Դիմակ չկարողացան պարտադրել, պատվաստումը չի ապահովագրում վարակվելուց, բայց կարեւորը աննպատակ թեստավորվելն է. այս ամենի փոխարեն կարելի էր «կորոնահարկ» սահմանել Մինչև իր գալն էլ ես ստացել եմ իրենից սպառնալիք, որ եթե չընդունեմ իր խաչը՝ ինքը կազատի ինձ աշխատանքից. Գևորգ Էմին-Տերյանը՝ ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի մասին Մենք նաև հնարավոր է ունենանք գործիքակազմ՝ Իրանի հետ հակաթուրքական որևէ համագործակցության համար. Գարիկ Միսակյան Դուք պատվաստված եք, ինչո՞ւ եք դիմակ կրում Արա Զոհրաբյանը՝ նախարարին Ես չեմ բացառում, որ թեստերի գները կբարձրացնեն, որպեսզի մարդիկ ճարահատյալ գնան և պատվաստվեն. Գևորգ Գրիգորյան Հայկ Դեմոյանը, եթե շարունակում է քննադատել այս իշխանությունների ընդդիմադիրներին, ուրեմն ինքը լատենտ Նիկոլ Փաշինյանական է. Ռուբեն Մելքոնյան Ռուսաստանն այլևս Արևմուտքում, այսինքն Միացյալ Նահանգներում և Եվրամիության երկրներում մեծ տերություն չի համարվում. թուրքագետ Բուժհաստատությունները դեռ պետպատվերով բուժում չեն իրականացնում. ԱՆ-ն վստահեցվում է, որ հավելյալ գումարը հատկացվել է Խաչատուր Սուքիասյանի կալանավորված եղբայրն արդեն տևական ժամանակ է` քաղաքացիական հիվանդանոցում է Շինշիլա է Նիկոլ Փաշինը, որ շատ թանկարժեք մորթ ունի, բայց ձայնից սիրտը կարող է կանգնի. Գևորգ Պետրոսյան Եւ կորոնա տարածում, եւ պարտությունը հաղթանակ ընդունելու կոչերով ուղեղներ լվանում, եւ յուրայիններին պարգեւատրում. Ինչպես ամբողջացավ անկախության 30-ամյակը Համայնքները իրենցով են անում, սա կուսակցական շահերի թելադրանք է․ Ռաֆիկ Անդրեասյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Թողեք ընդդիմությունը աշխատի կամ ինչու չի կարելի ընդդիմությանը «թթու խոսք» ասել

Խմբագրական

Ընտրությունները ավարտվեցին, առջեւում ամենակարեւորն է՝ ԱԺ-ի, կառավարության ձեւավորումը։ Հանրության մի ստվար հատված՝ ընդդիմությանը ընտրողները եւ առհասարակ ընտրությանը չմասնակցողները, իշխանությունից առանձնակի ակնկալիքներ չունեն, ինչպես աշխատել եւ չեն աշխատել, նույն ոգով եւ ավելի վատ կշարունակեն աշխատել։

Նկատենք, որ այս պարագայում լավագույն լուծումը չաշխատելն է, ոչինչ չանելը, այդպես գոնե ավելի քիչ վնաս կհասցնեն։ Միակ ակնկալիքը ընդդիմությունից է, թե կկարողանա զսպել իշխանությանը, որքանով կբարձրաձայնի ժողովրդին հուզող հարցերը, որքանով կլծվի հոգսերի լուծմանը՝ օգտագործելով խորհրդարանական ընդդիմության ունեցած ողջ գործիքակազմը։ Սակայն հանրային, քաղաքական հարթակներում եւ կուլիսներում շրջանառվող լուրերը, ներսից եկող ամենեւին էլ մտահոգության առիթ են տալիս։ Այս օրերին տարբեր շրջանակներում լսում ենք, որ խորհրդարանական ընդդիմությունը «բուռն աշխատանքների» մեջ է՝ փոխնախագահի պաշտոնի, աշխատասենյակի, հանձնաժողովների հարցեր են լուծում, ճշտում, թե որ երկրի դեպքում է բարձր օրապահիկը, որպեսզի հենց այդ պատվիրակության կազմում ընդգրկվեն։

Ընդդիմադիր ուժերում մեծ քննարկումների առիթ էր դարձել պատգամավորների «ձեռքի ծախսի» գումարից՝ 250 հազարից հրաժարվելու հարցը։ Մի մասը պնդում է, որ պետք է հրաժարվել դրանից, մյուսները նշում են, որ դա պոպուլիստական քայլ է, ոչինչ չի տա, այդ գումարը կկորի, երրորդները պնդում են, որ կարելի է վերցնել եւ նպատակային օգտագործել՝ ի աջակցություն զինվորների, տարբեր խնդիրների լուծման եւ այլն...։

Այս քննարկումների մասին մեր լուրի հրապարակումը դարձավ փոթորիկ կես բաժակ ջրում։ «Հայաստան» դաշինքի պատգամավորները, համակիրները միմյանց հերթ չտալով որոշեցին արձագանքել մեկնաբանություններով, զանգերով, նամակներով, հաստատել եւ վերահաստատել, որ նման քննարկում չի եղել, միաձայն ընդունվել է որոշումը եւ այլն։ Իհարկե, մենք մնում ենք մեր համոզմանը եւ հավատում ենք տեղեկատվության աղբյուրին, որ որոշումը միաձայն չի ընդունվել, դեռ չէր էլ ընդունվել, ընդամենը քննարկվել էր այն, բայց այս ամբողջ պատմության մեջ ավելի մտահոգիչ այլ բան կա։ Իսկ մտահոգիչ է այն, որ փաստորեն ընդդիմությունը նույնքան անհանդուրժող է լրատվամիջոցների հրապարակումների հանդեպ, որքան իշխանությունը։

Այսինքն՝ մարդիկ, ովքեր մտել են հանրային դաշտ, քաղաքականությամբ են զբաղվում, չեն ցանկանում եւ չեն ակնկալում, որ կարող է իրենց «հայրենասիրությունը», «ազնիվ մղումները» կասկածի տակ դրվել, կարող են ներքին, կուլիսային խոսակցությունները, պատերի տակ հնչեցվող բողոքները հայտնվել լրատվամիջոցներում, քննարկվել եւ քննադատվել...։

Իսկ երբ իշխանության դեպքում են գաղտնազերծումներ անում, կասկածներ հայտնում, նորմա՞լ է, ընդունելի՞ է...։ Եւ, արդ, ինչո՞ւ եք հուզվել, եթե պարզվում է, որ խմբակցությունը նվիրյալների միավորում է, որը միասնաբար պատրաստ է հրաժարվել այդ գումարից, ինչի մասին հայտարարելու առիթը փաստացի մեր լուրը եղավ։ Մինչ այս, հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավորները, գործիչները քննադատել են ընդունված նախագիծը, սակայն որեւէ մեկը տառացի չի հայտարարել, որ հրաժարվելու են այդ գումարից։ Ընդհուպ՝ Աննա Գրիգորյանը ԱԺ-ում քննադատեց այս նախագիծը, սակայն այդպես էլ դեմ չքվեարկեց դրան։ Մենք իրավունք ունե՞նք կասկածելու ընդդիմության նվիրումը, ժողովրդին ծառայելու ազնիվ նպատակը՝ իհարկե, ունենք...մենք աչքի առաջ ունեցել ենք բազմաթիվ ընդդիմադիր ուժեր, գործիչներ, որոնք ամենաճակատագրական պահին անձնական շահը գերադասել են պետական շահից, կոալիցիա են կազմել, դուրս եկել, դավաճանել, նոր կոալիցիոն գործընկեր գտել, մի քանի պորտֆել ստացել եւ այլն, ի դեպ այդ գործիչներից շատերը նաեւ նորօրյա ընդդիմության շարքերում են...։

