Հենց տեսան՝ ազգը ուզում է խելքի գալ, մորթեցին. քաղաքացիները՝ Հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին (տեսանյութ) Այս այցը նախագահի մակարդակով աննախադեպ է և բավականաչափ կարևոր. Արմեն Պետրոսյան «Խորհուրդ եմ տալիս՝ սառը ջուր խմել». ԲՀԿ-ում արշալույսները խաղա՞ղ չեն Հիմա մենք նույնպես մեքենայով դուրս ենք գալու քաղաքից և Մ2 մայրուղուց նորից քայլերթով շարունակելու ենք․ Մհեր Արմենիա Կորոնաարտոնյալները․ Բարձրաստիճաններին ազատում են դիմակից եւ պատվաստումից, որ վարակվեն եւ վարակե՞ն Իշխող ուժը չի մտածում որոշումների որակի մասին, այլ պետք է, որ կոճակ սեղմողի ինստիտուտը աշխատի ավագանիում. Իզաբելլա Աբգարյան Վարչապետի գավաթի մրցաշար՝ կորոնակատաստրոֆայի օրերին Բանակցությունները գնում են ոչ թե կոնկրետ պատվաստանյութի համար, այլ պատվաստանյութի քանակ ապահովելու համար. ԱՆ խոսնակ ԱԺ-ում կրքերը թեժ էին, հիվանդանոցներում թթվածնի պակաս կա. հոկտեմբերի 26-ն՝ ամփոփ Վահագն Ալեքսանյանը ճիշտ կանի հաջորդ անգամ չհամարձակվի Կիպրոս գալ. ՀՅԴ Կիպրոսի կոմիտեի ներկայացուցիչը պատասխանում է Վահագն Ալեքսանյանին Դավաճանի պիտակը ընդդիմախոսներին լռեցնելով չի ջնջվում Ով պետք է փոխհատուցի ավել թեստավորման համար. երբ իշխանությունն այսրոպեական եւ չհաշվարկված որոշումներով միայն ծախսեր և հոգսեր է ավելացնում
Լավագույն տեսանյութերը. Youtube


Արմեն Սարգսյանն այցելել է ճապոնացի հայտնի գործարար և բարերար, հայ ժողովրդի բարեկամ Շիբուսավա Էիչի հուշահամալիր-հիմնադրամ

Տեսանյութ

Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Տոկիոյում այցելել է հայտնի ճապոնացի գործարար և բարերար, հայ ժողովրդի բարեկամ Շիբուսավա Էիչի հուշահամալիր-հիմնադրամ:

Էիչի Շիբուսավայի կողմից 1922 թվականին Տոկիոյում ստեղծվել է բարեգործական  «Հայ օգնության հիմնադրամը» («The Armenian relief fund»), որը զգալի օգնություն է ցուցաբերել ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին՝ հատկապես Ճապոնիայի միջոցով դեպի ԱՄՆ և այլ երկրներ տեղափոխվելու և ապաստան գտնելու հարցում: Հիմնադրամի ստեղծման գործում դերակատարություն է ունեցել նաև Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն:

Ժամանակի ամենաազդեցիկ գործիչ, «Ճապոնական կապիտալիզմի հայրը» համարվող Շիբուսավան առաջնորդող դեր է ունեցել Ճապոնիայի ժամանակակից հասարակության զարգացման գործում, եղել է նաև Ճապոնիայում առաջին ժամանակակից բանկի, ինչպես նաև Ճապոնիայի Առևտրի և արդյունաբերության պալատի հիմնադիրը: Նա ներգրավված է եղել մոտ 500 ձեռնարկությունների ու տնտեսական կազմակերպությունների ստեղծման, ինչպես նաև սոցիալական ապահովության, կրթական կազմակերպությունների հիմնադրման գործում: Շիբուսավա Էիչիի դիմանկարը 2024 թվականից լինելու է ¥ 10000 թղթադրամի վրա:

Նախագահ Սարգսյանը Շիբուսավա Էիչի հուշահամալիր-հիմնադրամում հանդիպում է ունեցել տնօրեն Ջունեցու Կոմացուի և Էիչի Շիբուսավայի ծոռան՝ Մասահիդե Շիբուսավայի հետ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախագահ Սարգսյանը այցը կարևոր է համարել մեր երկրի համար: Ողջ հայ ժողովրդի և իր անունից երախտագիտության հայտնելով ժամանակին Էիչի Շիբուսավայի և նրա հիմնադրամի կողմից հայ ժողովրդին ցուցաբերած անգնահատելի աջակցության համար՝ նախագահը նշել է, որ Ճապոնիան օրինակ է մեզ համար. «Դուք ևս, որպես ազգ, դժվարին ժամանակներ եք ապրել, ունեցել եք կորուստներ, երբեմն մտածել եք, որ ամեն ինչ կորցրել եք, իսկ հետո վերականգնվել եք և կառուցել եք ձեր հայրենիքը: Հուսով եմ՝ նոր էջ կսկսենք հայ-ճապոնական հարաբերություններում, որը կենտրոնացած կլինի ապագայի, նոր տեխնոլոգիաների, նոր ուղիների վրա: Հենց այս առաքելությամբ եմ ես այստեղ»:

Անդրադառնալով Էիչի Շիբուսավայի գործունեությանը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Ճապոնացի մեծ գործարարի և բարեգործի կյանքն ու գործունեությունը ոգեշնչող են և ինչ-որ առումով յուրօրինակ ուղերձ՝ հայ-ճապոնական հարաբերությունների խորացման համար:

Այնուհետև նախագահ Սարգսյանը Մասահիդե Շիբուսավային է հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Հենրի Մորգենթաու» հուշամեդալը: «Ձեր մեծ պապը՝ Էիչի Շիբուսավան մեծ գործարար էր, Ճապոնիայի տնտեսության հիմնադիրներից մեկը: Նա մեկն է, ում շնորհիվ փրկվեցին մեծ թվով հայեր: Եվ այստեղ խոսքը միայն կյանքեր փրկելու մասին չէ: Ամենակարևորն այն է, որ ժողովուրդը վերապրում ու վերածնվում է, եթե ունի հույս: Կարևոր չէ, թե այսօր որքան ծանր վիճակում ես, եթե կա հույս, կարող ես վերապրել, եթե կա հույս, կարող ես վերակառուցել, եթե կա հույս, կարող ես շարունակել քո կյանքը: Հույս կունենաս, եթե ուժեղ ես, հույս կունենաս, եթե ունես ընկերներ՝ ինչպես 1915 թվականին՝ Ցեղասպանությունից հետո: Մենք ունեինք ընկերներ, և նրանցից մեկը դեսպան Մորգենթաուն էր, իսկ մյուսը՝ Ձեր մեծ պապը,-ասել է նախագահը:- Այսօր այս գնահատականը ինչ-որ առումով ուղղված է նաև ապագա հայ-ճապոնական տնտեսական հարաբերությունների սերտացմանն ու զարգացմանը, Հայաստանի տնտեսական վերածննդին Ճապոնիայի ակտիվ օժանդակությանը, այնպես, ինչպես Ցեղասպանության ժամանակ ճապոնացի մեծ գործարարի ու բարեգործի կողմից հայ ժողովրդին մեկնած ձեռքը նրանց վստահություն ներշնչեց և ապագայի, երազանքների իրականացման ու ապագա հաղթանակներ կերտելու հույս տվեց»:

Նախագահը ծանոթացել է նաև հիմնադրամի գործունեությանն ու ծրագրերին, շրջայց է կատարել հիմնադրամում գործող թանգարանում: Նախագահ Սարգսյանն ու հիմնադրամի տնօրենը քննարկել են ինչպես գործարար, այնպես էլ հումանիտար ոլորտներում փոխգործակցության ակտիվացման հեռանկարները, խոսել համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությունների մասին: Նախագահ Սարգսյանը հիմնադրամի տնօրեն Ջունեցու Կոմացուին և Մասահիդե Շիբուսավային հրավիրել է այցելել Հայաստան:

Լույս չի լինի
Մալիշկա համայնքում տեղի է ունեցել Ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն
В США выдали первый паспорт для третьего гендера (WP)
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպել է Իրանի դեսպանին
Մասիս համայնքն ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով
Կրկին դիտարկվել է Ավանի և Նոր Նորքի հանրային տրանսպորտը․ 2 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ոստիկանության հատուկ տարածք
Հոկտեմբերի 28-ից կընդունվեն Արցախից տեղահանված քաղաքացիների աջակցության նոր ծրագրի դիմումները
Արցախի զգալի մասը թշնամուն հանձնած անձնավորության հետ որեւէ փակ քննարկում չի կարող լինել. «Հայաստան» դաշինք
«Մարդ բռնի նորից հրաժարական…». Ալեն Սիմոնյանը մոռացել էր անջատել խոսափողը
Մեզ հաջողվեց առանց պետական սուբսիդավորման պատմամշակութային շենքում ստեղծել մի կառույց, որը բուժեց 5000 տղայի ․ Արմեն Մուրադյան
Որևէ մեկից լսե՞լ եք, որ Շուշիի պաշտպանություն է եղել. Պատերազմի մասնակից
Սուրբ Աթոռը մշտապես սատարել է հայ ժողովրդին դժվարին ժամանակներում․ Միրզոյան
Նախագահի նստավայրում գագաթաժողովին առանց դիմակի մասնակցածները ենթակա չեն վարչական պատասխանատվության. ոստիկանություն
Պատերազմի մասին հուշող մեծ գործոնների առկայության պայմաններում Փաշինյանը պետական կառավարման համակարգը խաղաղից պատերազմականի չի բերել. Աբրահամյան
Գյումրու քաղաքապետի ՔՊ թեկնածուն հրաժարվել է ավագանու մանդատից
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն այցելել է ՀԲԸՄ գրասենյակ
Եթե որևէ մեկն ուզում է ապրել թուրքերի հետ, խնդրեմ, կարող է գնալ Բաքու և Անկարա. Թևան Պողոսյան
Ուժեղացված ծառայություններ Երևանում. հայտնաբերվել է սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող
«Ծախողն էլ եք դուք, դավաճանն էլ եք դուք, կապիտուլյանտն էլ»․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը
Հայաստանի Հանրապետության սահմանը չի փոխվել․ Փաշինյան
Աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ
Գլաձոր համայնքն իր միջոցներով վերանորոգել է մանկապարտեզը
ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի հանրային սննդի օբյեկտներում
ՀՀ փոխվարչապետը հայտնել է տրանսպորտային ապաշրջափակման շուրջ բանակցությունների արդյունքների մասին
Սյունիքում զորքերի հետքաշման հրամանն անձամբ ես եմ տվել՝ պատերազմից խուսափելու համար. Փաշինյան
Հոկտեմբերի 27-ից 22 տարի անց
Սուրբ Աթոռի փոխպետքարտուղար Էդգար Պենյա Պարան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ե՞րբ եք ի վերջո պատրաստվում այցելել Արցախ․ Խամոյանը՝ Փաշինյանին
«Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հետ կարող է քննարկել միայն իր հրաժարականի տեքստը․ Հայկ Մամիջանյան
17-ամյա վարորդը ոստիկաններից փախուստի է դիմել և վնասել 7 ավտոմեքենա․ նա կալանավորվել է
«Հերիք եղավ, բոլ եղավ». վիճաբանություն Փաշինյանի և ընդդիմադիրների միջև
Սաակաշվիլիին ցանկանում են ստիպողաբար կերակրել
Արագածոտնը նոր մարզպետ կունենա, Փելա սարի վրա դիրքային փոփոխություններ չեն եղել. Հոկտեմբերի 27-ն՝ ամփոփ
Հայտնի է՝ ովքեր կգլխավորեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ կուսակցության համամասնական ցուցակները
Ռուսաստանը կանի ամեն ինչ՝ դիմակայելու ողջ աշխարհում ՆԱՏՕ-ի առաքելության տարածմանը․ Լավրով
Անցկացվել են հրետանային ստորաբաժանումների ցուցադրական պարապմունքներ.ՊՆ
Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-լիտվական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները
Հանձնաժողովը ստեղծված է և ըստ ընթացակարգի կիրականացնի քննություն. Ավանեսյանը՝ Չարչյանի գործի մասին
Սկսվում է կառավարության հետ հարց ու պատասխանը, շշերը հավաքում են. Գեղամ Մանուկյան
ՊՆ-ն կազմակերպություն չէ, որ ինչ հարց ուղղեք՝ պատասխանենք․ Պաշտպանության նախարարը՝ պատգամավորին
Եղանակը Հայաստանում
Հենց տեսան՝ ազգը ուզում է խելքի գալ, մորթեցին. քաղաքացիները՝ Հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին (տեսանյութ)
42 ստուգայց, 9 արձանագրություն․ ՍԱՏՄ տեսուչները Էրեբունու հանրային սննդի օբյեկտներն են դիտարկել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
«ԷԼԵՆԷՔՍ» ՍՊԸ-ն շրջակա միջավայրին 6.3 մլն դրամի չափով վնաս է հասցրել
Այս այցը նախագահի մակարդակով աննախադեպ է և բավականաչափ կարևոր. Արմեն Պետրոսյան
Նախագահ Արմեն Սարգսյանը ժամանել է Աբու Դաբի
ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամ է. Ուղիղ
Տիգրան Սիմոնյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր
Արարատ Միրզոյանը և Պենյա Պառան մասնակցել են 2 նամականիշով գեղաթերթիկի մարման արարողությանը
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™