Այո, ծանր վիճակ է, ինչպես բոլորս ենք անցել, բայց փառք Աստծո, կայուն է. Շուշան Պետրոսյանը՝ Հայկոյի առողջական վիճակի մասին Ընտրություններում հաղթելու մեր շանսերը գնահատում եմ բավականին բարձր. Իրինա Յոլյան Ինչո՞ւ Կաթողիկոսը չի մասնակցել Անկախության 30-ամյակի միջոցառմանը Դատավորների ժողով է հրավիրվել. երբ չմասնակցությունը կնպաստի ԲԴԽ-ի կողմից իշխանահաճո թեկնածուի նշանակման Ով է նա. Մեր Երևանի մարդ ա. քաղաքացիները՝ Խաչատուր Սուքիասյանի մասին (տեսանյութ) Ես էդ երբ եմ հարուստ եղել, որ մի հատ էլ սնանկ են ճանաչել. Առաքել Մովսիսյանը՝ իրեն սնանկ ճանաչելու դատարանի որոշման մասին Դե բերեք՝ Տիգրան Մեծի հողերը պահանջենք. քաղաքացիները՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին (տեսանյութ) Առաջադրում եմ իմ թեկնածությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ որպես Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու. Առուշ Առուշանյան Ինչ էր կատարվում երկնքում ժամը 21։20-ին (տեսանյութ) Անկախությանը նվիրված միջոցառումից առաջ ոստիկանները մետաղորսիչ սարքով զննում են հրապարակ մտնել ցանկացող քաղաքացիներին Ես առաջարկում եմ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իր անունով ինչ-որ մի պարգև ստեղծի և անձնապես նվիրվածության համար որոշ մարդկանց պարգևատրի. Լարիսա Ալավերդյան Ես չէի ուզում որևէ ձևով կաշկանդվեմ՝ դրա համար զանգեցի, ներողություն խնդրեցի աշխատակազմից՝ ասեցի, որ չեմ գալու. Արմեն Մարտիրոսյանը՝ մեդալից հրաժարվելու պատճառների մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Լրատվամիջոցների խաչը եւ զորությունը, իսկ երբեմն դրանց բացակայությունը

Վազող տող

Ընտրություններից հետո տիրող համատարած հիասթափության, հուսահատության մթնոլորտում ապատիայի մեջ են նաեւ լրագրողները եւ լրատվամիջոցները։ Մեզ հաճախ թվում է, թե այլեւս անիմաստ ենք գրում, քննադատում, մատնանշում, բողոքում, ահազանգում, ամեն ինչ անիմաստ է եւ ոչ մեկի պետքն էլ չէ։ Իհարկե, հաճախ դժվար է չհամաձայնել այս ամենին, մեր հրապարակումները հաճախ ոչինչ էլ չեն փոխում, քննադատում ենք որեւէ պաշտոնյայի, բացահայտումներ անում, բայց միեւնույն է՝ հաջորդ օրը այդ պաշտոնյային կոչում են տալիս կամ պաշտոնը բարձրացնում։

Ասվածի ապացույցը 8-րդ գումարման խորհրդարանի տխուր կազմն է։ Իշխանությունը ընտրել է իր մեջից լավագույներին եւ որոշել, որ խորհրդարանական կառավարման երկրում նրանք պետք է ներկայացնեն ԱԺ-ն։ Օրինակ՝ հետաքրքիր է իմանալ՝ ինչո՞ւ է Աժ խոսնակի պաշտոնում իշխանությունը ընտրել Ալեն Սիմոնյանին, նրա էքսցենտրիկ գրառումների եւ հայտարարությունների, լրագրողների եւ պատգամավորների հետ ունեցած միջադեպերի «շնորհի՞վ» է Սիմոնյանը արժանացել ԱԺ-ն ներկայացնելու պատվին։ Ի՞նչ կարեւոր օրենսդրական աշխատանք է կատարել նա, խորհրդարանական դիվանագիտության ոլորտում ի՞նչ անփոխարինելի կապեր է հաստատել, ինչպե՞ս է նա շփվում ընտրողների եւ հասարակության հետ՝ սրանք հարցեր են, որոնց պատասխանները Սիմոնյանի շահերից չեն բխում։ Բայց իշխանությունը հենց նրան է ընտրել, որովհետեւ մյուսների դեպքում պատկերը ավելի վատթար է, այստեղ, իհարկե, կարելի է պատկերացնել ընդհանուր մակարդակի ծանր վիճակը։

