Դիմակ չկարողացան պարտադրել, պատվաստումը չի ապահովագրում վարակվելուց, բայց կարեւորը աննպատակ թեստավորվելն է. այս ամենի փոխարեն կարելի էր «կորոնահարկ» սահմանել Մինչև իր գալն էլ ես ստացել եմ իրենից սպառնալիք, որ եթե չընդունեմ իր խաչը՝ ինքը կազատի ինձ աշխատանքից. Գևորգ Էմին-Տերյանը՝ ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի մասին Մենք նաև հնարավոր է ունենանք գործիքակազմ՝ Իրանի հետ հակաթուրքական որևէ համագործակցության համար. Գարիկ Միսակյան Դուք պատվաստված եք, ինչո՞ւ եք դիմակ կրում Արա Զոհրաբյանը՝ նախարարին Ես չեմ բացառում, որ թեստերի գները կբարձրացնեն, որպեսզի մարդիկ ճարահատյալ գնան և պատվաստվեն. Գևորգ Գրիգորյան Հայկ Դեմոյանը, եթե շարունակում է քննադատել այս իշխանությունների ընդդիմադիրներին, ուրեմն ինքը լատենտ Նիկոլ Փաշինյանական է. Ռուբեն Մելքոնյան Ռուսաստանն այլևս Արևմուտքում, այսինքն Միացյալ Նահանգներում և Եվրամիության երկրներում մեծ տերություն չի համարվում. թուրքագետ Բուժհաստատությունները դեռ պետպատվերով բուժում չեն իրականացնում. ԱՆ-ն վստահեցվում է, որ հավելյալ գումարը հատկացվել է Խաչատուր Սուքիասյանի կալանավորված եղբայրն արդեն տևական ժամանակ է` քաղաքացիական հիվանդանոցում է Շինշիլա է Նիկոլ Փաշինը, որ շատ թանկարժեք մորթ ունի, բայց ձայնից սիրտը կարող է կանգնի. Գևորգ Պետրոսյան Եւ կորոնա տարածում, եւ պարտությունը հաղթանակ ընդունելու կոչերով ուղեղներ լվանում, եւ յուրայիններին պարգեւատրում. Ինչպես ամբողջացավ անկախության 30-ամյակը Համայնքները իրենցով են անում, սա կուսակցական շահերի թելադրանք է․ Ռաֆիկ Անդրեասյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Լաքոտը խոսում էր այն մասին, որ հակադրելով Ֆրանսիայի ակտիվությունը Ռուսաստանի շահերին՝ ավելի շատ խնդիրներ կստանանք Ֆրանսիայի և Հայաստանի համար. Հակոբ Բադալյան

Քաղաքական

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը հայտարարել էր, որ Ֆրանսիան կդիտարկի պաշտպանության ոլորտում Հայաստանի հայտը։ ArmDaily.am-ի հետ զրույցում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ասաց, որ դեսպանն իր խոսքում նաև ասել էր որ իրենց խնդիրը խաղաղության աջակցությունն է, ոչ թե պատերազմի, դրանով ակնարկելով, որ Ֆրանսիայի ռազմատեխնիկական աջակցության հնարավորությունները կամ հեռանկարները պետք չէ գերագնահատել և չափազանցնել։ «Եթե խոսում ենք պաշտպանական ոլորտի մասին, ապա այստեղ գործակցության եզրերը կարող են լինել ամենատարբեր և այստեղ շատ ավելի հեռանկարային կլինի, եթե Հայաստանը դիտարկի Ֆրանսիայի հետ ռազմարդյունաբերության ոլորտում հեռանկարային ծրագրեր մշակելու և նախապատրաստելու նախադրյալներ և հիմքեր ստեղծելու հնարավորություն կամ գործընթաց։

