիան համաձայն են, որ բանակցություններում եւ առաջիկայում ստորագրվելիք փաստաթղթերում ԵԱՀԿ Մինսկի խումբը, այն է՝ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, անելիք չունեն: Դրանով են պայմանավորված Վաշինգտոնի եւ Փարիզի վերջին հայտարարությունները, այդ թվում կապված Արցախի կարգավիճակի հետ:

Հայաստանն, անշուշտ, ներգրավված է այս բանակցություններում, սակայն նրա դիրքերը խարխլված են եւ թույլ՝ պայմանավորված 44-օրյա պատերազմում կրած պարտության իրողությամբ:

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերջին ընտրություններում հաղթելու առիթով եւ շատ բաց տեքստով ասել, որ եկել է ցավալի եւ դժվար որոշումներ կայացնելու ժամանակը:

Խոսքը Մոսկվայի միջնորդությամբ սպասվող փաստաթղթի նախագծի մասին է, որը կարող է ստորագրվել առաջիկա շաբաթներին եւ ամիսներին: Ադրբեջանը փորձում է Հայաստանից պոկել հնարավոր ամեն ինչ: Դրանով են պայմանավորված վերջին օրերի եւ ժամերի լարվածությունն ու փոխհրաձգությունը սահմանի Գեղարքունիքի հատվածում: Հայաստանի համար, բնական է, կան կարմիր գծեր.

ա) Ադրբեջանը պետք է հետ քաշվի Հայաստանի Հանրապետության այն տարածքներից, որոնք մայիսի 12-ից հետո վերցրել է իր վերահսկողության տակ,

բ) չի կարող խոսք լինել որեւէ միջանցքի մասին, երբ պայմանագիրը ենթադրում է տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակում,

գ) Արցախի կարգավիճակը չպետք է կապ ունենա Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների փոխադարձ ճանաչման հետ:

Ռուսաստանի համար առաջնային է այն, որ Հայաստան-Ադրբեջան ապագա բանակցություններն ընթանան, եւ պայմանագրերը կնքվեն իր հովանու ներքո, ինչպես եղել է կրակի դադարեցումը Արցախյան առաջին (1994, մայիսի 12) եւ երկրորդ պատերազմներից հետո (2020, նոյեմբերի 9/10):

Լայնածավալ նոր պատերազմի հավանականությունը փոքր է: Ադրբեջանը փորձում է Հայաստանից պոկել հնարավոր ամեն ինչ: Հայաստանը դիմադրում է, եւ շատ բան կախված է այդ դիմադրության արդյունքներից:

Աղբյուրը՝ aliqmedia.am

 