Եւ երկրորդ՝ իշխանությունը ոչ մի մասնագիտական,պրոֆեսիոնալ չափորոշիչով, խորհրդարանի արդյունավետության սկզբունք էլ հաշվի չի առել, ընդամենը առաջնային է եղել հավատարիմ, վստահելի, ծառայամիտ լինելը։ Ոչ պակաս անհասկանալի ընտրություն է եղել նաեւ ԱԺ փոխխոսնակների դեպքում։ Հակոբ Արշակյանին դեռ կարելի էր հանդուրժել իբրեւ ոչինչ չանող, որեւէ արդյունք չարձանագրած նախարար, բայց լրագրողի հետ հայտնի միջադեպից հետո նրան ԱԺ նախագահություն գործուղելը առնվազն իշխանության խեղաթյուրված արժեհամակարգի մասին է խոսում։ Նույն անհասկանալի չափորոշիչներն էլ գործում են Ռուբեն Ռուբինյանի դեպքում, խորհրդարանական դիվանագիտությունը տապալած երիտասարդին ո՞ր արժանիքի համար են դարձնում ԱԺ փոխխոսնակ, ի՞նչ աշխատանք է նա կատարել, կարողանո՞ւմ է առհասարակ հարաբերվել գործընկերների հետ, թե ոչ։ Միթե իշխող քաղաքական մեծամասնության շարքերում չկան հնարավորինս անբիծ կենսագրություն ունեցող, սկանդալների մեջ չհայտնված մարդիկ։

Եթե երկրի թիվ մեկ կառույցը ներկայացնելու համար են գործուղում նման «որակյալ» կադրերի, այլեւս պետք չէ զարմանալ, որ սեփական խմբակցությունը ղեկավարելու գործն էլ կվստահեն ճամբարափոխ եղած, նախկին ԼՀԿ-ական, Էդմոն Մարուքյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունները ուրացած Հայկ Կոնջորյանին, իսկ քարտուղար կընտրեն անհասկանալի, անպատասխանատու հայտարարությունների «վարպետ» Նազելի Բաղդասարյանին, ով իր պատգամավորական գործունեությունը նշանավորել է միայն կրծքով իշխանությանը պաշտպանելով՝ անզգույշ հայտարարություններ անելով գերիների վերադարձի, զոհերի թվի մասին եւ այլն...։

Ահա, այսպիսի ընտրությունը տեսնելով՝ լրագրողները թեւաթափ են լինում, քանի որ ստացվում է, որ իշխանությունը թքած ունի բոլոր քննադատությունների, հանրային կարծիքի վրա, կարեւորը նեղ, անձնական շահերն է, կուսղեկավարին սպասարկող անձանց պաշտոններ վստահելը։ Մյուս կողմից էլ՝ այնպես չէ, որ լրատվամիջոցների աշխատանքը ամբողջովին անիմաստ է, քանի որ որոշ դեպքերում մենք կարողանում ենք կանխել ինչ-որ գործողություններ։ Օրինակ՝ երեկ մեծ աղմուկ բարձրացավ Վերաքննիչ դատարանում գործերը բաշխող համակարգչի առգրավվումը ինչ-որ գործի շրջանակներում։ Կասկածներ կան, որ այս «օրինական» հիմքը ստեղծել են մի շարք կարեւոր գործեր ձեռքով «յուրային» դատավորին մակագրելու համար։

Լրատվամիջոցներում աղմուկ բարձրանալուց հետո, սակայն, մինչեւ այս պահը այդ աղմկահարույց գործերը չեն մակագրվել։ Եթե դրանք մակագրվեն իշխանահաճո դատավորի, ապա կապացուցեն, որ հանրության կասկածները հիմնավոր էին։ Բայց այստեղ խնդիր ունի ոչ միայն իշխանությունը, այլեւ պատվեր կատարող դատավորը։ Այլեւս այս գործերի քննության ընթացքը ուղղորդելու մասին տեղեկատվությունը հանրային է, եթե անգամ իշխանությունը որոշի հանձնարարական տալ, յուրաքանչյուր դատավոր պետք է հասականա, որ որոշման տակ դրվում է իր ստորագրությունը եւ տարիներ անց «պատվերով» որոշում կայացնելու համար չի կարող մեղմ պատիժ խնդրել։

Այնպես որ լրատվամիջոցների աշխատանքը այնքան էլ անիմաստ չէ, մենք կարողանում ենք օգնել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են, որ իրենց օգնենք, ովքեր կարեւորում են իրենց հեղինակությունը եւ հանրությանը ներկայանալը՝ կլինի գործադիր, օրենսդիր, թե դատական...։ Չէ՞ որ նույն պաշտոնյաները հանգիստ կարող են հրաժարվել առաջխաղացման գայթակղիչ առաջարկներից՝ մտածելով, որ չեն ձգի, չեն կարողանա, կվարկաբեկվեն, հավելյալ գլխացավանք կստեղծեն իրենց համար։

Գնդեվազ գյուղում տուն է այրվում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
ՀՀ ԱԽ քարտուղարի հետ հանդիպմանը ԻԻՀ դեսպանը մտահոգություն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ
Բայդենն իր ելույթի ժամանակ շփոթել է ԱՄՆ-ը ՄԱԿ-ի հետ
Վրաստանի վարչապետը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ. քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները
Անցած տասնամյակներն ապացուցել են եղբայրական կապերի անքակտելիությունը մեր երկրների և ժողովուրդների միջև. ՌԴ դեսպան
Բյուրականի աստղադիտարանում կատարվող աշխատանքները հիրավի ժամանակակից գիտության կարևոր մասն են. Արմեն Սարգսյանի ուղերձը
Այո, ծանր վիճակ է, ինչպես բոլորս ենք անցել, բայց փառք Աստծո, կայուն է. Շուշան Պետրոսյանը՝ Հայկոյի առողջական վիճակի մասին
Զելենսկու օգնականի դեմ մահափորձ են կատարել
ՀԱՊԿ-ը սեպտեմբերի 24-28-ը Հայաստանում վարժանքներ կանցկացնի
ԱՄՆ-ը գնահատում է իր հարաբերությունները Հայաստանի հետ, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի և ընդհանուր գաղափարների վրա. Բոբ Մենենդես
Ընտրություններում հաղթելու մեր շանսերը գնահատում եմ բավականին բարձր. Իրինա Յոլյան
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 43 մարդ
Վարչատարածքային փոփոխություններով կունենանք 78 համայնք, որոնցից 71-ը կլինեն միավորված. Տերտերյան
Միայն բացահայտված դեպքերով անցած տարի բնությանն ու պետությանը պատճառվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս
ՊԵԿ-ն սկսել է օրինապահ հարկ վճարողի հավաստագիր շնորհել նոր չափանիշներով
59-ամյա վարորդը, Toyota RAV4-ով մոտ 100 մետր գլորվելով, հայտնվել է ձորում, նրա դին դուրս են բերել Կապանի փրկարարները
24 ժամով ջուր չի լինի
Մենք երբեք չենք նախաձեռնել հարձակում որևէ երկրի վրա, մենք խաղաղություն ենք ցանկանում. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի հարցազրույցը Al Arabiya-ին
Կենտրոնական բանկի նախագահը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի հետ
Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել կոնգրեսական Դեյվիդ Փրայսի հետ
Արցախի ՄԻՊ-ը L’Œuvre d’Orient կազմակերպության ներկայացուցիչներին է ներկայացրել հայկական ժառանգության դեմ իրագործված վանդալիզմի դրսևորումները
Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել թագուհի Եղիսաբեթ Երկրորդը
Կյանքից հեռացել է պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայրը
Բուժատեխնիկական հանձնաժողովի գործառույթներն այսուհետ իրականացնում է այլ մարմին
Ծանր օրեր են մեր ընտանիքի համար. Անահիտ Սիմոնյան
Ուխտավորները ռուս խաղաղապահների աջակցությամբ այցելել են Լեռնային Ղարաբաղի Ամարասի վանք. ՌԴ ՊՆ
Զինծառայողների եվ նրանց ընտանիքների արտոնությունների վերաբերյալ ՄԻՊ-ի աշխատակազմում մշակված օրենսդրական նախագծերի փաթեթ է ուղարկվել ԱԺ պաշտպանության հանձնաժողով ու ՊՆ
Ինչո՞ւ Կաթողիկոսը չի մասնակցել Անկախության 30-ամյակի միջոցառմանը
Մահացել է գեղանկարիչ Վեսմիր Գրիգորյանը
Դատավորների ժողով է հրավիրվել. երբ չմասնակցությունը կնպաստի ԲԴԽ-ի կողմից իշխանահաճո թեկնածուի նշանակման
Խոշորացված համայնքներն առավել արդյունավետ են կարողանում ծախսել իրենց միջոցները. Վահե Ղալումյան
Միանվագ դրամական աջակցության ծրագրի շահառուները կարող են ստանալ հասանելիք գումարը
Երևանում սքեյթ-պարկի շինարարությունն արդեն ավարտական փուլում է
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել
Եվրոպական ժառանգության օրեր՝ «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով
«Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպք, ունենք 295 առողջացած, 20 մահվան դեպք
ԱԺ խորհրդարանական լսումներ. ՈՒՂԻՂ
Ով է նա. Մեր Երևանի մարդ ա. քաղաքացիները՝ Խաչատուր Սուքիասյանի մասին (տեսանյութ)
Ստացվել է 25 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ
Նավթի գներն աճել են
Հայաստանի դրոշը բարձրացվել է Օտտավայում
Ես էդ երբ եմ հարուստ եղել, որ մի հատ էլ սնանկ են ճանաչել. Առաքել Մովսիսյանը՝ իրեն սնանկ ճանաչելու դատարանի որոշման մասին
Ուկրաինայում Զելենսկուն «ապուշ» են անվանել ու պատասխան պահանջել «գազի համար»
Դե բերեք՝ Տիգրան Մեծի հողերը պահանջենք. քաղաքացիները՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին (տեսանյութ)
Կահիրեի աշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով
42-ամյա վարորդը Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշներին ու ճաղավանդակներին ու գլխիվայր շրջվել. վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս
Ֆրենկ Փալոնը շնորհավորել է Անկախության տոնի կապակցությամբ՝ ընդգծելով Հայաստանի արձանագրած զգալի առաջընթացը
Օրվա աստղագուշակ
«Ժողովուրդ». Բյուջեի ցուցանիշներից որտեղ է թերացել կառավարությունը
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™