Նպատակը կոճակ սեղմող անինտելեկտ զանգվածին զերծ պահելն է քաղաքական մեկնաբանություններից. Ավետիք Իշխանյանն՝ ԱԺ-ում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու մասին ՄԻՊ աշխատակազմի շենքի դիմաց քաղաքացու ինքնահրկիզման դեպքը ՄԻՊ-ի հետ որևէ առնչություն չունի․ հայտարարություն Անգործությունն է միավորում իրենց. քաղաքացիները՝ խորհրդարանական մեծամասնության մասին (տեսանյութ) Կապանի ավագանու անդամներին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն Ադրբեջանի նպատակը լոկալ մարտեր վարելն է, իրադարձութունների հետագա զարգացումները կախված են բանակցային գործընթացից. Տիգրան Աբրահամյան Ուժը կորցրած վարորդական վկայականով տրանսպորտային միջոցներ վարելն առաջացնում է տուգանք. իրազեկում 10-20 միլիոն տուգանք պետք է սահմանել, որ չմտածեն հայհոյելու մասին. Սերգեյ Բագրատյան (տեսանյութ) Արտակարգ դեպք Երևանում․ ՄԻՊ-ի գրասենյակի դիմաց քաղաքացին ինքնահրկիզվել է Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը փակելն`առաջացնում է տուգանք. իրազեկում Փաշինյանի որոշմամբ Բորիս Սահակյանը նշանակվել է ԱԳՆ գլխավոր քարտուղար Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ Ցավոք, նման էսկալացիաներ եղել են, կլինեն, մենք սա շատ ենք տեսնելու. եթե ոմանց թվում էր, թե նոյեմբերի 10-ին պատերազմը վերջացել է՝ այդ մարդիկ սխալվում էին. Մհեր Հակոբյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Չեմ լսել դեռ որեւէ իրավաբան, որ ասի՝ սա ինչ կրկես է, Սահմանադրությունը չի թույլատրում նման բան. Գոռ Հովհաննիսյան

ADTV

ArmDaily.am-ի տաղավարում այսօր հյուրընկալվել է Հագենի համալսարանի գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանը։
Գոռ Հովհաննիսյանը նշում է, որ ՍԴ-ի որոշումը սպասելի էր, բայց այն ընթերցելուց հետո կկարողանա ասել՝ իրավական, թե քաղաքական գործընթաց է եղել։

Ի՞նչ կփոխվեր ՍԴ-ում, եթե Գոռ Հովհաննիսյանը ՍԴ անդամ լիներ։ Իրավաբանը ասում է՝ կփորձեր համոզել իր դիրքորոշումը խորհրդակցական սենյակում։ Արդյոք ընտրական հարցերով ՄԻԵԴ դիմելը հեռանկար ունեցող ճանապարհ է՝ հաշվի առնելով, որ եվրոպական դատարանի կարեւոր սկզբունքներից մեկը երկրի ներքին գործերին չմիջամտելն է։ Գոռ Հովհաննիսյանը նշում է, որ ՄԻԵԴ դիմումի քննությունը կարող է երկար տարիներ տեւել, այնքան, որ պառլամենտի լիազորությունների ժամկետը ավարտվի։

Հարցազրույցի ժամանակ անդրադարձանք նաեւ ԱԺ առաջին նիստին, թե որ ուժին պետք է տրվի ընդդիմությանը բաժին հասնող փոխնախագահի պաշտոնը, ինչպես կազդի խորհրդարանի աշխատանքի վրա պոզիտիվ խտրականության կանոնի խախտումը։
Գոռ Հովհաննիսյանը նշում է, որ եթե օրենքը չի մասնավորեցնում՝ 2-րդ, 3-րդ ուժին փոխանախագահի պաշտոն տալը, հետեւաբար՝ ցանկացած լուծում ընդունելի է։
«Ընդդիմություն լինել չի նշանակում պարտադիր դեմ քվեարկել, ամեն ինչ պետք է որոշի ողջամտությունը։ Եթե խորհրդարանական մեծամասնության մասը չես, ուրեմն դու ընդդիմություն ես, քո ներկայացուցիչը կարող է լինել փոխնախագահ, եթե բավարար ձայն ստանա»,-ասում է իրավաբանը՝ շեշտելով, որ ամեն դեպքում ցանկալի է ԱԺ նախագահությունում կին փոխնախագահ տեսնել, մթնոլորտը ավելի դրական կլինի։

Ինչպե՞ս պետք է լուծվի կալանքի տակ գտնվողների մանդատը ստանալը եւ ԱԺ-ում աշխատանքը, արդյոք դատախազը պետք է դիմի խորհրդարանին՝ անձեռնմխելիության հարցը բարձրացնելու, քրեական հետապնդման համար, թե ոչ։ Գոռ Հովհաննիսյանը նշեց, որ ծանոթ չէ այս խնդրին եւ դրա լուծումներին, բայց տրամաբանական է մոտեցումը, որ եթե մարդն արդեն իսկ քրեական հետապնդման է ենթարկվել, հետո նոր դարձել պատգամավոր, չի կարող հետադարձ ուժով անձեռնմխելիություն ձեռք բերել եւ կալանավորումը չեղարկել։

Կարո՞ղ է ընդդիմությունը իքս ժամանակահատվածում մանդատները վայր դնել, ինչի՞ դա կհանգեցնի։ Այս տարբերակը անընդունելի է Հովհաննիսյանի համար, նրա խոսքով՝ մանդատները վայր դնելու որեւէ հիմք չկա, դա անհարգալից վերաբերմունք կլինի ընտրողի նկատմամբ. «Մարդը վստահել է քեզ, որ գնաս խորհրդարան, ներկայացնես իր շահերը, ստացվում է, որ դու ընտրություններին մասնակցել ես պայմանով, որ կգնաս եւ կաշխատես, եթե ունենաս քեզ հարմար, ցանկալի մանդատների թիվը, չի կարող նման պայմանով ընտրություններին մասնակցություն լինել»,-ասաց նա։

Գոռ Հովհաննիսյանը նշում է, որ ի սկզբանե վարչապետի հրաժարականը, ԱԺ-ի արձակումը իրավունքի ուժով, ընտրությունների նշանակումը եղել է հակասահմանադրական, հակասահմանադրական է նաեւ ընտրությունների միջոցով ձեւավորված խորհրդարանը։ «Չեմ լսել դեռ որեւէ իրավաբան, որ ասի՝ սա ինչ կրկես է, Սահմանադրությունը չի թույլատրում նման բան, քաղաքական պայմանավորվածության պատճառով չի կարելի խախտել Սահմանադրությունը, խորհրդարանի կողմից երկու անգամ վարչապետ չընտրելը հակասահմանադրական է, խորհրդարանի արձակումը հակասահմանադրական է, նոր ընտրությունները եւ դրա արդյունքով ձեւավորված խորհրդարանը հակասահմանադրական է, որովհետեւ ի սկզբանե գործընթացը հակասահմանադրական է»։

Հարցազրույցի ժամանակ անդրադարձանք նաեւ դատական համակարգի անկախության խնդրին, համայնքապետերի համատարած կալանավորվելուն, ընդդիմության ներկայացուցիչների կալանքներին, ՏԻՄ-ի նկատմամբ ոտնձգություններին՝ սկսած համայնքի ղեկավարների պաշտոններում ժ/պ-ներ նշանակելուց մինչեւ հրաժարականի հորդորներ, ԲԴԽ-ի՝ Ռուբեն Վարդազարյանի մասով դատարանի որոշումը չքննարկելուն եւ այլն։
«Մեր խնդիրը Սահմանադրությունը չէ, այլ դրանք մեկնաբանողները եւ կիրառողները, հենց նրանց պետք է փոխել, կտեսնեք՝ կյանքի որակը ինչքան է լավանալու, Սահմանադրությունը մեղք չունի Հայաստանում տիրող պրոբլեմների հարցում»,-ասաց նա։

Գոռ Հովհաննիսյանը պնդում է, որ ամեն ինչի հիմքը վատ իրավաբանական կրթությունն է, լավ իրավաբանը կհարգի իր մասնագիտությունը։ Լավ իրավաբանական կրթություն ունենալու նկատառումով, սակայն, Գոռ Հովհաննիսյան Հայաստան տեղափոխվելու նպատակ չունի, քանի որ վերջին 10-12 տարին կապված է Գերմանիայի հետ, այնտեղ էլ սովորել, աշխատել։ «Ես իմ ապագան այնտեղ եմ տեսնում, որովհետեւ այնտեղ ամեն ինչ ավելի արդար է, օրինական է, կյանքը ավելի հարմար է»,-ասաց նա։

Տեղափոխվել Հայաստան եւ այստեղ կյանքը դարձնել արդար, օրինական, հարմար՝ չի պատրաստվում, քանի որ ապրել է այստեղ եւ ոչ մի բան չի կարողացել փոխել։
«Բոլոր արատների հիմքը վատ իրավաբանական կրթությունը եւ դատարաններ չունենալն է, այն բոլոր հաստատությունենրը որոնք համարում ենք դատարաններ եւ որոնց որոշումները ես կարդում եմ, դրանք դատարանների հետ քիչ առնչություն չունեն»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

«Մեծ ամոթով պիտի խոստովանեմ»․ Սոս Ջանիբեկյան
«Ինքնիշխան Հայաստան»-ի համար անընդունելի և դատապարտելի է․ հայտարարություն
Ոստիկանության բաժիններում մի խումբ անձինք ապօրինի զենք-զինամթերք են հանձնել
Ավստրալիան կրկին կբացի սահմանները, երբ բնակչությանը 80 տոկոսը պատվաստվի
Հայաստանում նախատեսված է կառուցել կամ ամրակայել առնվազն 46 դպրոց. Կառավարության տեսանյութը
Խստորեն դատապարտում ենք խոսքի ու արտահայտման ազատության դեմ ուղղված իշխանությունների բոլոր գործողությունները․ ՀԺՄ
Շատջրեք գյուղում կրակոցներ արձակած անձը բերման է ենթարկվել
Կոտայքում վրաերթի են ենթարկել 17-ամյա հեծանվորդի, որը հոսպիտալացվել է
Ստեփանակերտի քաղաքապետարանը օկուպացված տարածքներում մնացած ավտոմեքենաների գույքահարկի արտոնություն է սահմանել
Դրսի քֆուրչիները հավեսի են ընկնելու ու կրկնապատկեն քֆուրները. օրենքը իրենց վրա չի ազդելու. Սամվել Մարտիրոսյան
Բանաստեղծ, լրագրող Արմեն Շեկոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 31-ին, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում
Հարուցվել է 6876 քրգործ, արձանագրվել 2169 ավտովթար. ոստիկանությունը ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը
Վրաերթից մահացած 24-ամյա տղան մինչ այդ զվարճանքի վայրում վեճի ու ծեծկռտուքի մասնակից էր եղել․ նրան դանակահարել էին
18 տարեկանից բարձր սովորողները պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ կամ 14 օրը մեկ թեստ հանձնեն․ նախագիծ
Զորամասերից մեկում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԿԽՄԿ նախագահ Փիթըր Մաուերի հետ
Պոլիտեխնիկը պետք է դառնա արդյունաբերության թիվ 1 հենարանը․ Հայկ Չոբանյան
Տիգրան Ավինյանը շրջայց է կատարել Ֆիրդուս թաղամասում
Արման Թաթոյանը ՀՀ-ում գործող միջազգային կառույցներին և դիվանագիտական առաքելություններին է ներկայացրել սահմանային բնակիչների իրավունքների խախտումները
Հայաստանն ու Վրաստանը քննարկում են արագընթաց գնացքի գործարկման հնարավորությունը, ինչը թույլ կտա Երևանից Թբիլիսի հասնել 2-3 ժամվա ընթացքում
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Մխիթար Զաքարյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը
44-օրյա պատերազմում նահատակված Իսահակ Սիմոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Կառավարությունն աջակցել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի անցկացմանը. տրամադրվել է 25 մլն դրամ
Սննդամթերքի ներմուծմամբ զբաղվող ընկերության 45 աշխատակից չի ենթարկվել բժշկական զննության. ՍԱՏՄ-ը ժամանակավորապես զրկել է նրանց աշխատանքի իրավունքից
Փաշինյանը պարգևատրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար պաշտոն զբաղեցնող 61 անձի
ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է ութ տասնյակի հասնող տրանսպորտային միջոցներ
Հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն
Գեղարքունիքում ադրբեջանական ԱԹՍ է խոցվել. վիրավորանքը քրեականացվում է. հուլիսի 30-ն ամփոփ
Երևանի սրտում՝ Աբովյան փողոցում, մթնոլորտը գրքային է
Նպատակը կոճակ սեղմող անինտելեկտ զանգվածին զերծ պահելն է քաղաքական մեկնաբանություններից. Ավետիք Իշխանյանն՝ ԱԺ-ում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու մասին
«Հայանտառի» պաշտոնատար անձանց նկատմամբ քրգործ է հարուցվել. դատախազություն
ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել մեկնաբանությամբ՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության հետ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ՄԻՊ աշխատակազմի շենքի դիմաց քաղաքացու ինքնահրկիզման դեպքը ՄԻՊ-ի հետ որևէ առնչություն չունի․ հայտարարություն
Երևանի քաղաքապետարանը տարբեր վարչական շրջաններում շարունակում է ինքնակամ կառույցների ապամոնտաժումը (տեսանյութ)
Վերին Կարմիրաղբյուրի 1,65 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են
Անգործությունն է միավորում իրենց. քաղաքացիները՝ խորհրդարանական մեծամասնության մասին (տեսանյութ)
Վանաձորում տղամարդը փորձել է հաշվեհարդար տեսնել համաքաղաքացիների նկատմամբ. ՔԿ
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Միքայել Մինասյանի կալանավորման դեմ պաշտպանների բողոքը
Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ
Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ Լոռու մարզում
Կապանի ավագանու անդամներին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն
ՊՆ-ի կայքը չի աշխատում
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ հարսանիքի շտապող «Յաշիկի» վարորդը դուրս է եկել հանդիպակաց և ճակատ-ճակատի բախվել Opel-ին
Կարգալույծ է հռչակվել Տ. Պետրոս աբեղա Ազարյանը
Տոկիո-2020. Արթուր Բարսեղյանը չհաղթահարեց որակավորման փուլը
Տղամարդու հանցավոր գործունեության հետևանքով տուժել են երկու տասնյակից ավելի անձինք. ՔԿ
Լրջորեն մտահոգված ենք ադրբեջանա-հայկական սահմանի առանձին հատվածներում վերջին զինված միջադեպերով, որոնք մարդկային զոհերի պատճառ են դարձել. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջանի նպատակը լոկալ մարտեր վարելն է, իրադարձութունների հետագա զարգացումները կախված են բանակցային գործընթացից. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™