«Աբռա Կադաբռա»․ Նոր օրհներգ
Արխիվ«Աբռա Կադաբռա»-ն ներակայացնում է շաբաթվա հումորային ամփոփումը:
Երկուշաբթի ազգի բոլոր կարևոր խնդիրները մղվեցին 8-րդ պլան, տեղը զիջելով հույժ կարևոր ու խիստ անհրաժեշտ թեմային, որից կախված է ոչ միայն բոլորիս լավ ապրելը, այլև Արևմտյան Հայաստանի վերադարձն ու Արցախի խնդրի լուծումը։ Պարզվեց, որ մինչ այս պպահը մեզ չի հաջողվել առաջ գնալ, որովհետև սխալ օրհներգ ունենք։ Ինչ է նշանակում իտալացի աղջկա միալար լացն ու եղբորը նվիրված տողերը վերցնել, դարձնել օրհներգ։ փաստորեն մինչ օրս ճիշտ են եղել բոլոր այն ֆուտբոլիստներն ու շտանգիստները, ովքեր երբեք չեն երգել մեր հիմնը, անգամ չեն էլ բացել ու փակել բերանները։ Իսկ մենք թարսի նման նրանց դախխ էինք համարում։ Ալեն Սիմոնյանն ապացուցեց, որ մենք սխալվեցինք, Ալաշկերտի թիմը ճիշտ էր։
Իսկ թե ինչպես անցան շաբաթվա մյուս օրերը, ինչ էին զգում հայերը, ինչ կատարվեց Հայաստանում՝ դիտեք տեսանյութում: