Մի լուսանկարի պատմություն Քանի օտարերկրացի է պատվաստվել Հայաստանում մինչև այժմ, և ինչպես է նախարարությունը տրամադրում տվյալները Երբ ապրելն ինքնին շքեղություն է, իսկ լրահոսին հետեւելը՝ ոտնձգություն սեփական անձի նկատմամբ. Ելք կա՞ Եթե լրատվականները միայն 23-ից հետո էին տոտալիզատորների գովազդ դնում, ապա ֆեյսբուքը օրական 24 ժամ էր նման գովազդ միացնում, մինչդեռ սոցիալական ցանցից եկող գովազդի ազդեցությունն անհամեմատ ավելի մեծ է. Սուրեն Պարսյան Ինչ միջոցներով են իրականացվելու Անկախության 30-ամյակի միջոցառումները Փողոցային առևտուր. Քաղաքային իշխանությունների անլուծելի խնդիրը Դիլիջան ազգային պարկում ապօրինի ծառահատումներ են իրականացվել Եթե ամբողջ կոլեկտիվը հրաժարվի պատվաստվել ու ազատվի աշխատանքից, ովքե՞ր են փոխարինելու այդ մասնագետներին, էդ հարցի պատասխանն էս անգրագետ կառավարությունը տվե՞լ է. Գևորգ Պետրոսյան Ես կանխատեսում եմ մասշտաբային հայաթափություն. Գագիկ Համբարյան Ես, քավ լիցի, չեմ ուզում հանիրավի մեղադրանքներ ներկայացնել, եթե բողոք ունենայի՝ կներկայացնեի. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուն՝ Սասուն Խաչատրյանի նշանակման մասին Արարատի մարզպետը դեռևս կատարում է իր պարտականությունները ու կկատարի. մարզպետարան Երբ ասում են՝ ճանապարհն ադրբեջանական է քարտեզով, ուզում եմ հարցնել՝ այդտեղ երբևէ ադրբեջանական պոստ եղե՞լ է, չի եղել նման բան, այդ ճանապարհը միշտ եղել է հայկական վերահսկողության տակ. Արմեն Այվազյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Նուբար Աֆեյանը՝ ԵՊԲՀ պատվավոր դոկտոր

Հասարակություն

ԵՊԲՀ գիտխորհրդի անդամների հետ համատեղ անցկացվել է հանդիպում աշխարհահռչակ բիոտեխնոլոգ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Moderna ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանի հետ:

ԵՊԲՀ մասնագետների և հայազգի գիտնականի հետ քննարկվեցին հասարակությանը հետաքրքրող հարցեր՝ կապված պատվաստման գործընթացի, համաճարակային իրավիճակի, համավարակի ազդեցության, կորոնավիրուսի դեմ պատվաստումների հնարավորությունների մասին:

Հանդիպման մեկնարկին, բարձր գնահատելով բժշկագիտության ոլորտում ունեցած ներդրումն ու հաջողությունները, ԵՊԲՀ գիտական խորհրդի որոշմամբ Նուբար Աֆեյանին շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում:

«Մեր հայրենակիցն ամենահայտնի պատվաստանյութերից մեկի ստեղծողն է»,- ընդգծել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ պատվաստումների հարցը համարելով օրակարգային:

Նրա խոսքով՝ հանրային լրջագույն խնդիր է ապահովել պատվաստումների այնպիսի ծածկույթ, որը հնարավորություն կտա նվազեցնել վիրուսի տարածման ռիսկերը:

Նուբար Աֆեյանն իր հերթին շեշտել է, որ հետաքրքրված է Հայաստանի հետագա ծրագրերով՝ հաշվի առնելով համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած ճգնաժամը: «Պատվաստումների մասին պատկերացում կազմելու համար պետք է տարբերակել ճիշտ և սխալ տեղեկատվությունը: Կարևորը, որ որոշումները հիմնվեն գիտության վրա»,- շեշտել է նա՝ հավելելով. «Մեր ընկերությունը 10 տարի առաջ զբաղվում էր այնպիսի գործունեությամբ, որի նպատակն էր ստեղծել մի դեղամիջոց, որը մարդու բջիջներում կարողանա առաջացնել մեզ անհրաժեշտ սպիտակուցը: Մոտ 6 տարի առաջ աշխատեցինք մեր ստեղծած տեխնոլոգիան փորձել որպես պատվաստանյութ: Իրականում, մեր աշխատանքները սկսվել են ավելի վաղ, քան կորոնավիրուսային համավարակի ի հայտ գալը»,- ներկայացնելով պատվաստանյութի ստեղծման նախապատմությունն ու գրանցած հետագա հաջողությունները՝ նշեց Նուբար Աֆեյանը՝ ավելացնելով, որ Moderna-ն աշխարհի լավագույն պատվաստանյութ է ճանաչվել Պատվաստանյութերի համաշխարհային կոնգրեսում և շուրջ 500 միլիոն դեղաչափ արդեն օգտագործվել է կորոնավիրուսային համավարակի դեմ:

Նուբար Աֆեյանը պատասխանեց համալսարանականներին հետաքրքրող հարցերին: Հարցին՝ թե ինչպես է ազդում պատվաստանյութն արդեն վիրուսով հիվանդացած և լավացած մարդկանց վրա, Նուբար Աֆեյանը նշեց՝ տարբերությունն էական չէ:

Կա՞ արդյոք հակամարմինների նվազագույն շեմ, որն ինչպես պատվաստված, այնպես էլ արդեն վարակված մարդկանց կարող է պաշտպանել հարցին ի պատասխան՝ գիտնականը հավելեց, որ դեռևս ընդունված շեմ չկա, սակայն համավարակի ուսումնասիրությամբ զբաղվող տարբեր գիտական կենտրոններ աշխատում են այդ ուղղությամբ:

ԵԲՊՀ մասնագետների հնչեցրած հաջորդ հարցը վերաբերում էր կորնավիրուսի մուտացված տեսակներին և նրան, թե պատվաստումից հետո որքա՞ն ժամանակ է հնարավոր պաշտպանված լինել դրանից: Նուբար Աֆեյանն ասաց, որ այս հարցը նույնպես տարբեր ընկերությունների կողմից ուսումնասիրությունների առարկա է, և արդեն գոյություն ունեցող պատվաստանյութերը, որոնք հակամարմին են առաջացնում covid-19-ի դեմ, պետք է կատարելագործվեն վիրուսի մուտացված տեսակներից պաշտպանելու համար:

Ամփոփելով հարցերը՝ Նուբար Աֆեյանն ընդգծեց, որ չկա որևէ պատվաստանյութ, որն ամբողջությամբ անվտանգ է, ինչպես բժշկության մեջ ցանկացած միջամտություն: «Այս վիրուսի ազդեցությունը մարդու առողջության վրա վատ կամ ավելի վատ է: Ցանկացած պարագայում այն թողնում է որևէ հետևանք առողջության վրա: Հետևաբար պաստվաստանյութի բացասական ազդեցության ռիսկերն ավելի փոքր են»,- ասաց նա՝ ավելացնելով, որ պետք է բարձրացնել մարդկանց պատասխանատվությունը հասարակության առաջ՝ չվարակվել և վիրուսը չփոխանցել ուրիշներին:

ԵՊԲՀ ռեկտորը կարևորելով պատվաստումների հանրայնացումը՝ նշեց, որ բոլորը պետք է գիտակցեն՝ վարակվելուց հետո առաջացած հակամարմինները ժամանակի ընթացքում սպառվում են, և համավարակի տարածման ռիսկերը մեծացնում են:

Նուբար Աֆեյանը պատասխանելով բժշկական բուհի ղեկավարի հարցին՝ ինչպե՞ս է հնարավոր ապահովել պատվաստումների ցանկալի ծածկույթ Հայաստանում, և ե՞րբ մեր երկրում կլինի Moderna տեսակի պատվաստանյութը, ընդգծեց, որ առաջին հերթին դա կապված է պետության ունեցած հնարավորությունների և համավարակի ռիսկերը ճիշտ գնահատելու հետ: «Մենք աշխատում ենք ՀՀ կառավարության և այն երկրների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել աջակցել, որ Հայաստանը նույնպես հնարավորություն ունենա ձեռք բերել Moderna տեսակի պատվաստանյութը»,- եզրափակեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորը:

ԵՊԲՀ ռեկտորը կարևորելով հանդիպումը՝ շնորհակալություն հայտնեց հայազգի գիտնականին հյուրընկալվելու համար՝ հույս հայտնելով, որ հասարակությունը համավարակի դեմ պայքարում կունենա գիտակցված մոտեցում:

Մի լուսանկարի պատմություն
Իբրահիմովիչը հնարավոր է բաց թողնի «Յուվենտուսի» հետ խաղը
Մեր նպատակը որակյալ կրթություն տրամադրելն է. ԿԳՄՍ նախարարի տեղակալ
ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն իր հաշվին. ԱԱՏՄ-ն իրազեկում է
Հայկական Codesignal ընկերությունը ներգրավել է 50 մլն դոլար ներդրում. Վահան Քերոբյան
ՊԵԿ նախագահը ՌԴ դաշնային հարկային ծառայության ղեկավարի հետ ոլորտում ՀՀ-ՌԴ համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել
Հայաստանը և Եվրոպոլը համաձայնագիր են ստորագրել
Ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականը պարտվեց 10։0 հաշվով
Բժիշկներին հաջողվել է փրկել 7-րդ հարկից ընկած 6-ամյա աղջնակի կյանքը
Մհեր Գրիգորյանը ՀՀ-ում ՄԹ դեսպանին ներկայացրել է կառավարության ծրագրի հիմնական ուղենիշները
«Կառավարության կայացրած որոշմամբ՝ մեր աշխատավարձը նվազում է». Միքայել Նահապետյան
Ողբերգական դեպք Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում. 36-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է ճաղավանդակից կախված
Ադրբեջանը փորձում է Իրանին ճնշել՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ համաձայնություն ստանալու համար. Իրանագետ
Իրանցի վարորդների վերադարձի համար քայլեր են ձեռնարկվում
Գտեք Հայաստանի դրոշը. Ու սա իրեն երկրի ղեկավար է պատկերացնո՞ւմ. Գագիկ Համբարյան
Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցն այսուհետ կրում է Լևոն Հայրապետյանի անունը
Արագածոտնի մարզում վարորդը Lexus-ով բախվել է հողաթմբերին և կողաշրջվել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Զախարովան մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը և իրանցի վարորդներից գումարների շորթումը
Շնորհավորում եմ քաղպայմանագրի ընտրողներին՝ հաջորդը լինելու է Բաղանիս, Ոսկեպարը. Կարեն Քոչարյան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգը
Քանի օտարերկրացի է պատվաստվել Հայաստանում մինչև այժմ, և ինչպես է նախարարությունը տրամադրում տվյալները
Երբ ապրելն ինքնին շքեղություն է, իսկ լրահոսին հետեւելը՝ ոտնձգություն սեփական անձի նկատմամբ. Ելք կա՞
Լիլիթ Մակունցն ընդունել է ԱՄՆ-ում համերգաշարով հանդես եկող հայ պատանի կատարողներին
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի՝ Մաստարայի և Մարալիկի հատվածներում կատարված աշխատանքներին
Եթե լրատվականները միայն 23-ից հետո էին տոտալիզատորների գովազդ դնում, ապա ֆեյսբուքը օրական 24 ժամ էր նման գովազդ միացնում, մինչդեռ սոցիալական ցանցից եկող գովազդի ազդեցությունն անհամեմատ ավելի մեծ է. Սուրեն Պարսյան
ԲՏԱ նախարարն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին
Ինչ միջոցներով են իրականացվելու Անկախության 30-ամյակի միջոցառումները
Փողոցային առևտուր. Քաղաքային իշխանությունների անլուծելի խնդիրը
Սեպտեմբերի 20-22-ը «Գազոն» եւ «Կամազ» ավտոմեքենաներում ՄԻԱՎ-ի ու սիֆիլիսի անվճար հետազոտություններ կիրականացվեն
Մի քաղաքի ու նախագահի պատմություն․ Սերժ Սարգսյանի բոլոր ճանապարհները տանում էին Բադեն-Բադեն. fip.am
Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը, Ամանորին կհանգստանան 3 օր. Սեպտեմբերի 16-ն ամփոփ
Սեպտեմբերի 19-ին Շորժայից Ծովագյուղի խաչմերուկ և խաչմերուկից դեպի Սևանա թերակղզի ճանապարհահատվածը փակ կլինի
Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել
Հիմնանորոգվում է Իջևանի Սարիբեկ Օհանյան փողոցի 1.148 կմ հատվածը
ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես բանակցությունների միջոցով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո. Ալեն Սիմոնյանը ընդունել է ԱՄՆ դեսպանին
Այսօր ստանձնել եմ Աղվան Հովսեփյանի շահերի պաշտպանությունը. Էրիկ Ալեքսանյան
Օրենքով կարգավորվելու և խստացվելու է վերահսկողությունը վայրի կենդանիների անազատ և կիսաազատ պայմաններում պահման նկատմամբ
Դիլիջան ազգային պարկում ապօրինի ծառահատումներ են իրականացվել
Ալեն Սիմոնյանը և բարոնուհի Քերոլայն Քոքսը քննարկել են Ադրբեջանի կողմից պահվող ռազմագերիների, քաղաքացիական անձանց վերաբերյալ հիմնահարցեր
Արտաշատի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել
Երևանում տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ կոլեգիայի անդամի «5+1» ձևաչափով խորհրդակցությունը
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Գարիկ Միսակյանը. Դիտեք այսօր՝ 22.30-ին
Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ
Եթե ամբողջ կոլեկտիվը հրաժարվի պատվաստվել ու ազատվի աշխատանքից, ովքե՞ր են փոխարինելու այդ մասնագետներին, էդ հարցի պատասխանն էս անգրագետ կառավարությունը տվե՞լ է. Գևորգ Պետրոսյան
Արման Թաթոյանը ԵԽ բիոէթիկայի բաժնի ղեկավարի հետ քննարկել է համատեղ իրականացվող ծրագրի մանրամասներ
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Կարեն Քոչարյանը. Դիտեք այսօր՝ 21.30-ին
Պուտինը ՀԱՊԿ երկրներին կոչ է արել համախմբվել
Ես կանխատեսում եմ մասշտաբային հայաթափություն. Գագիկ Համբարյան
2020 և 2021 թվականներին ՀՀ 4 մարզում իրականացվել է 15 սուբվենցիոն ծրագիր
Հայկ Մարությանը հանդիպել է զոհված հերոսների ծնողներին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™