Երևանում սքեյթ-պարկի շինարարությունն արդեն ավարտական փուլում է
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել
Եվրոպական ժառանգության օրեր՝ «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով
«Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպք, ունենք 295 առողջացած, 20 մահվան դեպք
ԱԺ խորհրդարանական լսումներ. ՈՒՂԻՂ
Ով է նա. Մեր Երևանի մարդ ա. քաղաքացիները՝ Խաչատուր Սուքիասյանի մասին (տեսանյութ)
Ստացվել է 25 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ
Նավթի գներն աճել են
Հայաստանի դրոշը բարձրացվել է Օտտավայում
Ես էդ երբ եմ հարուստ եղել, որ մի հատ էլ սնանկ են ճանաչել. Առաքել Մովսիսյանը՝ իրեն սնանկ ճանաչելու դատարանի որոշման մասին
Ուկրաինայում Զելենսկուն «ապուշ» են անվանել ու պատասխան պահանջել «գազի համար»
Դե բերեք՝ Տիգրան Մեծի հողերը պահանջենք. քաղաքացիները՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին (տեսանյութ)
Կահիրեի աշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով
42-ամյա վարորդը Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշներին ու ճաղավանդակներին ու գլխիվայր շրջվել. վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս
Ֆրենկ Փալոնը շնորհավորել է Անկախության տոնի կապակցությամբ՝ ընդգծելով Հայաստանի արձանագրած զգալի առաջընթացը
Օրվա աստղագուշակ
«Ժողովուրդ». Բյուջեի ցուցանիշներից որտեղ է թերացել կառավարությունը
«Հրապարակ». Ադրբեջանցիները պահանջել են իջեցնել Ամարասի վրա տեղադրված Արցախի դրոշը
«Ժողովուրդ». Նոր խորհրդարանի մեկնարկից մեկ ամիս անց պատգամավորները պասիվ են
«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումից հետո ՀՔԾ-ում խառնաշփոթ է
Հրապարակի գունագեղ շոուն արդարացնողներ, դուք աննորմա՞լ եք. Օգտատերերը քննարկում են «գունագեղ» միջոցառումը
«Հրապարակ». Իշխանական թիմում ուղղակի իրար ատում են. Փաշինյանի թիրախում Ավինյանն է. խնդիր է դրված փչացնել նրան
«Ժողովուրդ». Իրավապահ ու ուժային համակարգի ներսում բացասական են վերաբերվել պարգևներ ստանալուն
Առաջադրում եմ իմ թեկնածությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ որպես Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու. Առուշ Առուշանյան
«Հրապարակ». Հափշտակություն Արցախում. Հայկ Խանումյանն է թերացե՞լ
«Հրապարակ». Փաշինյանը 7 միլիոն դոլարով գաղտնալսման համակարգ է գնել
Լույս չի լինի
Պուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հայաստանում և սփյուռքում պետականակենտրոն գաղափարախոսությամբ միայն կարող ենք երաշխավորել մեր հայրենիքի առաջընթացը. Զարեհ Սինանյան
ԱՀ ՆԳ նախարարն աշխատանքային այցն է կատարել ոստիկանության և ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժիններ
Վեդիում վրաերթի են ենթարկել 8-ամյա աղջկա
Նիդերլանդների Մաաստրիխտի քաղաքապետարանի շենքի վրա ծածանվում է Հայաստանի դրոշը
Մեր նահատակներն ընկան, որ Հայաստանն ու Արցախն ապրեն. Փաշինյանի ելույթն՝ ամբողջությամբ
Վրաստանի ԱԳՆ-ն հայ ժողովրդին մաղթել է բարեկեցություն, կայունություն և բարգավաճում
Ինչ էր կատարվում երկնքում ժամը 21։20-ին (տեսանյութ)
Թուրքիան ոչ միայն Հայաստանի, այլև Ջավախքի նկատմամբ հավակնություններ ունի. Էդուարդ Այվազյան
Թաղավարդի բնակիչը վրաերթի է ենթարկել 3 պատանիների. ավելի ուշ նրա դին հայտնաբերվել է ծառից կախված վիճակում
Հերթական «կրեատիվ» գովազդը առողջապահության նախարարությունից
Աննա Հակոբյանը հուզվեց Փաշինյանի ելույթի ժամանակ
Կոլաբորացիոնիստ «արվեստագետներ», ազգի մտավորականություն այդպես էլ չդարձաք ու չեք դառնալու. Աշոտյան
ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության անդամները հանդիպել են ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ
Ի՞նչ ես Վրաստանին խառնում, այ թեթևսոլիկ. Պարույր Հայրիկյանը՝ Էրդողանին հանդիպելու Փաշինյանի ձեռնարկի մասին
Կստեղծվի Արցախյան պատերազմների զոհերին նվիրված Կենաց պուրակ. Նիկոլ Փաշինյան
Մոլդովայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ խաղաղություն, համերաշխություն և բարեկեցություն մաղթելով հայ ժողովրդին
Պատմությունը ցույց է տվել, որ հաղթանակը պատերազմում միշտ չէ, որ դարձել է հաղթանակ, նույնկերպ և պարտությունը պատերազմում միշտ չէ, որ դարձել է պարտություն․ Փաշինյան
Անկախության օրվան նվիրված տոնական «գունագեղ» միջոցառումը՝ թումանյանական տողերով․ Փաշինյանը կրկին ասմունքում է
Արցախի նախագահը հանդիպել է Սամվել Կարապետյանի հետ
Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™