Մենք տեսել ենք ընդդիմություն, որը քննադատել է, սակայն այդպես էլ չի քվեարկել՝ հայտարարելով, թե քվեարկությամբ ոչինչ չէր փոխվի։ Տեսել ենք ընդդիմություն, որը բոյկոտը ընտրել էր քաղաքական ճանապարհ եւ բոլոր բարդ իրավիճակներում իշխանությանը ճնշելու փոխարեն բոյկոտում էր։ Տեսել ենք ընդդիմություն, որը կարեւորագույն հարցերի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել՝ անունը դնելով, թե ազատ ենք թողնում պատգամավորներին։ Շատ տարբեր ընդդիմություններ ենք տեսել, շատ-շատ, նոր ընդդիմություն է եկել՝ նախորդի սխալները կրկնելով եւ նախորդի ճակատագրին արժանանալով։

Արդյունքում՝ մեր ընդդիմադիր ուժերը քաղաքական պատասխանատվության են արժանացել ընտրողի կողմից քվե չստանալով եւ քաղաքական ասպարեզից անհետանալով։ Եւ այսօր ընդդիմությանը քննադատելու, ներքին խմորումներին անդրադառնալու նպատակը մեկն է՝ թույլ չտալ, որ շեղվեք ձեր հռչակած սկսզբունքներից եւ արժեքներից, չհիասթափեցնեք ձեր ընտրողներին, չմոռանաք ինչի համար եք հավաքվել, չթուլանաք, չգայթակղվեք, հակառակ դեպքում քաղաքական պատասխանատվությունից չեք խուսափի։

Այնպես որ երբ շապիկ պատռելով կամ փրփուրը բերանին հերքում եք, թե ինչ նվիրյալներով են հավաքված ընդդիմության շարքերում, հիշեք, թե ներսում եւ/կամ դրսում ով ինչ է խոսում, ինչ մտահոգություններ ունի, ինչեր է ճշտում, չէ՞ որ երկիրը փոքր է, գաղտնիքներ գրեթե չկան։ Ինչպես մեր բոլորի չսիրելի իշխանությունն էր ասում՝ թողնում ենք, որ աշխատեք, գնացեք ԱԺ, եւ Տա Աստված, որ ի դեմս 8-րդ գումարման ԱԺ ընդդիմադիր պատգամավորների՝ մենք տեսնենք նվիրյալ, սրտացավ գործիչների։ Ձեզնից ակնկալիքները եւ պահանջները շատ ավելին են, քան բոլոր նախորդ ընդդիմադիրներից, չհիասթափեցնեք։

Մահացել է Կապանի բրիգադի առանձին տանկային վաշտի հրամանատար Ռուբիկ Աբրահամյանը
Դիմակ չկարողացան պարտադրել, պատվաստումը չի ապահովագրում վարակվելուց, բայց կարեւորը աննպատակ թեստավորվելն է. այս ամենի փոխարեն կարելի էր «կորոնահարկ» սահմանել
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1653 նոր դեպք
Freedom House-ի 2021 թվականի զեկույցում օգտագործված են Արման Թաթոյանի հայտարարությունները
Բորիս Ջոնսոնը Ֆրանսիային կոչ է արել հանգիստ թողնել իրեն
Հայաստանը կմասնակցի Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսին
Պապիկյանն ու դեսպան Կոպիրկինը քննարկել են Գորիս-Կապան ճանապարահատվածում ստեղծված իրավիճակը
Մխիթարյանը պատրաստվում է «Ուդինեզեի» դեմ խաղին
Մինչև իր գալն էլ ես ստացել եմ իրենից սպառնալիք, որ եթե չընդունեմ իր խաչը՝ ինքը կազատի ինձ աշխատանքից. Գևորգ Էմին-Տերյանը՝ ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի մասին
Ալեն Սիմոնյանը և Անդրեա Վիկտորինը կարևորել են խորհրդարանական ձևաչափով համագործակցության ակտիվացմանը միտված ծրագրերի իրականացումը
Այսօր աշնանային գիշերահավասարի օրն է
Երևանում կանցկացվի իրանական ֆիլմերի ցուցադրություն՝ նվիրված Իրանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին
40-ամյա բնակիչը խփել է 39-ամյա համաքաղաքացու գլխին, ինչի հետևանքով նա մահացել է
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել
Առկա մարտահրավերները նշանակալից են դարձնում մեր երկրների միջև համագործակցությունը. Ղարիբաշվիլին՝ Փաշինյանին
Մենք նաև հնարավոր է ունենանք գործիքակազմ՝ Իրանի հետ հակաթուրքական որևէ համագործակցության համար. Գարիկ Միսակյան
Պատվաստվածներից քանիսն են հիվանդացած եղել կորոնավիրուսով, արդյոք ունեցել ենք մահվան դեպքեր
Սյունիքի մարզպետի որդին ինքնակամ ներկայացել է Քննչական կոմիտե
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները
Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են տրամադրել տեղահանված անձանց և բազմազավակ ընտանիքներին Լեռնային Ղարաբաղում. ՌԴ ՊՆ
Դուք պատվաստված եք, ինչո՞ւ եք դիմակ կրում Արա Զոհրաբյանը՝ նախարարին
Խաղողագործների բողոքի ակցիան Կառավարության մոտ. ՈՒՂԻՂ
Ռուստամ Բադասյանն ու Ալեքսիս Հաֆթվանին քննարկել են մաքսային վարչարարության ոլորտում կառույցների միջև համագործակցությանն առնչվող արդիական հարցեր
Ես չեմ բացառում, որ թեստերի գները կբարձրացնեն, որպեսզի մարդիկ ճարահատյալ գնան և պատվաստվեն. Գևորգ Գրիգորյան
ՀՀ բնակչության 7% ը կամովին է պատվաստվել, մնացած 93% ը մնացել է հարկադրանքի դաշտում․ Ավանեսյան
Ժենյա Ավետիսյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում
«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են
66-ամյա տղամարդը փայտե ձողով հարվածներ է հասցրել հարևանին՝ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս հասցնելով
Նավթի գներն աճել են
Պատվաստումների արագ աճող ցուցանիշներ կան, երեկ իրականացվել է 9924 պատվաստում. Անահիտ Ավանեսյան
Արթուր Դավթյանը Նուր-Սուլթանում մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների ԳԴՀԽ նիստին
Բանակայինների ԱԱ. Մաշակարյանն ու Չալոյանը կիսաեզրափակչում են
Հայկ Դեմոյանը, եթե շարունակում է քննադատել այս իշխանությունների ընդդիմադիրներին, ուրեմն ինքը լատենտ Նիկոլ Փաշինյանական է. Ռուբեն Մելքոնյան
Սերբիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Արարատ Միրզոյանը շեշտել է հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հայրենադարձման հրատապությունը
Վերահաստատում եմ Ֆրանկոֆոնիայի պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական նախաձեռնություններին. Լուիզ Մուշիկիվաբոն՝ Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանն այլևս Արևմուտքում, այսինքն Միացյալ Նահանգներում և Եվրամիության երկրներում մեծ տերություն չի համարվում. թուրքագետ
Սեպտեմբերի 22-23-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 68 դեպք
Բուժհաստատությունները դեռ պետպատվերով բուժում չեն իրականացնում. ԱՆ-ն վստահեցվում է, որ հավելյալ գումարը հատկացվել է
Արարատ Միրզոյանը հանդիպել է Նիկարագուայի ԱԳ նախարարի հետ
Խաչատուր Սուքիասյանի կալանավորված եղբայրն արդեն տևական ժամանակ է` քաղաքացիական հիվանդանոցում է
ԱՄՆ-ն նախատեսում է խստացնել պատժամիջոցները Մոսկվայի և 35 ռուսների դեմ
«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 939 նոր դեպք, ունենք 592 առողջացած, 19 մահվան դեպք
Սյունիքի մարզպետի որդին, որը հետախուզվում էր հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու համար, տեղափոխվել է Արմավիր ՔԿՀ
Արարատ Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին
Վայոց ձորի մարզպետն ընդունել է անվանի ֆրանսիացի բժիշկների
Կորոնավիրուսային իրավիճակին վերաբերող լսումներ ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
В США началась вакцинация животных в зоопарках от коронавируса (WP)
Արդեն մի քանի դպրոցների ուսուցիչներ ցանկություն են հայտնել աշխատանքից ազատվելու. աղետալի է. Սոֆիա Հովսեփյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™