Այս տեսանկյունից Ֆրանսիայի դեսպանը հակառակին միտված հարցազրույց տվեց, որ պետք չէ չափազանցված սպասումներ ունենալ, որպեսզի հետագայում չլինի ավելորդ հիասթափություն, որպեսզի այդ չափազանցված սպասումների ֆոնին ավելի ակտիվ և արդյունավետ չաշխատեն այն խմբերը, որոնք նպատակ ունեն առաջացնել հիասթափություններ հայ-ֆրանսիական հեռանկարների հանդեպ»։ Նա ընդգծեց, որ երբ խոսում ենք այլընտրանքի մասին՝ շատ բազմաշերտ մի երևույթ ենք փորձում գնահատել, որը կարծում եմ այդքան էլ ճիշտ չէ։ «Երբ մենք խոսում ենք հայկական բանակի համար սպառազինական գործուն այլընտրանքի մասին, ապա դա մի շարք պատճառներով այս պահին իրատեսական չէ։

Հետևաբար, այս պահին մտածել այդպիսի անցումների մասին կլինի՝ չափազանցություն, որն ավելի շատ խնդիրներ կառաջացնի, քան կօգնի լուծել հենց այդ այլընտրանքի կարևոր հարցը։

Այսինքն, Ֆրանսիայի դեսպանի ողջ հարցազրույցը, երբ նայում ենք և ընթերցում ենք՝ միտված էր դրան, որ իռացիոնալ և չափազանցված սպասումներն ավելի վնաս են հասցնելու առաջին հերթին Ֆրանսիայի դերակատարությանը և հայ -ֆրանսիական հարաբերությունների հեռանկարին, քան օգնելու են Հայաստանի համար հենց այդ կարևորագույն այլընտրանքի ռազմավարական խնդիրները լուծելուն։

Ինչ վերաբերում է բուն այլընտրանքին, ապա իհարկե այս ուղղությամբ պետք է աշխատել և հենց դրա համար եմ նշում, որ այդ չափազանցված սպասումների փոխարեն հանգիստ և հանդարտ, առանց ավելորդ աղմուկի ու ավելորդ աժիոտաժի փորձել Ֆրանսիայի հետ իրատեսական հողի վրա գցել ավելի խորքային գործակցության և այդ խորքից այլընտրանքը պատրաստելու հեռանկարները և հիմքերը։ Մեծ հաշվով՝ Ֆրանսիայի մեսիջը հենց սրա մասին էր և նաև հետևյալի մասին, որ հակադրելով Ֆրանսիայի ակտիվությունը և դերը Ռուսաստանի շահերին՝ կամա, թե ակամա ուզելով, թե չուզելով, շատերը սա անում են ակամայից ուզենալով, թե չուզելով, ակամայից կամ լավագույն մղումներից ելնելով, շատերը սա անում են դիտավորյալ, հենց այդ հակադրությունը ստեղծելու և այդ հակադրությամբ հայ-ֆրանսիական հարաբերության խնդիրներ առաջացնելու համար։ Ֆրանսիայի դեսպանը հենց դրա մասին էր խոսում, որ հակադրելով Ֆրանսայի ակտիվությունը և հնարավորությունները Ռուսաստանի շահերին՝ մենք ավելի շատ խնդիրներ կստանանք նաև ֆրանսիայի համար, Հայաստանի համար, քան խնդիրների լուծումներ։ Կարծում եմ, սա էր Ֆրանսիայի դեսպանի մեսիջը, որ փոխանցվում էր Հայաստանի հանրությանը»։

Հարցին, թե համագործակցության ինչ եզրեր կարող են ունենալ Հայաստանը և Ֆրանսիան՝ Բադալյանն ասաց, որ դրա գնահատականը պետք է տան մասնագետները։ «Նախ պետք է շատ հստակ գնահատվի պաշտպանության ոլորտում մեր անհրաժեշտությունները և ըստ այդմ՝ դիտարկել, թե Ֆրանսիան ինչ հնարավորություններ ունի այդ անհրաժեշտությունները բավարարելուն։ Այստեղ կարելի է ցանկությւնների մակարդակում ամենատարբեր բաներն ասել, ֆրանսիական զորքի ներկայացվածությունից, ՀՕՊ համակարգ, կործանիչներ, սպառազինություն և այլն, բայց խնդիրը հենց այն է, որ մենք չենք կարող ցանկություններով չափել և կառուցել քաղաքականությունը, մեզ պետք է շատ ռեալ հաշվարկ և Ֆրանսիայի հնարավորությունների և կարողությունների ռեալ գնահատում՝ Փարիզի հետ շատ ռեալ երկխոսություն այս իմաստով։ Կրկնեմ՝ Ֆրանսիայի դեսպանը հենց դրա կոչն էր անում իր հարցազրույցով, այնքան, որքան թափանցիկ կարող էր անել դիվանագետը և կարծում եմ, հենց դրանով պայմանավորված էր, որ նա որոշեց այդ կոչը անել, տեսնելով, թե ինչպիսի իռացիոնալ և ինչպիսի չափազանցված սպասումներ են ձևավերվում, որոնք կարող են լինել հիասթափության քարոզչության նախադրյալ։ Այս իմաստով ես կարծում եմ՝ պաշտպանական արդյունաբերության բնագավառում կայուն գործակցության հեռանկար ստեղծելն արդեն փաչազանց մեծ բան է Հայաստանի համար։ Այսօր մեր պաշտպանական ռազմավարական խնդիրներից մեկը հնարավորինս արդիական ռազմաարդյունաբերական համալիր ձևավորելն է, և եթե մենք այս հարցում Ֆրանսիան ունենում ենք որպես առանցքային գործընկեր, սա արդեն իսկ հսկայական ձեռքբերում է Հայաստանի համար»։

Նա ընդգծեց, որ իհարկե այստեղ էլ կարող է լինել հակադրություն ռուսական շահերին ու, բնականաբար, կա պայքար, բայց այստեղ խնդիրն առավելագույնս չեզոքացնելն է այդ պայքարը, դիմակայության սրությունը չեզոքացնել, որպեսզի Ֆրանսիան և Հայաստանը կարողանան ավելի հանգիստ միջավայրում աշխատել այլընտրանքի ուղղությամբ, որպեսզի ավելորդ չհրահրենք Ռուսաստանից դիմադրություն և ագրեսիա։ «Հայ-ֆրանսիական ռազմավարական երկխոսությունը կարող է շատ թանկ գին արժենալ, իսկ մեզ համար պետք է խնդիրը լինի Հայաստանի համար այլընտրանքները՝ Հայաստանի համար առավելագույնս նվազ ռիսկերով ձևավորելը։ Հենց սրա մասին են Փարիզից եկած ազդակները՝ չարժե առանց այն էլ եղած շահերի պայքարում ավելորդ սրացումներ առաջացնել, ավելի շատ զգայական տրամադրություններով կամ չհաշվարկված մոտեցումներով»։

Դիմակ չկարողացան պարտադրել, պատվաստումը չի ապահովագրում վարակվելուց, բայց կարեւորը աննպատակ թեստավորվելն է. այս ամենի փոխարեն կարելի էր «կորոնահարկ» սահմանել
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1653 նոր դեպք
Freedom House-ի 2021 թվականի զեկույցում օգտագործված են Արման Թաթոյանի հայտարարությունները
Բորիս Ջոնսոնը Ֆրանսիային կոչ է արել հանգիստ թողնել իրեն
Հայաստանը կմասնակցի Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսին
Պապիկյանն ու դեսպան Կոպիրկինը քննարկել են Գորիս-Կապան ճանապարահատվածում ստեղծված իրավիճակը
Մխիթարյանը պատրաստվում է «Ուդինեզեի» դեմ խաղին
Մինչև իր գալն էլ ես ստացել եմ իրենից սպառնալիք, որ եթե չընդունեմ իր խաչը՝ ինքը կազատի ինձ աշխատանքից. Գևորգ Էմին-Տերյանը՝ ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի մասին
Ալեն Սիմոնյանը և Անդրեա Վիկտորինը կարևորել են խորհրդարանական ձևաչափով համագործակցության ակտիվացմանը միտված ծրագրերի իրականացումը
Այսօր աշնանային գիշերահավասարի օրն է
Երևանում կանցկացվի իրանական ֆիլմերի ցուցադրություն՝ նվիրված Իրանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին
40-ամյա բնակիչը խփել է 39-ամյա համաքաղաքացու գլխին, ինչի հետևանքով նա մահացել է
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել
Առկա մարտահրավերները նշանակալից են դարձնում մեր երկրների միջև համագործակցությունը. Ղարիբաշվիլին՝ Փաշինյանին
Մենք նաև հնարավոր է ունենանք գործիքակազմ՝ Իրանի հետ հակաթուրքական որևէ համագործակցության համար. Գարիկ Միսակյան
Պատվաստվածներից քանիսն են հիվանդացած եղել կորոնավիրուսով, արդյոք ունեցել ենք մահվան դեպքեր
Սյունիքի մարզպետի որդին ինքնակամ ներկայացել է Քննչական կոմիտե
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները
Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են տրամադրել տեղահանված անձանց և բազմազավակ ընտանիքներին Լեռնային Ղարաբաղում. ՌԴ ՊՆ
Դուք պատվաստված եք, ինչո՞ւ եք դիմակ կրում Արա Զոհրաբյանը՝ նախարարին
Խաղողագործների բողոքի ակցիան Կառավարության մոտ. ՈՒՂԻՂ
Ռուստամ Բադասյանն ու Ալեքսիս Հաֆթվանին քննարկել են մաքսային վարչարարության ոլորտում կառույցների միջև համագործակցությանն առնչվող արդիական հարցեր
Ես չեմ բացառում, որ թեստերի գները կբարձրացնեն, որպեսզի մարդիկ ճարահատյալ գնան և պատվաստվեն. Գևորգ Գրիգորյան
ՀՀ բնակչության 7% ը կամովին է պատվաստվել, մնացած 93% ը մնացել է հարկադրանքի դաշտում․ Ավանեսյան
Ժենյա Ավետիսյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում
«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են
66-ամյա տղամարդը փայտե ձողով հարվածներ է հասցրել հարևանին՝ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս հասցնելով
Նավթի գներն աճել են
Պատվաստումների արագ աճող ցուցանիշներ կան, երեկ իրականացվել է 9924 պատվաստում. Անահիտ Ավանեսյան
Արթուր Դավթյանը Նուր-Սուլթանում մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների ԳԴՀԽ նիստին
Բանակայինների ԱԱ. Մաշակարյանն ու Չալոյանը կիսաեզրափակչում են
Հայկ Դեմոյանը, եթե շարունակում է քննադատել այս իշխանությունների ընդդիմադիրներին, ուրեմն ինքը լատենտ Նիկոլ Փաշինյանական է. Ռուբեն Մելքոնյան
Սերբիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Արարատ Միրզոյանը շեշտել է հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հայրենադարձման հրատապությունը
Վերահաստատում եմ Ֆրանկոֆոնիայի պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական նախաձեռնություններին. Լուիզ Մուշիկիվաբոն՝ Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանն այլևս Արևմուտքում, այսինքն Միացյալ Նահանգներում և Եվրամիության երկրներում մեծ տերություն չի համարվում. թուրքագետ
Սեպտեմբերի 22-23-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 68 դեպք
Բուժհաստատությունները դեռ պետպատվերով բուժում չեն իրականացնում. ԱՆ-ն վստահեցվում է, որ հավելյալ գումարը հատկացվել է
Արարատ Միրզոյանը հանդիպել է Նիկարագուայի ԱԳ նախարարի հետ
Խաչատուր Սուքիասյանի կալանավորված եղբայրն արդեն տևական ժամանակ է` քաղաքացիական հիվանդանոցում է
ԱՄՆ-ն նախատեսում է խստացնել պատժամիջոցները Մոսկվայի և 35 ռուսների դեմ
«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 939 նոր դեպք, ունենք 592 առողջացած, 19 մահվան դեպք
Սյունիքի մարզպետի որդին, որը հետախուզվում էր հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու համար, տեղափոխվել է Արմավիր ՔԿՀ
Արարատ Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին
Վայոց ձորի մարզպետն ընդունել է անվանի ֆրանսիացի բժիշկների
Կորոնավիրուսային իրավիճակին վերաբերող լսումներ ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
В США началась вакцинация животных в зоопарках от коронавируса (WP)
Արդեն մի քանի դպրոցների ուսուցիչներ ցանկություն են հայտնել աշխատանքից ազատվելու. աղետալի է. Սոֆիա Հովսեփյան
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™