Այո, ծանր վիճակ է, ինչպես բոլորս ենք անցել, բայց փառք Աստծո, կայուն է. Շուշան Պետրոսյանը՝ Հայկոյի առողջական վիճակի մասին Ընտրություններում հաղթելու մեր շանսերը գնահատում եմ բավականին բարձր. Իրինա Յոլյան Ինչո՞ւ Կաթողիկոսը չի մասնակցել Անկախության 30-ամյակի միջոցառմանը Դատավորների ժողով է հրավիրվել. երբ չմասնակցությունը կնպաստի ԲԴԽ-ի կողմից իշխանահաճո թեկնածուի նշանակման Ով է նա. Մեր Երևանի մարդ ա. քաղաքացիները՝ Խաչատուր Սուքիասյանի մասին (տեսանյութ) Ես էդ երբ եմ հարուստ եղել, որ մի հատ էլ սնանկ են ճանաչել. Առաքել Մովսիսյանը՝ իրեն սնանկ ճանաչելու դատարանի որոշման մասին Դե բերեք՝ Տիգրան Մեծի հողերը պահանջենք. քաղաքացիները՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին (տեսանյութ) Առաջադրում եմ իմ թեկնածությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ որպես Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու. Առուշ Առուշանյան Ինչ էր կատարվում երկնքում ժամը 21։20-ին (տեսանյութ) Անկախությանը նվիրված միջոցառումից առաջ ոստիկանները մետաղորսիչ սարքով զննում են հրապարակ մտնել ցանկացող քաղաքացիներին Ես առաջարկում եմ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իր անունով ինչ-որ մի պարգև ստեղծի և անձնապես նվիրվածության համար որոշ մարդկանց պարգևատրի. Լարիսա Ալավերդյան Ես չէի ուզում որևէ ձևով կաշկանդվեմ՝ դրա համար զանգեցի, ներողություն խնդրեցի աշխատակազմից՝ ասեցի, որ չեմ գալու. Արմեն Մարտիրոսյանը՝ մեդալից հրաժարվելու պատճառների մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


ՀՀ ԱԳՆ-ն 5 կետով պատասխանել է թշնամական Ադրբեջանի նախագահին

Քաղաքական

ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին.

Հարց․ Ադրբեջանական AzTV պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային հավակնություններ ներկայացնող հերթական հայտարարություններն է արել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունները:

Պատասխան․ Ադրբեջանի նախագահն իր հարցազրույցում հանդես է եկել մի շարք մեկնաբանություններով, որոնցից կանդրադառնանք մի քանիսին, որոնք ակնառու ցույց են տալիս ուժի կիրառումը տարածաշրջանային քաղաքականության գործիք դարձնելու Ադրբեջանի ղեկավարության մոտեցումները։

Առաջին, վերոնշյալ հարցազրույցում Ադրբեջանի նախագահն ըստ էության ընդունում է այն փաստը, որ ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝ դա արդարացնելով այն պնդմամբ, որ «Զանգեզուրը մեր նախնիների հողն է»։ Սա ոչ այլ ինչ է, քան միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում, քանի որ միջազգային ոչ մի նորմ կամ սկզբունք չի ընդունում հարևան պետության տարածքի օկուպացման փորձը՝ պատմական նմանօրինակ, տվյալ դեպքում՝ խեղաթյուրված «հիմնավորմամբ»։

Հարկ է նշել, որ այս սադրիչ գործողություններն ուղեկցվում են Ադրբեջանի նախագահի կողմից այսպես կոչված «զանգեզուրի միջանցք» ձևակերպման շրջանառմամբ, ինչն ամբողջովին հակասում է 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ հունվարի 11-ի եռակողմ համատեղ հայտարարություններին, որոնք պարունակում են տարածաշրջանում առկա տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման դրույթը։ Ադրբեջանական կողմը հասկանալով միջազգային իրավունքը խախտող իր այս պահանջների հիմնազուրկ լինելը՝ փորձում է որպես փաստարկ ներկայացնել խնդիրն ուժի կիրառմամբ լուծելու իր պատրաստակամությունը։

Երկրորդ, Ադրբեջանի նախագահը հստակորեն մատնանշում է, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմը նպատակ է ունեցել տարածաշրջանի քարտեզից ջնջելու Լեռնային Ղարաբաղը, իսկ Արցախի ժողովրդին զրկելու իր հայրենիքից։

Լեռնային Ղարաբաղը՝ որպես տարածքային միավոր, ճանաչված է մի շարք միջազգային փաստաթղթերում, որոնց մեծամասամբ միացել կամ իր համաձայնությունն է հայտնել նաև Ադրբեջանը։ Ադրբեջանի կողմից միջազգային իր հանձնառությունների վերանայումը և ուժի կիրառումը չի կարող հանգեցնել միջազգային ասպարեզից Լեռնային Ղարաբաղի անհետացմանը։ Այս մոտեցումն ակնհայտորեն հետապնդում է Արցախի ժողովրդի մարդու իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի և Արցախի տարածքային ամբողջականությունը ոտնահարելու նպատակ։

Երրորդ, Ադրբեջանը պնդում է, որ հետպատերազմյան շրջանում կարողացել է միջազգային հանրությանը պարտադրել իր օրակարգը։ Մենք չենք ժխտում, որ նման փորձեր Ադրբեջանը կատարել և կատարում է, և այդ փորձերի հիմքում ընկած է Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմամբ ղարաբաղյան հակամարտությունը միջազգային օրակարգից դուրսբերման մոտեցումը։ Այն հանգամանքը, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, համանախագահող երկրների և բազմաթիվ այլ միջազգային դերակատարների հստակ արձանագրում է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, լավագույնս փաստում է, որ Բաքվի այս փորձերը ձախողվել են։

Չորրորդ, Ադրբեջանը շարունակում է պատերազմի հումանիտար հետևանքների ոչ թե հաղթահարման այլ խորացման քաղաքականությունը, ինչն արտահայտվում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ քաղաքացիական անձանց փոխանակման իր մասով ստանձնած պարտավորության առկախմամբ ու վերջիններիս նկատմամբ քրեական շինծու հետապնդմամբ և հայատյացության շարունակական խրախուսմամբ։

Հինգերորդ, ուժի, ուժի սպառնալիքի կիրառումը չի կարող ստեղծել տևական խաղաղություն և հղի է տարածաշրջանի բոլոր երկրների և ժողովուրդների համար վտանգներով։

Հայաստանը հետևողականորեն հանդես է գալու Արցախի տարածքում արցախահայության ինքնորոշման իրավունքի իրականացման, Հայաստանի Հանրպետության տարածքային ամբողջականության պաշտպանման դիրքերից՝ հիմնվելով միջազգային իրավունքի վրա։

Գնդեվազ գյուղում տուն է այրվում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
ՀՀ ԱԽ քարտուղարի հետ հանդիպմանը ԻԻՀ դեսպանը մտահոգություն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ
Բայդենն իր ելույթի ժամանակ շփոթել է ԱՄՆ-ը ՄԱԿ-ի հետ
Վրաստանի վարչապետը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ. քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները
Անցած տասնամյակներն ապացուցել են եղբայրական կապերի անքակտելիությունը մեր երկրների և ժողովուրդների միջև. ՌԴ դեսպան
Բյուրականի աստղադիտարանում կատարվող աշխատանքները հիրավի ժամանակակից գիտության կարևոր մասն են. Արմեն Սարգսյանի ուղերձը
Այո, ծանր վիճակ է, ինչպես բոլորս ենք անցել, բայց փառք Աստծո, կայուն է. Շուշան Պետրոսյանը՝ Հայկոյի առողջական վիճակի մասին
Զելենսկու օգնականի դեմ մահափորձ են կատարել
ՀԱՊԿ-ը սեպտեմբերի 24-28-ը Հայաստանում վարժանքներ կանցկացնի
ԱՄՆ-ը գնահատում է իր հարաբերությունները Հայաստանի հետ, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի և ընդհանուր գաղափարների վրա. Բոբ Մենենդես
Ընտրություններում հաղթելու մեր շանսերը գնահատում եմ բավականին բարձր. Իրինա Յոլյան
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 43 մարդ
Վարչատարածքային փոփոխություններով կունենանք 78 համայնք, որոնցից 71-ը կլինեն միավորված. Տերտերյան
Միայն բացահայտված դեպքերով անցած տարի բնությանն ու պետությանը պատճառվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս
ՊԵԿ-ն սկսել է օրինապահ հարկ վճարողի հավաստագիր շնորհել նոր չափանիշներով
59-ամյա վարորդը, Toyota RAV4-ով մոտ 100 մետր գլորվելով, հայտնվել է ձորում, նրա դին դուրս են բերել Կապանի փրկարարները
24 ժամով ջուր չի լինի
Մենք երբեք չենք նախաձեռնել հարձակում որևէ երկրի վրա, մենք խաղաղություն ենք ցանկանում. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի հարցազրույցը Al Arabiya-ին
Կենտրոնական բանկի նախագահը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի հետ
Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել կոնգրեսական Դեյվիդ Փրայսի հետ
Արցախի ՄԻՊ-ը L’Œuvre d’Orient կազմակերպության ներկայացուցիչներին է ներկայացրել հայկական ժառանգության դեմ իրագործված վանդալիզմի դրսևորումները
Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել թագուհի Եղիսաբեթ Երկրորդը
Կյանքից հեռացել է պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայրը
Բուժատեխնիկական հանձնաժողովի գործառույթներն այսուհետ իրականացնում է այլ մարմին
Ծանր օրեր են մեր ընտանիքի համար. Անահիտ Սիմոնյան
Ուխտավորները ռուս խաղաղապահների աջակցությամբ այցելել են Լեռնային Ղարաբաղի Ամարասի վանք. ՌԴ ՊՆ
Զինծառայողների եվ նրանց ընտանիքների արտոնությունների վերաբերյալ ՄԻՊ-ի աշխատակազմում մշակված օրենսդրական նախագծերի փաթեթ է ուղարկվել ԱԺ պաշտպանության հանձնաժողով ու ՊՆ
Ինչո՞ւ Կաթողիկոսը չի մասնակցել Անկախության 30-ամյակի միջոցառմանը
Մահացել է գեղանկարիչ Վեսմիր Գրիգորյանը
Դատավորների ժողով է հրավիրվել. երբ չմասնակցությունը կնպաստի ԲԴԽ-ի կողմից իշխանահաճո թեկնածուի նշանակման
Խոշորացված համայնքներն առավել արդյունավետ են կարողանում ծախսել իրենց միջոցները. Վահե Ղալումյան
Միանվագ դրամական աջակցության ծրագրի շահառուները կարող են ստանալ հասանելիք գումարը
Երևանում սքեյթ-պարկի շինարարությունն արդեն ավարտական փուլում է
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել
Եվրոպական ժառանգության օրեր՝ «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով
«Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպք, ունենք 295 առողջացած, 20 մահվան դեպք
ԱԺ խորհրդարանական լսումներ. ՈՒՂԻՂ
Ով է նա. Մեր Երևանի մարդ ա. քաղաքացիները՝ Խաչատուր Սուքիասյանի մասին (տեսանյութ)
Ստացվել է 25 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ
Նավթի գներն աճել են
Հայաստանի դրոշը բարձրացվել է Օտտավայում
Ես էդ երբ եմ հարուստ եղել, որ մի հատ էլ սնանկ են ճանաչել. Առաքել Մովսիսյանը՝ իրեն սնանկ ճանաչելու դատարանի որոշման մասին
Ուկրաինայում Զելենսկուն «ապուշ» են անվանել ու պատասխան պահանջել «գազի համար»
Դե բերեք՝ Տիգրան Մեծի հողերը պահանջենք. քաղաքացիները՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին (տեսանյութ)
Կահիրեի աշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով
42-ամյա վարորդը Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշներին ու ճաղավանդակներին ու գլխիվայր շրջվել. վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս
Ֆրենկ Փալոնը շնորհավորել է Անկախության տոնի կապակցությամբ՝ ընդգծելով Հայաստանի արձանագրած զգալի առաջընթացը
Օրվա աստղագուշակ
«Ժողովուրդ». Բյուջեի ցուցանիշներից որտեղ է թերացել կառավարությունը
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™